22/10/2026

հարկեր և տուրքեր

Սոնա.

2020թ-ից կազմակերպությունը ձեռք է բերել հավաստագիր` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու և համապատասխան աջակցություններից օգտվելու համար: 2021թ-ի դեկտեմբեր ամսին կնքելու է պահմանագիր օտարերկրյա ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ՝ ՏՏ ոլորտի ծառայություն մատուցելու նպատակով: Այսինքն` կատարվելու է ծառայության արտահանում:

1.Կազմակերպությունը ընդհանուր հարկման դաշտում հարկվելու՞ է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով:
2.Կազմակերպությունը 2021թ-ի համար ազատվա՞ծ է շահութահարկից՝ ելնելով ՀՕ Շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից:

Արման.

Բարև Ձեզ,
Ցանկանում եմ զբաղվել փափուկ կահույքի քիմ մաքրման գործունեությունով: Աշխատող չեմ ունենալու, փոքրիկ բիզնես է լինելու: Կցանկանայի իմանալ. եթե ԱՁ գրանցվեմ, ապա ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու և քանի՞ տոկոս: Հարկերից ազատման հնարավորություն կա՞: ՀԴՄ սարքի անհրաժեշտություն կա՞, թե փոխանցումով կարող եմ աշխատել:

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված: Հիմա ցանկանում ենք մի կազմակերպությունից հիմնադիրներից մեկի փոփոխություն կատարել, որպեսզի հաջորդ տարվանից անցեն շրջ․ հարկի ոլորտ։ Ստացվում է, որ պետք է ձևակերպենք անյպես, իբր ֆիզ. անձը (հիմնադիր) վաճառում է իր փայաբաժինը մեկ այլ ֆիզ. անձի, արդյունքում առաջանալու՞ է եկամտային հարկ, և ո՞րն է լինելու հարկման բազան ու ի՞նչ դրույքաչափով։

Ռոման.

Բարև ձեզ: Եթե շրջանառության հարկ վճարողը արտահանում է ԵՏՄ: Ի՞նչ հարկեր պետք է վճարի:
Եվ ես մեկ հարց. եթե շրջանառության հարկ վճարողը փոխառություն է տրամադրում այլ կազմակերպությանը` ի՞նչ հարկեր պետք է վճարի այդ գործարքի մասով:

Գայանե.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը կատարելու է ժամանակավոր աշխատանքներ, ոչ մշտական և ստանալու է գործարքային աշխատավարձ` մոտ 20 000-30 000: Ի՞նչ պայմանագրով է աշխատելու գործատուի հետ և աշխատավարձի դիմաց հարկեր վճարելու է, թե՞ ոչ։

Ռուզաննա.

Իմ նպատակն է` ունենալ փաստաթուղթ, որով կիրականացնեմ ազատ առևտուր։ Այսինքն` ֆիքսվպած չէ, թե որտեղ և ինչ կվաճառեմ։ Օրվա փողոցային առևտրի համար ուզում եմ գրանցվել եւ հետագայի համար ունենալ ստաժ։ Նախկինում կար պարզեցված հարկ։ Հիմա դա կա՞, և ի՞նչ վճարների մասին է խոսքը:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար ի՞նչ պարտավորություններ են առաջանում առանց փաստաթուղթ ապրանքներ գնելու և հետագայում դրանք վաճառելու դեպքում, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում։
Կանխավ շնորհակալություն։

Սարգիս.

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն լրատվական կայք է հիմնադրել, որտեղ գովազդի տեղադրումից ստացած շահույթն ամսական չի գերազանցում 1 000 000 դրամը: Վարձու աշխատող չունի։ Խնդրում եմ ասել, թե ի՞նչ հարկատեսակով է հարկվելու այդ բիզնեսը և հարկային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։

Էլինա.

Ողջույն: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ արդյո՞ք ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն պիտի շահութահաշվարկի հաշվարկ կատարի, նվազեցումներով և 18 տոկոս հարկ վճարի, թե՞ Ա/Ձ-ի շահութահարկի պարտավորությունը մնում է ամսական 5 000 դրամ անկախ ԱԱՀ վճարող լինելու փաստից: Խնդրում եմ նշել հոդված/փաստաթղթի համար/: Կանխավ շնորհակալ եմ։

Հասմիկ.

խնդրում եմ օգնել հասկանալ, եթե ՍՊ ընկերությունը չի վճարել իր աշխատակցի 2014թ.-ի աշխատավարձի եկամտահարկը, արդյո՞ք 2021թ.-ին գործում է վաղեմության ժամկետ և կարո՞ղ է չվճարել, թե՞ այդ հարկի վրա չի տարածվում 3 տարի վաղեմության ժամկետը:
Շնորհակալություն:

Գոհար.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Դպրոցում նկարչության ուսուցչուհին ունի գործող խմբակ։ Տնօրենն ասել է, որ պետք է վարձակալությամբ վերցնի դասասենյակը (ուսուցչուհին այն վերանորոգել է և իր տրամադրության տակ է): Ուզում եմ իմանալ` ի՞նչ պետք է անի` ԱՁ բացելու՞ է, ի՞նչ պայմանագիր պետք է կնքի, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ու ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Կխնդրեի մանրամասնել:

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ խնդրի լուծման համար։ ՊԵԿ ակտ է կազմել 2017թ.-ին եկամտահարկի և շրջհարկի վճարումների վերաբերյալ 2015-2017թթ. համար։ Դատարանը ակտը 2021թ. անվավեր է ճանաչել։ Սակայն ՊԵԿ-ը շարունակում է այդ ակտի գումարները պահել ՍՊԸ-ի վճարումներից և հհ-ը գտնվում է արգելանքի տակ։ Հարց. արդյո՞ք ակտի անվավերությունից հետո գործում է վաղեմության ժամկետ: Արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կրկին նույն ակտը նորից կազմել։

Անահիտ Ավետյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, եթե կարելի է օրենքների հղումներով: Հարցս հետևյալն է. ֆիզիկական անձը Ռուսաստանի Դաշնությունից ներկրել է ավտոմեքենա /Ֆորդ մակնիշի մարդատար, 2012թ./ անձնական օգտագործման համար, ի՞նչ հարկեր պետք է կատարի:Շնորհակալություն

Մարգարիտա.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն պետռեգիստրի վկայականը ստացել է երկու տարի առաջ, բայց մինչև 20 օրյա ժամկետը չի գրանցվել հարկային ծառայությունում: Այժմ ցանկանում ենք գրանցվել և գործունեություն սկսել: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ընկերությունը վաճառել է ապրանքներ, որոնք առանց փաստաթուղթ են շուկայից ձեռքբերված, ապա որքա՞ն են հարկվում, ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արդյո՞ք երևում են և ո՞ր տողով: Ի՞նչ է արվում նման դեպքերում, օրենքի հղում եթե կա, կցեք խնդրում եմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Վահան.

Բարև ձեզ։ Ես օնլայն առևտրի միջնորդ կազմակերպություն եմ ուզում հիմնել, որտեղ վաճառողները միջնորդավճար են վճարում իրենց վաճառած ապրանքից։ Գրանցված աշխատողներ չեն լինելու սկզբնական շրջանում։ Հարցերս հետևյալն են.
1) Ի՞նչ տարբերակով է ձեռնտու գրանցել բիզնեսը՝ Ա/Ձ, ՍՊԸ:
2) Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու տվյալ բիզնեսը:
3) Եթե առանձին տարածք չունեմ, որպես բիզնեսի գրասենյակ, կարո՞ղ եմ արդյոք գրանցել այն իմ բնակության հասցեով։
Նախապես շնորհակալություն:

Վահան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ցանկանում եմ օնլայն հարթակ ստեղծել, որտեղ մարդիկ կկարողանան իրենց ապրանքները վաճառել։ Վճարումը տեղի է ունենալու անկանխիկ և որոշակի միջնորդավճար պահվելուց հետո նոր փոխանցվի վաճառողի տրամադրած հաշվին։ Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք անձը, ով չունի գրանցված բիզնես, կարո՞ղ է վաճառել օնլայն և խնդիրներ չունենա օրենքի հետ, ինչպես հիմա instagram-ում կամ list.am-ում է կատարվում։
2. Եթե վաճառքի գումարը փոխանցվում է մեր հաշվին, իսկ հետո նոր անցնում վաճառողի հաշվին, ի՞նչ ճանապարհով կարող եմ այնպես անել, որ հարկ վճարեմ միայն միջնորդավճարի համար։

Գայանե.

Բարև Ձեզ։ Եթե բացվի կազմակերպությունը, որը աշխատելու է խանութների հետ, որպես միջնորդ կազմակերպություն, առանց առք ու վաճառքի` ուղղակի խանութի համար հաճախորդ է գտնելու և պատվիրատուի պատվիրած ապրանքը հասցնելու է պատվիրատուին։ Կազմակերպությունն ունենալու է գործարքային աշխատողներ։ Եվ նրա շրջանառությունը չի գերազանցելու 24մլն.։ Ի՞նչ հարկով է հարկվելու տվյալ կազմակերպությունը։ Նախապես շնորհակալություն։

Էլլադա.

Բարի երեկո։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք “ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ” հայտարարությունը գտնել և հրապարակել:

Սոֆյա․

Նորաբաց ՍՊԸ-ն ունի հիմնադիր և տնօրեն, ով նույն անձն է: Գործունեության ոլորտը՝ արտադրություն, ձեռքի աշխատանք, փայտագործություն: Հարկի տեսակը՝ շրջանառության հարկ:
Ասացեք խնդրեմ․
1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պե՞տք է գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ
2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին)
3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք
4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին:
5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու

Շնորհակալություն։

Անի.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի շենք, որը ցանկանում է տալ անհատույց վարձակալության (ՍՊԸ-ի հիմնադիրի կնոջը)։ Կինն էլ իր հերթին տալու է վարձակալության (գումարով) այլ ընկերության։ Այս գործարքը ի՞նչ նրբություններ ունի (գիտեմ, որ պետք է գրանցվի կադաստրում, նաև նոտարով կարելի է հաստատել): Կառաջանա նաև եկամտային հարկ 10% վարձակալի համար։ Եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել: