22/10/2026

համատեղությամբ

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս աշխատում է համատեղությամբ ուսուցչուհի, 2 տեղում էլ 6 ամիս, որից մեկ ամիսը կիսատ ամիս է: Հիմա հաշվարկի համար կիսատ ամիսը ներառվու՞մ է, միջինի համար մյուս հիմնարկի աշխատավարձն է՞լ ներառել, նույն ժամանակաշրջանում է աշխատել և՛ մեզ մոտ, և՛ մյուս տեղը, և բաժանել 12-ի:

Լիաննա.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցը համատեղությամբ է աշխատում և ուզում է գնալ արձակուրդ, ինչպե՞ս կազմակերպել արձակուրդը, եթե մյուս կազմակերպությունում նոր է անցել աշխատանքի, դեռ վեց ամիսը չի ձևավորվել։
Կանխավ շնորհակալություն։

Մելինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գրանցված է 2 կազմակերպությունում և նորմալ տևողությամբ՝ դա պետք է փոխե՞լ և դնել ոչ նորմալ տևողություն՝ 2 աշխատավայրում էլ, թե՞ մի տեղում նորմալ, մյուս տեղում կես դրույքով:

Աշոտ.

Ողջույն։ Ես առաջին կարգի հաշմանդամ եմ։ Աղոտ գիտեմ, որ իմ դեպքում աշխատանքային օրենսգիրքը ուրիշ է։ Ես կարո՞ղ եմ համատեղելիությամբ երկու տեղ աշխատել։ Առավելագույնը քանի՞ ժամ աշխատելու իրավունք ունեմ։

Լիլիթ.

Բարև ձեզ: Եթե աշխատողը նույն ՊՈԱԿ-ում ունի երկու հաստիք՝ օպերատոր և ուսուցչի օգնական: Խնդրում եմ ասեք, ո՞ր հաստիքով եմ արձակուրդայինը հաշվելու՝ օպերատոր/20օր/, թե՞ ուսուցչի օգնական /35օր/: Կանխավ շնորհակալություն:

Եթե բժիշկը վարձատրվել է 100 000 համախառն աշխատավարձով, հիմա հաճախելու է քիչ, աշխատելու է համատեղությամբ, կարո՞ղ եմ 20 ժամի համար նշել 50 000 համախառն, և գրանցման հայտում ինչպե՞ս այդ փոփոխությունը կատարեմ: Պետք է հին պաշտոնի համար ավարտի ամսաթիվ գրեմ ու նոր պաշտոն ավելացնե՞մ, թե՞ հնի փոփոխեմ:

Նունե.

 

Բարև ձեզ։ Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում։ Ես դասախոս եմ՝ համալսարանում, նաև համալսարանում ունեմ ադմինիստրատիվ աշխատանք։ Երկուսն էլ հիմնական աշխատանք են։ Դասախոսի դեպքում զբաղվածությունս մեկ դրույք է, ադմինիստրատիվ աշխատանքի համար՝ կես դրույք։ Կարո՞ղ եք բացատրել ինձ՝ ի՞նչ սկզբունքով պետք է արձակուրդ տրամադրվի, որպեսզի 2 աշխատանքի համար հասանելիք առանձին արձակուրդները չկորցնեմ։

Շնորհակալություն:

Մարիա.

Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:

Մարիա.

Բարև Ձեզ: Եթե անձը աշխատում է 2 տեղ և անաշխատունակության թերթիկ ներկայացնում է մեկ աշխատավայր, իսկ երկրորդում ներկայացնում է տվյալ թերթիկի պատճենը՝ կնիքով, որ համապատասխանում է բնօրինակին։ Այդ երկրորդ տեղում էլ պե՞տք է հաշվարկել և վճարել։

Բարև Ձեզ: Պետք է անցնեմ նոր աշխատանքի՝ լրիվ դրույքով: Սակայն քովիդի հետ կապված դեռևս չեմ հասցրել լուծարել պայմանագիրս մյուս աշխատավայրերիս հետ: Այլ տեղեր աշխատում եմ մեկ և կես դրույքով, սակայն տեղեկացա, որ թույլատրվում է առավելագույնը 1.5 դրույք: Երկու աշխատավայրերում էլ ճկուն գրաֆիկ է, սակայն մեկ դրույքովի դեպքում պաշտոնապես ֆիքսված ժամեր կան: Երրորդ աշխատանքին անցնելու համար կամ պետք է հրաժարվեմ մեկ դրույքովից, կամ կեսից և մեկը կես դարձնեմ: Սակայն խնդիրն այն է, որ դեռ չեմ հասցրել լուծել այդ հարցը, պաշտոնապես ստացվում է՝ անցնում եմ երրորդ աշխատանքին և 2.5 դրույք է դառնում, ինչը օրենքի խախտում է և կարող է տուգանքի ենթարկել իմ նոր գործատուին (եթե ճիշտ եմ տեղեկացված): Իսկ նրա հետ պայմանագիրն արդեն կնքված է և ուժի մեջ է մտնում ամսի երեքին, հենց այդ օրն էլ պետք է լուծարեմ պայմանագրերս մյուս երկուսի հետ, կամ նրանցից մեկի, ինչպես ստացվի: Արդյո՞ք հարվածի տակ չեմ դնում իմ երրորդ գործատուին: Եթե ես նույն օրը լուծարեմ պայմանագիրս, դեռևս մի երկու օր երևի կտևի մինչև պաշտոնապես համարվի լուծված: Ստացվում է ինձ ընդունելով օրենքի խախտում են արել, արդյո՞ք այդ երկու երեք օրը խնդիր կառաջացնի: Եթե այո, ինչպե՞ս խուսափել դրանից, ի՞նչ լուծում կառաջարկեք: Նախապես շնորհակալ եմ:

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատակիցս աշխատում է համատեղությամբ՝ հիմնական աշխատավայրը մեզ մոտ՝ 6 ամիս: Մայրության նպաստի հաշվարկման ժամանակ մեր և մյուս կազմակերպության աշխատավարձերը պե՞տք է գումարել միջինը ստանալու համար:

Արփինե.

Աշխատակցին նշանակվել է մայրության նպաստ՝ 09.03.21թ-ից, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 02.07.20թ-ին, քանի որ 12 ամիս չի ձևավորվում ըստ օրենքի հաշվի ենք առնում նաև հաշվարկային ժամանկահատվածում այլ գործատուի կողմից վճարված եկամուտը անկախ աշխատանքային հարաբերությունների ավարտից: 03, 04, 05 ամիսներին ստացել է եկամուտ, սակայն 03 ամսին աշխատել է համատեղությամբ և 2 գործատուների կողմից է ստացել եկամուտ, բայց ըստ օրենքի նույն ամսվա համար միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտը կարո՞ղ ենք հաշվի առնել չէ, և հաշվարկին 03 ամսվա միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտն եմ հաշվարկել, արդյո՞ք ճիշտ եմ հաշվարկել։
Նախապես շնորհակալ եմ:

Անուշ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Աշխատակիցը աշխատում է մասնավոր և պետական դպրոցներում: Մասնավոր դպրոցում ամռան 3 ամիսը աշխատակցին ազատում են աշխատանքից, սեպտեմբեր ամսին նորից ընդունում։
1. Մայրության նպաստը ո՞ր գործատուի մոտից պետք է ստանա:
2. Աշխատակիցը կարո՞ղ է իր ցանկությամբ ընտրել այն աշխատավայրը որտեղից նպաստ ստանա:

Հերմինե.

Բարև Ձեզ: Համատեղությամբ այլ գործատուի մոտ աշխատողը կարո՞ղ է զինծառայողների դրոշմանիշների հետ վերադարձման դիմում ներկայացնել, և հետ ստանալ նախորդ տարվա վճարած գումարները:

Նարե.

Բարև Ձեզ: Սեպտեմբեր ամսից աշխատում եմ Ա/Ձ-ում, դեկտեմբերին ընդունվել եմ դպրոցում աշխատանքի 0.5 միավորով և 2 աշխատանքը միասին համատեղել եմ։ Հուն. 14-ին ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Ուզում եմ իմանալ, եթե ֆիզ. արձակուրը ձևակերպվի Ա/Ձ-ից՝ հնարավո՞ր է դպրոցի աշխատանքից դուրս մնալ։

Անի.

Բարև Ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, մարտ ամսին գնում է ֆիզ., 2020 թվականի սեպտեմբերին հանատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում, հիմնականը մեր մոտ է: Այժմ բերել է տեղեկանք աշխատավարձի մասին՝ մյուս աշխատավայրից, սեպտեմբերը կիսատ ամիս է: Դա հաշվարկի մեջ պե՞տք է ներառել:

Արմինե.

Բարև, հարգելի գործընկեր: 2 հարց ունեմ. աշխատակիցը աշխատում է 2 ընկերությունում 01.09.2020թ. հիմնական և համատեղության կարգով: Առաջացել է անաշխատունակություն նոյեմբեր ամսվա մեջ, աշխատակիցը ներկայացել է ա/թ: Քանի որ երկու ընկերությունում էլ աշխատակցի փաստացի աշխատած ամիսները կազմում են 2 ամիս, և 12 ամիս հետ գնալով չի ձևավորվում: Արդյոք պե՞տք է հաշվի առնել տվյալ աշխատողի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը՝ նախորդ գործատուի: Նշեմ, որ աշխատակցի մինչև 01.09.2020թ. հաջորդ աշխատած ժամանակահատվածը 21.01.2020-21.08.2020 է:
Եվ հարց 2-րդ: Եթե աշխատակիցը մինչև 2020թ. ունի մոտ 4-5 տարվա չօգտագոծված աձակուդային օրեր, ինչ-ինչ պատճառներով չի տրամադվել և ամեն տարի հրամանով տեղափոխվել է: Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործված արձակուրդային օրերը, թե՞ միայն վերջնահաշվարկի դեպքում պիտի վերջնահաշվարկ կատարվի ու, եթե այո, կա՞ իրավական հղում: Շնորհակալություն:

Լիաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է երկու տեղ և անաշխատունակության թերթիկ է բերում, վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից, թե՞ երկուսն էլ պետք վճարեն: Եվ կխնդրեի hիմքերը նշել: Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ.

Ողջույն,
Եթե անձը համարվում է պետական աշխատող, կարո՞ղ է արդյոք համատեղությամբ աշխատանք կատարել:
Նախապես շնորհակալություն:

Սոնա.

Եթե վերջին մեկ տարվա ընթացքում 7 ամիս աշխատել ես որպես վարձու աշխատող՝ համատեղելով հիմնական աշխատանքի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկում ֆիզ. արձակուրդը։

Էմիլի.

Եթե մարդ համատեղելի աշխատող է, երկրորդ աշխատավայրից սոց. և դրոշմանիշային պահումները արվու՞մ է, թե ոչ:

Սարգիս.

Հարգելի գործընկերներ, մասնագիտությամբ թարգմանիչ եմ՝ արտոնագրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կարո՞ղ եմ իմ գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ, քանի որ այժմ գրանցված եմ որպես աշխատող ԱՁ-ի մոտ: Շնորհակալություն ուշադրության համար: