Wildberries հարթակում ապրանքների վաճառք

Դավիթ․

Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ ուզում բացել Wildberries հարթակում ապրանքներ վաճառելու նպատակով։ Խնդրեմ ասել՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու, ՀԴՄ սարք անհրաժե՞շտ է, և ապրանքները դրսից է բերվելու վաճառքի համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
15 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

պետք է գործեք շրջհարկի համակարգում, նաև վճարեք 5000 սոցվճար ամսեկան, 5000 ամսեկան շահութահարկ, դրոշմանիշային վճար տարեկան մինիմալը 18000, ՀԴՄ սարք պետք չի, անկանխիկ է վաճառքը, եթե ապրանքները դրսից են բերվելու վաճառքի համար, ապա ,աքսազերծումն էլ կախված կլինի ապրանքից, ։

Դավիթ
Դավիթ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն՝ ինձ ելեկտրոնային ՀԴՄ էլ պետք չի՞ գրանցել։ Ես ապրանքները պատվիրում եմ Չինաստանից Ռուսաստանի wildberries/ պահեստ։ Ստեղ մաքսազերծման մասեր չկա՞ չէ։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Դավիթ

էլեկտրոնային ՀԴՄ պետք չի գրանցել։ Եթե ապրանքները Չինաստանից Ռուսաստանի wildberries պահեստ են գնալու, այստեղ մաքսազերծման կարիք չկա։

Դավիթ
Դավիթ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ վճարումների ժամանակ Շինաստանի մատակարարներին անելում եմ իմ Ա/Ձ հաշիվներով։ Եվ ապրանքների վաճառքի դեպքում միջոցները գալու են Ա/ձ հաշվին։ Իսկ հաշիվ վավերագիր դուրս գրելու կարի՞ք կա։ Շրջանառությունը ո՞նց ա երևալու Պեկ համակարգում էլի։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Դավիթ

եթե ստեղի պահեստ չի տրվելու ապրանք, հաշիվ վավերագիր դուրս գրելու կարիք չկա, Շրջանառությունը երևալու է վբ դետալիզացիայի ֆայլերով ,

Դավիթ
Դավիթ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հասկացա Տիգրան ջան։ Իսկ շրջ հարկի շրջանառության ծավալը ես հաշվետվության մեջ գրում եմ ըստ իմ բանկայն փոխանցումների հիմա՞ն վրա։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Դավիթ

Շրջանառությունը երևալու է վբ դետալիզացիայի ֆայլերով , չէ էնտեղ թիվ կա, դրա հիման վրա, ֆին.ատչոտա կոչվում,

Դավիթ
Դավիթ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, էտ դետալիզացիա ասվածը ես որտե՞ղ եմ տեսնում՝ ֆին աչոտ ասվածը։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Դավիթ

ՎԲ ծրագրում, երբ մուտքի հնարավորություն կունենաս

Դավիթ
Դավիթ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հասկացա Տիգրան ջան։ Շատ շնորհակալ եմ։

էմի
էմի
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, եթե արդեն ապրանք եմ գնել, կարո՞ղ եմ տեսնել ֆին.հաշվեըվության թիվը։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  էմի

ֆին.աչյոտի թվերը վաճառքների մասին են

Լիանա
Լիանա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև ձեզ, հարգելի Տիգրան, ինչպես կարելի է Ձեզ հետ կապ հաստատել։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Լիանա

իմ մեյլը ստեղ գրված է,

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

 Եթե աշխատելու եք բացառապես Wildberries հարթակում, ապա ՀԴՄ սարք անհրաժեշտ չէ։