22/10/2026

էլեկտրոնային հաշիվ

Մարի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը վճարել է ՀԿ-ին անդամավճար, 5 աշխատակցի համար։ Խնդրում եմ ասել՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ տալ, և ՀԿ -ն պե՞տք է հաշիվ վավերագիր դուրս գրի, թե՞ ոչ։

Արամ․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք կարելի է նույն ապրանքների մատակարարման հարկային հաշվում առանձին տողով գրել նաև այդ ապրանքների համար բեռնափոխադրման ծառայության արժեքը։

Մերի․

Ողջույն, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցս․՝ e-Invoicng համակարգում 2 ամիս առաջ դուրս եմ գրել հաշվարկային փաստաթղթեր և պահպանել սևագրեր բաժնում, այժմ ցանկանում եմ ստորագրել, համակարգը թույլ չի տալիս, եթե նոր փոփոխության մեջ նշվում է, որ կարող ենք նախկինում դուրս գրված հաշիվները ստորագրել, ապա ինչու՞մն է խնդիրը։ Նախապես շնորհակալություն։

Գայանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, քանի որ առաջին անգամ եմ արտահանում կատարում: Արտահանում ենք մեր արտադրանքը ԱՄՆ: Պե՞տք է գրեմ հաշիվ վավերագիր, եթե այո, ինչպե՞ս եմ լրացնում, նշել եմ ՀՎՀՀ պարտադիր չէ, բայց առաքման հասցե է ուզում, ինչպե՞ս անեմ։

Մարգարիտա․

Բարև ձեզ: Կազմակերպությունն իրականացնելու է ավտոմեքենաների տեխզննության գործունեություն, որի գումարները վճարվելու են վճարահաշվարկային տերմինալի ԹԵԼԼ-ՍԵԼ-ի միջոցով: Հարկային հաշվետվություն տալու նպատակով յուրաքանչյուր գործարքի համար արդյո՞ք դուրս է գրվելու հաշվարկային փաստաթուղթ։ Իսկ եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա է հաշվետվությունում գրվելու շրջանառությունը: Կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող է:

Մայա․

Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն գնման ընթացակարգի արդյունքում՝ համաձայն պայմանագրի, բոլոր աշխատանքային օրերի համար իրականացնում է մթերքի առաքում թվով 10 դպրոցների։ Ամեն օր մինչև առաքումը, յուրաքանչյուր դպրոցի համար դուրս է գրվում e-invoicing ծրագրով էլեկտրոնային հաշիվ վավերագիր։ Ամեն օր առաքվող մթերքը ուղեկցվում է նաև երկկողմանի ստորագրվող՝ ըստ պայմանագրի պահանջվող թղթային տարբերակով հանձնման – ընդունման ակտով։ Այսինքն ստացվում է ամսվա կտրվածքով՝ միջին հաշվարկով, դուրս է գրվում 210-230 էլեկտրոնալին հաշիվ և նույնքան էլ թղթային հանձնման-ընդունման ակտ։

Հարգելի հաշվապահներ, Ձեր խորհրդատվության կարիքն եմ զգում այս հարցում։ Հնարավո՞ր է արդյոք ամեն օրվա առաքմանն ուղեկցող փաստաուղթ բավարարվել միայն թղթային հանձնման-ընդունման ակտով՝ դուրս չգրելով հաշիվ վավերագիր կամ տեղափոխման այլ էլեկտրոնային փաստաթուղթ։ ՀՏ-ի օրենքների խախտում չի՞ դիտվի արդյոք միայն ամսվա վերջում կամ հաջորդ ամսվա սկզբին՝ յուրաքանչյուր դպրոցի համար (հիմք ընդունելով այդ թղթային հանձնման-ընդունման ակտերի հանրագումարը) e-invoicing ծրագրով դուրս գրվի ընդամենը մեկ հատ էլեկտրոնային հաշիվ վավերագիր՝ ամբողջ ամսվա համար։ Եթե փաստացի ունեք այսպիսի իրավիճակ՝ խնդրում եմ արձագանքեք, կիսվեք Ձեր փորձով։ Հատկապես, եթե անցել եք ՀՏ-ի կողմից ստուգում այս պարագայում։

Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների և խորհուրդների համար։

Գայանե․

Բարև Ձեզ։ Ես հարց ունեմ Wildberries-ի հետ կապված։

Wildberries-ում վաճառք է կատարվում, պատվերները արվում են և՛ արտերկրից, և՛ ՀՀ-ից։ Ապրանքները տրվում են լոգիստիկ կազմակերպության, և այդ կազմակերպությունն էլ պատվերները հասցնում է պատվիրատուներին։ Հարցս հետևյալն է՝ դա ձևակերպվում է որպես վաճառք և պետք է հաշիվ գրել e-invoicing համակարգով, թե՞ արտահանում ձևակերպել։

Քնարիկ․

Բարև ձեզ, եթե ԱՁ-ն շրջհարկի դիմում չի տվել, անցել է ԱԱՀ-ի դաշտ, հիմա պետք է թաքսում գրանցել որպես լիազոր և օգտագործող հաշվետվությունները ուղարկելու համար, ինձ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, ու եթե դիմում ձև կա, խնդրեմ ուղարկեք։

Հռիփսիմե․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, հարցս կայանում է նրանում, թե արդյո՞ք հաշիվը չեղյալ համարելը ունի քանակական սահմանափակում կամ ժամկետը նշանակություն ունի, թե երբ է գրվել։

Մարիամ․

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է` նորաբաց ուսումնական կենտրոնը պիտի աշխատի միկրոյի դաշտում, ծառայությունների դիմաց վճարը ինչպե՞ս պիտի վերցնի, ինչպե՞ս է ճիշտ պայմանագիր կնքի ծնողի հետ, ըստ դրա ծնողը վճարի բանկում ԱՁ հաշվեհամարին, թե՞ հաշիվ-ապրանքագիր պիտի դուրս գրի, և արդյո՞ք այս բնագավառի համար հաշիվ-ապրանքագիր դուրս է գրվում, թե՞ ոչ։ Ո՞րն է ճիշտ, օգնեք անփորձիս։ Շնորհակալ կլինեմ պատասխանելու համար։

Կարինե․

Բարև ձեզ, ես մատուցելու եմ թարգմանչական ծառայություններ: Կարո՞ղ եմ գրանցվել որպես ինքնազբաղված անձ և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրել կազմակերպությանը։ Եթե այո, ապա ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ ստացված գումարից։ Նախապես շնորհակալություն:

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե մեր կազմակերպությունը ՍՊԸ է և հարկվում է շրջ․ հարկով, ապա ստացած հաշիվները արդյո՞ք չպետք է Բ կարգի լինեն, այսինքն դիմացի կողմը ԱԱՀ-ով է հարկվում ու մեր համար դուրս է գրում Ա կարգի հարկային հաշիվ։ Կանխավ շնորհակալություն։

Հայկ․

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռքբերած ապրանքների դիմաց վճարել է կանխիկ, սակայն մատակարար կողմը կանխիկի ոչ մի անդորրագիր չի տվել, միայն դուրս է գրվել էլէկտրոնային հաշիվ: Հիմա ինչպե՞ս պետք է հիմնավորել այդ վճարումները , և արդյո՞ք ԱՁ-ն պարտավոր է վարել դրամարկղային գիրք, եթե կատարում է կանխիկ գործարքներ: Շնորհակալություն։

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղմթերքի արտադրությամբ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Իրականացրել է ԵԱՏՄ արտահանման գործարք 2022 թվականի հունվար ամսին, սակայն արտահանման հայտարարագիր չի ներկայացվել: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Եթե կազմակերպությունը ԵԱՏՄ երկիր է արտահանել ապրանք, թղթային հաշիվ ապրանքագրից բացի արդյո՞ք պարտադիր է էլէեկտրոնային հ/ա դուրս գրել։

Արսեն.

Ողջույն։ Շինկազմակերպությունը քաղաքացու համար պայմանագրով կատարել է շինարարական աշխատանքներ (պայմանագրում նշված է գինը)։ Կազմվել են համապատասխան ակտեր։ Հարկային հաշիվ պե՞տք է դուրս գրվի և ինչպե՞ս (թղթային, էլեկտրոնային)։ Կանխավ շնորհակալություն։

Արմեն.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկության սյուբեկտ։ ՍՊԸ-ին մատակարարած ապրանքի համար պահանաջել են e-invoicing-ով հաշվի ֆակտուրա։ Հարցս հետևյալն է. հիմա ես e-invoicing համակարգում հաշվարկային փաստաթղթեր բաժնից պետք է ընտրեմ ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվներ բաժնից ապրանքների մատակարարման հարկային հաշիվ։ Նախապես շնորհակալություն։

Մարգարիտա.

Բարև Ձեզ: Մեր խմորեղենի արտադրամասը և ընդհանուր հումքի պահեստը գտնվում է մեկ հասցեում, իսկ սրճարանը այլ հասցեում: Խնդրում եմ պատասխանեք` ամեն օր թխվածքը արտադրամասից սրճարան տեղափոխելու համար պե՞տք է e-invoicing-ում տեղափոխման փաստաթուղթ լրացնեմ, թե՞ պարտադիր չէ: Կանխավ շնորհակալություն:

Արևհատ.

Հարգելի հաշվապահներ,
ոչ ԵՏՄ երկրից ապրանք է ներմուծում ՀՀ սահման և անմիջապես վաճառում է ՌԴ կազմակերպության։
Հարց՝ փաստաթուղթ պե՞տք է դուրս գրեմ՝ հաշիվ վավերագիր, տեղափոխման հաշիվ, թե՞ հարկային հաշիվ։
Շնորհակալություն։

Գեղամ.

2022թ.-ի հունիսի 14-ից 115մլն շեմը գերազանվել է 8մլն դրամով, 14-ից գրվել է դիմում՝ ԱԱՀ վճարող դառնալու համար, սակայն նույն 14.06.22-ին գերազանցված 8մլն դրամի համար գրվել է առանց ԱԱՀ-ի հաշվարային փաստաթուղթ։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ ճշտել, չեղյալ անել 8մլն և գրել հարկային հաշիվ կամ ի՞նչ պետք է արվի։

Աննա.

Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է.
եթե աշխատողիը գրանցված է Tax Servis համակարգում և E-invoicing-ով հաշիվներ է գրում և ստորագրում, բայց պայմանագիրը աշխատանքային չեն ստորագրում, դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ։ Այսինքն՝ պայմանագրի չստորագրվելու պատճառը ի՞նչը կարող է լինել։
E-invoicing-ով գրված հաշիվների վերաբերյալ կարո՞ղ է պատասխանատվություն առաջանալ աշխատողի մոտ։
Միայն կնիքը, կազմակերպության կողմից դրված, ստորագրության հավասա՞ր է, թե՞ ոչ։