Tag: աշխատավարձ
Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը
Զանուշ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: ՊՈԱԿ-ի պահակին պետք է տրվի վերջնահաշվարկ 5.5 տարվա համար, որից 4 տարին վերջինս աշխատել է 1 դրույք, վերջին 1.5 տարին կես դրույք, ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը, մասնավորապես՝ միջին ամսական աշխատավարձը:
Կանխավ շնորհակալություն:
Վերջնահաշվարկ կատարելիս
Գուրգեն.
Բարև ձեզ: Պարգևավճարները հաշվարկվու՞մ են վերջնահաշվարկի ժամանակ, թե՞ միայն ֆիքսված աշխատավարձը։
Կարգապահական տույժ ուշանալու համար
Արման.
Ժողովուրդ ջան, խնդրում եմ պարզաբանել՝ «գործատուն իրավունք ունի աշխատավարձից պահում կատարել ուշանալու համար, եթե աշխատավարձը հաշվարկվում է ամսական, այլ ոչ թե ժամավարձով»:
Միջին աշխատավարձի հաշվարկ
Աննա.
Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ, եթե աշխատողը որևէ ամսում գտնվել է արձակուրդում, արդյո՞ք վերցնում ենք 11 ամսվա աշխատավարձը և բաժանում 11-ի, թե՞ արձակուրդի ամիսը բաց ենք թողնում և վերցնում 1 ամսով ավելի վաղ ժամանակահատված:
Շնորհակալություն:
Ինչպե՞ս ձևակերպել
Ռուզան.
Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել այն պահը, երբ փոխտնօրենը հրաժարվում է իր աշխատավարձից՝ թողնելով այն ՍՊԸ-ի տրամադրության տակ:
Արդյո՞ք գործում է տուգանք աշխատավարձը ուշ փոխանցելու համար
Շուշան․
Բարև ձեզ: Մի հարց ունեմ։ Ես գիտեմ, որ աշխատանքային օրենսգրքով աշխատավարձը պետք է փոխանցվի մինչև հաջորդ ամսվա 15֊ը, հակառակ դեպքում՝ գործատուն տուգանք է մուծում։ Իսկ եթե գործատուն ներքին կանոնադրությամբ սահմանում է, որ աշխատավարձը փոխանցվում է մինչև ամսի 7֊ը, բայց ուշացնում է ամսի 7֊ից, այդ դեպքում տուգանք գործու՞մ է։
Միջին աշխատավարձի հաշվարկ
Դիանա.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել, թե պարգևատրումը միջին ամսականի մեջ ինչպես է հաշվարկվում՝ արձակուրդայինի հաշվարկման համար:
Աշխատավարձի ծախսումներ
Մանվել.
Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, արտադրանքի ինքնարժեքի մեջ ներառվող աշխատավարձի ծախսումները ի՞նչ համամասնությամբ են արտացոլվում, ինչպե՞ս են հաշվարկվում:
Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ
Սուսաննա.
Բարև ձեզ: Ես մայիսի 2-24-ի համար ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, քանի որ հիվանդ եմ եղել։ Իմ մաքուր աշխատավարձը 85 398 դրամ է, իսկ կեղտոտը` մոտ 112 000 դրամ։ Չէի՞ք ասի, թե որքան գումար պետք է ստանամ այս ամիս, ինչպե՞ս է դա հաշվարկվում։
Շնորհակալություն։
Եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր
Նարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր, որքա՞ն պետք է լինի եկամտային հարկը, և հանձնման-ընդունման արձանագրության մեջ պե՞տք է ներառվի նաև հարկի չափը, թե՞ զուտ եկամուտը:
Նախապես շնորհակալություն:
Աշխատողի հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր
Ռուզաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղիրավական պայմանագիր, նրան աշխատավարձ վճարելուց հարկայինը պետք է հաշիվ ուղարկի՞, կազմենք հանձնման-ընդունման արձանագրություն և գումարը փոխանցենք աշխատողի տարանցիկ հաշվի՞ն: Նախապես շնորհակալություն:
Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Կատալեա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ես 2017 թվականի փետրվարին ընդունվել եմ կազմակերպություն 5-օրյա աշխատանքային գրաֆիկով և հավելավճարներով ստանում եմ 150 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Աշխատանքային պայմանագիրս կնքվել է 6 ամսով և այլևս չեմ ցանկանում շարունակել: Այժմ ցանկանում եմ իմանալ, թե ինչքան կկազմի իմ չօգտագործված արձակուրդայինի մոտավոր գումարը վերջնահաշվարկի ժամանակ:
Կանխավ շնորհակալ եմ:
Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ
Անի.
Բարև ձեզ:
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և մատուցում է ծառայություն: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք այդ ծառայությունը մատուցող աշխատողի աշխատավարձը կարելի է հաշվել նվազեցումների մեջ շրջ. հարկի հաշվարկը հանձնելուց:
Կանխավ շնորհակալ եմ:
Կարո՞ղ է գործատուն կրճատել աշխատավարձը
Գայանե.
Բարև Ձեզ: Ասացեք, խնդրեմ, կարո՞ղ է գործատուն կրճատել աշխատավարձը առանց համաձայնագրի և ի՞նչ հիմքով: Շնորհակալություն:
Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 15.02.16թ., պետք է ազատվեմ աշխատանքից 01.05.19թ.։ Աշխատում եմ շաբաթական 5 օր։ Կեղտոտ աշխատավարձս 105 684 դրամ է, մաքուրը՝ 78 000 դրամ։ Այս տարի արձակուրդս չեմ օգտագործել։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը։
Աշխատավարձի հաշվարկ
Հասմիկ.
Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք աշխատավարձի հաշվարկը, բայց մաքուրից կեղտոտ, պարզ է, որ հարկերը հանում ենք: Տեսեք՝ եթե ասում ենք, որ մաքուր աշխատավարձը 150 000 դրամ է, ապա 150 000-ի կեղտոտը ինչպե՞ս հաշվեմ: Շնորհակալ եմ շատ:
Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ
Ռոման.
Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:
Հարկադիր պարապուրդի վճարման մասին
Արշակ.
Բարև ձեզ: Կխնդրեի ինձ բացատրել, թե հարկադիր պարապուրդի ժամանակ ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատակցին տրվելիք աշխատավարձը, որտե՞ղ է սահմանված միջին ժամային աշխատավարձը, օրական ժամաքանակը և նվազագույն ժամային դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն:
Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Մհեր.
Բարև ձեզ:
Եթե աշխատողը աշխատել է 16․06․2014թ.-ից մինչև 19․03․2019թ., և ստացել է 85 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 28 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:
Դրույքաչափի փոփոխության վերաբերյալ
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ օրիանակա՞ն է արդյոք դեկրետում գտնվելու ժամանակահատվածում լրիվ դրույք աշխատողին դարձնել կես դրույք։ Նշեմ, որ 6 տարվա աշխատանքային փորձ ունեմ, միշտ եղել եմ լրիվ դրույք:
Ուսման վարձի փոխանցում աշխատավարձի փոխարեն
Քրիստինե.
Բարև ձեզ: Կարո՞ղ է գործատուն իր աշխատողի ուսման վարձը փոխանցի աշխատավարձի փոխարեն: Ձևակերպումը ինչպե՞ս տալ:
Վերջնահաշվարկ
Միշա.
Բարև ձեզ։
Եթե աշխատողը աշխատել է 01․09․2018թ.-ից մինչև 01․03․2019թ., և ստացել է 78 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 20 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք կարելի է չվճարել աշխատավարձ
Արմինե.
Սիրելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության դաշտում, բացի տնօրենը գրանցել է նաև փոխտնօրեն` ընտանիքի անդամ: Օրենքով կարելի՞ է աշխատավարձ չվճարել տնօրենին և փոխտնօրենին ընտանեկան ձեռնարկատիրություն կազմակերպելու դեպքում: Շնորհակալություն:
Համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ
Մարգարիտա.
Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ կարո՞ղ է արդյոք աշխատողը միաժամանակ 3 տեղ գրանցված լինել 0,5 դրույքով, և դրանից կախված՝ ինչքա՞ն կլինի նրա աշխատավարձը:
Որքա՞ն է կազմելու վճարը
Մարինա.
Բարև ձեզ: Ես հունվարի 10-ից մինչև փետրվարի 3-ը բյուլետենի մեջ եմ եղել, մաքուր աշխատավարձս 36 500 դրամ է, որքա՞ն եմ վճարվելու:
Արդյո՞ք երկու գործատուներն էլ պետք է վճարեն հավելավճար
Արմեն.
Բարև ձեզ:
Անձը համատեղությամբ աշխատում է երկու աշխատատեղում, որոնք երկուսն էլ գտնվում են բարձր լեռնային գոտում: Այս դեպքում արդյոք երկու գործատուներն էլ պե՞տք է վճարեն բարձր լեռնային գոտում աշխատելու համար աշխատավարձի հավելավճարը, թե՞ միայն մեկ գործատուն: Կանխավ շնորհակալություն:
Որքա՞ն կկազմի հավելավճարը
Ռոզա.
Հարգելի գործընկերներ,
ես աշխատում եմ դպրոցում և ունեմ որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Հավելավճարը կազմում է մանկավարժական դրույքի 10 %-ը: Ունեմ 0,5 դրույք: Խնդրում եմ հայտնել, թե իմ հավելավճարը ինչքան կկազմի:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքներով՝ Ռոզա
ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին
Անահիտ.
ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին միանվագ դրամական պարգևատրումով: Արդյո ՞ք դրանից եկամտահարկ է վճարվում, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում դա: Շնորհակալ եմ:
Եթե գործատուն աշխատավարձը փոխանցում է ամսի 17-ին
Լիլիթ.
Բարև ձեզ:
Եթե գործատուն աշխատավարձը փոխանցում է ամսի 17-ին, քանի որ ամսի 15-16 եղել են հանգստի օրեր, ապա այդ դեպքում տույժեր նախատեսվու՞մ են, թե՞ օրենքում կա կետ, որը հնարավորություն է տալիս գործատուին փոխանցել աշխատավարձը մինչև հաջորդ ամսվա 15-ը կամ դրան հաջորդող աշխատանքային օրերին։
Շնորհակալ եմ։
Անհրաժեշտ է հաշվարկել արձակուրդային
Մարիամ.
Բարև ձեզ, որ խնդրեմ կարո՞ղ եք օգնել: Անհրաժեշտ է հաշվարկել արձակուրդային աշխատավարձ 2018թ.-ի փետրվարի 12-ից։ 5-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում: 12 լրիվ ամիսների աշխատավարձը, ներառյալ լրավճարները, միասին կազմում է 2 280 000 դրամ, ամսական աշխատավարձը 210 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
