Դեկրետից դեկրետ

Անուշ.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե ուսուցիչը ֆիզից ֆիզ է գնում և նրա պայմանագրով սահմանված աշխատավարձը կազմում է 59 643 ՀՀ դրամ, հաշվարկը ինչպե՞ս է կատարվելու՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, թե՞ 59643*12 / 12/30,4*140: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանյա

Առաջին ֆիզարձակուրդի ժամանակ ինչ գումար որ ստացել եք նույնը երկրորդի ժամանակ եք ստանալու:

Անուշ

Առաջին ֆիզի ժամանակ հաշվարկը սխալ է կատարվել։

Ալլա

Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Եթե վարձու աշխատողի հաշվարկված միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից: Եթե այդ աշխատավարձը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից: Վարձու աշխատողի մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա (վաղաժամ ծննդաբերության դեպքում` 70 օրվա) համար հաշվարկված մայրության նպաստի չափից:

Անուշ

Իսկ որքա՞ն է կազմում նվազագույնի 50%-ը։ 50643 նվազագույնի 50%-ից ցած՞ր է:

Լիլիթ

Նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է ( հարկերը պահած), կեսը – 34 000դրամ: Ձեր նշած գումարը մեծ է 34 000-ից, հետևաբար դա էլ կմասնակցի հաշվարկին:

Էլինա

Եթե աշխատավարձը ցածր է, ապա վերցնում եք 43590 և հաշվում եք մայրության նպաստը, բայց եթե ցածր է 50%-ից։

Tigran

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:Կլինի 59643/30,4*140:

Անուշ

Այս դեպքում չենք վերցնում չէ՞ նվազագույնի 50%-ը։

Tigran

Ոչ, չեք վերցնում, այն նվազագույնի 50%-ից մեծ թիվ է:

Անահիտ

Ուշադիր կարդացեք Տիգրանի գրածը. օրենքի կետով և թվաբանությամբ շատ պարզ գրված է:

Անի

Հարգելի հաշվապահներ, նվազագույնի 50%-ը հարկերը ներառյա՞լ, թե՞ առանց հարկերի:

Մարիաննա

Նպաստների հաշվարկման համար որպես նվազագույն միջին աշխատավարձ այժմ ընդունվում է 43 590 դրամը, ուսուցչի մայրության նպաստը կհաշվարկվի 59 643 դրամով, քանի որ այն բարձր է նշված նվազագույնից։

Ani

Մարիաննա ջան, 43 590 ինչպե”ս եք ստանում և նվազագույն աշխատավարձ ասելով հարկերո՞վ, թե՞ առանց հարկերի պետք է կատարել հաշվարկը:

Մարիաննա

Անի ջան, 43590 դրամից հանում ենք 22 % եկամտային հարկը և ստանում ենք 34 000 դրամ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ը, այդ թիվը նվազագույն կեղտոտ աշխատավարձի կեսն է՝ հաշվի առած նպաստների ժամանակ սոց. վճար և դրոշմանիշային վճար չվճարելու հանգամանքը: Հաշվարկները կատարվում են կեղտոտ գումարից, վերջում հանվում են հարկերը և ստանում վճարման ենթակա գումարը: