Lyudmila.
ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Lyudmila.
ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:
Arsine.
Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: 30.06.2015-ին ստացվել են հարկային հաշիվներ, որոնց էլեկտրոնային վավերացումը կատարվել է 02.07-ին: Կարո՞ղ եմ արդյոք տվյալ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ը հաշվանցել 2-րդ եռամսյակի հաշվետության մեջ:
Լյուդմիլա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, շտապ է: Աշխատում եմ ԱԱՀ-ի 0 ական դրույքաչափով, հարկային հաշիվները ստանում եմ էլէկտրոնային, բայց երբեք էլէկտրոնային չեմ վավերացրել հարկային հաշիվները, հիմա 2015 հունվարից օրենքը փոխվել է, ու պարտադիր պետք է էլէկտրոնային վավերացնել ԱԱՀ-ն հաշվանցելու համար, ես հաշվանցում չեմ անում, բայց դիմում եմ գրում հետ վերադաձնելու համար:
ՀԱՐՑ. արդյո՞ք պարտադիր է հարկային հաշիվների էլեկտրոնային վավերացումը:
Նաթելլա.
Կազմակերպությունը հարկային հաշիվներ ստանում և դուրս է գրում էլեկտրոնային եղանակով: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել: Շնորհակալություն:
Arsine.
ՍՊԸ զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Հունվարին X խանութին տվել է ապրանք և դուրս է գրվել հարկային հաշիվ: Սակայն օրեր անց պարզվել է, որ այդ խանութը հունվարից գործում է այլ ԱՁ-ի անվամբ, իսկ նախկին ԱՁ-ն գործունեությունը դադարեցրել է, որի մասին խանութը նախապես չէր տեղեկացրել: Նշեմ նաև, որ արդեն իսկ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում: Ինչպե՞ս կարող եմ վարվել նման պարագայում: Եթե դուրս գրված հաշիվը անվավեր ճանաչեմ, ապա ի՞նչ կլինի կատարված վճարման հետ:
Կանխավ շնորհակալություն:
Hamest.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ հարկատեսակով, սակայն էլեկտրոնային հարկային հաշիվներ կան, որոնք վավերականացրել են ոչ թե էլեկտրոնային եղանակով, այլ թղթային տարբերակով: Դա անվավե՞ր է ճանաչվում, թե՞ ոչ, իսկ եթե և էլ. եղանակով ստորագրվեր և թղթային, դա արդյո՞ք չի դիտվի կրկնակի մուտքագրում:
Սասուն.
Հարգելի գործընկերներ,
ընկերությունը ԱԱՀ վճարող է և իրացնում է սեփական արտադրանքը, հարկային հաշիվներն էլ դուրս է գրում միայն էլեկտրոնային եղանակով: Ունի առաքման մեքենաներ: Ապրանքը տեղափոխում է պահեստից դեպի մեքենաներ և բեռնագիրը լրացնում է պահեստի առաքման գրքում: Առաքումը քանի որ նախօրոք հստակ հասցե չունի, ապրանքը հանձնելու պահին դուրս է գրվում էլեկտրոնային հարկային հաշիվ: Հիմա նկատի ունենալով, որ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները գրքում չեն գրանցվում, արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Հ.Ա..
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
ի՞նչ հարկային հետևանք կարող է ունենալ որևէ հասցեում առաքման գիրք չունենալը, եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը հարկային հաշիվները դուրս է գրում բացառապես էլեկտրոնային եղանակով և իրականացրել է ապրանքի վաճառք մի հասցեից, որի համար չունի առաքման գիրք, ինչպես նաև նշված հասցեից իրականացրել է տեղափոխում կազմակերպության այլ հասցեներ:
Արման.
Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:
Lilit.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ունեմ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ և ցանկանում եմ այն անվավեր ճանաչել, սակայն 24 ժամը լրացել է: Ինձ հետաքրքրում է` այն անվավեր ճանաչելուց ու ծրագրի համապատասխան կոճակով տեղեկություն ուղարկելուց բացի անհրաժե՞շտ է արդյոք անվավեր ճանաչման պատճառը հիմնավորող երկկողմանի ստորագրված բացատրագիր: Խնդրում եմ պատասխանը հիմնավորեք որևէ հղումով: Կամ կա՞ արդյոք այլ ընթացակարգ: Կանխավ շնորհակալություն:
Աննա.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպության տնօրենը ունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն չի դուրսգրում էլեկտրոնային հաշիվներ, ինչպե՞ս կարող է տեսնել իրեն դուրս գրված էլեկտրոնային հաշիվները:
Նարինե.
Սիրելի հաշվապահներ, Ա/Կ-ը այս տարի ԱԱՀ-ն փոխարինել է շրջանառության հարկով: Խնդրում եմ օգնեք` եթե մինչ այդ հարկային հաշիվները գրվում էր էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ից ազատվելու դեպքում ինչպե՞ս պետք է գրվեն այժմ հաշիվ-ապրանքագրերը, նկատի ունեմ` էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ ձեռքով:
Nelli.
Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները դուրս է գրում էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները` ոչ: Պարտադիր է արդյո՞ք հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտը կնքի հարկային հաշիվը:
Աննա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: 24 ժամը անցած հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել: Գիտեմ, որ հարկային հաշվի վրա պետք է նշվի անվավեր ճանաչման հիմքը, սակայն կուզենաի իմանալ` e-invoicing համակարգում այդ հաշիվը շարունակելու՞ է վավեր մնալ մինչև անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկության ներկայացումը: Օրինակ, եթե հաշիվը դուրս եմ գրել հոկտեմբերին, ապա e-invoicing համակարգում այն կշարունակի՞ մնալ վավեր մինչև 2013թ. հունվարի վերջին օրը` քանի դեռ չեմ ներկայացրել հաշվետվությունը: Եվ ԱԱՀ հաշվարկի հետ կապված, դա պարզապես չե՞մ ներառում տվյալ ամսվա հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Անդրանիկ.
Խնդրում եմ ասեք` կա՞ արդյոք էլ. հարկային հաշվի Word կամ exsel տարբերակը:
Նաիրա.
Խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող ընկերությունը էլեկտրոնային e-invoicing ծրագրով կարո՞ղ է արդյոք հաշիվ դուրս գրել ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը, թե՞ պետք է օգտագործել հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևը: Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Լիանա.
Ինձ կասե՞ք` ինչ անել, եթե էլեկտրոնային հաշիվները դուրս գրելիս նույն կազմակերպությանը սխալմամբ երկու անգամ է նույն հաշիվը գրվել, այսինքն օգտագործվել է երկու սերիա համար, բայց այն նկատել եմ 12 ժամ անց նոր: Ինչպե՞ս կարող եմ այն անվավեր համարել:
Anna.
Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում և մատակարարարից ստանում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի հաշվարկի հետ տեղեկանքը պե՞տք է արդյոք ներկայացնեմ: Շնորհակալություն:
Nara.
Բարև ձեզ: Ասացեք խնդրեմ, այս տարվանից մենք էլեկտրոնային եղանակով ենք աշխատելու, արդյո՞ք առաքման գրքի անհրաժեշտություն առաջանալու է:
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել հարկային հաշիվ: 24 ժամը լրանալուց հետո այդ հարկային հաշիվը ծրագրով անվավեր է արվել: Դիմացի կողմի հաստատումը բացակայում է: Անհրաժեշտություն կա՞ արդյոք փոխադարձ ակտի, գրության և նամակի:
A.
Գրանցվու՞մ է արդյոք էլ. ծրագրում 24 ժամ չանցած և անվավեր ճանաչված հաշիվները, և արդյո՞ք դա պետք է գրքում գրառել և հետո ջնջել գրքից:
inga.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք` ինչպես կարող եմ ներբեռնել e-invoice ծրագիրը էլեկտրոնային հաշիվների համար: Նախօրոք շնորհակալություն:
Դավիթ Աատրյան.
Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի տեղեկանք պե՞տք է արդյոք ներկայացնի, եթե մատակարարից ստացել է թղթային հարկային հաշիվ:
Inga.
Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է համաձայն դիմումի, որը պետք է ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակ, բայց արդեն 2 եռամսյակ է, չի ներկայացնում տվյալ դիմումը, սակայն աշխատում է էլ. հաշիվների ծրագրով, դրան համապատասխան ԱԱՀ-ով հաշիվներ ենք դուրս գրում: Մի խոսքով իսկական ԱԱՀ վճարողի պես ենք մեզ պահում և հարկեր վճարում: Հիմա կարո՞ղ է հանկարծ տուգանք ստանանք: Շնորհակալություն:
Լուսինե.
Հ/Ա գրվելուց հետո գնորդը հրաժարվել է, որից հետո ինտերնետի խափանման պատճառով հնարավոր չի եղել Հ/Ա անվավեր ճանաչել: Ինչպիսի՞ լուծում եք տեսնում:
Ա. Հայրապետյան.
Խնդրում եմ ասեք էլեկտրոնային գրված հարկային հաշվի անվավեր ճանաչելու ընթացակարգը. ուղղակի ընտրելով հաշիվը և սեղմելով հրամանաշարի համանուն կոճակը և վե՞րջ: Ի նկատի ունեմ` դրանով ավարտվում է, թե՞ պետք է ՊԵԿ-ին գրավոր բացատրություններ ներկայացվի անվավեր ճանաչելու պատճառները` հիմնավորում տալով: Եթե 24 ժամը չի լրացել և մյուս կողմն էլ դեռ չի ստորագրել: Կանխավ շնորհակալ եմ:
Sofi.
Հարգելի հաշվապահներ, եթե տեղեկացված եք, խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային գրված հարկային հաշիվը, եթե 24ժամը անցնում է, հնարավորություն չկա՞ անվավեր ճանաչելու:
Դավիթ Ասատրյան.
Խնդրում եմ ասեք, հարկային հաշվի ձևը ո՞ր օրենքով է սահմանված կամ որոշմամբ: Խոսքը չի վերաբերում 1502Ն որոշմանը, որովհետև այդտեղ միայն տեքստ է, իսկ ձև չկա: Միգուցե ԱՅՈՒՆԵԹՎՈՐՔ ՍՊԸ-ի կողմից է սահմանված, ապա այդ դեպքում ինչու՞ է դիտվում որպես պարտադիր ձև: Ընդհանրապես ցանկացած ձևի վերևի մասում պետք է հղում կատարվի տվյալ ձևն սահմանած իրավական ակտին: Բայց հարկային հաշվի ձևում չկա այդպիսի հղում: Ես համեմատել եմ ՏՀՏ-ից ստացված ձևաթուղթը e-invoice ծրագրով տպված ձևի հետ, և կան որոշակի տարբերություններ, ասացեք խնդրեմ, սա օրենքի խախտում չէ՞: Եվ ո՞րն է համարվում բիլինգային հաշիվ: Ո՞վ կարող է ՏՀՏ-ից ստացված հարկային հաշվի ձևաթղթի ընդամենը գումար վանդակում տեղավորել ութ նիշանոց թիվ: Սրանով ես արտահայտում եմ իմ դժգոհությունը տվյալ ռեֆորմի նկատմամբ:
Գարիկ.
Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները չունեն համապատասխան հնարավորություն, որպեսզի ստանան այդ հաշիվները էլեկտրոնային ձևով, դա արդյո՞ք ստիպում է հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտին անցնել թղթային եղանակի:
Արթուր.
Խնդրում եմ պատասխանել հարցիս: Ես հաշիվներս դուրս եմ գրում բացառապես էլեկտրոնային, բայց ունեմ նաև ազատված շրջանառություն, որի համար դուրս եմ գրում սովորական հաշիվ` առանց ԱԱՀ-ի` համապատասխան օրենքի: Առաքումների գրքում պե՞տք է գրանցեմ բոլորը, թե՞ միայն սովորական հաշիվները:
Andranik.
Համաձայն ՀՀ կառավարության 30 դեկտեմբեր 2010թ. թիվ 1770-Ն որոշման 1. կետի 2) ա. ենթակետի, այն է` և նույն որոշման 1. կետի 2) բ ենթակետի այն է` էլեկտրոնային հարկային հաշիվները առաքման գրքում չեն գրանցվում:
Հարց` ընկերությունը ունի էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում և միաժամանակ թղթային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում, արդյո՞ք ընկերությունը էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը գրանցվում է տեղափոխվող և առաքվող ապրանքների գրանցման գրքում:
Anna.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Իրականացրել է մի գործարք, որն ազատված է ԱԱՀ-ից: Այս դեպքում իմ կարծիքով հաշիվը լրացվում է սովորական հաշիվ ապրանքագրում, այսինքն` ոչ էլեկտրոնային, ոչ էլ հարկային մարմնի կողմից տրամադրվաած սերիա համարներով հարկային հաշիվներում: Արդյո՞ք ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ:
Sona.
Թեև մեր կազմակերպությունը 2010թ. դեկտեմբեր ամսին հարկային մարմնից ստացել է հարկային հաշիվների ձևերը, բայց 98% հաշիվները դուրս են գրվել էլեկտրոնային եղանակով: Ունենք թղթային 4 հաշիվներ, որոնցից 2-ը հատուկ հաշիվներ են:
ՀՀ կառ. 2010թ. նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման ընթերցումից հետո ինձ այդպես էլ պարզ չդարձավ`
1. Ինչպե՞ս պետք է ներկայացնել ստացված հարկային հաշիվների /թղթային/օգտագործման մասին տեղեկություն/Կա՞ արդյոք հատուկ ձև-բլանկ, թե մենք պետք է կազմենք:
2.Եթե ունենք հատուկ հաշիվների /5 օրինակ/ հին բլանկներ, պետք է դրա՞նք օգտագործենք, թե հարկայինից ստացած նոր հարկային ձևերը:
Կանխավ շնորհակալ եմ:
Սամվել.
Հարգելի հաշվապահներ,
ինձ մի հարց է հետաքրքրում: Այսօր արդեն ամսի 12.01.2011թ, և 3 օր է, ինչ գործում է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների տրամադրման եղանակը:
Արդյո՞ք օգտվում եք այդ հնարավորությունից, արդյո՞ք այն գոհացնում է Ձեզ, և ի՞նչ ցանկություններ ունեք: Յուրաքանչյուր կարծիքի դեպքում շնորհակալ կլինեմ Ձեզ:
Սիրարփի.
Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց համաձայն կնքված պայմանագրի, անհրաժե՞շտ է արդյոք գրել էլեկտրոնային հարկային հաշիվ, թե՞ բավարար է կատարել դրամարկղի մուտք:
Vahagn.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ-ի էլեկտրոնային հաշիվ ներկայացնելու հետ կապված մի քանի հարցեր: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:
1. Եթե կազմակերպության շրջանառությունը 100.մլն-ից չի գերազանցում, ներկայացնու՞մ ենք արդյոք էլ. հաշիվ, և ի՞նչ պետք է անել տվյալ հաշիվը ստանալու համար:
2. Եթե հնարավոր է, նշեք նաև կարգավորող օրենսդրական ակտերը:
Եվա.
Խնդրում եմ ասեք, ՍՊԸ-ն համարվում է ՓՄՁ, սակայն վերջերս շինարարական լիցենզիա ստանալու պատճառով հարկվում է Ա.Ա.Հ -ով: Հարց 1` արդյո՞ք նրա համար պարտադիր է էլ. ստորագրությունը: 2ˋ Եվ հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր Ա.Ա.Հ. վճարող ՓՄՁ-ի համար` էլեկտրոնայի՞նը, թե՞ միայն փաստաթղթային ձևը: Կանխավ շնորհակալություն:
Eva.
Եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բայց գործարքների մեծ մասը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական տոկոսադրյույքով /արտահանում/, պե՞տք է արդյոք այդ գործարքների մասով դուրս գրվեն նոր եղանակով հաշիվներ:
Շնորհակալություն:
Նարինե.
Բարև ձեզ,
Իսկ ո՞վ կարող է պատասխանել իմ հարցին այս նոր օրենքիˋ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների մասին:
Եթե կազմակերպությունը արտահանում է Եվրոպա, և այդ դեպքում մենք գրում ենք հաշիվ-ապրանքագիր, արդյոք մենք էլ պետք է անցնենք այդ եղանակին:
Կանխավ շնորակալ եմ:
2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, այդ համակարգով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, ով աշխատում է ԱԱՀ-ով` կկարողանա դուրս գրել համապատասխան հարկային հաշիվներ և փոխադարձ հարկային հաշիվների դուրս գրման և հաստատման միջոցով հարկային մամիններին տեղյակ պահել կատարված գործարքների մասին: Կարդալ ավելին “2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը” →
Հաջորդ տարվա հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկ վճարողները պետք է իրենց հարկային հաշիվները հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացնեն։ Խոսքը վերաբերում է տարեկան 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողներին։ Դա նախորդ տարի ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջն է, որը լիարժեք կկիրարկվի 2011թ. հունվարից։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, նախկինում գրանցվել են բազամթիվ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունները կեղծ հարկային հաշիվներ են ներկայացրել, անգամ քրեական գործերի հարուցման դեպքեր են եղել։ Շատ դեպքերում անգամ բարեխիղճ հարկատուներն են ԱԱՀ մասով կեղծ հաշիվեր ներկայացրել։ Կարդալ ավելին “Հունվարից ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներն էլեկտրոնային տարբերակով կներկայացնեն” →
N.N.
Բարև բոլորին: Իչպես արդեն տեղյակ ենք, հուլիսի 1-ից բոլոր ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներ են դուրս գրելու միայն հարկային տեսչության կողմից տրված ձևերով կամ էլեկտրոնային տարբերակով: Սակայն այդ օրենքը այնքան էլ պարզ չի ինձ համար. հաշիվ-ապրանքագրերը համարակալված են լինելու հարկայինի կողմից թե վաճառվելու են միայն որպես ձև: Իսկ էլեկտրոնային տարբերակով ինչպես են հաշիվները դուրս գրվելու? Ով որ տեղյակ է, խնդրում եմ պատասխանեք.:)
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ