Ա/Ձ զբաղվելու է ներմուծմամբ

Ալբերտ․

Բարև Ձեզ:
Ֆինանսատնտեսական ոլորտի հարգելի ներայացուցիչներ,
կարո՞ղ եք օգնել ստանալու պատասխան հետևյալ հարցերին.
1. Ի՞նչ քայլ կամ քայլեր է անհրաժեշտ իրականացնել որպես Ա/Ձ նոր գրանցում ստացած անձին շրջանառության հարկով հարկվելու համակարգում ընդգրկվելու համար:
2. Ի՞նչ քայլ կամ քայլեր է անհրաժեշտ իրականացնել որպես Ա/Ձ նոր գրանցված անձին, որպեսզի հնարավորություն ունենա զբաղվել ներմուծմամբ և առևտրով (ՀԴՄ, լիցենզիա և այլն):
3. Հնարավո՞ր է արդյոք և, եթե այո, ապա ինչպե՞ս կարելի է գործողությունները իրականացնել հեռավար և էլեկտրոնային տարբերակով (հաշվետվությունների ներկայացում հարկային մարմին և այլն):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 Շրջանառության հարկով հարկվելու համակարգում ընդգրկվելու համար պետք է գրանցումից 20 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացնել շրջանառության հարկով գործելու հայտարարություն, դրա համար պետք է ունենալ նույն. քարտ ու ակտիվ էլ.ստորագրություն կամ դա անել որևէ անձի միջոցով,
2 զբաղվել ներմուծմամբ և առևտրով զբաղվելու համար ՀԴՄ պետք է, լիցենզիա ոչ, այլ կախված ներմուծվող ապրանքից հնարավոր են որոշ տեղերից թույլտվություններ ստանալու կարիք լինի,
3 հարկային հաշվետվությունների ներկայացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով։

Ալբերտ

Շնորհակալ եմ:
Հարգելի Տիգրան, եթե դժվար չէ, կարո՞ղ եք նշել, թե որ կայքի միջոցով են ուղարկվում հայտարարություններն ու հաշվետվությունները, էլեկտրոնային եղանակով:

Գայանե

Պատասխան 1: Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: /ձև N232/:պատասխան 2: Եթե կա կանխիկով գործարք՝ ապա ՀԴՄ-ն պարտադիր է: Պատասխան 3: Հաշվետվությունների ներկայացման հարկային կայքեր՝ taxservise.am և e-gove.am /մաքսային վիճակագրական՝ այստեղ պետք է առանձին հաշվարվեք/: 

Ալբերտ

Շնորհաալ եմ:

Ալբերտ

Հարգելի Գայանե, եթե չեմ սխալվում, taxservise.am կայքը, փոխարինվել է petekamutner.am կայքով:

Գայանե

2-ն էլ  գործում են և արդիական են: Հետագա քայլերով 2-ն էլ հասանէլի են մինչև հաշվետվություններ: 

Ալբերտ

Հարգելի Գայանե,

Ձեր և ոլորտի այլ ներայացուցիչների պատասխաններում նշված համարներով, հայտերի (ՀԴՄ ձեռք բերելու և գրանցելու) և հաշվետվությունների (շրջանառության հարկ վճարողների) ձևերը չեմ կարողանում գտնել: Եթե դժվար չէ, նշեք այն հղումը, որով կարելի է գտնել հայտերի և հաշվետվությունների ձևերը: