24/10/2026

առևտուր

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ զբաղվում է պտուղ բանջարեղենի առևտրով և 2021 թվականին 10 ամսվա ընթացքում ունեցել է մինչև 2մլն դրամի շրջանառություն: Կարո՞ղ եմ այս հունվարին 2021թվականի եռամսյակային շրջհարկը` ձև 240 և 244 հաշվետվությունները տալուց հետո, հայտարարություն տամ միկրոյով աշխատելու համար, քանի որ 2022թվականին հաստատ 24մլն չեմ գերազանցի։ Գրանցված աշխատող չունեմ, որ 189 ձև տամ ամեն ամիս։ Խնդրում եմ կասեք` առհասարակ միկրոյով աշխատելու ժամանակ ի՞նչ հաշվետվություն պետք է տամ 22թ. ընթացքում և 23թ. մինչև ապրիլի 20-ը։ Կանխավ շնորհակալություն։

Ռուզաննա.

Իմ նպատակն է` ունենալ փաստաթուղթ, որով կիրականացնեմ ազատ առևտուր։ Այսինքն` ֆիքսվպած չէ, թե որտեղ և ինչ կվաճառեմ։ Օրվա փողոցային առևտրի համար ուզում եմ գրանցվել եւ հետագայի համար ունենալ ստաժ։ Նախկինում կար պարզեցված հարկ։ Հիմա դա կա՞, և ի՞նչ վճարների մասին է խոսքը:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար ի՞նչ պարտավորություններ են առաջանում առանց փաստաթուղթ ապրանքներ գնելու և հետագայում դրանք վաճառելու դեպքում, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում։
Կանխավ շնորհակալություն։

Կարինե.

Մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը 18 000դրամ, այդ թվում՝ առևտրային հավելագինը 2 000դր, ԱԱՀ՝ 3 000դր: Հունվարին կարի ֆաբրիկայից ստացվել է 100, իսկ փետրվարին 40հ. վերարկու: Յուրաքանչյուր վերարակուի գնման գինը 13 000դր. է` գումարած ԱԱՀ 20տոկոս: Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով: Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150հատ վերարկու: Վաճառքի հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ: Օգնեք որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրային հավելագնի բաշխման հաշվարկ, ձևակերպել ապրանքների ձեռքբերման և վաճառքի գործառնությունները մանրածախ առևտրում:

Վահան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ցանկանում եմ օնլայն հարթակ ստեղծել, որտեղ մարդիկ կկարողանան իրենց ապրանքները վաճառել։ Վճարումը տեղի է ունենալու անկանխիկ և որոշակի միջնորդավճար պահվելուց հետո նոր փոխանցվի վաճառողի տրամադրած հաշվին։ Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք անձը, ով չունի գրանցված բիզնես, կարո՞ղ է վաճառել օնլայն և խնդիրներ չունենա օրենքի հետ, ինչպես հիմա instagram-ում կամ list.am-ում է կատարվում։
2. Եթե վաճառքի գումարը փոխանցվում է մեր հաշվին, իսկ հետո նոր անցնում վաճառողի հաշվին, ի՞նչ ճանապարհով կարող եմ այնպես անել, որ հարկ վճարեմ միայն միջնորդավճարի համար։

Հրանտ.

Բարև ձեզ, հարգելիներս։ Ես ունեմ նոր ԱՁ` հացաբուլկեղենի արտադրում և վաճառք խանութներին։ Ցանկանում եմ անձամբ լրացնել հաշիվ ֆակտուրա, խնդրում եմ հուշել ի՞նչ կերպ, կամ ի՞նչ ծրագրով կարող եմ լրացնել հաշիվ ֆակտուրա։

Ջուլիետտա․

Բարև Ձեզ: Պատրաստվում եմ վաճառքի օնլայն հարթակներ (ՖԲ, Ինստագրամ, կայք) ստեղծել և հագուստ վաճառել: Գրանցումով Գյումրիից եմ, իսկ վաճառքը լինելու է ամբողջ Հայաստանով մեկ: Այս դեպքում եմ կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկատիրություն գրանցվել: Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ.

Ա/Ձ գրանցելիս ինչպե՞ս ճիշտ որոշել տնտեսական գործունեության դասակարգիչը, եթե ես զբաղվելու են կտորից փոքրիկ դեկորների, խաղալիքների արտադրությամբ և վաճառքով։ Արդյո՞ք ճիշտ է ընտրել 32.99.9 – Այլ արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում։

Կարինե․

Օգնեք ձևակերպել նյութերի վաճառքի գործառնությունները և որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը:

Կազմակերպությունը վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը՝ 120 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վճարը մուտքագրվել է հաշվարկային հաշվին առաքելուց 10 օր անց: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 80 000դրամ: Հաշվետու անձը վճարել է նյութերի տեղափոխման ծախսերը՝ 7 000դր:

Անուշ.

Եթե Ա/Ձ իրականացնում է սպիտակեղենի արտադրություն, արդյո՞ք կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում և վաճառքներ իրականացնել խանութներին հաշվարկային փաստաթղթի հիման վրա (բանկային փոխանցմամբ):

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն նոր է բացվելու, կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, ամսական ի՞նչ վճարներ պետք է անի, և՛ ամսական, և՛ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի:
1. Առեվտուր, այսինքն՝ ծննդյան պարագաներ է վաճառելու:
2. Տիկնիկներ է կարելու և տալու է վարձակալության։
Եվ տարածքը վարձակալելու է 100 000։ Այդ 10% ամսական հաշվետվության մեջ երևու՞մ է։

Վարդան․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Զբաղվում է օղու արտադրությամբ։ Հիմա ցանկանում է աշխատել ԱԱՀ-ով վաճառքի դժվարություններից խուսափելու համար։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ քայլեր են հարկավոր անել։

Մարի.

Բարև Ձեզ: խնդրեմ կպատասխանե՞ք՝ դպրոցի բուֆետ է, որը միայն մանրածախ վաճառք է իրականացնելու, պարտադի՞ր է ՀԴՄ ունենալը, ԱՁ է: Ուղղակի լսել եմ, որ բուֆետներում չի լինում:
Եվս մեկ հարց. ԱՁ-ի բուֆետի աշխատողին կարո՞ղ ենք քաղիրավականով ընդունել գործի: Եվ ԱՁ-ի դեպքում կարո՞ղ է հաշվետվությունները ստորագրի այլ անձ, այսինքն՝ ստորագրելու լիազորությունը տա ուրիշին:

Mary.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Նոր բացված ԱՁ է, գործունեությունը իրականացվելու է Երևանում, պետք է դպրոցի բուֆետ աշխատեցնի, ձեռնարկատիրական գործունեության տեսակը 47․11․0 – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում։ Չի կարող չէ՞ աշխատել միկրոյով։ Եվ պարտադի՞ր է ունենալ լիցենզիա, եթե այո, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս։

Քրիստինա.

Ես պետք է զբաղվեմ հագուստի կամ զարդերի օնլայն վաճառքով (գնվելու են այլ երկրներից օնլայն և վաճառվեն Հայաստանում)։ Խնդրում եմ ասել՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Աշխատելու եմ միայն ես, այլ աշխատողներ գրանցված չեն լինելու։ Շնորհակալություն։

Նարեկ․

Բարև Ձեզ։
Ես պետք է զբաղվեմ հագուստի օնլայն վաճառքով (հագուստները գնվում են այլ երկրներից և վաճառվում Հայաստանում)։ Խնդրում եմ ասել՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Աշխատելու եմ միայն ես, այլ աշխատողներ գրանցված չեն լինելու։ Շնորհակալություն։

Մարինե.

Բարի ուշ երեկո բոլորին: Ո՞վ կօգնի ինձ հասկանալ. հելիում գազով փուչիկներ փչելու և վաճառելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Մեկ հարց էլ. միկրո դաշտում աշխատող ԱՁ-ն, որը վաճառում է ծննդյան խնջույքի համար անհրաժեշտ պարագաներ, բացի սննդից՝ ափսե, բաժակ, փայտից պատրաստված դեկորատիվ նվերներ, փուչիկներ և այլն, նմանատիպ ապրանք, այս դեպքում ապրանքը վաճառելու համար ձեռք բերի պարտադիր հաշիվ ապրանքագրո՞վ: Շնորհակալություն:

Օֆելյա.

Բարև ձեզ: Ես նոր եմ զբաղվում օնլայն վաճառքով, ասեմ, որ դեռ սա աշխատանք չեմ կարող համարել, քանի որ պատվերներ գրեթե չունեմ: Ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս լինել գրանցված աշխատող, և արդյո՞ք անպայման է ունենալ ՀԴՄ սարքավորում, քանի որ դա ավելի թանկ արժե, քան ես կարող եմ այս տարի աշխատել: Նաև կցանկանայի իմանալ՝ կարո՞ղ եմ արդյոք արտերկրից որոշ քանակությամբ ապրանք բերել վաճառելու համար և ինչպե՞ս դա անել որպեսզի օրենքներին համապատասխան լինի և ինձ վրա էլ շատ ծանր չնստի: Կներեք՝ ինչքան կարողացա բացատրեցի 🙈