22/10/2026

կանխիկ

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ իր ընկերությն պատկանող տրանսպորտային միջոցներ ԱՊՊԱ անում էր օնլայն եղանակով, աշխատակցի քարտին դրամարկղից մուտքագրվում էր գումար, և քարտի միջոցով արվում ԱՊՊԱ, նշեմ, որ օնլայն ԱՊՊԱ ՍՊԸ հաշվեհամարից չի լինում, հիմա այս կանխիկ գործառույթների հետ կապված նման ձևով ԱՊՊԱ-ն խնդիր չի՞ առաջացնի: Կանխավ շնորհակալ եմ:

Արտյոմ․

Ողջույն, խնդրում եմ օգնել․ կազմակերպությունը ֆիզ․ անձից վարձակալում է տարածք, վճարում է կանխիկ՝ եկամտային հարկը պահելուց հետո։ Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից հետո կարո՞ղ է շարունակել վճարել կանխիկ, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Հովհաննես․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի հոդված 6 կետ 1 համաձայն «Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից»։

Հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գրանցված է Երևան քաղաքում (իրավաբանական հասցե), բայց գործունեություն է իրականացնում մարզերում (գործունեության հասցե), ապա իրավունք ունի՞ աշխատավարձները վճարի կանխիկ եղանակով։

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը 2021-ին աշխատել է ԱԱՀ-ով և իր գործունեության համար երկկողմանի գնման ակտով ձեռք է բերել նյութեր, ապրանքներ։ Օրինակ՝ մեկ գործարքի գինը ներառյալ 10% եկամտայինը գնման ակտով կազմել է 300 000: Վճարումը կատարվել է դրամարկղից, վճարելով 270 000 դրամ։ Հարցս վերաբերվում է 3 000 000 սահմանափակմանը։ Այս դեպքում գումարը հաշվարկվում է առա՞նց եկամտային հարկի ելքագրված գումարներով, թե՞ եկամտային հարկը ներառյալ ելքագրումների արժեքը չպետք է գերազանցի 3 000 000-ը։

Էմի․

Բարև Ձեզ։ 2022 թվականի փոփոխությունները ինչպե՞ս են ազդելու ատամնաբուժական կլինիկայի վրա, աշխատավարձի և սպասարկման վճարումների հետ կապված բոլոր գործարքները և աշխատավարձի վճարումը կատարվում է կանխիկով։

Ռաֆայել.

ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։ Արդյո՞ք պարտադիր է (խնդրում եմ՝ օրենքի հղումով) ձեռքբերել հդմ, եթե կատարած ծառայության դիմաց ԱՁ֊ն ֆիզ. անձանց տվյալներով գրում է հաշիվ վավերագիր, իսկ 300 հազար դրամը չգերազանցող գումարը ստանում է կանխիկ։

Արա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությունը ֆիզիկական անձանց տվյալներով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, և գումարը չի գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք չի կարող դա կանխիկ ստանալ, այլ պետք է փոխանցվի միայն հաշվարկային հաշվին։

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ֊ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա վարձակալական պայմանագիր, գիտեմ 10% եկամատային հարկ պետք է հաշվարկել և վճարել, իսկ գումարը վարձակալին կանխիկ վճարելիս` ինչ որ այլ փաստաթուղթ (ակտ) կա՞ ստորագրելու։

Արմեն․

Հարգարժան փորձառու հաշվապահներ, մի այսպիսի խնդիր ունեմ։ Խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ի հիմնադրումից երկու ամիս անց, արդեն դրամարկղում եղել է 3 մլն հասույթ, որը հիմնադիրները ծախսել են անձնական։ Այսինքն, հասույթը ՀԴՄ-ով կա, փաստացի գումարը չկա։ Ինչպե՞ս վարվել, ո՞նց ծախսագրել էտ գումարը, եթե իրենք նպատակ էլ չունեն գումարը ետ վերադարձնելու դրամարկղ։

Վահագն․

Բարև Ձեզ։ Ի՞նչ է նշանակում օրենքի այս կետը.ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով, այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ որպես անհատ ձեռնարկատեր կանխիկ վճարելով չե՞մ կարող ձեռք բերել ապրանք շուկայից առանց փաստաթուղթ կամ այլ խանութից ՀԴՄ կտրոնով, կանխիկ վճարելով, թեկուզ մինչև 300 000դրամի դեպքում ինձ մոտ վաճառելու համար։ Եթե ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում (գտնվում է մարզում):

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ,

1.Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ի (փայտե իրերի արտադրություն) գործունեության հասցեն մարզում է, սակայն վաճառները իրականացվում է ամբողջ Հայաստանի տարածքում: Խնդրում եմ ասել, թե ինչպես պետք է կազմակերպվի աշխատակիցների (2 աշխատակից) աշխատավարձերի վճարումը ըստ օրենքի նոր փոփոխության: Կարո՞ղ ենք վճարումները կազմակերպել կանխիկ եղանակով, եթե գումարը չի գերազանցում 300.000 դր-ը:

2. Եթե նույն ՍՊԸ-ն իր գործունեության իրականացման համար ձեռք է բերել նյութեր, սարքավորումներ և համակարգիչ, բայց ոչ բոլոր ՀԴՄ-ների վրա է արտացոլված ՍՊԸ-ի ՀՎՀՀ-ն, ապա կարո՞ղ ենք այդ ՀԴՄ-ներով արտացոլել ծախսերը:

Արտակ Աբազյան․

Բարև Ձեզ։ Կխնդրեի օգնել հետևյալ հարցում․ կազմակերպությունը կիրառում է նոր սերնդի ՀԴՄ և այդ մեքենայի վրա ակտիվացրել է ՊՈՍ տերմինալ՝ ծառայությունը բանկային քարտերով առևտուր իրականացնելու համար։ Արդյո՞ք ՊՈՍ տերմինալով կատարված գործարքների ժամանակ պետք է տրամադրել ՀԴՄ կտրոն, արդյո՞ք ՊՈՍ տերմինալով կատարված գործարքների մասով պետք է կազմվի դրամարկղի մուտքի օրդեր ընդհանուր կանխիկ և անկանխիկ գործարքների մասով և մուտքագրվի դրամարկղ։

1399
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10)

1 / 10

ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից պարտադիր գրանցման ենթակա գործարքների դիմաց վճարումները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով, եթե գործարքի գումարը գերազանցում է․

2 / 10

Ֆիզիկական անձանց միջև փոխառությունների տրամադրումը և ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով, եթե փոխառության գումարը գերազանցում է․

3 / 10

ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից ապրանքների և ծառայությունների դիմաց ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով, եթե գործարքի գումարը գերազանցում է․

(Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև բոլոր խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձևով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ)

4 / 10

ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով․

5 / 10

Գրավատները վարկերը տրամադրում են բացառապես անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից․

6 / 10

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների (բացառությամբ 416 հոդվածի 4-րդ մասում նշված դեպքի) խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է․

7 / 10

Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում կամ շրջիկ առևտրի կետում հարկային մարմնում այդ վայրի հասցեով կամ շրջիկ առևտրի կետի համար գրանցված՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով կամ շրջիկ առևտրի կետի համար տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է․

8 / 10

2022թ․ հուլիսի 1-ից աշխատավարձերի վճարումը անհրաժեշտ է կատարել անկանխիկ եղանակով․

9 / 10

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող սուբյեկտները (բացառությամբ կրպակների) պետք է ապահովեն վճարային քարտերի (POS տերմինալների) կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարման ընդունում.

10 / 10

Ուսումնական, բժշկական, փաստաբանական, նոտարական, խորհրդատվական հաստատությունները վճարումները ընդունում են անկանխիկ եղանակով, եթե գործարքի գումարը գերազանցում է․

Հայկ․

Բարև Ձեզ։ Հարցս կանխիկի սահմանափակումներին է վերաբերում։ Կազմակերպությունը “Լվա ինքդ” ավտոլցացման կետից հասույթ է ստանում և 5 օրվա կտրվածքով մուտք է անում դրամարկղ։ Հուլիսի 1-ից հետո ինչպե՞ս պետք է վարվել։ Արդյո՞ք պարտադիր է բանկի հաշվին մուտք անել դրամարկղի գումարը, ախր այդպես հարմար չի լինի այդքան հաճախ բանկ գնալ, ծախսեր կատարել և այլն։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գործունեության ընթացքում կատարել է կանխիկով գործառնություններ, դրամարկղի գիրքը թղթային է, հիմա լրացել է։ Ներկայումս կանխիկով գործառնություն չի իրականցնում, բայց հնարավոր է որ հետագայում իրականացնի՝ ի՞նչ խորհուրդ կտաք, էլեկտրոնային դրամարկղային գիրք գրանցել, թե՞ ոչ, և եթե դժվար չի նաև ի՞նչ որ ուղեցույց ուղարկեք, թե ինչպես վարել էլեկտրոնային դրամարկղային գիրքը։ Կանխավ շնորհակալ եմ։

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։

Ռուբ․

Բարև ձեզ։

1.եթե ընկերությունը իրեն պատկանող ապրանքը մի մարզից տեղափոխում է մեկ այլ մարզ, սակայն վաճառք տալու ժամանակ հաշվարկային փաստաթղթի մեջ “վայրը որտեղից ապրանքները առաքվել են” տողում գրում է այն վայրը, որտեղից տրվել էր ապրանքի տեղափոխում, կարո՞ղ է սխալ դիտարկվել։ Նշեմ, որ կախված վաճառվող ապրանքի տեսակից, ապրանքը չի տեղափոխվում այլ պահեստ կամ խանութ, պարզապես տեղափոխվում է այլ մարզ և վաճառվում ֆիզիկական անձանց։

2. Նշված ապրանքների մասով ընկերությունը դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, այլ ոչ թե ՀԴՄ կտրոններ, քանի որ միանվագ վաճառքի գինը մեծամասամբ անցնում է 300 000-ի շեմը։ Արդյո՞ք այստեղ կա խախտում։

Աննա.

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ալիքների հեռարձակման կամ ինտերնետ ծառայություն է մատուցում ֆիզ. անձ բաժանորդների, իսկ վճարումներն ընդունում է թել-սել կամ այլ վճարային համակարգով, եկամուտը ե՞րբ և ի՞նչ փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչել։ Ու եթե մինչ այժմ վճարը ստացել ենք կանխիկ և միանգամից ճանաչել հասույթ (դտ 2511, կտ6114), արդյո՞ք դա սխալ չի։ Թե՞ պետք էր յուրաքանչյուր ամիս բաժանորդների քանակով դեբիտորական պարտք ձևակերպել, հետո նոր ցույց տալ վճարումը։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

Հայկ.

Բարև Ձեզ: Հուլիսի 1-ից կանխիկի սահմանափակումների հետ կապված է հարցս: Կարելի՞ է արդյոք հուլիսի 1-ից հետո ընկերության հաշվից ՍՊԸ հիմնադրի անձնական հաշվին յուրաքանչյուր ամիս գումար փոխանցել, որպես անտոկոս փոխառություն, որի հաշվին հետագայում մարել շահաբաժինների գծով հիմնադրի պարտքը: Որևէ խախտում կլինի՞: Նախկինում դրամարկղից ենք վճարել շահաբաժինը: Շնորհակալություն։

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ունի դոլարի և ռուբլու դրամարկղային գրքեր, քանի որ կատարում է արտարժույթով կանխիկ գործարքներ: Այդ գրքերում գումարի մուտքն ու ելքը արտարժույթո՞վ պիտի կատարվի, թե՞ համարժեք դրամով։
Ու էլի մի հարց. դրամարկղային գիրքը 3 ամսվա կտրվածքով կարելի՞ է լրացնել, քանի որ գործարքները քիչ են։

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ մի քանի տարվա կուտակված շահույթը հայտարարագրել է 2020թ․ հունիսին, որը կազմել է մոտ 25մլն դրամ, և վճարվել է մինչև 2021թ. հուլիսը՝ երկու մասով, կանխիկ եղանակով: Վճարված ամիսների համար պահել և վճարել եմ 5% հարկը: Կա՞ որևէ խախտում, արդյո՞ք 300 000 դրամը գերազանցելու հետ կապված սա խախտում է համարվում: Աշխատում ենք շրջհարկի դաշտում: Շնորհակալություն։

Աստղիկ.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ՀԿ-ն կարո՞ղ է արդյոք կանխիկ գումարով գնում կատարել` 1 միլիոնից ավել գումարի շրջանակներում, կա՞ արդյոք սահմանափակում կանխիկ գնումների մասով ՀԿ-ին։ Կանխավ շնորհակալություն: