22/10/2026

նպաստ

Մելինե.

Բարև ձեզ: Ինչպե՞ս է հաշվարկվում Ա/Ձ-ի մայրության նպաստը, եթե Ա/Ձ-ն բացվել է 2021թ.-ի մարտ ամսին և աշխատում է միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում: Ֆիզ. արձակուրդի սկիզբը՝ 2021թ. մայիսի 30:

Անուշ.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցն աշխատել է մինչև ամսվա կեսը և այնուհետև գնացել է հղ. և ծննդ. արձակուրդ, վերադառնալուց հետո գնում է ամենամյա արձակուրդ, կուտակված արձակուրդայինի օրերի վրա գումարվու՞մ է կես ամսվա աշխատած ամիսը:

Ելենա.

Բարև ձեզ։ Ես ուսուցիչ եմ և ժամաքանակով եմ վարձատրվում, դրույքաչափ չունեմ: Առաջին կիսամյակում ստացել եմ 16 000, իսկ երկրորդում՝ 33 000 դրամ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս հաշվեմ իմ դեկրետի գումարը, և եթե այն քիչ լինի 156 000-ից, կարո՞ղ եմ օգտվել այդ գումարից։ Նախապես շնորհակալություն:

Մելինե.

Բարև ձեզ: Մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել սոցապ, ի՞նչ ժամկետում: Եվ սոցապից հետո տարվու՞մ է հարկային որ փոխանցեն գումարը:

Լուսինե.

1. Ինչպե՞ս լրացնել անաշխատունակության նպաստի տվյալները եկամտային հարկի հաշվարկում։
2. Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը, եթե աշխատողն աշխատում է հերթափոխով:

Անգելինա.

Բարև Ձեզ: Ես գրանցված եմ եղել և գնացել եմ ֆիզարձակուրդ ընդամենը 3 ամիս, որից հետո այդ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել: Կա՞ արդյոք տարբերակ, որպեսզի ես շարունակեմ մայրության նպաստը ստանալ:

Սեդա.

Բարև Ձեզ: Ինձ մեկ հարց է հետաքրքրում, եթե ես աշխատանքի եմ ընդունվել քաղիրավական պայմանագրով և հիմա հղի եմ, կարող եմ օգտվել ֆիզ. արձակուրդի գումարից: Նշեմ նաև, որ գյուղաբնակ եմ և աշխատում եմ գյուղում: Եվ մեկ հարց էլ. նախկին աշխատատեղից կրճատվել եմ 16.01.2021թ. և աշխատանքի եմ ընդունվել այլ տեղ 15.04.2021թ, ներկա պահին հղի եմ և ցանկանում եմ իմանալ՝ նախկին աշխատատեղից ես կարող եմ թուղթ ներկայացնել դեկրետի գումար ստանալու համար:

Սերինե.

Բարև Ձեզ: Խոսքը հղիության և ծննդաբերության նպաստի մասին է: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի հոդված 172-ի՝ բարդ ծննդաբերության դեպքում տրամադրվում է 155 օր հղիության և ծննդաբերության արձակուրդ (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության): Բարդ ծննդաբերության դեպքում տրվում է երկրորդ անաշխատունակության թերթիկը, ըստ որի հաշվարկվում է նպաստը` արդեն ոչ թե 140, այլ 155 օրվա համար: Ուզում էի հաշվարկի ձև իմանալ:

Լուսինե.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ կապ ունի, թե քանի ամիս պետք է գրանցված աշխատեմ, որ գնամ դեկրետ: Եվ, եթե հաշվում են 12 ամսվա կտրվածքով և ես աշխատել եմ նաև այլ տեղ՝ այս աշխատանքից առաջ, հնարավո՞ր է ներկայացնել տեղեկանք նախորդ աշխատատեղից աշխատավարձի վերաբերյալ, որ հաշվարկը ճիշտ լինի:

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ, բայց նախորդող 12 ամիսները եղել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ դեպքում ո՞ր ամիսների աշխատավարձն ենք վերցնում հաշվարկի համար:
Կասեք՝ նշված տեքստում եկամուտը պայմանագրով սահմանված աշխատավա՞րձն է: Եվ եթե այո, ապա հաշվարկ կատարելիս, օրինակ, եթե 80 000 է եղել աշխատավարձը, դա բաժանում եմ 12-ի, թե՞ միանգամից 30.4-ի: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի նպաստ ստանալուն: Որքա՞ն է տվյալ պահին ամսական նպաստի չափը: Եվ արդյո՞ք մարզի գրանցում ունեցող անձի նպաստը ավելի բարձր է քան Երևանի գրանցում ունեցողինը:

Արամ.

Հարգելի գործընկերներ, կազմակերպության աշխատակցի համար հաշվարկվել է անաշխատունակության նպաստ մարտ ամսվա վերջում, սակայն վճարվել է նպաստը ապրիլին: Հարցս հետևյալն է՝ ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել նպաստի հաշվարկը: Նախապես շնորհակալություն:

Սեդա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 9 տարի աշխատել եմ դեղագործ նույն դեղատանը, հետո դուրս եմ եկել, մի ամիս հետո ընդունվել եմ այլ դեղատուն աշխատանքի, որտեղ պետք է աշխատեմ 5 ամիս և գնամ դեկրետ: Խնդրում եմ ինձ ասեք՝ իմ դեկրետը ինչպե՞ս պետք է հաշվվի, արդյոք պե՞տք է հաշվվի նախորդ գործատուիս մոտ աշխատածն էլ, թ՞ ոչ։

Արմինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատակցին տրվել է ծննդաբերության արձակուրդ և հիմա ցանկանում է գնալ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ կազմակերպությունը որևէ կերպ կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը և աշխատանքից ազատել աշխատակցին: Խնդրում եմ նշեք օրենքի հոդվածը:
Նախապես շնորհակալություն:

Նարեկ.

Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպում՝
մայրության նպաստը կազմել է 553 545 դրամ, որից պահվել է եկամտային հարկ 127 315 դրամ և աշխատողին փաստացի վճարվել է 426 230 դրամ, որից կազմակերպության տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 277 170, տարբերությունը՝ 149 060 դրամը փոխհատուցվել է սոց. ծառայության կողմից:

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատակիցս աշխատում է համատեղությամբ՝ հիմնական աշխատավայրը մեզ մոտ՝ 6 ամիս: Մայրության նպաստի հաշվարկման ժամանակ մեր և մյուս կազմակերպության աշխատավարձերը պե՞տք է գումարել միջինը ստանալու համար:

Լիաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ կհաշվարկեք իմ ֆիզ․ արձակուրդի գումարը։ Իմ ամսական կեղտոտ աշխատավարձը 161 000 է։ Դեկտեմբեր ամսին ստացել եմ 115 000 պարգեվավճար։ Հուլիս ամսին կգնամ իմ հերթական վճարովի արձակուրդը։ Օգոստոսին նոր գնալու եմ ֆիզ․ արձակուրդ։ Շնորհակալ եմ նախապես։

Նարինե.
Բարև Ձեզ: Ես ապրում եմ քաղաք Գավառի Հացառատ թաղամասում, բայց մինչև նոյեմբերի սկիզբը եղել եմ գյուղի բնակիչ: Հիմա երեխաս 2 ամսականից ավել է: Ուզում եմ իմանալ, ես կարող եմ մինչև 2 տարեկանի նպաստ ստանալ: Ես և ամուսինս չենք աշխատում:
Խնդրում եմ հստակ պատասխան տվեք: