22/10/2026

աշխատավարձ

Նվարդ.

Գործատուն կարո՞ղ է աշխատողի փոխարեն վճարել դրոշմանիշային վճարը` անկախ այն հանգամանքից, որ աշխատավարձը բարձր է նվազագույնից:

Աննա.

Բարև ձեզ, ցանկանում եմ ինձ լիովին նվիրել բարեգործական գործունեության։ Բայց այն լիակատար իրականացնելու համար պետք է ուրիշ ոչ մի բանով չզբաղվեմ։ Արդյոք նախատեսվա՞ծ է նման դեպքերում “աշխատավարձ” այն անձանց համար, ովքեր նման գործունեությամբ են զբաղվում։ Շնորհակալություն։

Էլյա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես 4 տարի է գրանցված աշխատող եմ, և հիմա ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Աշխատում եմ 6-օրյա / 8 ժամյա գրաֆիկով, տարեկան ունեմ 10 օր արձակուրդ, գրանցված աշխատավարձս` 105 000: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկս:

Անահիտ.

Բարև ձեզ:
Գրանցված աշխատող եմ 1 տարի ու 8 ամիս արդեն, աշխատավարձը 70.000 (ֆիքսված), ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ հետաքրքրում է` վերջնահաշվարկ պահանջելու իրավունք ունե՞մ, և որքա՞ն կկազմի այն: Արձակուրդից օգտվել եմ մեկ անգամ` 7 օրով: Շնորհակալություն:

Միշա.

Արձակուրդ գնալու ժամանակ, երբ աշխատակցի պարտականությունները դրվում է ավելի ցածր աշխատավարձ ստացող աշխատակցի վրա, գործատուն իրավունք ունի՞ երկու աշխատակիցների պարտականությունները կատարող աշխատակցին վճարել բարձր վարձատրվող դրույքաչափով: Խնդրում եմ դրական կամ բացասական պատասխանների դեպքում հղում անել համապատսխան օրենքի համապատասխան կետին:

Սիրունիկ.

Բարև ձեզ: Աշխատում եմ խանութում, ստանում եմ մեկ հերթափոխի համար 3 000 դրամ: Սակայն լինում են օրեր, երկու հերթափոխ եմ աշխատում: Աշխատավարձ չվճարելու պատճառով ազատվել եմ աշխատանքից: Ունեմ 1 ամիս 17 օրվա չվճարված աշխատավարձ: Աշխատել եմ հունիսից նոյեմբեր: Խնդրում եմ ասել – քանի՞ օրվա ընթացքում պետք է ստանամ իմ աշխատավարձը, ու վերջնահաշվարկ ինչպե՞ս են հաշվարկելու:

Մարինա.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել` եթե համապատասխան դատարանի վճռով գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից, և դրա արդյունքում ձևավորվել է հարկադիր պարապուրդ, ապա որքան կկազմի վճարը 3 տարվա համար, ենթադրենք` եթե մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 600 000 դրամ հարկերը ներառյալ (խնդրում եմ նշել հաշվարկի բանաձևը)։ Ինչպես նաև` որքա՞ն կկազմի գոյացած տուգանքը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.15 տոկոսի չափով (խնդրում եմ նույնպես նշել հաշվարկի բանաձևը) այդ 3 տարվա համար:

Կանխավ շնորհակալ եմ:

Անահիտ Ս.

Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Նախկին աշխատակցին, ով ՏԻՄ – ում աշխատել է 1999-2017թթ ընկած ժամանակահատվածում, ունեցել է չվճարված արձակուրդ 1999-2006թթ-ի համար: 2017թ-ին համայնքների խոշորացման հետևանքով ազատվել է աշխատանքից, և նրան հաշվարկվել և վճարվել է վերջնահաշվարկ 2003-2006թթ-ի համար, իսկ մինչև 2003թ-ը չի վճարվել, քանի որ չկա այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագիր: Հիմա այս աշխատակիցը դիմել է դատարան և պահանջում է 1999-2003թթ ընկած ժամանակահատվածի համար չվճարված գումարը: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. վերջնահաշվարկ հաշվարկելիս ո՞ր ժամանակահատվածի աշխատավարձն են ընդունում միջին ամսական աշխատավարձ՝ 1999-2003թթ-ին ստացած աշխատավարձը, թե ըստ աշխ. օրեսգրքի 195 հոդվածի նման պահանջ առաջանալուց ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
2.Ճի՞շտ է արդյոք, որ վճարվել է 2003-2006թթ-ի համար` 60 օր տևողությամբ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը գրվել է 2005թ-ին և հետադարձ ուժ ունի ընդունումից երկու տարի առաջ ծագած հարաբերությունների վրա, այսինքն սկսած 2003թ-ից հետո պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:

Կարինե.

Շատ շտապ է, խնդրում եմ արձագանքեք SOS!
Պետք է ՍՊԸ-ի տնօրենի աշխատավարձը բարձրացնել, ասացեք խնդրեմ ընթացակարգը, և եթե կան որոշումների ձևանմուշներ` խնդրում եմ ուղարկել էլ. հասցեիս karineserjikiarzumanyan շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալ եմ:

Հակոբ Ո.

Ողջույն։
Գործատուի հետ կնքվել է ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագիր, որում ասվում է, որ աշխատավարձը պետք է վճարվի մինչև ամեն ամսվա հաջորդ 15-ը։

Երկու անգամ աշխատավարձը նշված օրից ուշացվել է և վճարվել է առանց ուշացած օրերի համար հաշվարկված տուգանքի։

Ի՞նչ է նախատեսվում նման դեպքում:
Կանխավ շնորհակալություն:

Բարև ձեզ:
Հարցս կապված է պահակներին տոնական օրերին վճարվելիք կրկնակի գումարի հետ:

Եթե պահակի համար սահմանված է աշխատանքային ռեժիմ՝ 21:00-ից հաջորդ օրվա 09:00-ն (12 ժամ), ապա տոնական օրվա (օրինակ՝ սեպտեմբերի 21-ին իր հերթափոխն է, ժամը 21:00-ին գալիս է աշխատանքի) համար կրկնակի պետք է վճարել 3 ժա՞մը միայն: Եվ ստացվում է մյուս պահակին, որը ընդունել է հերթափոխը 20-ին սեպտեմբերի, 9 ժամ պետք է կրկնակի վճարել: Խնդրում եմ պատասխանեք այդպե՞ս է, թե ոչ:

Շող.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանամ` ես աշխատել եմ մարտի 26-սեպտեմբերի 13, ընդհանրապես 4 օրյա գրաֆիկով ժամը 9-ից մինչև 20.00, բայց եղել են ամիսներ, որ աշխատել եմ 5 օրով և վարձատրվել, վերջնահաշվարկով որքա՞ն գումար պետք է ստանամ: Սեպտեմբերի 1-13-ը աշխատել եմ 1,9,10,12 իսկ 3,4,5,7 բյուլետեն եմ ներկայացրել, կխնդրեմ ասեք` ի՞նչ կերպով է հաշվարկվում:

Բարև ձեզ, գնացել եմ արձակուրդ, հաշվարկվել է արձակուրդային, որը ես ստացել եմ, հետո հետ կանչում է արվել, որի համար ստացել եմ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ պատասխանել` ես իրավունք ունե՞մ վերջնահաշվարկ պահանջելու:

Սոնա.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Աշխատողին ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածով տեղափոխել եմ նույն գործատուի մոտ այլ պաշտոնի: Եթե հրամանի մեջ նշեմ նշանակել X պաշտոնին՝ ազատելով Y պաշտոնից, վերջնահաշվարկ կամ արձակման նպաստ արդյո՞ք պետք է տամ:

Սարգիս.

Բարև ձեզ,
1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ):
Շնորհակալություն:

2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով:
Շնորհակալություն:

Աստղիկ Մ.

Բարև ձեզ, խնդրում եք ասել` դեկրետից դեկրետ գնալու դեպքում, որ ասում եք վերջին աշխատած ամսվա աշխատավարձով է հաշվարկվում, ի նկատի ունեք ամբո՞ղջ ամիս աշխատած, թե՞ թեկուզ և մեկ օր աշխատած:

Անի.

Բարև ձեզ: 4 տարի 5 ամիս է աշխատում եմ խանութում որպես գանձապահ, բայց գրանցված աշխատող եմ մոտ 3 տարի: Ըստ պայմանագրի ամսական աշխատավաձս կազմում է 80 000 դրամ: Աշխատում եմ ներկա պահին օրումեջով: Աշխատավարձ ստանում եմ 15 օրը մեկ: Դուրս գալու դեպքում ըստ օրենքի վերջնահաշվարկ հասնու՞մ է ինձ:

Աննա Ն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել, կուտակային կենսաթոշակը պարտադիր դառնալուց հետո տնօրենը հաշվարկված գումարը նվազեցրել է իմ աշխատավարձից, արդյո՞ք նման իրավունք ունի, թե՞ պետք է վերահաշվարկ կատարվեր, բարձացվեր իմ կեղտոտ աշխատավարձը և նոր հարկվեր: Եվ ևս մեկ հարց` ՍՊԸ-ն պատկանում է երեք հոգու (վարսավիրանոց), երեքից մեկը պիտի գնա ֆիզ. արձակուրդ, արդյոք հաշվարկը չի կատարվում այնպես, ինչպես վարձու աշխատողներինը: Խնդրում եմ հնարավորության դեպքում հարցերիս պատասխաններին կցեք օրեքի հղումը: Նախապես շնորհակալություն:

Արմենուհի Ե.

Բարև ձեզ, խնդրում եմ խորհուրդ տվեք` եթե հիվանդանոցի տնօրենը մեկնում է արտերկիր գործուղման և ծախսերը հոգում է հրավիրող կողմը, աշխատավայրում արդյո՞ք կարելի է թույլատվության հրաման պատրաստել առանց արձակուրդ ձևակերպելու և տվյալ ժամանակահատվածում պահպանել աշխատավարձը:

Արսեն Ա.

Կարո՞ղ է արդյոք նոր բացված ընկերության աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա, որպեսզի աշխատավարձ չտրվի և հարկ չվճարվի, քանի դեռ չկա գործունեություն:

Լալա Հ.

Բարև ձեզ:

Մի հարց ունեմ վերջնահաշվարկի վերաբերյալ: Քաղաքացին աշխատել է աշխատավայրում 49 տարի, ստացել է մոտավոր 86 000 դրամ ամսական աշխատավարձ, ցանկանում է դուրս գալ իր դիմումի համաձայն, օգտագործել է իր բոլոր տվյալ և նախորդ տարիների արձակուրդները: Նրան ասել են, որ այս պարագայում վերջնահաշվարկ չի հատկացվում: Խնդրում եմ, կարո՞ղ եք պարզաբանել՝ ճիշտ են ասել արդյոք: Եվ արդյո՞ք գոնե երկար տարիներ աշխատելու համար ազատման նպաստ չի հատկացվում:

Շնորհակալ եմ շատ նախապես:

Արուսյակ.

Ես ունեմ հետևյալ հարցը:
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում:

Նախապես շնորհակալություն:

Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը 55 000 դրամ է, իսկ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը`

  • 330 դրամ (40-ժամյա աշխատանքային շաբաթ)
  • 367 դրամ (36-ժամյա աշխատանքային շաբաթ)
  • 550 դրամ (24-ժամյա աշխատանքային շաբաթ)

Իսկ ի՞նչ ծագում ունի նվազագույն աշխատավարձը համաշխարհային պատմության մեջ:

Մանրամասն

Կարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել վերջնահաշվարկի հարցում: Իմ աշխատավարձը 204 000 դրամ է, բայց պահումներով 143 000 դրամ, արձակուրդ չեմ գնացել, ազատվել եմ այս ամսվա 17-ով: Կասե՞ք, թե որքան կլինի վերջնահաշվարկը:

Սյուզի.

Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել` եթե աշխատողը ազատվել է աշխատանքից իր դիմումի հիման վրա, կարո՞ղ է արդյոք գործատուն չվճարել վերջնահաշվարկ: Օրենքի սահմաններում կա՞ նման կետ, ըստ որի վերջնահաշվարկ կարող են չկատարել: Աշխատել է մեկ տարի + վեց ամիս, արձակուրդ գնացել է ընդամենը 5 աշխատանքային օր: