28/10/2026

գործուղում

Նարինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ ՓԲԸ կատարում է գույքագրում, ունի մարզերում գույք: Հարց․ արդյո՞ք առանց գործուղման հնարավոր է այն իրականացնել, եթե մարզի տնօրենը գույքը նկարում, ուղարկում է որպես հիմք: Նշեմ, որ կազմակերպությունը չունի այս պահին միջոցներ գործուղման:
Շնորհակալություն։

Տիգրան․

Այսպիսի հարց է հետաքրքրում․
եթե աշխատողը գործուղվում է նույն կազմակերպության այլ տարածքային ստորաբաժանում և փոխարինում է իրենից ավելի բարձր աշխատավարձ ստացող, բայց հավասար պաշտոն զբաղեցնող պաշտոն, ապա տվյալ դեպքում՝ գործատուն պարտավո՞ր է այդ ընթացքում փոխարինողին վճարել նույն աշխատավարձը՝ ում փոխարինում է տվյալ աշխատակիցը, թե՞ քանի որ պաշտոնները հավասար են, կարող է և չվճարել։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, հարցս վերաբերում է գործուղմանը: Եթե աշխատակիցը գործուղման է գնում ՀՀ տարածքում` ամեն օր, և հետ է գալիս, կարելի՞ է արդյոք ամսվա մեջ իր աշխատավարձի չափով գումար դուրս գրել ելքի օրդերով՝ առանց հիմնավորումների: Ցանկացած ինֆորմացիա գործուղման հետ կապված օգտակար կլինի: Շնորհակալություն:

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Ազատման հրամաններ (բոլոր դեպքերի համար)
  • Տեղեկանք եկամուտների մասին
  • Գործուղման վկայական
  • Անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիր
  • Անձնական թերթիկ
  • Պաշտոնի անձնագիր
  • Արձակուրդների գրաֆիկ

Անի.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը մեկնել է գործուղման` Մոսկվա քաղաք, նախապես ի՞նչ գումար ենք տրամադրում գործուղվողին՝ օրապահիկը ամբողջությա՞մբ, ճանապարհածախսի նվազագույն չափը, թե՞ տոմսի գումարից ելնելով և, եթե տոմսի փաստաթուղթ չունենք` ինչպե՞ս վարվել, նաև գիշերավարձը ամբողջությա՞մբ:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է հղում ՀՀ տարածքում գործուղման ծախսերի չափերի, որ օրապահիկը նշված լինի: 2005թ. 2335-Ն որոշման մեջ օրապահիկը նշված է 2000 դր.: 2021թ. համար որքա՞ն է կազմում օրապահիկը: Շտապ է: Շնորհակալ եմ:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ՀՀ տարածքում գործուղումների հետ կապված ի՞նչ փաստաթղթեր են կազմվում: Գիտեմ, որ պետք է հրաման, գործուղման վկայական և վերջում հաշվետվություն: Գործուղման վկայականի մեջ, եթե մեկնել են ուսումնասիրությունների նպատակով, այլ ոչ թե կոնկրետ վայր, կնքվու՞մ է: Ո՞ր փաստաթուղթը ե՞րբ է կազմվում: Վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ: ՀՀ տարածք գործուղման ժամանակ ի՞նչ փաստաթղթեր են կազմվում, ի՞նչ է անհրաժեշտ անել: Մեքենայի վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Օրապահիկ ինչպե՞ս հաշվարկել: Կանխավ շնորհակալ եմ:

Գայանե.

Բարև Ձեզ:
Կխնդրեի պատասխանել գործուղումից վերադառնալուց հետո ներկայացվող հաշվետվությունը և դրան հաջորդող վճարումը ժամանակային սահմանափակում ունե՞ն: Եթե այո, ապա տվյալ ժամանակահատվածը խախտելու համար ի՞նչ պատասխանատվություն է առաջանում:
Շնորհակալություն:

Syuzanna.

Բարև Ձեզ:
Խնդրում օգնեք հաշվապահորեն ձևակերպել.
1. Անավարտ արտադրության սկզբնական մնացորդը տեղափոխվել է հիմնական արտադրության հաշվին՝ 495 դրամ։
2. Հիմնական արտադրության համար կատարվել են հետևյալ ծախսերը՝
ա) նյութեր՝ 700 դրամ
բ) հաշվարկային հաշվից փոխանցվել է տեխնոլոգիական նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 70 դրամ (ներառյալ ԱԱՀ)
գ) hաշվարկվել է մաշվածություն արտադրական նշանակության հիմնական միջոցների համար՝ 185 դրամ:
3. Հաշվարկել աշխատավարձ
ա) տնօրենին 120 դրամ
բ) հաշվապահին 100 դրամ
գ) արտադրամասի վարպետին 90 դրամ
դ) 10 բանվորից յուրաքանչյուրին 55 դրամ
ե) արտադրանքի առաքման բաժնի աշխատակցին 60 դրամ:
4. Հաշվարկված աշխատավարձից կատարվել են համապատասխան օրենսդրական ակտերով պահանջվող պարտադիր պահումներ:
5. Հաշվարկային հաշվում ստացվել է աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ գումարը:
6. Դրամարկղից վճարվել է աշխատավարձ, բայց մեկ բանվոր հիվանդության պատճառով չի ստացել:
7. Անհատույց ստացել է 100 դրամի բանվորական արտահագուստ, որը բաժանվել է բանվորներին, 6 ամիս անց այն դուրս է գրվել շահագործումից:
8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գույքագրմամբ որոշել և անավարտ արտադրանքին է վերագրվել հիմնական արտադրությունում կուտակած ծախսումների 20%-ը, 10% դիտվել է խոտան և դուրս է գրվել համապատասխան ձևով:
9. Արտադրությունից ստացվել և պահեստ է մուտքագրվել 130 հատ պատրաստի արտադրանք, փաստացի արտադրական ինքնարժեքով (որոշել ինքնարժեքը):
10. Գնորդին առաքվել է 75 հատ պատրաստի արտադրանք։ Վաճառքի գինը սահմանելիս նախատեսվել է 60% շահույթ (առանց ԱԱՀ-ի):
11. Հաշվարկային հաշվում գնորդներից ստացվել է ապառիկ վաճառքից հասույթը։
12. Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկային հաշվում ստացել է բանկի կարճաժամկետ վարկ, 1 տարի ժամկետով 1 000 դրամ: Տարեկան 18% տոկոսադրույքով։
13. Գործառնական վարձակալության պայմանագրով 5-րդ տարում 500 դրամով տրվել է վարձակալության շենք, որի սկզբնական արժեքը 2 000 դրամ է, պ/ժ 10 տարի, կադաստրային արժեքը 3 000 դրամ:
14. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100 դրամի նյութերի պակասորդը, որը վերագրվել է նյութական պատասխանատու անձին: Նյութերի շուկայական արժեքը 115 դրամ է:
15. Հաշվարկային հաշվից վճարվել է առհաշիվ անձին գործուղման նպատակով 170 դրամ։ Գործուղումից վերադառնալով անձը ներկայացրել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն հիմնավորված ծախսերը կազմել են 210 դրամ։
16. Ձեռք է բերվել ապառիկ համակարգիչ 310 դրամ ներառյալ ԱԱՀ-ն, որի գումարը վճարվել է հաշվարկային հաշվից։ Այն օգտագործվել է վարչական նպատակներով։
17. Հարկային հաշվով վաճառել է մնացորդային արտադրանքը 60% շահույթով։

Անի.

Այսպիսի մի հարց. տեղյակ եմ, որ գործուղվողին օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, բայց ինչպե՞ս է որոշվում՝ ի՞նչ չափով 3 000-12 000 սահմանից /արդյո՞ք օրապահիկի ավել կատարած ծախսը գործատուն հատուցում է աշխատողին/, և խնդրում եմ բացատրեք մասնավորի և պետականի դեպքում գործուղման ծախսերի մասով ի՞նչ տարբերություն կա:

Աննա.

Բարև Ձեզ: Երևան քաղաքի տարածքում մեկ վայրից մյուսը մի քանի շաբաթով գործուղվելու դեպքում օրապահիկ վճարվու՞մ է։ Ծախսեր չեն լինելու, չհաշված այն հանգամանքը, որ տանից գործուղման վայր հասնելու ճանապարհը մի քանի կմ երկարում է։

Արդյո՞ք կարող է գործուղման մեկնած աշխատողը գործուղումից անմիջապես վերադառնալուց հետո արձակուրդ գնալ: Եթե այո, ինչպե՞ս, եթե ոչ, ինչու՞:

Աստղիկ.

Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է. աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին։ Խնդրում եմ, ասեք՝ քանի՞ ժամ եմ հաշվարկելու գործուղումը աշխատաժամանակի տեղեկագրում՝ աշխատաժամանակի ընդհանուր գումարային հաշվարկում:

Անուշ.

Բարև ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ. աշխատակցի գործուղման հրամանի մեջ որևէ գումար նշվու՞մ է, օրապահիկի կամ գիշերավարձի չափի մասին պե՞տք է նշել, թե՞ ոչ։ Եվ մեկ հարց ևս. գործուղման հրամանի վրա պե՞տք է կազմվի նաև գործուղման վկայական:

Կարեն.

Բարև ձեզ: ՀՀ կառավարության 711-Ն որոշման համաձայն՝ դաշտային պայմաններում կամ տեղաշարժման աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը նվազեցվում են: Հարցս հետևյալն է՝ նշված ծախսերը ո՞ր փաստաթղթերում պետք է արտացոլվեն:

Նառա.

Խնդրում եմ պատասխանել՝ որքա՞ն են ՀՀ տարածքում վճարվող գործուղման ծախսերը՝ օրապահիկը, գիշերավարձի ծախսը, ճանապարհի ծախսը առանձին-առանձին:

Նախապես շնորհակալություն:

Հայկ.

Բարև ձեզ: Եթե կարող եք, օգնեք, շատ կարևոր է:
ՍՊԸ-ի տնօրենը մի քանի օր գտնվել է Ռուսաստանում գործուղման մեջ, այդ ընթացքում ընկերության վճարային քարտով այնտեղից պարբերաբար կանխիկացրել է գումար՝ ռուբլով, որոնք բանկի քաղվածքներում արդեն երևում են թե՛ ռուբլով, թե՛ դրամով՝ հաշվարկված օրվա կուրսով: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս ձևակերպեմ այդ կանխիկացումները, քանի որ չեմ կարող մեկ բանկային օրվա ընթացքում մուտք անել դրամարկղ:

Մովսեսյան Կարինե.

Բարև ձեզ: 2017թ. հիմնարկի աշխատակիցներին տրամադրվել է գործուղում առանց գիշերելու 100 կմ ավելի հեռավորության վրա: Նրանց հատկացվել է օրապահիկ: Արդյո՞ք այժմ գործուղման օրապահիկի գումարը ենթակա է հետգանձման: Շնորհակալություն:

Հայկ.

Բարև ձեզ:
Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում՝
Հարց 1. Մասնավոր ընկերության տնօրենը գործուղման մեկնելիս ի՞նքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու հետ կապված:
Հարց 2. Արդյո՞ք պարտադիր է գործուղման վկայականում որևէ կազմակերպության կնիքի առկայությունը, եթե այն բացակայում է, քանի որ գործուղման նպատակն է ընդհանուր շուկայի ուսումնասիրությունը, և որևէ կոնկրետ կազմակերպություն չի կարող կնիք դնել:

Սաթեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ, հուշեք՝ ինչպես են հաշվարկվում ՀՀ տարածքում ՍՊԸ-ի միջոցներից հատկացվող գործուղման ծախսերը, եթե գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել: Եվ եթե կարելի է, խնդրում եմ, փաստացի օրինակով՝ քաղաքացին գործուղվել է ՀՀ տարածքում, վճարումը նախապես է կատարվել, վերադառնալուց հետո չի ներկայացրել ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: Որքա՞ն կկազմի գործուղման նվազագույն վճարը:

Անի.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14:30-ին մեկնում եմ Մինսկ գործուղման և վերադառնում եմ նոյեմբերի 21-ի գիշերը, ժամը 02:45-ին։ Քանի՞ օր եմ համարվում գործուղման մեջ, նոյեմբերի 21-ի համար գործատուն պե՞տք է վճարի օրապահիկ, թե՞ ոչ, և նոյեմբերի 21-ին ես պարտավո՞ր եմ ներկայանալ աշխատանքի։