22/10/2026

հաշիվ

Նարեկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ հետևյալ գործարքին. ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ՓԲԸ-ից ստացել եմ հարկային հաշիվ, որի արժեքը 1 600 դրամ է, իսկ ԱԱՀ-ն՝ 320 դրամ, ընդամենը՝ 1 920 դրամ: Լրացուցիչ տողում նշված է ընթացիկ ամսվա ծառայությունների գումարը՝ 1 920 դրամ, որից վճարման ենթակա՝ 1 800.00 դրամ, սուբսիդավորվող մաս՝ 120 դրամ, ընդամենը վճարման ենթակա՝ 1 800 դրամ: Եվ միաժամանակ հետաքրքրում է՝ արդյո՞ք սուբսիդավորվող 120 դրամը համարվում է շահույթ և հարկվում 20 %-ով:

Կանխավ շնորհակալություն:

Հայկ.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ցանկանում եմ ԱՁ-ով Ռուսաստանի Դաշնությունից ռուսական արտադրության կոշիկներ ներմուծել: Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչպիսի՞ վճարներ՝ պետ. տուրք, մաքսավճար, ԱԱՀ և այլն, ունեմ կատարելու, և արտադրող ընկերությունը հաշիվ-ապրանքագիրը ԱԱՀ-ո՞վ պետք է ներկայացնի, թե՞ առանց ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է մեքենաների ապահովագրության համար, հաշիվներ են դուրս գրվում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում:

Սուսաննա.

Բարև ձեզ: Ունեմ մի հարց. 2 ամիս ստացված հաշիվները չեն ստորագրվել, բայց ԱԱՀ հանձնված հաշվետվության մեջ դրանք ներառվել են։ Այժմ պետք է ուղարկեմ ճշգրտված տարբերակ։ Ինչպե՞ս պետք է անեմ, եթե ԱԱՀ դեբետը կազմում են միայն այդ հաշիվները։ Չստորագրվելու դեպքում ստացվում է 0։ Արդյո՞ք հաշվանցում կարող եմ անել։

Նելլի․

Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։

Վիկտորիա.

Բարև ձեզ:
e-Invoicing-ի գաղտնաբառը ինչպե՞ս վերականգնեմ:
Եվս մի հարց 😕 օգնեք էլի.
առաջին անգամ պետք է ապրանքի մատակարարման ֆակտուրա դուրս գրեմ, չգիտեմ՝ հարկային հաշիվ պետք է դուրս գրեմ, թե հաշվարկային փաստաթուղթ, աշխատում եմ շրջ. հարկով:
Նախապես շնորհակալ եմ 😇

Արմինե․

Հաշվապահայություն ջան, էս հաշիվների չեղյալ անել-չանելու հարցը ո՞նց լուծենք։ Հաշիվ ես գրում, մի հատ ստից բանից կպնում են, ասում են՝ չեղյալ արեք, նորը գրեք։ Բայց չէ՞ որ հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության «ռիսկայնության» վրա։

Նունե.

Պայմանագրի մեջ վարձավճարի վճարման ամսաթիվ է նշված՝ «վարձատուի ներկայացրած հաշվի հիման վրա՝ վարձը վճարել մինչև յուրաքանչյուր ամսվա օրացուցային 10-րդ օրը»: Վարձատուն հաշիվը ներկայացնում է մինչև 10-րդ օրը, իսկ ըստ հաշվի՝ մատակարարման ամսաթիվ է նշված տվյալ ամսվա վերջին օրը: Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարվի մինչև ընթացիկ ամսվա 10-ը, թե՞ հաշվում նշված մատակարարման ամսաթվից հետո 10-րդ օրը:

Նախապես շնորհակալություն:

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:

Աննա.

Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:

Շնորհակալություն:

Հովհաննես.

ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ, որոնց դիմաց գումարները գանձում է բանկի միջոցով: Հարց՝ ֆիզիկական անձանց դեպքում պե՞տք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր:

Narchik.

Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է նրան, թե կարող է հասարակական կազմակերպությունը դուրս գրել հաշիվ իրեն փոխանցած գումարի համար, եթե այդ գումարով կատարել ենք աշխատանքի վարձատրություններ, փոխանցել ենք տպագրական ծախսեր և այլն: Գումարը տրվել է որպես դրամաշնորհ:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը վաճառում է էլեկտրական սարքավորումներ, ինչպես նաև կատարում է դրանց մոնտաժման աշխատանքները: Կարո՞ղ ենք արդյոք ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը գնորդին ներկայացնել մեկ հաշվով:

Henrik.

Բարև ձեզ: Մի հարց տամ: Եթե կազմակերպությունը հուլիս ամսից ստացված հաշվարկային հաշիվները ստորագրել է հունվարին, ապա այդ ամիսների` հուլիս-հունվար ԱԱՀ-ի հաշվետվությունները կազմելիս, պե՞տք է արդյոք այդ հաշիվները ներառել այդ հաշվետվությունների մեջ:

ԱրԳալստյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Վերջինս շահույթ ստանում է ՀՀ սահմաններից դուրս գտնվող ֆիզ. անձանցից: Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ e-Invoicing ծրագրով: