22/10/2026

հաշիվ

Դավիթ․

Միկրոձեռնարկատիրությամբ գործող ԱՁ -ն զբաղվում է քարի սղոցում, մշակում և հարդարում գործունեությամբ: Դա համարվու՞մ է արդյոք արտադրություն այն դեպքում, երբ մշակումից հետո վաճառվում են քարերը, և կարո՞ղ է կազմակերպությանը հաշիվ գրել։ Շնորհակալություն։

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե մեր կազմակերպությունը ՍՊԸ է և հարկվում է շրջ․ հարկով, ապա ստացած հաշիվները արդյո՞ք չպետք է Բ կարգի լինեն, այսինքն դիմացի կողմը ԱԱՀ-ով է հարկվում ու մեր համար դուրս է գրում Ա կարգի հարկային հաշիվ։ Կանխավ շնորհակալություն։

Տաթև․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով աշխատող ՍՊԸ-ն, եթե հաշիվ վավերագիրը գրել 2023թ.-ի հունվարին, բայց ծառայությունը մատուցվել և վճարվել է դեկտեմբերին, այս դեպքում վճարված գումարի չափը ներառվու՞մ է 2022թ-ի իրացման շրջանառության մեջ:

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց․ ԱՁ գործունեությունը նկարչական խմբակ է, միկոյով է աշխատում, մարզում է։ Այդ նույն ԱՁ -ում դասապատրաստման խմբակ ենք ուզում բացել։ Հիմա հարց․ կարո՞ղ է չէ միկրոյով շարունակել։

2-րդ հարցս․ այս դեպքում հարկային դիմու՞մ եմ երկրորդ գործունեության համար, թե՞ տարվա վերջ դասակարգիչով եմ միայն ցույց տալու երկրորդ գործունեության շրջանառությունը: Ասեմ, որ ՀԴՄ չունենք, երկու գործունեության համար հաշիվ պիտի գրեմ: Կանխավ շնորհակալություն։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն սկսելու է freelance ծառայություններ մատուցել, ընդհանուր հարկման համակարգում է: Քանի որ ծառայության մատուցման վայրն ՀՀ-ից դուրս է, զրոյական ԱԱՀ-ով է հարկվելու: Այս դեպքում, որքանով տեղյակ եմ, հարկային հաշիվների փոխարեն պետք է դուրս գրել այլ հաշվարկային փաստաթուղթ: e-invoice համակարգում համապատասխան փաստաթղթի տեսակ չգտա: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ փաստաթուղթ պետք է դուրս գրեմ ու ո՞րտեղից: Որտե՞ղ կարող եմ ավելի շատ ինֆորմացիա հաշիվներ դուրս գրելու մասին գտնեմ:

Ցողիկ․

Բարև Ձեզ, ես գրանցել եմ ԱՁ, զբաղվելու եմ ծրագրավորմամբ՝ կայքերի ստեղծմամբ և սպասարկմամբ, ներկա պահին համագործակցում եմ ՌԴ գործընկերոջ հետ։ Խնդրում եմ օգնեք կողմնորոշվել՝ ի՞նչ հարկատեսակով աշխատել և աշխատանքի կատարումից հետո ինչպե՞ս դուրս գրել հաշիվ։

Արման․

Հարգելի գործընկերներ, փաստորեն ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները խնդիր են ունենալու իրենց հաճախորդների հետ՝ կապված միկրոյի կողմից դուրս գրված հաշիվները որպես ծախս ճանաչելու սահմանափակման հետ։

Եվ փոփոխությունների հետ կապված, նաև՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նու՞յն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկո՞ս, ոչ թե 5 000 դրամ։

Իսկ էլ ի՞նչ փոփոխություններ կան միկրոձեռնարկատիրության համար։

Մանե․

Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող միջնորդ կազմակերպության համար ռուսաստանյան ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցել է ծառայություն՝ բեռը հասցնելով ՀՀ սահման: Առկա է թղթային հաշիվ ոչ ռեզիդենտի կողմից: Ինչպե՞ս պետք է ներկայացվի թղթային հաշիվը հարկայինում, որպեսզի հիմնավորում լինի շրջհարկով ծախս ճանաչելու համար։

Հայկ․

Բարև Ձեզ: Հարգելի մասնագետներ, ԱԱՀ-ի հաշվարկ եմ լրացնում առաջին անգամ: Ցանկանում եմ իմանալ՝ ԱԱՀ-ի դեբետ բաժնում պետք է լրացնել հաշվետու ժամանակաշրջանի բոլո՞ր ձեռքբերումները, այդ թվում ստացված հաշվարկային փաստաթղթերով, թե՞ միայն հարկային հաշիվներով ստացվածները: Շնորհակալություն։

Մարի․

Բարրև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք․ մարզում աշխատող ԱՁ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով` խաղալիքներ, ծննդյան տոնի պարագաներ, գրենական պիտույքներ, համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, կարո՞ղ է արդյոք ֆակտուրա դուրս գրել: Թե՞ պետք է հարկայիրն դաշտը փոխի, օրինակ՝ շրջ հարկով աշխատի, որ կարողանա ֆակտուրայով ապրանք վաճառել, օրինակ, դպրոցներին:

Մ․Ա․

Բարև ձեզ: ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրություն, 256 ձևն ուղարկված է օնլայն: Գործունեությունը՝ նախադպրոցական քոլեջ, գործում է Երևանում, ունի 2 աշխատող:

Հարց 1. Ի՞նչ ամենամսյա հաշվետվություններ, փաստաթղթեր պիտի ներկայացնի տվյալ ԱՁ-ն հարկային մարմնին (ուղարկում ենք եկամտահարկի հաշվարկ, համապատասխան հարկերը վճարվում են բանկով): Այլ փաստաթուղթ պե՞տք է լրացնել և ուղարկել:

Հարց 2. Եթե ծնողը վճարում է կանխիկ, և չունենք ՀԴՄ, ինչպե՞ս ենք ձևակերպում, պարտադի՞ր է ինվոյսինգի ծրագրով հաշիվ դուրս գրել:

Հարց 3. Իսկ եթե կանխիկ վճարված գումարը մենք ենք մուտք անում հաշվին, ինչպե՞ս ենք ձևակերպում:

Հարց 4. Եթե ծնողը վճարում է անկանխիկ, փոխանցումով կամ գումարը անձամբ կամ միջնորդով մուտք է անում հաշվին, արդյո՞ք պարտադիր է ինվոյսինգի ծրագրով հաշիվ դուրս գրել:

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Նորաստեղծ ԱՁ-ն զբաղվելու է freelance-ով, այսինքն՝ ծառայություններն արտահանելու է: Զրոյական ԱԱՀ-ն ինչպե՞ս պետք է արտացոլել ամսական ԱԱՀ հաշվետվությունում: Պե՞տք է արդյոք այս դեպքում հարկային հաշիվ դուրս գրել:

Աննա․

ԵՏՄ արտահանելու համար ի՞նչ ընթացակարգ է, եթե կարելի մանրամասն: Շրջանառության հարկով է աշխատում ընկերությունը:

1.Արտահանելուց գրվու՞մ է հաշիվ, որի գումարը պետք է արտացոլվի շրջհարկի հաշվետվության մեջ

2. Պայմանագիրը միայն ռուսերեն լեզվով խնդիր չի՞ առաջացնի արտահանելուց

3. Մինչ արտահանելը պե՞տք է գրություն ուղարկել ՊԵԿ։ Եվ եթե այո, կա՞ ինչ-որ ձև, կարո՞ղ եք տրամադրել

Կարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպությունը տարածք է վարձակալել ֆիզ․ անձից իր գործունեության համար, ապա հարկավո՞ր է կազմել վարձակալության պայմանագիր, հանձման-ընդունման ակտ և հաշիվ ապրանքագիր։ Կանխավ շնորհակալություն։

Անի․

Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցել Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որի դիմաց վճարել է ոչ ռեզիդենտը: Պարտքը մարվել է, սակայն Արտարժույթի կուրսի տատանման հետևանքով առաջացած վնասը փակելու նպատակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ցանկանում է գումար փոխանցել: Հարցը. Հաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ: Ինչպիսի՞ հարկեր կառաջանան։

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե դուրս գրված հաշիվներն ստորագրել են ստացողները, ես կարո՞ղ եմ չեղյալ հայտարարել, և դա կարող է հետո խնդիրներ առաջացնել: Խոսքս վերաբերվում է մայիսից-հոկտեմբեր ամիսներին:

Քնքուշ․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է նորաձևության սրահի գործունեությամբ, նաև համարվում Է միկրոձեռնարկատեր։ Կարո՞ղ եմ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագրում տարանջատել նյութածախսը։

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով՝ ընդհանուր հարկման դաշտում: Բ կազմակերպության հետ ունի կնքած պայմանագիր, համաձայն որի Բ կազմակերպությունը պետք է մատուցի ծառայություն, որի ավարտը լինելու է 4 ամիս հետո: Ա կազմակերպությունը ամեն ամիս կանխավճար է վճարում Բ կազմակերպությանը: Բ կազմակերպությունը հաշիվ է դուրս գրում՝ ծառայության մատուցման ամսաթիվ 31.12.2020, իսկ դուրս գրման ամսաթիվը 15.01.2021: Հարց. կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարման ամսաթիվը հաշվապահորեն ո՞րը ճիշտ կլինի: Եվ հաշվապահական հաշվեկշռի մեջ ինչպե՞ս պետք է արտացոլվեն:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ կասե՞ք, երբ ինձ սխալ հարկային հաշիվ են գրել, հետո տարբերության չափով չճշգրտված հաշիվ են ուղարկել, վճարումը ինչպե՞ս է կատարվելու։