30/10/2026

անաշխատունակություն

Տիգրան.

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն աշխատողին պետք վճարի հղիության նպաստ: Կարո՞ղ եք նշել քայլերի հերթականությունը, թե ի՞նչ պետք է անել, անաշխատունակության թերթիկից սկսած:

Բարև Ձեզ:

Եթե անձը գտնվում է ֆիզարձակուրդում և նորից պետք է ֆիզ. գնա, այդ ընթացքում չի աշխատել, ֆիզարձակուրդի գումարը նորից նու՞յնն է կազմելու, ինչը որ նախորդ ֆիզի դեպքում:
Կանխավ շնորհակալություն:

Անահիտ.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոր ընդունված աշխատակիցը մեկ օր աշխատանքի ներկայանալուց հետո հիվանդացել է կորոնավիրուսով և ներկայացրել անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել, եթե նախորդ 12 ամիսներին չի աշխատել:

Շողիկ.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Բացի այդ հղիության 10-րդ շաբաթից անցել եմ աշխատանքի՝ 148 000 ամսական կեղտոտ աշխատավարձով: Շնորհակալ եմ արձագանքի համար:

Բաբկեն.

Հարգելի գործընկերներ,
Հարցս հետևյալն է. արդյո՞ք Աշխատանքային Օրենսգրքով նախատեսված են հատուկ դրույթներ ոստիկանության աշխատակիցների (շարքային և/կամ սպայական անձնակազմ) վերաբերյալ: Մասնավորպես` ամենամյա վճարովի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության մասով: Զրուցակիցս պատմում է՝ իբր նրանց հերթական արձակուրդը չի վճարվում, իսկ բյուլետենը վճարվում է ինչոր այլ այլ աղբյուրից (ոչ բյուջեից) անհասկանալի կամայական սկզբունքով: Ակնկալում եմ գրագետ հիմնավորված պատասխան՝ գործող օրենսդրական ակտին համատասխանող հղումներով:

Հայկ.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը գնում է հղիության արձակուրդ, պետք է վճարեմ մայրության նպաստ: Կարո՞ղ եմ կանխիկ վճարել, եթե ընկերության աշխատակիցների թիվը 9-ն է: Եթե այո, ապա միայն դրամարկղի ելքի օրդերը բավարա՞ր է: Շնորհակալություն:

Մարինե.

Բարև Ձեզ։ Ես Մարինեն եմ։ Գտնվում եմ հղիության 27-րդ շաբաթում։ 30-րդ շաբաթից գնալու եմ ֆիզ. արձակուրդ։ Գրանցված աշխատող եմ հղիությանս 16-րդ շաբաթից։ Ստանում եմ ամսական 100 000 դրամ աշխ.վարձ։ Կցանկանայի իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ ես։ Նախապես շնորհակալություն։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն աշխատում է 2 կազմակերպությունում` մեկում հիմնական, մյուսում՝ համատեղությամբ: Պատրաստվում է գնալ ֆիզ. սեպտեմբերի 20-ից: Հարցս հետևյալն է. հիմնական աշխատանքի վայրը մի քանի ամիս հետո փակվելու է: Հնարավո՞ր է հիմա համատեղությամբ աշխատանքը տեղափոխել հիմնականի, իսկ հիմնականը՝ համատեղության, որ հետագայում ամսԱկան նպաստից չզրկեն: Եթե այո, ապա ֆիզի գումարը որտեղի՞ց կստանա: Շնորհակալ եմ:

Մելինե.

Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության, և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և պահանջվող թղթերը տնօրենն է ստորագրելու, թե՞ այլ թղթեր են ներկայացնում։

Էլլադա.

Բարև ձեզ: Աշխատակիցը 09.03.2021թ.-ից եղել է բյուլետենում, բայց 140 օրը լրացել է, և Taxservice-ում փոփոխություն չի կատարվել, 26.07-ին աշխատակցի համար պետք է լրացվեր «մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ» բաժինը: Տվյալ գործողությունը հնարավո՞ր է ուշացմամբ անել, և ի՞նչ հետևանքներ հնարավոր է լինի:

Մելանյա.

Բարև ձեզ: Եթե անաշխատունակության թերթիկը շարունակելի է, ապա ամեն հաջորդ թերթիկի հաշվարկում պահպանվու՞մ է արդյոք` մեկ օր չի վճարվում, 5 օրը գործատուի հաշվին, մնացածը պետ. բյուջեի հաշվին:

Տաթև.

Բարև ձեզ: Շնորհակալ եմ նման հարթակ ունենալու համար: Հարցս հետևյալն է. ի՞նչ մեխանիզմով է հաշվարկվում ֆիզ արձակուրդը, և եթե աշխատավարձը օրինակ՝ 105 000 է, ինչքա՞ն գումար կարող եմ ստանալ ֆիզ արձակուրդից:

Անի.

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը օգոստոս ամսվա 23-ից գնում է ֆիզ արձակուրդ: Ասացե՛ք խնդրեմ, եթե կազմակերպության ղեկավարը որոշել է վճարել օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, մայրության նպաստի հաշվարկի ժամանակ օգոստոս ամիսը ամբողջությամբ ներառվու՞մ է: Հաշվարկի ժամանակ 12 ամիս հետ հաշվարկ անել, այսինքն՝ կլինի 2020թ. սեպտեմբերից մինչև 21թ. օգոստո՞ս: Միջին օրականը հաշվել 30.4-ով, բազմապատկել 140 օրո՞վ: Ստացված թվից հանել եկամտայինի 22% և վե՞րջ: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Տիգրան.

Հարգելի հաշվապահներ: Ընկերության աշխատակիցը գնում է մայրության արձակուրդի, ով նաև մեկ այլ տեղում է համատեղությամբ աշխատում: Հիմնական աշխատավայրից պահանջել են ներկայացնել հարկային մարմնի տեղեկանք վերջին մեկ տարվա ընթացքում ստացած եկամուտների մասին տեղեկատվություն: Խնդրում եմ ասել, եթե օգոստոսի 4-ին վերցվի այդ տեղեկանքը՝ հարկային մարմնի, արդյո՞ք 2021թ. հուլիս ամսվա ստացած եկամուտը մեջը ներառված կլինի, թե՞ ոչ: Խնդրում եմ տրամադրել այդ տեղեկատվությունը:

Մարինե.

Բարև Ձեզ: Եթե բաժնի պետը գնում է ֆիզարձակուրդ: Նրա փոխարեն կարո՞ղ ենք ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն բաժնի գլխավոր մասնագետին, թե՞ ուղղակի պարտականությունները վերապահում ենք գլխավոր մասնագետին:

Անի.

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, եթե հաշվապահը մեկն է և գնում է ֆիզ արձակուրդ հոկտեմբեր ամսին, ապա այդ դեպքում պարտականությունները դրվում է տնօրենի վրա՞, թե՞ պետք է նոր հաշվապահի ընդունել աշխատանքի: Հաշվապահն աշխատում է և՛ հանրային սննդի ոլորտում, և՛ կազմակերպությունում, որը մրցույթ է շահել պետական գնումների կայքով և ներկայումս զբաղվում է այդ մրցույթի մատակարարմամբ, կավարտի դեկտեմբերի 15-ին: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալ եմ:

Մարիետա Բադալյան.

Բարև Ձեզ: Ես դեկրետից դեկրետ եմ գնալու, մինչև ֆիզ գնալս գրանցված եմ եղել երկու դպրոցում, երկու դպրոցների վերջին ամսվա համար սահմանված աշխատավարձերն էլ հաշվու՞մ են ֆիզարձակուրդայինը վճարելուց, թե՞ միայն մեկը: Ասեմ, որ մի տեղը 104 000 է՝ մաքուր, մյուսում՝ 16 000՝ մաքուր:

Անուշ.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե ուսուցիչը ֆիզից ֆիզ է գնում և նրա պայմանագրով սահմանված աշխատավարձը կազմում է 59 643 ՀՀ դրամ, հաշվարկը ինչպե՞ս է կատարվելու՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, թե՞ 59643*12 / 12/30,4*140: Շնորհակալություն:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսվա վերջ գնալու է ֆիզ.արձակուրդ: 20թ. արձակուրդում է եղել հոկտեմբեր ամսին: Նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդայի՞ն էլ հաշվել 21թ. աշխատած ամիսների համար, թե՞ ճիշտ կլինի օգոտոսին ուղարկել արձակուրդ և նոր սեպտեմբերին հաշվարկել նպաստը: Շնորհակալ եմ:

Դիաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ժամանակավոր աշխատողը, ով մինչև հիմնական աշխատողի վերադառնալը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, այդ ընթացքում լուծարվել է ստորաբաժանումը և հաստիքը, իսկ հիմնական աշխատողը վերադարձել է, կատարվել են համապատասխան նշանակումները, իսկ նրան փոխարինողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը (140 օր) մինչև առաջին երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Այս դեպքում ժամանակավոր աշխատողին ազատե՞լ աշխատանքից, թե՞ ձևակերպել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը, ապա ազատել աշխատանքից։

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս 15օր երկարացրել է մայրության նպաստը, ներկայացրել է հունիսին և վճարել եմ հունիսին, հուլիսի 27-ից օգոստոսի 11-ի համար, ճի՞շտ է, հաշվետվության մեջ էլ հունիսին էլ արտացոլել եմ, ճի՞շտ է։