Tag: հաշիվ

ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ

Լևոն․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ (օֆսեթ տպարան է): 4 տարի գործունեության ժամանակավոր դադարից հետո ուզում եմ վերսկսել աշխատանքը: Կատարում եմ ա) գրքերի, բուկլետների, պլակատների և այլն օֆսեթ տպագրական աշխատանքներ պատվիրատուների պատվերով բ) և մեր նախաձեռնությամբ տպագրած նյութերի (գրքեր, օրացույցներ, բուլկլետներ) վաճառք հուշանվերների խանութներին և այլ կազմակերպությունների (տուրիստական և այլն): Վաճառքը կատարում եմ անմիջապես և ոչ թե գործակալական պայմանագրով:

Հարց 1. Կարո՞ղ եմ արդյոք աշխատել միկրոձեռնարկատիրական համակարգում:

Հարց 2. Պատվերով արտադրած տպագիր ապրանքը գնորդին առաքելուց պե՞տք է ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՇԻՎ ՎԱՎԵՐԱԳԻՐ դուրս գրեմ, թե՞ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ, արդյոք տարբերություն կա՞: Երկրորդ դեպքում քանի որ առաքման նշանակման վայրը չեմ կարող նշել (այդպիսի տեղ չկա ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒՄ) երևի պետք է նաև ԱՊՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲԵՌՆԱԳԻՐ գրե՞լ:

Հարգանքներով Լևոն:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ

Անհատույց տրամադրված երաշխիքային ապրանքի ԱԱՀ

Անահիտ․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է՝ մենք աշխատում ենք ԱԱՀ-ով։ Պայմանագրում նշված է, որ պետք է անհատույց ավտոպահեստամասերը տրամադրենք, քանի որ ա/մեքենա ենք վաճառել։ Ես պե՞տք հարկային հաշիվ գրեմ ինքնարժեքի 80% -ը և 20% ԱԱՀ։ Ենթադրենք 10 000 դրամ է, գրեմ 8000*20%=1600 և նշեմ անհատույց հարկային հաշվում։

ՀՕ62 ՝ 7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ, իսկ իրական արժեքից էական ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի: Այս հոդվածը շփոթեցնում է։ Խնդրում եմ ինձ ճիշտ կողմնորոշեք, շատ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Անհատույց տրամադրված երաշխիքային ապրանքի ԱԱՀ

Եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն միջնորդ ունենա

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն (միկրո) միջնորդ ունենա, միջնորդ ԱՁ-ն (շրջհարկ) հաշիվ դուրս գրի պատվիրատուին, վճարումը ստանա, միկրոյով աշխատող ԱՁ-ին միջնորդական ծառայության հաշիվ միջնորդավաճարի մասով դուրս գրի, բավակա՞ն է, թե՞ միկրոյով աշխատող ԱՁ-ն էլ հաշիվ պիտի գրի միջնորդ ԱՁ-ին։

Կարդալ ավելին Եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն միջնորդ ունենա

Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia հարթակի միջոցով

Գոռ․

Բարև ձեզ։ Կխնդրեմ օգնել։ Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia – ով, Expedia – ան շվեցարական կազմակերպություն է, Expediа – ն իր միջնորդական ծառայության գումարը պահում է, նոր փոխանցում հյուրանոցին։ Ես պե՞տք է հյուրի ամրագրած համարի գումարի չափով հաշիվ ապրանքագիր գրեմ հյուրի անունով, իսկ միջնորդական ծառայության համար ինքնահաշիվ։ Կազմակերպությունն ԱԱՀ ով է աշխատում։

Կարդալ ավելին Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia հարթակի միջոցով

Աշխատավարձի և կոմունալ ծախսերի նվազեցումներ շրջանառության հարկից

Վարսենի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Արդյո՞ք 2025թ. 1-ին եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկում որպես իրացման ծախսեր հնարավոր է նվազեցնել աշխատողների աշխատավարձը, հոսանքի ու ջրի գումարները, որոնց հաշիվները ստանում ենք էլեկտրոնային եղանակով անկատ ձեռնարկատիրոջ անունով, ՀՎՀՀ-ով դուրս գրված։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Աշխատավարձի և կոմունալ ծախսերի նվազեցումներ շրջանառության հարկից

Շրջանառության հարկի հաշվարկի ճշգրտում

Տաթև․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Էսպիսի մի հարց․ եթե շրջանառության հարկի 4-րդ եռամսյակի հաշվարկը ուղարկած է արդեն, բայց բաց թողնված հաշիվ կա, որը պետք է գրվեր դեկտեմբերին, հիմա տարբերակ կա՞ գրել դեկտեմբերի մատուցումով հաշիվը և նորից շրջ. հարկի հաշվարկը ճշգրտել, ուղարկել։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար։

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկի ճշգրտում

Միջազգային բեռնափոխադրումների գործունեություն

Նելլի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն միջազգային բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ, կարո՞ղ է աշխատել ԱԱՀ դաշտում և հարկվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով։ Այսինքն՝ այս դեպքում դիմացի կողմին հաշիվներ չի գրվում և ամսվա ընթացքում միայն ԱԱՀ-ի հաշվետվությունն է ուղարկում, որի մեջ ներառում է բեռնափոխադրման արժեքը, այսինքն՝ հարկման բազան զրո տոկոս դրույքաչափով։

Կարդալ ավելին Միջազգային բեռնափոխադրումների գործունեություն

ԱՁ-ն բացվել է 01.01.2024-ին

Վահե․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 01.01.2024-ին (Գործունեության ոլորտ – 62.01.0) : 17.05.2024-ին ուղարկվել է (207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին) դիմում, որի համաձայն, անորոշ ժամանակով դադարեցվել է գործունեությունը: 1-ին և 2-րդ եռամսյակների (232 Շրջանառության հարկի) – հաշվետվությունները տրված են:

Հարց 1. Կհուշե՞ք տարեկան հաշվետվության որ ձևը կամ ձևերը պետք է լրացնեմ հիմա (ի՞նչ լրացնեմ, երբևիցե չեմ արել)

Հարց 2. Եթե կա ակնկալիք, 2025-ի ընթացում վերսկսել գործունեությունը, Շրջհարկով հարկվելու մասին դիմում պետք է հիմա՞ լրացնեմ (անկախ նրանից, որ ԱՁ-ն կասեցված է տվյալ պահին) , թե՞ ԱՁ գործունեությունը վերսկսելուց հետո պետք է ուղարկել Շրջհարկով հարկվելու (201 դիմումը):

Հարց 3. Եթե իրավաբանական բանկային հաշիվը փակված է և այլևս գոյություն չունի, որպեսզի փոխանցում անեմ միասնական հաշվին – կարո՞ղ եմ ուղակի ՀՎՀՀ-ով ցանկացած անձնական հաշվից փոխանցել միասնականին, կամ ինչպե՞ս վարվել նման դեպքում, որպեսզի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո ձևավորված պարտքը (սոց , դրոշմանիշ) մարվի միասնական հաշվից:

Կանխավ շնորհակալ եմ բոլորից, հստակ խատասխանների համար:

Կարդալ ավելին ԱՁ-ն բացվել է 01.01.2024-ին

Բեռնափոխադրումների գործունեություն

Հռիփսիմե․

Բարև Ձեզ։ ԱՁ -ն աշխատում է 11.12.2024թ-ից ԱԱՀ-ով: Մինչ այդ աշխատում էր շրջ. հարկով: իրականացնում է բեռնափոխադրում: ՌԴ-ի որևէ կազմակերպության հետ պայմանագիր է կապել և ապրանք է տեղափոխել: Մենք իրենց հաշիվ ենք դուրս գրել, ստորագրել ոչ էլեկտրոնային, և կնքել ենք ուղարկել էլ. հասցեին: Հիմա ՀՀ-ի ՊԵԿ-ի հետ կապված մենք ի՞նչ քայլեր ունենք անելու: Այդ ստացված գումարից հարկ վճարելու՞ ենք։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, գրեք մատչելի:

Կարդալ ավելին Բեռնափոխադրումների գործունեություն

Չեղարկման ենթակա հաշիվ

Անուշ․

Բարև Ձեզ։ Մի հարց ունեմ՝ մտնում եմ հաշվարկային փաստաթղթեր, ծանուցում է գալիս՝ “Դուք ունեք չեղարկման մեկ հաշիվ”։ Ինչու՞ է այդ ծանուցումը ցույց տալիս, և ինչպե՞ս իմանամ՝ որ հաշիվն է։

Կարդալ ավելին Չեղարկման ենթակա հաշիվ

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ չունի ձեռքբերման փաստաթղթեր

Մելինե․

Օնլայն առևտրով զբաղվող ԱՁ-ն, որը շրջանառության հարկով է հարկվում, 2024 թվականին 7 մլն դրամի էլեկտրոնիկա է ձեռք բերել Չինաստանից առանց հաշիվ ֆակտուրաների կամ այլ թղթերի, այնուհետև վաճառել Հայաստանում՝ դուրս գրելով հաշիվ վավերագիր ֆիզ անձին։ Եռամսյակային հաշվետվության ժամանակ ներկայացրել եմ վաճառքի այդ գումարը և վճարել համապատասխան հարկերը։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք խնդիրներ կունենամ, եթե չունեմ ձեռքբերումը փաստող թղթեր, և ինչպե՞ս այսուհետ դա կազմակերպեմ։

Կարդալ ավելին Շրջանառության հարկով աշխատող ԱՁ չունի ձեռքբերման փաստաթղթեր

Հաշիվների դուրսգրում Wildberries հարթակում վաճառելու դեպքում

Էրիկ․

Հարգելի հաշվապահներ, եթե Wildberries-ը տվյալ օրվա կամ տվյալ շաբաթվա վաճառքների մասով դետալիզացիան տրամադրում է հաջորդ օրը կամ ամեն երկուշաբթի շաբաթականի դեպքում, հաշվի մատակարարման ամսաթիվը ի՞նչ պիտի նշվի՝ դուրս գրման օրվա՞նը, թե՞ վաճառքի օրը (օրականի դեպքում) և շաբաթվա վերջին օրը (շաբաթականի դեպքում)։ Խնդրում եմ նաև նշել օրենքը, որոշումը կամ հիմք հանդիսացող այլ փաստաթղթի համապատասխան հոդվածը, որովհետև հարկային օրենսգրքի հ․ 56 4-րդ մասի և 2017-ի 1257 որոշման մեջ հաշիվների դուրսգրման մասով բացառություններ չեն ընդգրկում։

Շարունակություն․ Եթե հոկտեմբերից ԱՁ-ը վաճառք է կատարում հարթակում, բայց հաշիվներ դուրս չեն գրվել, խնդրում եմ նշել՝ հաշիվները դուրս գրվեն շաբաթակա՞ն վաճառքներով, թե՞ մինչև հիմա արված վաճառքների մասով դուրս գրել մեկ հաշիվ։

Կարդալ ավելին Հաշիվների դուրսգրում Wildberries հարթակում վաճառելու դեպքում

Ինչպե՞ս ձևակերպել գնումը

Նանար․

Բարև ձեզ։

Շրջանառության հարկով հարկվող արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն ձեռք է բերել ապրանք առանց ՀԴՄ կտրոնի ու հաշիվ վավերագրի։ Ինչպե՞ս պետք է ձևակերպվի գնումը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել գնումը

Վաճառված ավտոմեքենայի անվճար սպասարկում

Անահիտ․

Բարև։ Խնդրում եմ պատասխանեք․ ընկերությունը վաճառում է ավտոմեքենա։ Հետագայում կատարում ենք ավտոպահեստամասերի սպասարկում անվճար։ Օրենքով նշվում է, որ տվյալ դեպքում անհատույց ապրանքը չի հարկվում, իսկ էլ․ փաստաթուղթ պե՞տք է գրվի, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Վաճառված ավտոմեքենայի անվճար սպասարկում

Ինչպե՞ս հիմնավորել առցանց իրացումը

Իրինա․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ինտերնետային կայքից վաճառք է իրականացվում ավիատոմսերի, իրավաբական անձանց դեպքում դուրս եմ գրում հաշիվ վավերագիր Բ սերիայի, իսկ ֆիզ․ անձանց դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորեմ իմ իրացումը: Յուրաքանչյուր ֆիզ․ անձի անունով հ/ա դուրս գրելը ինչքանո՞վ է ճիշտ կամ ռացիոնալ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս հիմնավորել առցանց իրացումը

Արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվ գրել

Գոռ․

Բարև Ձեզ։ Հյուրանոցային համարը ամրագրել են Expedia-ի միջոցով , հիմա Expedia միջնորդավճարի հաշիվ է դուրս գրել։ Խնդրում եմ կասե՞ք իմ քայլերը՝ պե՞տք է ինքնահաշիվ գրել, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվ գրել

Համատիրության գործունեություն

Տիգրան․

Ողջույն, հարգելի գործընկերներ, մի քանի հարց ունեմ համատրիությունների գործունեության հետ կապված․

1․ Արդյո՞ք համատիրությունները չեն կարող աշխատել շրջանառության հարկով

2․ Եթե պարտադիր ընդհանուր հարկման համակարգում է գործելու, ապա իրավաբանական անձանցից անդամավճար ստանալու համար պե՞տք է հարկային հաշիվ գրել և ԱԱՀ վճարել, թե՞ հաշիվ վավաերագիր

3. Իրավաբանական անձանց մասով դուրս գրված հաշիվներից առաջանու՞մ է շահութահարկ

Կարդալ ավելին Համատիրության գործունեություն

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

Անահիտ․

Բարև, հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ Հայկական ռեզլդենտ կազմակերպությունը Հայաստանից դուրս ծառայություն է մատուցել, պետք է դուրս գրի ծառայության մատուցման հաշիվ վավերագիր։ Ծառայության մատուցման ամսաթիվն է 31․07․2024թ․, ո՞ր օրվա կուրսն եմ հաշվում 30․07․2024թ, թե՞ դուրս գրման նախորդ օրվա։

Կարդալ ավելին Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

Հաշվի դուրսգրում արտարժույթով

Նոնա․

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին մատուցվել են միջազգային բեռնափոխադրման ծառայություններ ռեզիդենտ կազմակերպության կողմից: Կարո՞ղ է ռեզիդենտ կազմակերպությունը հաշիվը (ինվոյս) ներկայացնել արտարժույթով, և մատուցված ծառայությունների դիմաց գումարը ստանալ արտարժույթով:

Կարդալ ավելին Հաշվի դուրսգրում արտարժույթով

Միկրոձեռնարկատիրոջ կողմից հաշվի դուրսգրում

Հերմինե․

Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոյով, և մատակարարում է ձուկ, կարո՞ղ է արդյոք հաշիվ դուրս գրել այն կազմակերպությանը, ում ապրանք է մատակարարել։ Նշեմ, տվյալ ԱՁ-ն ասել է միայն կարող են քարտային հաշվեհամարին գումար փոխանցել։ Արդյո՞ք դա խնդիր չի առաջացնի ապրանքները ձեռք բերող կազմակերպության համար։

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրոջ կողմից հաշվի դուրսգրում

Ստացված հաշիվ Wildberries ընկերությունից

Արման․

«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) ից ստացել եմ հաշիվ՝ հանձնակատարի ծառայության, սա կապ ունի՞ կոմիսիայի, լոգիստիկայի հետ։

Կարդալ ավելին Ստացված հաշիվ Wildberries ընկերությունից

Հաշվի դուրսգրում ոչ ռեզիդենտին

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն իրավաբանական ծառայություն է մատուցելու ոչ ռեզիդենտ ֆիզ անձին, որի դիմաց վճարումը կատարելու է վերջինիս գործատուն, որը հանդիսանում է ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ: Այս պարագայում արդյո՞ք ՍՊԸ-ն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրի հաշիվը ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի անունով:

Կարդալ ավելին Հաշվի դուրսգրում ոչ ռեզիդենտին

Ավիատոմսի ձեռքբերում

Լուսինե․

Բարև Ձեզ։ Կազմակերպության տնօրենը գործուղման նպատակով Ֆլայ Դուբայի կայքից օնլայն ձեռք է բերել ավիատոմս, վճարել է 450 ԱՄՆ դոլար կազմակերպության դրամային բիզնես քարտով (օրվա կուրսով հաշվել է, ավտոմատ փոխարկվել է)։ Ֆլայ Դուբայի կայքը տրամադրել է միայն ավիատոմսի ամրագրման և հաստատման փաստաթուղթը, որտեղ երևում է նաև ավիատոմսի արժեքը։

Հարց 1․ Արդյո՞ք այս մասով պետք է գրվի ինքնահաշիվ

2․ Արդյո՞ք այս մասով առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Հ․Գ․ նշեմ նաև, որ Ֆլայ Դուբայից ստացված նամակով տեղեկացնում են, որ առանձին ինվոյս իրենք չեն տրամադրում, ավիատոմսի փաստաթուղթը ինքնին համարվում է նաև ինվոյս։

Կարդալ ավելին Ավիատոմսի ձեռքբերում

Հացի արտադրություն մարզում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ աշխատում է միկրո համակարգում, գործունեության տեսակը՝ հացի արտադրություն մարզում, ապրանքը՝ հացը առաքում է խանութներին։ Կասե՞ք խնդրեմ՝ կարո՞ղ է հաշիվ վավերագիր դուրս գրել խանութներին, կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Հացի արտադրություն մարզում

Արդյո՞ք վնասի փոխհատուցումը ԱԱՀ-ով հարկվող գործարք է

Նոնա․

Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունը իրականացնում է բեռնափոխադրման կազմակերպման ծառայություններ, գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ծառայություն մատուցելիս հաճախորդի մեղքով առաջացել են որոշակի ծախսեր, որի համար բացի հիմնական ծառայության մատուցումից, որը ԱԱՀ-ով հարկվող է, հարկային հաշվի մեջ առանձին տողով նշվում է վնասի փոխհատուցում: Արդյո՞ք այն համարվում է ԱԱՀ-ի հարկման օբյեկտ:

Կարդալ ավելին Արդյո՞ք վնասի փոխհատուցումը ԱԱՀ-ով հարկվող գործարք է

Ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվը

Հասմիկ․

Բարև ձեզ, մեզ ապրանք մատակարարող ընկերությունը հաշիվ ապրանքագիրը սխալ լրացնելու համար չեղարկել է, հիմա ես պետք է չեղարկված հ/ապրանքագիրը հաստատե՞մ, թե՞ ոչ, եթե այո՝ խնդրում եմ ասեք ինչպես:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվը

Հաշիվը սխալմամբ չեղարկվել է

Սարգիս․

Բարև Ձեզ։ ԱՁ-ը ծառայությունների մատուցման հաշիվը սխալմամբ չեղարկել է, բայց մյուս կողմը գումարը փոխանցել է։ Դրանից հետո հաշիվ դուրս գրողը ԱՁ փակել է։ Հիմա մյուս կողմը ուզում է, որ հաշիվը գրվի, կամ ի՞նչ լուծում կա։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հաշիվը սխալմամբ չեղարկվել է

Հարկային հաշիվը ստորագրվել է սխալմամբ

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ստորագրել եմ հարկային հաշիվ, որը չպիտի ստորագրեի, ի՞նչ կարող եմ անել։

Կարդալ ավելին Հարկային հաշիվը ստորագրվել է սխալմամբ

Ե՞րբ պետք է դուրս գրել հարկային հաշիվը

Արման․

Հարգելի գործընկերներ, ֆիզ․ անձը ԱԱՀ վճարող համարվող շինարարական կազմակերպությունից վարձակալությամբ վերցրել է բեռնատար մեքենա մի քանի ամիս ժամկետով։ Կազմակերպությունը ֆիզ․ անձի անունով հարկային հաշիվը ե՞րբ պետք է դուրս գրի՝ ամսական կտրվածքով, թե՞ վարձակալության ժամկետի վերջում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է դուրս գրել հարկային հաշիվը

Թեստ – հաշվապահական հաշվեկշիռ և հաշիվներ (թեստ #24)

1501
Created on By Accountant.am

Թեստ - հաշվապահական հաշվեկշիռ և հաշիվներ (թեստ #24)

1 / 10

Քանի՞ բաժնից է կազմված հաշվապահական հաշվեկշիռը

2 / 10

Նշվածներից ո՞րն է սեփական կապիտալի տարր

3 / 10

Ո՞րն է հաշվեկշռի կազմման հիմնական պայմանը

4 / 10

Կրկնակի գրանցման եղանակը

5 / 10

Շրջանառության տեղեկագիրն ընդհանրացնում է

6 / 10

Հաշիվներն ըստ հաշվառման մանրամասնեցման աստիճանի լինում են

7 / 10

Հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը

8 / 10

Ի՞նչ կառուցվածք ունի հաշվային պլանը

9 / 10

Կարգավորող հաշիվները նախատեսված են

10 / 10

Ի՞նչ է հաշվի շրջանառությունը

0%

Կարդալ ավելին Թեստ – հաշվապահական հաշվեկշիռ և հաշիվներ (թեստ #24)