30/10/2026

անաշխատունակություն

Աննա.

Բարև Ձեզ: Աշխատակցի հիվանդության պատճառով, բացակայող աշխատողի փոխարեն որոշակի ժամկետով պայմանագիր ենք կնքել նոր աշխատողի հետ, որն աշխատել է ընդամենը 5 օր: Խնդրում եմ պատասխանեք` 5 օրվա համար նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ:

Շողեր.

Բարև ձեզ: Ըստ այս օրենքի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մաս.
9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Պետք է նոր աշխատանքի վայր ներկայացնել քաղվածք հարկային տեսչությունից, որտեղ նշված կլինի առաջին դեկրետային արձակուրդին նախորդող ամսվա աշխատավարձի չափը:
Լինելով առաջին երեխայի դեկրետային արձակուրդում, նոր աշխատանքի եմ անցել, որտեղ 4 ամիս աշխատելուց հետո նորից անցել եմ դեկրետի: Հարցը դեկրետային գումարը հաշվարկելու մասին է: Շնորհակալ եմ:

Արփինե․

Ողջույն, մեկ ամսից պատրաստվում եմ անցնել հղիության արձակուրդի, այժմ աշխատում եմ լրիվ դրույքով, ստանում 350 000 դրամ զուտ աշխատավարձ հիմնական աշխատանքի վայրում, որտեղ հաշվառված եմ օգոստոս ամսից։ Մինչև օգոստոս աշխատել եմ այլ գործատուի մոտ։

Միաժամանակ մի քանի այլ կազմակերպությունից ունեմ և տարվա ընթացքում ունեցել եմ այլ եկամուտներ՝ ծառայությունների մատուցման տարբեր կարճաժամկետ պայմանագրերով։ Նաև սեպտեմբեր ամսից գրանցել եմ ԱՁ և այս պահի դրությամբ ունեմ մոտ 1 մլն դրամի եկամուտ որպես ԱՁ։

Հարց․ արդյո՞ք ես պիտի մայրության նպաստի համար դիմեմ իմ հիմնական աշխատավայրով և ներկայացնեմ մյուս բոլոր կարճաժամկետ աշխատանքները որպես եկամուտ, արդյո՞ք դրանք և իմ ԱՁ եկամուտները կարող են միաժամանակ հաշվարկվել։

Ի՞նչ խորհուրդ կտաք։

Կարինե.

Բարև Ձեզ։ Ֆիզարձակուրդի գումարի հաշվարկը կատարվում է միայն ըստ վերջի՞ն գործատուի մոտ աշխատած ամիսների։ Ես ֆիզարձակուրդ գնալու եմ դեկտեմբերի վերջ, իսկ ներկայիս գործատուն լուծարվում եւ վերակազմավորվում է դեկտեմբերի 15-ին: Արդյո՞ք կստանամ ֆիզի գումարը, եթե այո, ապա ինչքա՞ն։ Միջին մաքուր աշխատավարձս 95 000 դրամ է ու արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում եմ։

Արմինե.

Բարև ձեզ: Աշխատողը մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ գտնվում է հղ. և ծննդաբ. արձակուրդում, ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ։ 24-ին, թե՞ 23-ին պետք է հայտ ուղարկել պեկ և սկիզբը, եթե 24.11 նշվի, ապա ավարտը երեխայի 2տ լրանալու ամսաթի՞վը (ծնվել է 08.09.2021), թե՞ միանգամից 3-րդ տարին։ Եվ, եթե նշված ժամկետից շուտ ցանկանա վերադառնալ` հնարավո՞ր է խմբագրել։ Կխնդրեմ մանրամասն գրել (առաջին անգամ եմ խնամքի արձակուրդ լրացնելու):

Արփի.

Բարև ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` մայրության արձակուրդի ամիսների ընթացքում՝ 140 օր, արդյո՞ք կուտակվում է ամենամյա արձակուրդային օրեր։
Եվ արդյո՞ք մայրության արձակուրդը համարվում է ժամանակավոր անաշխատունակություն։

Տիգրանուհի.

Բարև Ձեզ: Ես այժմ գտնվու եմ խնամքի արձակուրդում, ֆիզարձակուրդի գումարը ստացել եմ 660 000 (մաքուր աշխատավարձը կազմում է 130 000), և այժմ քանի որ կեսարյան հատմամբ եմ ունեցել բալիկիս, պետք է 15օրվա համա բյուլետեն ներկայացնեմ: Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն կկազմի գումարը: Նախապես շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև Ձեզ: Հղիության և ծննդաբերության (140 օր) արձակուրդում գտնվող աշխատողին սոց. փաթեթ փոխանցվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Արշալույս.

Ես երկրորդ երեխայիս ծնունդից հետո անցել եմ աշխատանքի և օգտվում եմ “դայակ պետության հաշվին” ծրագրից: Կարո՞ղ եմ դարձյալ նստել ֆիզարձակուրդ և ստանալ նպաստ, արդյո՞ք կօգտվեմ պետական աշխատանք ունեցող և գյուղական բնակավայրում ապրող մայրերեին տրվող 53 հազար նպաստից:
Կանխավ շնորհակալություն

Վարդ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք` եթե ես գրանցված աշխատող եմ և արդեն ստացել եմ նախածննդյան ֆիզարձակուրդի գումարը, ես կարո՞ղ եմ օգտվել պետության կողմից մինչ ծննդյան տրամադրվող մոտավոր 120 000 դրամական օգնությունից։

Աննա.

Ասացեք խնդրեմ` դեկրետային գումարը չեմ ստացել նախատեսած ժամանակին, մոտ մեկ տարի հետո կազմակերպությունը գնացել է սնանկության և ճանաչվել է սնանկ։ Լուծարված կազմակերպությունը չունի ո’չ սեփականություն, ո’չ հաշիվներ, որպեսզի սնանկության գործով կառավարիչը գումար հատկացնի։ Ի՞նչ տարբերակ կա այդ գումարը ստանալու:

Անուշ.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ես գրանցված աշխատող եմ, ինչպես նաև դրանից բացի ունեմ իմ անունով գրանցված ԱՁ: Մի քանի օրից գնալու եմ ֆիզարձակուրդ, որպեսզի ստանամ ֆիզարձակուրդի վճարը պետք է ԱՁ-իս գործունեությունը դադարեցնե՞մ:

Լուսինե.

Բարև ձեզ։ Սեպտեմբերի 30-ից գտնվում եմ ֆիզարձակուրդում, անաշխատունակության թերթիկը ներկայացրել եմ աշխատավայր, բայց դեռ չեմ վճարվել։ Ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք գոյություն ունի ժամանակ, որի ընթացքում պետք է ստանամ նպաստը։ Եվ եթե մասնավոր հիմնարկ է, հնարավո՞ր է, որ չվճարեն։ Գրանցված աշխատող եմ։

Սոնա.

Բարև ձեզ։
Երբ անձը գնում է ֆիզարձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզարձակուրդի վճարը, եթե աշխատակիցը ֆիզարձակուրդին նախորդող 12 ամիսների ընթացքում որևիցե ամսվա մեջ ունեցել է մի քանի օր բյուլետեն կամ մի քանի օր վճարվող արձակուրդ։
Շնորհակալություն:

Նանա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ եթե մարդը հիվանդ է և պետ. աշխատող, որքա՞ն ժամանակ կարող է մնալ արձակուրդում (լուրջ հիվանդություն է, և պետք է հաշմանդամության կարգ ստանա)։ Օրենքով ե՞րբ է ֆիզ. արձակուրդի ժամկետը լրանում։

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. 03.04.2021թ. ընդունել ենք աշխատող, ով մինչև մեզ մոտ ընդունվելը չի աշխատել ուրիշ գործատուի մոտ: Նա 27.10.2021թ. ամսաթվով գնում է ֆիզ արձակուրդ: Խնդրում եմ կասեք, թե ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը` 23400 դր. աշխատավարձի դեպքում, և ի՞նչ եկամտային պահումներ են կատարվում։

Օֆա.

Բարև Ձեզ: Կասեք` ի՞նչ պատճառներով է, որ սեփական հիմնարկի տնօրենը չի ցանկանում ֆիզ. արձակուրտ տալ: Այն դեպքում, երբ նա իմ աշխատավարձից ամեն ամիս հարկայինի գումար է պահում, իսկ հիմա ցանկանում է ազատել: Կասեք` ո՞ր դեպքերում կարող է չազատել աշխատանքից, որքա՞ն է այդ ամսական հարկը, որը խանգարում է գործատուին վճարել: Եվ, եթե ինձ ֆիզարձակուրդ տրամադրի, դա հետագայում ամբողջությամբ պետությունը փոխհատուցում է գործատուին, թե՞ ոչ: Կամ գործատուն իրավունք ունի՞ ինձ ազատել աշխատանքից հենց ֆիզարձակուրդ չտալու համար:

Գայանե.

Բարև Ձեզ: Որ խնդրեմ կասեք` մայրության նպաստը հաշվարկելը և փոխանցումը կատարելը ավտոմատ կերպով է հաջորդ ամսվանից եկամտային հարկը քիչ փոխանցվում, թե՞ կան հաշվետվության ձևեր, որ պետք է ներկայացնել ՊԵԿ:

Սյուզի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է ներկայացրել 09.10-ից մինչև 23.10-ը, ապա 13 օրվա համար ենք վճարել գումարը, և ե՞րբ պետք է վճարենք, ո՞ր ամսվա եկամտայինի մեջ պետք է երևա։ Շնորհակալ եմ:

Լուսինե.

Բարև Ձեզ: Աշխատակիցը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից երեք ամիս առաջ է վերադարձել: Անաշխատունակության նպաստ հաշվելիս միջին աշխատավարձը ցածր է մինիմում աշխատավարձից: Ինչպե՞ս հաշվեմ նպաստը:

Մելինե.

Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ի տնօրենը գնում է ֆիզ. և նոր տնօրեն ընդունված չէ, այդ դեպքում հարկային տանելու համար տեղեկանքում և դիմումում որպես տնօրեն կարո՞ղ է հենց ինքը ստորագրել, թե՞ այլ մարդու պետք է պարտադիր ընդունել։

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: ԱՁ-ն դադարեցնում է գործունեությունը, վերջինիս ազատում աշխատանքից: Արդյո՞ք դա կարող է ազդել երեխային տրամադրվող ամսական նպաստին: