Ani.
Բարև Ձեզ: Եթե ընկերություն ուսանողների են ուղարկել պրակտիկայի համար, այդ դեպքում՝ ինչպե՞ս կարելի է հրամանով այդ ուսանողներին նշանակել ղեկավարներ:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Ani.
Բարև Ձեզ: Եթե ընկերություն ուսանողների են ուղարկել պրակտիկայի համար, այդ դեպքում՝ ինչպե՞ս կարելի է հրամանով այդ ուսանողներին նշանակել ղեկավարներ:
Hayk.
Հարգելի հաշվապահներ, ունենք երեխայի ծննդաբերության և հղիության արձակուրդում գտնվող աշխատակից, որի արձակուրդը լրանում է 05.10.2020թ. և որից հետո պետք է տրամադրենք մինչև 3 տ. երեխայի խնամքի արձակուրդ: Ինձ հետաքրքրում է. հրամանի հիման վրա ո՞ր ամսաթվին աշխատողի գրանցման հայտում լրացնեմ համապատասխան արձակուրդի ամսաթվերը, և ի՞նչ կարգով պետք է կատարվի ամսական 3 000 դրամ սոց. պահումները:
Շնորհակալություն:
Հերմինե.
Բարև Ձեզ: Արդյո՞ք պարտադիր է գործատուի մոտ երկկողմ ստորագրությունով կազմած ներքին փաստաթղթերի կնքելը, օրինակ, հրամաններ, աշխատանքային պայմանագրեր:
Արամ.
Բարև ձեզ: Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը նույն անձն է: Աշխատանքային պայմանագրից բացի արդյո՞ք պետք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելիս:
Քնարինե.
Բարև Ձեզ: Հարցս շտապ է: Չեք ասի՝ օրենքի ո՞ր հղմամբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի հրամանը:
Անի․
Բարև Ձեզ, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես օպերատոր և նրա պայմանագրի մեջ գրված է եղել, որ շաբաթական 5 օր է աշխատելու՝ օրական 8 ժամ: Հիմա այդ աշխատողն ընդուվել է դպրոցում, որպես ուսուցիչ, և աշխատելու է առավոտյան 9-ից մինչև 4-ը, հիմա նա առաջին աշխատանքի վայրում կես դրույք է դառնում: Ինչպե՞ս պետք է վարվել, այդ փոփոխությունը հրամանով է նշվելու, թե՞ աշխատանքային պայմանագրում է փոփոխություն կատարվելու։
Ani.
Բարև Ձեզ, եթե հրամանը սխալմամբ է լրացվել՝ ինչպե՞ս պետք է այն չեղյալ համարել:
Ani.
Բարև Ձեզ: Ե՞րբ պետք է գրել աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հրամանը, եթե նա սեպտեմբերի 1-ից չի գալու աշխատանքի:
Ani.
Բարև Ձեզ, եթե աշխատողը գործավարձային բանվոր է և անհրաժեշտություն է առաջացել, որ նա ամսվա մեջ մի քանի օր եռակցման աշխատանքներ կատարի, ինչպե՞ս կարելի է ձևակերպել հրամանը, կամ արդյո՞ք խնդիր չի առաջանա նրան այդ աշխատանքներում ընդգրկելը:
Susan.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերեր: Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը` աշխատանքային պայմանագրի մեջ, թե՞ աշխատանքի ընդունման հրամանի մեջ: Շնորհակալություն:
Սուսաննա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել․ եթե ՀՈԱԿ-ում նախատեսված է 1 դրույք տնտեսվար, սակայն աշխատակիցն ընդունվել է 0,5 դրույքով /նախատեսված է եղել ունենալ 2 աշխատակից/, և որոշ ժամանակ անց 0,5 դրույքը փոխվել է 1 դրույքի, ապա ի՞նչ հիմունքներով և ի՞նչ բովանդակությամբ հրաման պետք է ձևակերպվի։ Շնորհակալություն։
Ողջույն: Աշխատողի համար մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ ձևակերպելու դեպքում հրաման տրվու՞մ է: Եթե տրվում է` խնդրում եմ կարո՞ղ եք ինձ հրամանի օրինակելի ձև ուղարկեք (arpinesoc շնիկ mail.ru):
Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ: Հրամանի ո՞ր ձևն է ճիշտ աշխատողի հաստիքի փոփոխման համար:
Հարցս հետևյալն է՝ ՍՊԸ-ում երեք աշխատող ենք՝ տնօրեն, հաշվապահ և մեխանիզատոր:
Ամենամյա արձակուրդի հարցը չգիտեմ՝ ոնց կարգավորեմ, տնօրենի և մեխանիզատորի պարտականությունները հրամանով ու՞մ վրա դնեմ, երբ յուրաքանչյուրը գնա արձակուրդ, կանգնել եմ փակուղու առջև: Խնդրում եմ օգնել:
Ամալյա.
Բարև ձեզ: Ինձ օգնեցեք հետևյալ հարցում. 1․ Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից, բայց գործատուն մոռացել է ազատման հրաման գրի, ինչպե՞ս կարող է գործատուն ուղղել այդ սխալը։ 2․ Իսկ եթե գործատուն աշխատողին 1996թ․ ընդունել է որպես լաբորանտ, իսկ 2011թ․-ից որպես պահակ է աշխատել, նույնպես հրաման չկա որպես պահակ, խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս հրամանագրել, որ օրենքով ճիշտ լինի։
Արմինե.
Ողջույն: Ես հրամանագրքում սխալ բովանդակությամբ հրաման եմ գրել, ինչպե՞ս այն անվավեր համարեմ։
Անի.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունելու դեպքում հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ:
Լիանա.
Ինչպե՞ս ձևակերպել պրակտիկանտի ուսումնական պրակտիկայի հրամանը:
Կարինե.
Բարև ձեզ: Կուզենայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելը համարվու՞մ է աշխատանքային ստաժ, և քանի՞ տարի 1 երեխայի համար: Նշեմ նաև, որ այդ ժամանակահատվածում աշխատել եմ, սակայն 1992թ. հրամանագրքում հրամանս գրված չէ, ուզում եմ ճշտել՝ միայն ծննդականի առկայությունը բավարար է ստաժ համարելու համար։ Կանխավ շնորհակալ եմ:
Նաստյա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ հնարավո՞ր է վերջնահաշվարկ չստանալ, եթե ունես ընթացիկ տարվա չօգտագործված արձակուրդ։ Եվ քանի՞ օրում է նստում վերջնահաշվարկն ազատման հրամանը գալուց հետո։
Անի.
Բարև ձեզ:
Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը և ո՞ր օրով ազատել:
Անի.
Կարելի՞ է աշխատողին իր համաձայնությամբ հանգստյան օրերին ներգրավել այլ աշխատանքում, և եթե այո, ապա ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը, դրա համար հրաման, աշխատողի դիմում կամ երկկողմանի համաձայնագիր կնքվու՞մ է, թե՞ ոչ:
Նառա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել. ի՞նչ հրաման պետք է տանք պարապուրդի ժամանակ:
Շնորհակալություն:
Անուշ.
Բարև ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ. աշխատակցի գործուղման հրամանի մեջ որևէ գումար նշվու՞մ է, օրապահիկի կամ գիշերավարձի չափի մասին պե՞տք է նշել, թե՞ ոչ։ Եվ մեկ հարց ևս. գործուղման հրամանի վրա պե՞տք է կազմվի նաև գործուղման վկայական:
Մարինե.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Հեղինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակցի վրա դրված պաշտոնը եղել է, օրինակ, ավագ պարետ, սակայն գործատուն ցանկանում է, որ աշխատողը աշխատի որպես պարետ, այս դեպքում գործատուն տալի՞ս է հրաման, որի մեջ նշվում է հիմք՝ ԱՕ 180-րդ հոդվածի 2-րդ մասը, և կնքում համաձայանագի՞ր: Շնորհակալություն:
Հայկ.
Բարև ձեզ:
Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում՝
Հարց 1. Մասնավոր ընկերության տնօրենը գործուղման մեկնելիս ի՞նքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու հետ կապված:
Հարց 2. Արդյո՞ք պարտադիր է գործուղման վկայականում որևէ կազմակերպության կնիքի առկայությունը, եթե այն բացակայում է, քանի որ գործուղման նպատակն է ընդհանուր շուկայի ուսումնասիրությունը, և որևէ կոնկրետ կազմակերպություն չի կարող կնիք դնել:
Հարգելի գործընկերներ,
եթե գործատուն կրճատում է աշխատողին (կազմակերպության գործունեության ծավալի նվազման պատճառով), ապա ի՞նչ վճարումներ է տալիս աշխատողին, եթե համատեղությամբ աշխատանք էր: Պարապուրդ ուղարկելուց առաջ արդյո՞ք իրավունք ունի ազատման հրաման տալ և պարապուրդից վերադառնալուց անմիջապես հետո արձակել աշխատողին առանց արձակման նպաստի:
Շնորհակալություն:
Արմինե.
Բարև ձեզ:
Եթե հրամանագրքի մեջ մեկ հրաման բաց է թողնվել, կարելի՞ է արդյոք հրամանը կցել անձնական գործին և չմտցնել հրամանագիրք:
Անուշ.
Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել՝ երբ են տալիս հրաման, երբ աշխատողը ներկայացնում է հիվանդության թերթիկ: