22/10/2026

էլեկտրոնային հաշիվ

Վազգեն.

Բարև ձեզ: Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր մեկ այլ կազմակերպության հետ: Պայմանագրի ժամկետը և ծառայությունների մատուցման ավարտը նշված է՝ 01.09.2020-31.12.2020: Ծառայություն ստացող կազմակերպությունը ամեն ամիս 1 ամսվա ծառայության գումար վճարում է, սակայն հաշիվ չի ստանում: Ծառայություն մատուցող ֆիրման հաշիվը դուրս է գրելու տարվա վերջ: Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել կանխավճար:

Վազգեն.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը ստացել է հարկային հաշիվ և գործընկերոջ պարտքը չի մարել՝ կարո՞ղ է ԱԱՀ-ն հաշվանցել, թե՞ ոչ:

Վազգեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կազմակերպությունը ապրանքի մատակարարման հաշիվ է գրում հետին ամսաթվով, այսինքն՝ հոկտեմբերի 19-ին դուրս է գրում սեպտմեբերի 30-ի մատակարարման ամսաթվով՝ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Ֆիրման հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դուրս գրելուց միշտ նշվել է միավոր ապրանքի գինը, ներառյալ՝ ԱԱՀ-ն, իսկ վաճառվելուց դուրս է գրվել հաշիվ վավերագիր: Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը:

Վարդան.

Բարև Ձեզ։
ԱՁ-ն ցանկանում է հանձնել ապրանքներ խանութին, որ վաճառի։ Վաճառվելու դեպքում գումարը կտա, չվաճառվելու դեպքում հետ կվերադարձնի ապրանքները։
Հարց 1. Հարկային հաշվապահության տեսանկյունից ճիշտ կլինի՞ e-invoicing-ով հաշիվ դուրս գրել այդ խանութին հանձնված ԲՈԼՈՐ ապրանքների մասով: Հաշիվ դուրս գրելու արդյունքում ԱԱՀ պետք է վճարի ԱՁ-ն, քանի որ ԱԱՀ-ով է հարկվում։
Հարց 2. Իսկ, երբ ապրանքների վերադարձ լինի՝ ինչպե՞ս պետք է վարվել: Նախորդ դուրս գրված հաշիվը ճշգրտե՞լ, թե՞ կա հետվերադարձի ինչ-որ մեխանիզմ:

Շնորհակալություն։

Արամ.

Բարև Ձեզ: Կամզակերպությունը ձեռք է բերել հումք և նյութ: Մատակարարը տվյալ հումք նյութը աղում է, նոր մատակարարում և տվյալ ծառայության համար նույնպես դուրս է գրում հաշիվ: Ինչպե՞ս փաստաթղթավորել և տալ հաշվապահական ձևակերպումներ

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։
3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։
Կանխավ շնորհակալ եմ։

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, եթե ֆերման /խոզի/ աշխատի միկրոյի դաշտում՝ այդ դեպքում իմ եկամուտը ո՞նց պետք է երևա, որպես արտադրություն հաշիվ պե՞տք է դուրս գրեմ։ Իսկ շրջհարկի դեպքում որպես ծախս ի՞նչը պետք է լինի:

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և 3-րդ երկրից ներմուծում և վաճառում է ապրանք: Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման մասով ունենք ստացած հարկային հաշիվ: Արդյո՞ք բեռնափոխադրման ծախսը կարելի է նվազեցնել շրջանառության հարկի գումարը հաշվարկելիս:

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, չգիտեմ Ա/Ձ բացեմ, թե՞ որպես Ֆիզ. անձ, և, ո՞րն է տարբերությունը: Ուզում եմ ախտահանիչ նյութերի արտադրությամբ զբաղվեմ, կարո՞ղ եմ միկրոյով աշխատել, թե՞ ոչ: Ում որ պիտի մատակարարեմ, հաշիվ ապրանքագիր է ուզում, ես մարզից եմ: 2-րդ հարցս ՀԴՄ-ին է վերաբերում. դեռ չեմ ուզում ՀԴՄ գնել, որովհետև վստահ չեմ, ոնց կլինի գործերս, վարձակալությամբ էլ չեմ ուզում, փորձնական 1 ամիս աշխատելուց հետո կերևա: Կարո՞ղ եմ այդպես անել: Եթե շրջհարկով աշխատեմ և ՀԴՄ չունենամ` հաշիվ ապրանքագրերից կարո՞ղ եմ նվազեցում անել այդ 5 %-ից: Շատ շնորհակալ եմ:

Դեղատանը, եթե առկա է ժամկետանց դեղորայք, որը ըստ կարգի ոչնչացման թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից ոչնչացվում է, որի համար դուրս է գրում հաշիվ, ստորագրում է ակտ դեղերի անվանցանկով, հարկային առումով որևէ՞ անելիք կա, թե՞ պետք է բազայից դուրս գրվի համապատասխան ակտի։

Արուս.

Բարև Ձեզ։ Կխնդրեի օգնել, հաշվապահներ ջան։ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրո սուբյեկտ և զբաղվում է միջնորդական ծառայությամբ՝ հանգիստ կազմակերպելով հյուրատներում։ Հարցս հետևյալն է․ հաշիվ դուրս գրելուց ֆիզ․ անձին պետք է գրեմ հաշիվը նոր փոխանցեն, թե՞ կարող են մինչ այդ էլ անել։ Պարտադիր է, որ ու՞մ անունով դուրս եմ գրում ինքը բանկում փոխանցում կատարի։ Թե՞ հնարավոր է ուղղակի կարգավիճակի տեղը նշել տվյալ մարդու անուն, ազգանունը։ Եվ եթե փոխանցումը կատարվում է տերմինալով՝ բանկը խնդիր չի՞ առաջացնի, եթե փոխանցողի անուն, ազգանուն չի երևում։

Շրջանառության հարկով աշխատող խանութը կարո՞ղ է ապրանք տալ ֆիզ. անձին, բայց քանի որ կանխիկով չի վճարում` հաշիվ դուրս գրել, հետագայում այդ հաշվով վճարելու համար, և այդ հաշիվը ներառել իրացման շրջանառության մեջ:

Աշխատում եմ շրջհարկով։ Առաքվել է ապրանք հունիսին, հաշիվը դուրս եմ գրել հուլիսին։ Վճարումը ևս պետք է կատարվի հուլիսին։ Ո՞ր եռամսյակի մեջ ներառեմ։

Հասմիկ.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցը վերաբերում է օնլայն խանութին, որը ներկայացնելու է այլ խանութների ապրանքը իր կայքում և ծառայության մատուցման համար հաշիվ է գրելու, որպես միջնորդ ընկերություն:

  1. Եթե այդ գործընկեր խանութներից որոշ ապրանքի քանակ ունենա օնլայն խանութի պահեստում և իրականացնի առաքում պահեստից, ՀԴՄ տպու՞մ է գործընկեր խանութը։ Այդտեղ խնդիրը կայանում է նրանում, որ եթե գործընկեր խանութը տպի ՀԴՄ, մեր պահեստից առաքելու դեպքում առաքիչը պիտի գնա տվյալ խանութը ՀԴՄ վերցնի, հետո տանի ապրանքը պատվիրատուին, ինչը խելամիտ տարբերակ չէ: Հնարավո՞ր է գործընկեր խանութը տպի ՀԴՄ պլանավորված տարբերակը, ուղարկի հաճախորդի էլ. հասցեին:

  2. Եթե օնլայն խանութը տպի ՀԴՄ, ճիշտ չի լինի, քանի որ ձեռք չի բերում ապրանքը, և եկամուտներ կերևա հանրայինում, որոնք իրականում չեն ստացվում։

Խնդրում եմ, առաջարկեք՝ ինչպե՞ս այս գործընթացը կարելի է ճիշտ կազմակերպել:

Բարև Ձեզ: ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու, որը ՀԿ-ում որպես աշխատող գրանցված չէ, հաշվետվությունները, հաշիվները ստորագրելու համար։ Եվ եթե կարող է` ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

Բարև Ձեզ, շտապ է, խնդրում եմ պատասխանել։ Եթե վերապատրաստման դասընթացը ավարտվել է 01.06.20թ-ին, կարո՞ղ եմ արդյոք այսօր դուրս գրել հաշիվները՝ մատակարարման օրը նշելով 01.06.20թ.։

Եվս մեկ հարց՝ ֆիզ անձին հաշիվ դուրս գրելիս պարտադի՞ր է արդյոք նշել բնակության հասցեն։

Մարիետա․

e-Invoicing ծրագրում պատահաբար սեղմել եմ «բեռնել ստացականը» մատակարարի մատակարարած ապրանքի հարկային հաշվի։ Ինչ-որ խնդիր կլինի՞ թե՛ պատվիրատուի, թե՛ մատակարարի համար, և գրեց, որ ՊԵԿ ստացականը ստացել է։ Ընդհանրապես դա ինչի՞ համար է։ Մերսի։

Անահիտ.

Մարտ ամսին դուրս գրված հաշիվ վավերագիրը, որը դեռևս ստորագրված չէ, 1-ին եռամսյակում շրջ. հարկի հաշվետվությունում պե՞տք է ցույց տալ, թե՞ ոչ: