Աշխատաժամանակի նորմալ տևողություն

Մելինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գրանցված է 2 կազմակերպությունում և նորմալ տևողությամբ՝ դա պետք է փոխե՞լ և դնել ոչ նորմալ տևողություն՝ 2 աշխատավայրում էլ, թե՞ մի տեղում նորմալ, մյուս տեղում կես դրույքով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Մեկը պետք է լինի հիմնական, մյուսը համատեղությամբ, կամ ամեն տեղում ըստ ժամերի, տեսեք ոնց է հարմար:

Knarik Hokhanyan

Դուք չեք կարող 2 տեղում էլ աշխատել ներմալ տևողությամբ,ըստ ԱՕ-ի: Դրա համար մի տեղում պետք է լինի ոչ նորմալ տևողությամբ և պետք է ուշադրություն դարձնել շաբաթական ժամերի քանակին:

Ալլա

Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

Էմիլի

Չի կարող մեկ աշխատողը երկու տարբեր հիմնարկներում լինի նորմալ տևողությամբ աշխատող, մեկ տեղը պետք է լինի նորմալ, երկրորդում համատեղելի շաբաթական 48 ժամը չգերազանցող: Դուք կարող եք ուսումնասիրել ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի հոդված 99 Համատեղելիությամբ աշխատանքը:
Ինչպես պայմանագրում, այնպես էլ Tax servis-ում նշվում է համատեղելի աշխատանք և ծրագրում նշում ժամերը:

Լիլիթ

Օրական 12 ժամից ավել չի կարող աշխատել աշխատողը, Ձեր ասած դեպքում 16 ժամ է ստացվում:

Nerses

Պետք է ուշադրություն դարձնել շաբաթական աշխատաժամանակի թույլատրելի սահմանին և ըստ դրա առաջնորդվել:

karine

Փոխեք 8-ժամ հիմնական աշխատատեղի համար և 4 ժամ համատեղության։ Կամ 6-ական ժամ յուրաքանչյուր աշխատավայրում։

Անահիտ Ղարիբյամ

Բարեւ Ձեզ ,խնդրում եմ կասեք ,իսկ հաշվապահների աշխատանքի դեպքում էլ ՆՈւՀ-ում չպետք է գերազանցի 12ժամից համատեղությամբ։