22/10/2026

էլեկտրոնային հաշիվ

Նատա.

Բարև ձեզ։ Ես ունեմ երկու հարց.
1) եթե հայկական կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտին` ինչպե՞ս գրել invoicing։
2) Ո՞ր դեպքում է դուրս գրվում «ինքնահաշիվ»:
Շնորհակալություն։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Երրորդ երկրից ՍՊԸ_ով ապրանք ենք ներմուծել՝ պլոմբանյութերի փորձանմուշներ (դեղագործական)։ Արդյո՞ք դրոշմապիտակի հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ է նշանակում ինքնահաշիվ դուրս գրել, ինչպե՞ս են անում։

Էլինա.

Հարգելի հաշվապահներ, սկսնակ եմ, խնդրում եմ օգնեք։ Նախապես ասեմ, դիմել եմ ՀԾ սպասարկում։ Հարցս հետևյալն է. ինչպե՞ս են ցույց տալիս ՀԾ-ում մատակարարի անունից դուրս գրված հաշիվները։ Ի՞նչ քայլեր պիտի անեմ, որ ծրագրում դուրս գրված հաշվի ԱԱՀ համընկնի ձև 260-ի հաշվարկի հետ։ Ես ստացած հաշիվներս նեմուծել եմ ինվոյսինգից և դրանց հիման վրա ձևավորել եմ “ստացած ծառայություն” և մատակարարի անունը, որը հաշիվը ներմուծելուց իմ կազմակերպության անունն է, փոխեցի մատակարարի անունով, բայց ԱԱՀ-ի հաշվարկը չի համընկնում։ Նկարագրած գործողությունը ձևավորում է 260-ի հաշվարկի դեբետները 18-րդ վանդակի։ Ինչպե՞ս ձևավորել 10 վանդակի կրեդիտները։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Քրիստինե․

Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է անել, երբ շրջ.հարկով աշխատող ԱՁ-ն սխալմամբ ԱԱՀ-ով հարկային հաշիվ է ուղարկել: Կարելի՞ է չեղարկել և հետո հաշվարկային հաշվով ուղարկելուց գրել չեղարկված հաշվի փոխարեն։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, շրջհարկի հաշվետվության 232 ձևի մեջ հանրային սննդի հետ կապված 6 բաժնում 6.4 կետում լրացվում է միայն e-invoicing-ով ստացված հաշիվների մասով, թե՞ կարելի է նաև ֆիզ. անձից վարձակալությունն էլ ներառել:

Մարգարիտա․

Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն պատրաստվում է խորհրդատվական ծառայություն մատուցել օտարերկրյա կազմակերպությանը և ֆիզ. անձանց: Խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային փաստաթուղթ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, և հարկեր կգոյանան, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Ելենա.

Բարև Ձեզ։ Հաշիվ վավերագիր եմ լրացնում արտասահմանյան կազմակերպության համար, նշել եմ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կետը։ Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը հայերենով լրացրել եմ։ Սակայն «Ծառայության մատուցման ծավալի և վճարման գումարի հաշվարկը» աղյուսակը չեմ կարողանում լրացնել՝ համակարգը չի թողնում։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալ եմ։

Դիանա․

Բարև ձեզ։ Ի՞նչ-որ մեկը գիտի ինչից ա, որ e-invoicing-ում հարկային հաշիվներ բաժնից ոչինչ չի լինում լրացնել, չի բացում առհասարակ մնացած դուրս գրված հաշիվներ և այլ բաժիններ լինում ա բացել, ծրագիրը ջնջեցի և նորից ներբեռնեցի, սակայն չկարգավորվեց։

Գայանե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք այս հարցում։
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով։ Ունենք դիսպենսերներ, որոնք անհատույց տալիս ենք հիվանդանոցներին։ 1․ Պե՞տք է գրեմ հարկային հաշիվ։ 2․ Խնդրում եմ՝ գրեք հաշվապահան ձևակերպումերը։

Անի․

Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցել Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որի դիմաց վճարել է ոչ ռեզիդենտը: Պարտքը մարվել է, սակայն Արտարժույթի կուրսի տատանման հետևանքով առաջացած վնասը փակելու նպատակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ցանկանում է գումար փոխանցել: Հարցը. Հաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ: Ինչպիսի՞ հարկեր կառաջանան։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, իմ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հաշիվ է ստացել աշխատանքների կատարման 2021թ. սեպտեմբեր ամսին մեկ այլ կազմակերպությունից, հաստատել է այդ հաշիվը սեպտեմբերին, սակայն այդ կազմակերպությունը դեկտեմբերին իր դուրս գրած հաշիվը չեղարկել է` սխալ գրված բովանդակության պատճառով, և նույն գումարի չափով հաշիվ է դուրս գրել, նշելով մատակարարման օրը սեպտեմբերին: Ինչպե՞ս վարվել ԱԱՀ հաշվետվության հետ: ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալ եմ:

Ռուզաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ռեզիդենտ կազմակերպությունը կարո՞ղ է ապրանքի մատակարարման հաշիվ դուրս գրել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը e-invoicing-ով։ Թեժ գծից ասեցին՝ կարող ես, բայց ես ուզում եմ լսել ձեր կարծիքը և հիմնավորումը։ Կանխավ շնորհակալ եմ։

Gegham Bagrazyan.

ՀՈԱԿ-ը աղբահանության իրականացնելու համար լիցենզիա ստանալու համար կնքել է պայմանագիր փորձաքննություն իրականացնող կազմակերպության հետ 1 800 000 գումարի չափով 2021թ-ի հոկտեմբերին, բայց աշխատանքների մի մասն է ավարտել, և չի կազմվել ակտ, չեն ներկայացրել հաշիվ ապրանքագիր, չնայած մենք կանխավճար ենք փոխանցել 2021-ի հոկտեմբերին 900 000դրամ, խնդրում եմ օգնեք․ կարո՞ղ են արդյոք 2022թ-ի փետրվարին հաշիվ ներկայացնել՝ մատակարարման ամսաթիվը 2021թ-ի դեկտեմբերով, և ի՞նչ չափով կարող ենք ծախսագրել 2021թ-ով։

Անի․

Հարգելի գործընկերներ, եթե դիմացի կողմը հաշիվ է դուրս գրել սխալ գումարով և հրաժարվում է փոխել գումարը, մենք ջնջել ենք այդ հաշիվը էլեկտրոնային հաշիվների e-invoicing ծրագրում, էլի ինչ-որ անելիքներ ունե՞նք այս կապակցությամբ, թե՞ ոչ։ Շնորհակալություն նաԽապես։

Ջեմմա.

Բարև Ձեզ։
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ եմ պատրաստվում բացել և աշխատել Wildberries-ի հետ։ ԱՁ-ն ունենալու է տարածք, որտեղ Wildberries-ը ուղարկելու է հաճախորդի պատվերները։ ԱՁ-ն կապ չի ունենալու հաճախորդի Wildberries-ին վճարվող գումարի հետ, միայն ամեն վաճառքից ստանալու է որոշակի տոկոսային գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է ԱՁ-ի հաշվեհամարին։ Այսպիսով իմ եկամուտը ձևավորվելու է այդ տոկոսային գումարից։ Խնդրում եմ ինձ հուշել և ուղղորդել՝ ի՞նչ հարկման դաշտում եմ աշխատելու, ինչպե՞ս պետք է հաշիվ դուրս գրեմ Wildberries-ին (իրենից ստացած եկամուտը ցույց տաալու համար), որը հանդիսանում է ոչ հայաստանյան կազմակերպություն։

Արուսյակ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերպութունը ծառայության մատուցման էլ. հաշիվ պետք է դուրս գրի ըստ ծրագրի: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկ կառաջանա:

Նելլի.

Բարև ձեզ: Կազմ-ը աշխատում է ԱԱՀ-ով, ապրանք է արտահանել ՌԴ, գրվել է թղթային հաշիվ 30.11.21-ով` արտարժույթով, սահմանը հատել է 03.12.2021-ին: Ինվոյսինգով, ո՞ր օրով պետք է գրվի հաշվարկայն փաստաթուղթ և, ո՞ր օրվա կուրսով:
Շնորհակալություն

Էլեն.

Բարև բոլորին: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով, հոկտեմբեր ամսվա ստացված հաշիվները ստորագրված չեն եղել, բայց ներառվել են հաշվետվության մեջ: Խնդրում եմ, կասե՞ք` ի՞նչ հարկային պատասխանատվության է ենթարկվելու: Նախապես շնորհակալ եմ պատասխանելու համար:

Անի.

Հարգելի հաշվապահներ ջան, եթե ԱԱՀ աշխատող ենք, բեռնափոխադրությամբ ենք զբաղվում: Ասվում է, որ հարկային հաշիվ կարող ենք չգրել: Արդյո՞ք դա վերաբերվում է նաև հաշիվ վավերագիր (ծառայությունների մատուցման, աշխատանքներ կատարման), հաշիվներ դուրս գրմանը նույնպես:

Անահիտ.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:

Տիգրան.

Արդեն մի քանի օր է փորձում եմ e-invoicing համակարգ մուտք գործել և ուղարկել հաշվարկային փաստաթուղթ, մինչդեռ համակարգը չի ճանաչում ինձ: Խնդրի հետ կապված զանգահարել եմ թեժ գիծ, որտեղ ինձ ասեցին՝ խնդիրը տեխնիկական է, բայց լուծում չի ստացվում դեռևս: Բոլոր գործողությունները ըստ e-invoicing համակարգի կատարվել են, բոլոր գործառույթները նշվել են իմ կողմից, հանդիսանում եմ օգտվող և լիազոր էլեկտրոնային համակարգում, մինչդեռ կրկին չի հաջողվում է մուտք գործել: Խնդրում եմ օգնել: