Tag: ՔԻՊ

Ոչ ռեզիդենտը որպես աշխատող

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Ուզում եմ ընդունել աշխատանքի Ռուսաստանի Դաշնության կենսաչափական անձնագիր ունեցող անձի։ Գրանցում չունի՝ ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում։ Կացության քարտ չունի, ունի ՀՀ սոցիալական քարտ։ Ես կարո՞ղ եմ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ պետք է կնքվի քաղիրավական պայմանագիր։ Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտը որպես աշխատող

Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Արթուր.

Քաղիրավական պայմանագրի դեպքում, եթե աշխատողը ունի նաև հիմնական աշխատանք, ապա քաղիրավական պայմանագրի շրջանակում վճարված սոց. վճարը գումարվու՞մ է կենսաթոշակին և համարվու՞մ է ստաժ:

Կարդալ ավելին Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել

Մարգարիտա.

Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել՝ ավելացված ծառայությունների գումարի փոփոխության, թե՞ այլ կերպ վարվել:

Կարդալ ավելին Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել

Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Լիանա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ինչպե՞ս վարվել, եթե քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն աշխատողը դեռ չի ավարտել իր աշխատանքը:

Կարդալ ավելին Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Քաղիրավական պայմանագրով աշխատողը իրավունք ունի՞ աշխատել երկրից դուրս

Լաուրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ քաղիրավական պայմանագրով աշխատողը իրավունք ունի՞ աշխատել երկրից դուրս: Աշխատանքային պայմանագրով աշխատողը արտերկիր գնալուց առաջ կարո՞ղ է իր հաշվին արձակուրդ վերցնել:

Կարդալ ավելին Քաղիրավական պայմանագրով աշխատողը իրավունք ունի՞ աշխատել երկրից դուրս

Ինչպե՞ս պետք է ձևակերպվի ծառայությունների մատուցման դիմաց տրվող գումարը

Եթե կնքվել է քաղիրավական պայմանագիր, հաշվապահական ձևակերպումներ կատարելիս, ինչպե՞ս պիտի ձևակերպվի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց տրվող գումարը:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է ձևակերպվի ծառայությունների մատուցման դիմաց տրվող գումարը

Արդյո՞ք հնարավոր է քաղիրավական պայմանագրում նշել հստակ սահմանված գումար

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր, աշխատելու է մոտ 5 ամիս, կարելի՞ է արդյոք վճարման կարգը կետում նշել, որ ամսական ստանալու է հստակ սահմանված գումար (նշեմ, որ ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով, այդ հաստիքը չունենալու պատճառով է կնքվել քաղիրավական պայմանագիրը):

Կարդալ ավելին Արդյո՞ք հնարավոր է քաղիրավական պայմանագրում նշել հստակ սահմանված գումար

Վարձատրությունը քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Մելինե.

Բարև ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով: Եթե հնարավոր է, օրենքի հղում նշեք:

Կարդալ ավելին Վարձատրությունը քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Ինչպե՞ս խզել քաղիրավական պայմանագիրը

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Քաղիրավական պայմանագրով ծառայություն մատուցող անձը լքել է երկիրը, և անհրաժեշտ է խզել պայմանագիրը և ազատել աշխատանքից։ Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել, առանց վերջինիս ստորագրության աշխատանքից ազատելը և պայմանագիրը խզելը։

Կարդալ ավելին Ինչպե՞ս խզել քաղիրավական պայմանագիրը

Աշխատաժամանակի տևողություն

Սոֆյա․

Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, երբ աշխատաժամանակի տևողություն տողը մինչ այժմ լրացվել է 0: Ինչո՞վ առաջնորդվել այդ տողը ճիշտ լրացնելու համար: Լրացնելուց կարևո՞ր է պայմանագիրը քաղիրավական է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի տևողություն

Մայրության նպաստ քաղիրավական պայմանագրի դեպքում

Սեդա.

Բարև Ձեզ: Ինձ մեկ հարց է հետաքրքրում, եթե ես աշխատանքի եմ ընդունվել քաղիրավական պայմանագրով և հիմա հղի եմ, կարող եմ օգտվել ֆիզ. արձակուրդի գումարից: Նշեմ նաև, որ գյուղաբնակ եմ և աշխատում եմ գյուղում: Եվ մեկ հարց էլ. նախկին աշխատատեղից կրճատվել եմ 16.01.2021թ. և աշխատանքի եմ ընդունվել այլ տեղ 15.04.2021թ, ներկա պահին հղի եմ և ցանկանում եմ իմանալ՝ նախկին աշխատատեղից ես կարող եմ թուղթ ներկայացնել դեկրետի գումար ստանալու համար:

Կարդալ ավելին Մայրության նպաստ քաղիրավական պայմանագրի դեպքում

Ինչպե՞ս փոխել աշխատանքային պայմանագիրը

Լաուրա.

Բարև ձեզ: Ինձ մի հարցով կարո՞ղ եք օգնել։ Աշխատանքային պայմանագիրը ոնց կարող եմ փոխել քաղաքացիաիրավականի:

Կարդալ ավելին Ինչպե՞ս փոխել աշխատանքային պայմանագիրը

Հնարավո՞ր է արդյոք տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր

Կարո՞ղ եմ տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր, նշելով մեկ այցի արժեքը 600 ՀՀ դրամ, ներառյալ՝ հարկերը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք 1 այցը, ոչ թե 1 ժամ, քանի որ 1 այցը կարող է լինել մոտ 15-20 րոպե:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է արդյոք տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր

Քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակ

Գոռ.

Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել աշխատանքի ընդունման քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակ:

Կարդալ ավելին Քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակ

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Անի.

Քաղիրավական պայմանագրի դեպքում, եթե գումարը նվազագույնից ցածր է՝ գործատուն է տալի՞ս դրոշմանիշային վճարը։

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճարի հետ կապված

Արդյո՞ք հավելավճարը և պարգևավճարը օրենսդրության խախտում է

Լուսինե.

Բարև Ձեզ:
ՔՊ պայմանագրով աշխատողին հավելավճար և պարգևավճար տալը արդյո՞ք օրենսդրության խախտում է, եթե պայմագրում նման կետ նշված չէ:

Կարդալ ավելին Արդյո՞ք հավելավճարը և պարգևավճարը օրենսդրության խախտում է

Արդյո՞ք առաջանում է նաև տարեկան եկամտային հարկ

Անի․

Հարգելի հաշվապահներ, հաշվետվությունների բաժնի 163 ձևը նախատեսված է Ա/Ձ-ների համար միա՞յն։ Այսինքն՝ օրինակ Ա/Ձ-ն երբ քաղիրավական պայմանագրով անձ է աշխատանքի ընդունել տարվա մեջ, բացի ծառայության մատուցման ժամանակ առաջացած եկամտային հարկից առաջանու՞մ է նաև տարեկան եկամտային հարկ։

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում է նաև տարեկան եկամտային հարկ

Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկերը սխալմամբ շատ վճարելու դեպքում

Մարինա.

Բարև Ձեզ: Դեկտեմբեր ամսվա եկամտային հաշվետվությունը ճշգրտելու անհրաժեշտություն կա, քանի որ քաղաքացիաիրավական աշխատողների ստացած եկամուտը սխալ եմ հաշվարկել՝ ավելի շատ եմ հաշվարկել, քան կա։ Հարկերը վճարված են։ Սա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել։

Կարդալ ավելին Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկերը սխալմամբ շատ վճարելու դեպքում

Արդյոք հնարավո՞ր է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը

Արա.

ՔՊ կատարողը կարո՞ղ է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ի՞նչ է նշանակում հետևյալ տողը “ՔՊ. Կատարողը կարող է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը”: Այսինքն, եթե աշխատանք մատուցողը ներգրավի այլ անձանց այդ աշխատանքի կատարման համար, ապա ներգրաված աշխատակիցներին չգրանցելու և նրանց մասով պահումներ չկատարելու համար գործատուն որևէ պատասխանատվության չի՞ ենթարկվի, թե՞ այդ մարդկանց չգրանցելը կարող է դիտարկվել որպես օրենքի խաղտում:

Կարդալ ավելին Արդյոք հնարավո՞ր է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը

Արդյո՞ք հարկավոր է կատարողական ակտից բացի աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել

Անի․

Բարև Ձեզ։ Եթե քաղաքացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր որոշակի աշխատանք կատարելու համար և պայմանագրի ժամկետ է սահմանվել ս.թ. հունվարի 18-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը՝ արդյո՞ք կարելի է այդքան երկար ժամկետով կնքել պայմանագիրը։ Այդ անձը ամեն ամիս կատարում է նույն աշխատանքը, որի համար կատարողական ակտ է գրվում, բացի կատարողական ակտից արդյո՞ք հարկավոր է աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել:

Կարդալ ավելին Արդյո՞ք հարկավոր է կատարողական ակտից բացի աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել