Կանխիկ ձեռքբերում շուկայից

Վահագն․

Բարև Ձեզ։ Ի՞նչ է նշանակում օրենքի այս կետը.ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով, այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ որպես անհատ ձեռնարկատեր կանխիկ վճարելով չե՞մ կարող ձեռք բերել ապրանք շուկայից առանց փաստաթուղթ կամ այլ խանութից ՀԴՄ կտրոնով, կանխիկ վճարելով, թեկուզ մինչև 300 000դրամի դեպքում ինձ մոտ վաճառելու համար։ Եթե ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում (գտնվում է մարզում):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Անկանխիկի օրենքի հ.4 մաս 5․ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից:
Սա նշանակում է որ տնտեսվարող սուբյեկտները իրար միջև հաշվարկները պետք է իրականացնեն անկանխիկ եղանակով, միայն աշխատավարձն է որ դեռ 1-2 տարի կարող եք վճարել կանխիկ, սակայն կադրային փաստաթղթերը պետք է հիմիկվանից կազմված լինեն թղթային եղանակով/տեսքով:
Այո ճիշտ եք հասկացել, որ որպես անհատ ձեռնարկատեր կանխիկ վճարելով չեք կարող ձեռք բերել ապրանք շուկայից առանց փաստաթուղթ կամ այլ խանութից ՀԴՄ կտրոնով, կանխիկ վճարելով, թեկուզ մինչև 300 000դրամի դեպքում ձեր մոտ վաճառելու համար։ թեկուզև ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում (գտնվում է մարզում): Այո իմ կանխատեսումներով հատկապես փոքր սուբյեկտների մոտ ու մարզերում դրա արդյունքում առաջանալու են պարտքերի ժամանակին չվճարման,ուշացումների խնդիրներ կամ այլ կերպ վճարունակության խնդիրներ, ինչը որոշ ժամանակ անց հատկապես մարզերում դժգոհությունների տեղիք է տալու, իսկ բանկային համակարգի համար այս օրենքի համար կնոպկա սեղմողները պատկերացում բնականաբար չունեն նման հարցերից, ավելին ասեմ անգամ վարկերի տոկոսների նվազում չեն անի, եթե ավելի խորությամբ եք ուզում հասկանալ դրա հետևանքները:

Nerses

Հուլիսի 1-ից չեք կարող։

Ալլա

Կարծում եմ շուկայից գնումը կարող եք մինչև 300000դրամը կատարել, քանի որ դիմացի կողմը ամեն դեպքում ֆիզ անձ է լինելու, բայց դա ձեզ համար ծախսային հոդված չի կարող լինել։

Ռուզանննա

Եթե դիմացի կողմը ֆիզ անձ է, ապա մինչև 300000 դր-ի դեպքում կարող եք կանխիկ վճարել:
Հոդված 4
1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022
թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի
օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների
մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման,
փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց
վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ
օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն

Մարինե

ԱՁ-ից և ՍՊԸ, ԲԲԸ. ՓԲԸ..,(իրավաբանկան անձանցից ) չեք կարող կանխիկ ձևով գնում կամ վաճառք կատարել, բայց ֆիզ. անձանցից կարող եք, յուրքանչյուր գնումը կամ վաճառքը չի կարող գերազանցել 300000 ՀՀ դրամը, ամսվա ընթացքում մինչև 3 միլիոն ՀՀ դրամ: