22/10/2026

հարկեր և տուրքեր

Աննա․

Բարև Ձեզ, ցանկանում եմ զբաղվել հրուշակագործությամբ, դեռևս տնային պայմաններում՝ տորթեր և շոկոլադե սալիկներ եմ պատրաստելու, ի՞նչ է հարկավոր, որպեսզի ամեն ինչ լինի օրինական։

Սոֆի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ ն մայիս ամսին ներկրված վեքենան վաճառել է ֆիզիկական անձի։ Հարց 1․ շրջանառության հարկից նվազեցվող գումարի հաշվարկում ո՞ր տվյալները պետք է ներառել։ Հարց 2․ առք ու վաճառքի պայմանագիրի օրինակ պե՞տք է ուղարկել հարկային։ Շնորհակալություն։

Ռաֆայել․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է օնլայն գնումներով՝ օգնելու է հաճախորդներին տարբեր կայքերից ապրանք գնել միջնորդավճարի դիմաց: Ո՞վ կօգնի հասկանանք՝ ի՞նչ հարկատեսակով ենք հարկվելու։ Նախապես շնորհակալություն։

Պարույր․

Հարգելի կոլեգաներ, ԱՁ-ն ուզում է զբաղվել միրգ-բանջարեղենի վաճառքով։ Ապրանքները ձեռք է բերելու շուկայից առանց հարկաին հաշվի։ Աշխատելու է շրջհարկով։ Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել գործնթացը, գնման ակտ 10% եկամտային հարկով ու առանց նվազեցումների 10% շրջհա՞րկ։

Քրիստինա․

Բարև Ձեզ, ԱՁ եմ գրանցվել 2025-ի հոկտեմբերից, նոյեմբերին միկրոյի հայտ եմ ներկայացրել, աշխատում եմ բարձր տեխնոլոգիաների բնագավառում եվրոպական երկրի հետ, ունեմ պայմանագիր, ծրագրավորող եմ, 2026-ին ոչինչ չեմ արել file-online-ում, ոչ ինվոյս, ոչ հաշվետվություն, ոչ հայտ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը, կրկին հաշվառման անցնեմ, կարո՞ղ եմ դա անել։ Դիմե՞լ շրջ. հարկի համար։ Մյուս հարցը՝ ծրագրավորողը կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել։ էս դեպքում ի՞նչ խորհուրդներ կտաք ինձ։ Անչափ շնորհակալ եմ !! (փորձում եմ ինքս անեմ ամեն ինչ առանց հաշվապահի, հնարավո՞ր է)։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ մանրամասնել սննդի կետ (շաուրմա) բացելու հաշվապահական քայլերը։ ԱՁ գրանցումն արդեն արվել է։ Կասե՞ք հաջորդ քայլերը։ Եվ եթե մարզում է, ապա արդյո՞ք միկրո կարող է աշխատել։

Մերի․

Ա արտադրող կազմակերպությունը դիմում է Բ կազմակերպությանը, որպեսզի ժամանակավորապես իր փոխարեն արտադրանք իրականացնի։ Դա ինչպե՞ս է կազմակերպվում, ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։ Արդյո՞ք չեն համարվի փոխկապակցված։ Բ -ն շրջհարկով է աշխատում։ Օգնեք հասկանամ, խնդրում եմ։

Արման․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ՝ ՏՏ ոլորտում աշխատելու համար։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ արտոնություններ կան այդ ոլորտի համար, եթե աշխատեմ շրջանառության հարկով, ինչպես նաև եթե աշխատեմ ԱԱՀ-ով։ Նախապես շնորհակալություն։

Բարև Ձեզ։ Անշարժ գույքի վարձակալություն տալը, վաճառքը ի՞նչ հարկատեսակով է պետք իրականացնել, և ԱՁ, թե՞ ՍՊԸ է պետք բացել, ի՞նչ մանրամասներ է պետք իմանալ, կխնդրեմ օգնեք։

Զավեն․

Արտասահմանյան ընկերությունից (ԱՄՆ) դիվիդենդ ստանալիս, կամ նույն ընկերության բաժնեմաս վաճառելիս ՀՀ-ում ֆիզ․ անձի համար ի՞նչ հարկեր են առաջանում։

Լիլիթ․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ԱՁ-ն 2025թ․ աշխատել է ԱԱՀ դաշտում՝ արձանագրելով 20 մլն դրամի հասույթ։ Մյուս կողմից, այդ նույն ԱՁ-ն մեկ այլ կրկին ՏՏ ոլորտի ԱՁ-ի կողմից, որը սակայն աշխատում է շրջհարկով, ստացել է ծառայություն 10 մլն դրամի չափով։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջին ԱՁ-ն կարող է շահութահարկի իմաստով նվազեցնել այդ 10 մլն դրամը, և մյուս ԱՁ- ն պե՞տք է արդյոք այդ 10 մլն ցույց տա 10% տակ շրջհարկի հաշվետվության մեջ, որպեսզի առաջին ԱՁ-ն կարողանա դա ծախս ճանաչել։ Շնորհակալ եմ։

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ինչպե՞ս կարող եմ աշխատակցին օգնության կարգով գումար տրամադրել դժբախտ պատահարի դեպքում, ընդ որում տեղի է ունեցել ինքնավթար, իսկ ապահովագրությունը չի հատուցում։ Ո՞ր հոդվածով և օրենքի ո՞ր կետով կարող եմ տրամադրել օգնությունը։

Աշոտ․

Բարև Ձեզ։ Այսպիսի Հարց․ ՌԴ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը (ԱԱՀ-ով աշխատող) կարո՞ղ է վարկ կամ տոկոսով փոխառություն տրամադրել, ընդ որում տարեկան 24 տոկոսից բարձր տոկոսադրույքով։ Եթե այո, կա՞ արդյոք գումարի սահմանաչափ այս դեպքում, և տոկոսը վճարելուց ի՞նչ հարկեր կարող են առաջանալ, օր․ եկամտային հարկ կամ ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ վճարված տոկոսը շահութահարկով նվազեցվող ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։

Արգիշտի․

Բարև ձեզ։ Շրջանաառության հարկով աշխատող ՍՊԸ համար մատակարարներից ստացված հարկային հաշիվներում ԱԱՀ-ն հարկի հաշվառման նպատակով ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ։

Արթուր․

Եթե ես հանդիսանում եմ մի ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն, և տվյալ կազմակերպության գործունեությունը դադարեցված է, և նախատեսում եմ գրանցել նոր ՍՊԸ, որտեղ նույնպես հանդես կգամ որպես հիմնադիր և գործադիր տնօրեն։ Այս դեպքում՝ արդյո՞ք կդիտարկվեմ որպես ԱԱՀ վճարող՝ հաշվի առնելով, որ հանդիսանում եմ մեկ այլ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձ, թե՞ դադարեցված կարգավիճակը բավարար է, որպեսզի չհայտնվեմ ԱԱՀ-ի դաշտում։

Արմինե․

Բարև ձեզ։

Մենք ԵԱՏՄ տարածքից ներմուծել ենք ապրանք և ներկայումս ունենք մնացորդ, որը ցանկանում ենք վերադարձնել (ետ արտահանել) կրկին ԵԱՏՄ երկիր։ Կխնդրեմ ներկայացնել, թե ինչ ընթացակարգ է կիրառվում այս դեպքում։ Պե՞տք է արդյոք ձևակերպել սովորական հաշիվ վավերագիր, թե՞ կա հատուկ ձևակերպում։

Նշեմ նաև, որ գործունեությունը իրականացնում է ԱՁ, որը գործում է շրջանառության հարկի դաշտում։

Կանխավ շնորհակալություն։

Աննա․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրական համակարգում աշխատող ԱՁ-ից ստացած հաշիվները ծախս ճանաչել։

Արման․

Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը մինչև մարտի 20-ը չի հանձնել շահութահարկի հաշվետվությունը, մարտի 20-ին վճարել է շահութահարկի կանխավճար այդ պահին հայտնի տվյալներով, և այդ կանխավճարի գումարը մեծ է արդեն հետո հաշվարկված շահութահարկի 20%-ից, արդյո՞ք այդ ավել վճարված գումարը ենթակա է վերադարձման, թե՞ դա կհամարվի վերջնական պարտավորություն առաջին եռամսյակի համար։ Շնորհակալություն։

Լորետա․

Բարև Ձեզ։ Երկկողմանի կնքված գնման ակտը (առկա է նաև պայմանագիր), շրջանառության հարկից որպես ինքնարժեք նվազեցվու՞մ է, թե՞ ոչ։ Խոսքը գնում է նկարիչի նկարած նկարի մասին: Կանխավ շնորհակալ եմ:

📌 Ի՞նչ է փոխկապակցվածությունը Հարկային Օրենսգրքի տեսանկյունից, և ովքե՞ր են փոխկապակցված անձինք

🔹 Ե՞րբ են տնտեսվարողները համարվում փոխկապակցված
Օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝

• ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին
• ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը

Մանրամասն

Տաթև․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ունի օնլայն առևտրի հարթակ։ Այժմ հաճախորդներ ներգրավելու նպատակով որոշում է կայացվել ներդնել referral-ների գաղափարը։ Էությունը կայանում է հետևյալում․ Հաճախորդ 1-ը հրավիրում է Հաճախորդ 2-ին և Հաճախորդի 2-ի յուրաքանչյուր գնումից Հաճախորդ 1-ը ստանում է որոշակի միավորներ, որոնցով կարող է հարթակի շրջանակներում իր գնումների դիմաց կատարել վճարումներ։ Օգնեք հասկանալ, թե ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հաշվապահությունը, որպեսզի խնդիրներ չլինեն։

Անահիտ․

Բարև ձեզ։ Թրեյնինգ, վերապատրաստում, ռազմավարական պլանավորում՝ նմանատիպ ծառայություններ մատուցող իրավաբանական անձը ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել։ Այլ գործունեության դասակարգչով շրջհարկ վճարող եմ։

Եղսիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ նյութական արժեքների կոմպլեկտավորումը՝ 8114-ուղղակի արտադրական այլ ծախսումներ, շահութահարկի հաշվարկով որպես ծախս նվազեցնու՞մ ենք, թե՞ ոչ։

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընդհանուր հարկման դաշտում աշխատող ԱՁ տարեկան սոց վճարը կազմում է 670 000 ՀՀ դրամ, իսկ տարեկան դրոշմանիշային վճարը՝ 120 000 ՀՀ դրամ։ Շահութահարկից կարո՞ղ է նվազեցնել այդ ծախսերը, և կասե՞ք՝ ո՞ր հոդվածով է հիմնավորվում։

Դանիել․

Ես գրանցվել եմ ինչպես ԱՁ (շրջանարության հարկ 1%) 2026 թվի սեպտեմբերին։ Այս տարվա սկզբում չեմ հանձնել 201 ձևը։ Հիմա, երբ փորձում էի հանձնել սովորաբար 286 ձևը, թույլ չտվեց համակարգը։ Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ ավտոմատ դարձել եմ ԱԱՀ վճարող։ Խնդրում եմ շտապ օգնել՝ ի՞նչ անել, ու՞մ դիմել։ Ուզում եմ հասկանալ հետևանքները։ Ես ծրագրավորող եմ, ծախսեր չեմ կատարել, աշխատակիցներ չունեմ, այս տարվա առաջին երեգ ամսվա ընթացքում վաստակել եմ ընդհանուր 1 296 376 դրամ։

Վերա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասե՞ք՝ մետաղադրամով շահագործվող սուրճի սարքավորման համար ամեն ամիս վճարում ենք պետական տուրք, հայտարարությունն էլ տալիս ենք։ Տարեկան այլ հաշվետվություն կա՞ ԱՁ համար։

1. Առևտրական գործունեություն (Խանութ)

  • Շրջանառություն` 1,000,000 դրամ
  • Աշխատավարձ՝ 330,000 դրամ
  • Ձեռքբերումներ՝ 470,000 դրամ
  • Ընդամենը ծախսեր` 330,000 + 470,000 = 800,000 դրամ
  • Հաշվարկ`
    1. Նախնական հարկ (10%)` 1,000,000 * 10% = 100,000 դրամ։
    2. Ծախսերի նվազեցում (9.5%)` 800,000 * 9.5% = 76,000 դրամ։
    3. Վճարման ենթակա հարկ: 100,000 – 76,000 = 24,000 դրամ։

(Սա ավելի է շրջանառության 1%-ից (10,000 դրամից), ուստի վճարման ենթակա շրջանառության հարկը կլինի 24 000 դրամ):

Մանրամասն

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. նոր բացված ՍՊԸ-ն, որն ունի 15 բաժնետեր, ցանկանում է ստեղծել այլ ՍՊԸ՝ դուստր կազմակերպություն, ներդրումներ են արվելու գույքի ձեռքբերման համար: Առաջանու՞մ է արդյոք փոխկապակցվածություն, արդյո՞ք դուստրը պետք է անցնի ԱԱՀ հարկման դաշտ։

Արևիկ․

Բարև Ձեզ։

Պարտադիր սոցիալական ապահովության վճարի վերաբերյալ ունեմ հարցեր։ Այս վճարը նույնպե՞ս պետք է համարել ծախս հաշվետվությունների մեջ։ Եթե այո, ապա ո՞ր եռամսյակի մեջ պետք է ներարել 129 600 դրամ վճարը։ 240 և 241 ձևի հաշվետվությունների մեջ նշված գումարները նույնպե՞ս պետք է ներարվեն որպես ծախս։