Արմինե․
Բարև Ձեզ։
Էլեկտրական մեքենայի լիցքավորման ծառայությունը ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոլվացման ավտոմատ համակարգը։
Շնորհակալություն։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Արմինե․
Բարև Ձեզ։
Էլեկտրական մեքենայի լիցքավորման ծառայությունը ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոլվացման ավտոմատ համակարգը։
Շնորհակալություն։
Աշոտ․
Բարև Ձեզ, կասե՞ք, եթե շրջ. հարկով հարկման հայտարարություն չի տրվել 2026թ-ի համար, ԱՁ-ն ավտոմատ անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է հետ փոխել հարկման համակարգը։
Նարե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել․ շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն, որն իրականացնում է ինտերնետ ծառայությունների մատուցում, ուզում է իր բաժանորդային ցանցը վաճառել այլ կազմակերպության։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այդ գործընթացը, ի՞նչ հարկեր կառաջանան, ինչպե՞ս ցույց տալ ստացվելիք եկամուտը։
Արեգնազ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել այս հարցին․
USAID –ից ՍՊԸ-ն որպես նվիրատվություն ստացել է հիմնական միջոց 7.0 մլն արժեքով։
1 հարց – Ինչպիսի՞ն կլինեն հաշվապահական ձևակերպումները
2 հարց – Շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ սա արտացոլվու՞մ է, թե՞ ոչ
3 հարց – Մաշվածություն հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ
4 հարց – Դիտարկվու՞մ է որպես հարկվող եկամուտ, թե՞ ոչ
Կանխավ շնորհակալություն։
Տիգրան․
Բարև Ձեզ: Ընդհանուր հարկման դաշտում գործող ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերը 2025թ համար վճարվելիք շահութահարկում ԱՁ-ի տարեկան սոց. վճարը և դրոշմանիշային վճարը կարո՞ղ է ծախսագրել, և եթե կարող է, այդ նվազեցումները հաշվետվության ո՞ր տողում են նշվում։
Անի․
Բարև ձեզ։ Եթե ես ֆիզիկական անձ եմ և աշխատում եմ ոչ ռեզիդենտ կազմակերպությունում, և այդ կազմակերպությունը իրենց երկրում հարկեր չի վճարում որպես աշխատակից ինձ համար, այդ դեպքում կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում այստեղ։
Լուսինե․
Բարև Ձեզ։ Եթե ընդհանու հարկման համակարգում աշխատող ԱՁ-ի տարեկան արդյունքը վնասով է եղել, սոցվճարը ինչպե՞ս է հաշվարկվում։ Վնասը կազմել է 61,216 դրամ։
Անի․
Բարև ձեզ, ընկերությունը մատուցված ծառայությունների համար հաշիվ է դուրս գրել գործընկերոջը: Պայմանագրի համաձայն տրվել է կանխավճար: Միևնույն ժամանակ պայմանագրով նախատեսվում է, որ վճարման ենթակա գումարը իրենից ներկայացնելու է մատուցված ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվով սահմանված գումարից հանելով տրված կանխավճարի գումարը և կանխավճարի տրամադրման դիմաց հաշվարկված լրացուցիչ գումարը: Այսինքն բացի կանխավճարից պահվելու է նաև ինչ-որ չափի գումար: Այդ լրացուցիչ պահված գումարը շահութահարկի առումով հնարավո՞ր է ծախս համարել, թե՞ ոչ:
Աննա․
Բարև Ձեզ։ ԱՁ գրանցված է սահմանամերձ գյուղում, տարվա սկզբին հանձնել է շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում։ Զբաղվում է մարդկային ռեսուրսների կառավարման գործունեությամբ։ Արդյո՞ք գործում են տվյալ դեպքում ինչ-որ արտոնություններ՝ որպես սահմանամերձ գյուղում գրանցված ԱՁ։ Շնորհակալություն։
Սուրեն․
ՍՊԸ-ն զբաղվում է մեքենաների միջնորդական ներմուծմամբ և վաճառքով։ Հաշվապահական և հարկային ի՞նչ նրբություններ կան տվյալ ոլորտում։ Շնորհակալություն։
Սյուզի․
Բարև Ձեզ։ Եթե ֆիզ․ անձը հարկային մարմնում հաշվառվել և ձեռք է բերել ՀՎՀՀ 2024 թվականին (եկամուտների տարեկան հայտարարագիր տալու նպատակով), այժմ կարո՞ղ է որպես ԱՁ չհամարվող ֆիզ․ անձ միկրոձեռնարկության սուբյեկտ դառնալ և զբաղվել հագուստի վերանորոգմամբ, և արդյո՞ք ՀԴՄ պարտադիր չէ, այլապես ինչպես է իր շրջանառությունը ցույց տալու, որ չի գերազանցել 24 մլնը, և տարեկան ի՞նչ վճարումներ պիտի անի այս դեպքում։
Հապետ․
Բարև Ձեզ, ի՞նչ պատասխանատվության միջոց է կիրառվելու առողջության ապահովագրության վճարը ժամանակին չվճարելու համար։
Տիգրան․
Բարև Ձեզ: Անհատ ձեռնարկատերը 2025թ-հունվարի 01-ից մինչև 2025թ հուլիսի 01-ը գործել է շրջանառության հարկի համակարգում: Խորհրդատվական ծառայությունների մատուցում է իրականացնում: 2025թ հուլիսի 1-ից անցել է ԱԱՀ-ի դաշտ: Հարցս հետևյալում է՝ տարեկան սոց. վճարը և ԱՁ շահութահարկը մինչև 2025թ հուլիսի 1-ը այսինքն շրջանառության հարկով աշխատելու ժամանակահատվածում լինելու և ամսական 5 000 դրամ սոցիալական վճար և շահութահարկ, իսկ հուլիսի 1-ից հետո արդեն կախված շահույթի՞ց։

ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հարկման համակարգեր են գործում Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են հարկման երկու հիմնական համակարգեր՝ հատուկ հարկման համակարգերը և ընդհանուր հարկման համակարգը։
Հատուկ հարկման համակարգերը ներառում են միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերը։
Հարկման ընդհանուր համակարգում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են ԱԱՀ-ով և շահութահարկով։
ՄանրամասնԳարիկ․
ԱՁ ունի մանիպուլյատոր / էվակուատոր, մատուցում է ծառայություններ այլ կազմակերպությունների։ Արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Գոհար․
Բարև Ձեզ, ըստ մեկ անձից գնման ընթացակարգի ֆիզիկական անձի հետ կնքվել է պայմանագիր, որի արդյունքում ամսական վճարման ենթակա գումարը կազմում է 80 000 դրամ, խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս է հարկվում և ու՞մ միջոցով են հարկված գումարները փոխանցվում։
Լիանա․
Բարև բոլորին, կարո՞ղ եք հուշել՝ բետոնե եզրաքարերի (բորդյուրների) արտադրության դեպքում առաջանու՞մ է բնապահպանական հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։ Հարկային օրենսգրքի 164 հոդվածում կոնկերտ գործունեության տեսակներ չի նշում։
Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում. Կազմակերպության քարտից վճարումներ ենք արել AMAZON-ին (200$-600$) և և ձեռք ենք բերել նյութեր և փոքր սարքավորում արտադրության համար, ես այդ ծախսերը կարո՞ղ եմ որպես ծախս ճանաչել շահութահարկի հաշվարկի ժամանակ: Շնորհակալ կլինեմ արձագանքելու համար։
Արմինե․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ բացենք և զբաղվենք կահույքի արտադրությամբ, կարո՞ղ ենք միկրոձեռնարկատիրությամբ աշխատել։
Ալլա․
Բարև բոլորին, հարգելի հաշվապահներ ջան, մի քանի հարց ունեմ։ 2025թ․ հոկտեմբերին բացել եմ ԱՁ (Wildberries – ով գործունեություն ծավալելու նպատակով), սակայն բացարձակ ոչ մի գործունեություն չեմ իրականացրել։ Բացելուց 20 օրվա ընթացքում հանձնել եմ 201 հաշվետվությունը։ Այս տարի հանձնել եմ 286՝ 0-ական հաշվետվություն, ինչպես նաև նորից 201 ձևի հաշվետվությունը։ Ամսի 17-ին հանձնել եմ նաև 240 և 244 հաշվետվությունները, իսկ վճարումը կատարել եմ ամսի 19-ին, սակայն համակարգում դեռևս 15,000-ական դրամ պարտք է ցույց տալիս։
Սա նորմա՞լ է, որ դեռ պարտք է երևում, թե՞ պետք է ինչ-որ տեղ դիմեմ։ Բացի այդ, արդյո՞ք կան այլ հաշվետվություններ, որոնք բաց եմ թողել և պետք է ներկայացնեմ, քանի որ ցանկանում եմ դադարեցնել գործունեությունս և չեմ ուզում որևէ բան կիսատ մնա։ Գործունեությունը դադարեցնելու համար ո՞ր հաշվետվությամբ պետք է անեմ, ու հստակ ինչեր լրացնեմ: Եվ ևս մեկ հարց, դադարեցնելուց հետո, այս եռամսյակի ավարտին պե՞տք է կրկին 286 հաշվետվություն ներկայացնեմ, թե՞ այլևս կարիք չկա։ Նաև՝ այս 3 ամսվա համար պե՞տք է կրկին 240 և 244 հաշվետվությունները ներկայացնել, թե՞ դա արդեն հաջորդ տարում է արվում։
Նախապես շատ-շատ շնորհակալ եմ։
Ռոզա․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով է հարկվում, ունի ՀՄ-ի վաճառք, որը գործունեության հետ չի առնչվում։ Ինչպե՞ս է դա ձևակերպվում ԱԱՀ-ի հաշվարկում, երբ․
1․ վաճառվում է ձեռքբերման գնով
2․ վաճառվում է ձեռքբերման գնից ցածր
3․ վաճառվում է ձեռքբերման գնից բարձր
4․ ՀՄ-ն ամբողջովին մաշված է և մաշված չէ
Գոհար․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ Game Zone-ը, որը ժամանցային կենտրոն է, աշխատում է շրջ․ հարկով, կարո՞ղ է արդյոք դրսից պատրաստի սնունդ գնել և վաճառել հաճախորդներին, քանի որ ընթացքում ցանկանում են ուտելու որևէ բան, բայց մենք տեղում չենք պատրաստում։ Եթե այո, ապա կարո՞ղ ենք շարունակել շրջ․ հարկով աշխատել, գործունեությունը դիտվելու է հանրային սնու՞նդ, թե՞ առևտուր։ Եթե առևտուր, ապա ՀԴՄ կտրոն տպելուց ի՞նչ ԱՏԳԱԱ կոդ ենք դնելու, քանի որ գերազանցել ենք 24 մլն-ը։
Քրիստինե․
Բարև բոլորին։ Կազմակերպությունը, որն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, կարո՞ղ է ձեռք բերել բնակարան, որի համար դիմացի կողմը հաշիվ է դուրս գրելու մեզ։ Ի՞նչ հարկեր են առաջանում։ Հետո կարո՞ղ է այդ բնակարանը վաճառի, այդ դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում։ Խնդրում եմ օգնեք հասկանամ։
Անի․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Հարկման ընդհանուր համակարգում գործող ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը: ՍՊԸ-ի կողմից էլ. եղանակով դուրս է գրվել հաշիվ: Մատուցված ծառայությունների դիմաց ոչ ռեզիդենտ կազմակերպությունը վճարել է արտարժույթով: Հարցը. առաջացած տարբերությունը շահութահարկի հաշվարկման համար դիտվու՞մ է արդյոք ծախս կամ եկամուտ:

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի հոդված 135-ի՝ շահութահարկ վճարողները պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ։ Դիտարկենք շահութահարկի կանխավճարի հաշվարկման մի քանի օրինակներ․
Տվյալներ
Հաշվարկ
ՄանրամասնԱրման․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել․
ԱԱՀ վճարող կազմակերպությունը մեկ այլ ԱԱՀ վճարող կազմակերպությունից վարձակալում է տարածք և վարձակալության հետ միաժամանակ օգտվում է նաև կոմունալ ծառայություններից՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր։ Ինչպե՞ս ճիշտ փաստաթղթավորել կոմունալ ծախսերը և դրանց դիմաց կատարվող վճարումները, որպեսզի հնարավոր լինի օրենքով սահմանված կարգով կատարել ԱԱՀ դեբետի հաշվանցումներ և շահութահարկի մասով ծախսագրումներ։
Շնորհակալություն։
Վանուհի․
Բարև Ձեզ։ Եթե մինչև փետրվարի 20-ը ԱՁ-ն չի ներկայացրել շրջ․ հարկով աշխատելու դիմում և դարձել է ԱԱՀ-ով աշխատող, արդյո՞ք այն հաշիվ-վավերագրերը, որոնք դուրս են գրվել հունվար և փետրվար ամիսներին, պիտի փոփոխվեն և դուրս գրվեն հարկային հաշիվների տեսքով։ Կանխավ շնորհակալություն։
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, որքա՞ն է կազմում ՏՏ ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկը։ Արդյո՞ք գործում է 10% դրույքաչափ բոլոր աշխատակիցների համար։ Շնորհակալություն։