23/10/2026

ոչ ռեզիդենտ

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Ուզում եմ ընդունել աշխատանքի Ռուսաստանի Դաշնության կենսաչափական անձնագիր ունեցող անձի։ Գրանցում չունի՝ ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում։ Կացության քարտ չունի, ունի ՀՀ սոցիալական քարտ։ Ես կարո՞ղ եմ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ պետք է կնքվի քաղիրավական պայմանագիր։ Կանխավ շնորհակալություն:

Սյուզի.

Բարև ձեզ։ Կասեք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճ. շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում, և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։

Սյուզի․

Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։

Մարալ․

Բարև Ձեզ,

Ես ծրագրավորող եմ և պետք է դառնամ անհատ ձեռներեց, որպեսզի կարողանամ աշխատել Հայաստանից դուրս գտնվող ընկերությունում (գտնվելով Հայաստանում): Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ հարկերի (այն գումարի, պայմանների, երբ) մասին տեղեկություններին, որոնք ես պետք է վճարեմ որպես անհատ ձեռնարկատեր:

Կանխավ շնորհակալություն։

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ,
Ընկերությունը 2018թ. չի հայտարարաել, չի վճարվել շահաբաժին: 2019թ. աշխատել է վնասով: 2020թ. աշխատել է շահույթով: Կարո՞ղ է 2021թ. մի ժողովի որոշմամբ հայտարարել շահաբաժին 2018թ. և 2020թ. համար: Վճարել 2021թ. հունվար, փետրվար, մարտ ամսվա ընթացքում: Քանի որ հիմնադիրը ոչ ռեզիդենտ է, 2018թ. շահաբաժինը հարկվու՞մ է 2018թ. հարկային օրենքով 10%, թե՞ շահաբաժինը վճարման ժամանակ գործում է դրամարկղային մեթոդը, այսինքն՝ ամբողջ վճարման ժամանակ գործում է 2020թ. օրենքով նախատեսված 5%:
Կանխավ շնորհակալություն:

Ռուբ.

Հարգելի հաշվապահներ, մինչև այժմ ՍՊԸ-ի գործերը վարել է հիմնադիր-տնօրենը, բայց հիմա ցանկանում է նոր տնօրեն նշանակել։ 1. Արդյո՞ք փոփոխությունը պետք է անել պետական ռեգիստրում՝ գրանցման հայտ տալուց առաջ։ 2. Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձը կարո՞ղ է նշանակվել այդ պաշտոնում: 3. Քանի որ անձը ՀՀ քաղաքացի չէ և չունի նույնականացման քարտ, կարո՞ղ է արդյոք հիմնադրի նույնականացման քարտով ստորագրել հաշվետվությունները և այլ փաստաթղթեր։

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։
Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։
ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ.
Դտ – 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/:
Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ – 52131 կտ – 5241 600$՝ դրամով:
Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Արփինե․

Բարև Ձեզ։
ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել արտասահմանյան կազմակերպությանը կայքի միջոցով, գումարը կազմել է 100 դոլլար, որի դիմաց կայքը պահել է միջնորդավճար 20 %-ի չափով։ Խնդրում եմ ասեք՝ ինքնահաշիվ դուրս գրելիս որպես ծառայության արժեք ո՞ր գումարը հիմք ընդունեմ։

Բարև Ձեզ։ Ունենք աշխատակից ում ՀՀ քաղաքացիությունը դադարել է աշխատանքի ընդունվելուց մեկ շաբաթ հետո։ Վերջինս հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք նրա հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը պետք է փոխել։ Եվ եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք ուղարկել օտարերկրացու հետ պայմանագրի օրինակ:

Մանե․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․ ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում, որի դիմաց ստանում է վճարում ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ից։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ վճարման մասով, և խնդրում եմ օրենքի հղում։ Շնորհակալ եմ։

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՍՊԸ-ն ունի ՏՏ ոլորտի հավաստագիր և ծառայություններ է մատուցում կայքի միջոցով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին ու կազմակերպություններին։ Կայքը տալիս է ինվոյս կատարված ծառայության համար, որտեղ նշվում է միայն կազմակերպության անվանումը։
Արդյո՞ք այդ ինվոյսի հիման վրա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և այդ ինվոյսը կցել փաստաթղթերին։
Շնորհակալություն։

Էլինա.

Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել՝ կրկնակի հարկումը Իռլանդիայի հետ բացառող համաձայնագրի հետ։ Նշեք, ո՞ր հոդվածներն են վերաբերվում ոչ ռեզիդենտի շահութահարկին։ Կանխավ շնորհակալ եմ:

Սոֆյա․

Քաղաքացիություն չունեցող անձն ունի ՀԾՀ և Ճամփորդական փաստաթուղթ։ Ի՞նչ կարգով է կատարվում նրան՝ աշխատանքի ընդունումը, արդո՞ք պետք է աշխատանքի թույլտվություն կամ ի՞նչ փաստաթղթեր են պետք։

Սառա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կասեք, ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք ի՞նչ արտոնություններ ունեն և օտարերկրացի քաղաքացիները տնտեսական գործունեություն ծավալելու ի՞նչ արտոնություններ ունեն և ո՞ր հոդվածներով են դրանք կարգավորվում:

Ասատուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ Ձեզ ինձ տեղեկացնել ոչ ռեզիդենտ կազմակերպության պետ. ռեգիստրում գրանցման հարկավոր փաստաթղթերը:

Սաթեն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ տվեք ձևակերպումները: 04.05.20 ստացել եմ ծառայության ինվոյս 500$ * 479.28 = 239 640 դրամ /ներառվելու է ապրանքի ինքնարժեքի մեջ/, վճարել եմ 05.05.20-ին 240 000։ Ոչ ռեզ. շահութահարկ * 20% = 48 000: Գրել եմ ինքնահաշիվ 22.09.20-ին + 239 640 /միավ/գին/ 47 928 /20%/ = 287 568: Ինչպիսի՞ ձևակերպումներ տամ՝
216 – 52 131 – 239 640
22 611 – 52 131 – 47 928
725 – 52 131 – 360
52 131 – 253 – 240 000
7 138 – 2261147928
52 131 – ???? – 47 928

Բենիամին.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ լրացնել 209 ձևը. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին: Կասեք խնդրեմ Facebook-ի և Google-ի ծախսերը, որ կոդերի տակ լրացնեմ: Եթե հնարավոր է` նաև հղում տվեք օրենքին: Շնորհակալ եմ:

Ժենյա․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք ոչ ռեզիդենտ անձը այսուհետ ԱՁ-ի համար պետք է վճարի ամսական 11 000 դրամ։ Եվ 2019թ ֊ի համար նույնպես վճարի չվճարված 5 000 դրամները (2019թ֊ից մինչև այսօր վճարում էին 6 000 դրամ)։ Այժ ասում են, թե պետք է վճարենք այդ բոլոր 5 000֊ները։ Խնդրում եմ արձագանգեք, եթե որևէ ինֆորմացիա ունեք։

Աշոտ․

Բարև ձեզ։ Ես ՌԴ քաղաքացի եմ։ Աշխատանքի վայրում ինձ գրանցելու համար կացության թուղթ և սոց. քարտ են ուզում։ Բայց ըստ այս օրենքի՝ ՀՕ 156-րդ հոդված՝
Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:
Այսինքն՝ այդ փաստաթղթերը պարտադիր չե՞ն։

Արայիկ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող: Ներմուծել է ապրանք, որի բեռնափոխադրումը իրականացվել է վրացական կազմակերպության կողմից մինչև Երևան: Արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարած գումարի մասով հանդիսանալ հարկային գործակալ և վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ:

Բենիամին․

Բարև ձեզ:
Ուզում եմ լրացնել 209. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին ձևը: Ամերիկայի հետ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր ունե՞նք, թե՞ ոչ։ Ցանկ կա՞, թե որ երկրների հետ ունենք։

Շնորհակալ եմ։

Գրիգոր.

Բարև ձեզ:
Հարց 1. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ: ՀՀ-ից ՌԴ արտահանելու դեպքում ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարի:
Հարց 2. Շրջանառության հարկի հաշվարկի ո՞ր տողում է ցույց տրվում ժամկետանց (անհուսալի) կրեդիտորական պարտքը:

Անի.

Խնդրում եմ, օգնեք: Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, պե՞տք է ԱՁ բացի, թե՞ գրանցվի որպես եկամուտ վճարող ֆիզիկական անձ: Ո՞ր դեպքում ինչ հարկային պարտավորություններ են առաջանում:

Հայկ.

Բարև ձեզ։

2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն