Մելինե.
Բարև Ձեզ: Պետ. տուրքի հետ կապված փոփոխություններ կա՞ն:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Մելինե.
Բարև Ձեզ: Պետ. տուրքի հետ կապված փոփոխություններ կա՞ն:
Մաշա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ հասկանալ` արդյոք P85.59.9 (կրոնական ուսուցում) կիրակնօրյա դպրոցը կարո՞ղ է գործել որպես միկրոձեռնարկատեր, ուսուցումը լինելու է բարեգործական սկզբունքով, այսինք` սաները չեն վճարելու, Առաքելական եկեղեցու ուսուցիչներն են դասավանդելու, որի դիմաց ԱՁ-ն սիմվոլիկ գումար է վճարելու, ևև ԱՁ-ն վարձակալելու է տարածք: Հարցերս հետևյալն են` սույն դասակարգչով հնարավո՞ր է աշխատել որպես միկրոձեռնարկատեր և վարձակալած տարածքի դեպքում եկամտային հարկի հաշվետվության մեջ վարձավճարից առաջացած հարկը արտացոլվում է, թե՞ ոչ:
Անդրանիկ.
Բարև բոլորին։ M69.20.0 դասակարգչով ԱՁ-ն դիմում է վարկի` մոտ 3 մլն դրամի։ Ունեմ երկու հարց. ինչ-որ դեկլարացիաներում պե՞տք է գրվի նպատակը, և արդյո՞ք հարկվելու է բանկից վերցված գումարը։ Կանխավ շնորհակալ եմ։
Էմիլի.
Հարգելի հաշվապահներ, արձակման նպաստից եկամտային, սոց. և զինվորի գումար պահվու՞մ է: Երբ հիմնարկը լուծարվում է ըստ օրենքի, պետք է ստանա արձակման նպաստ, արդյո՞ք պահվում են այս պահումները:
Աննա.
Բարև Ձեզ։
1. Կալկուլյացիա կատարելիս նյութերի արժեքը հաշվարկվում է ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց ԱԱՀ։
2. Արտադրամասը իրեն կից խանութին ապրանք մատակարարելու համար ի՞նչ գործողություններ պետք է կատարի և ի՞նչ հարկ վճարի։
Սամվել Մարիկյան․
Բարև Ձեզ: Խնդրում եմ պարզաբանեք անորոշ ժամանակով շրջանառության հարկի դաշտում աշխատող ԱՁ-ի դադարեցման մեխանիզմը: Որքա՞ն ժամանակով կարելի է այն դադարեցնել, և այդ ժամանակաշրջանում մուծվելու՞ են արդյոք հարկեր: Կանխավ շնորհակալ եմ:
Հայկ.
Ուզում եմ գրանցել Ա/Ձ ու IT ոլորտում աշխատել։ Արտերկրից ենթադրենք ստացա ամսական աշխատավարձ 1000 դոլար։ Կխնդրեմ մանրամասն ներկայացնել՝ ի՞նչ հարկեր կան, և ինչպե՞ս է վճարման կարգը։
Մարիամ.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել` հայրիկս ԱՁ է և ուզում ենք հագուստ ներմուծել Ռուսաստանից: Ո՞վ կարող է ասել` հարկ ինչպե՞ս պետք է վճարենք և ասացին, եթե քաշը 5 կգ գերազանցի` հարկային բաժին պետք է վճարում կատարենք: Ինչպե՞ս հաշվենք, ինչքա՞ն պետք է վճարենք:
Արմեն.
Բարև ձեզ: Շատերս ցանկանում ենք իմանալ` եթե կազմակերպությունը իր ֆիրմային անվանումը փակցնում է իր գործունեության վայրի ճակատային մասում և եթե դա համարվում է գովազդ, ապա տուրքի ո՞ր դրույքաչափով պետք է վճարվի, որպես այլ արտաքին գովազդի համար սահմանված լրիվ դրույքաչափո՞վ, թե՞ որպես սեփական կազմակերպության գովազդի համար սահմանվածով, այն է` այլ արտաքին գովազդի դրույքաչափի 10%-ի չափո՞վ: Կանխավ շնորհակալ ենք:
Մարինա.
Հարգելի գործընկերներ, պետք է բացվի կազմակերպություն, որը զբաղվելու է արտադրությամբ, որը պետք է արտահանվի (հումքը ձեռք է բերելու ՀՀ-ից): Ճիշտ կլինի ՍՊԸ, թե՞ Ա/Ձ հիմնել, և ի՞նչ հարկեր են առաջանալու։
Շնորհակալություն:
Մարինա.
Հարգելի գործընկերներ, համատիրությունը 2021թ.-ի ընթացքում իր տարածքներից մեկը տվել է վարձակալության, վճարը ստանալու համար ամեն ամիս դուրս է գրել հաշիվ-վավերագիր։ Խնդրում եմ հուշել` ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել և ի՞նչ հարկեր վճարել։ Շնորհակալություն:
Մարինա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` եթե ՀԿ 2021թ.-ին ավանդ է ներդրել, ի՞նչ հարկային պարտականություններ են դրանից առաջանում:
Լիլիթ.
Բեռնափոխադրման միջնորդը կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում:
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընկերությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որում առկա է բնապահպանական հարկով հարկվող ապրանք։ Բնապ․ հարկը վճարվել է։ Ըստ օրենքի` ընկերությունը, եթե չի վաճառել այդ ապրանքից և պակասեցման ենթակա հարկի գումար չկա, եռամսյակային հաշվետվությունով այնուամենայնիվ պե՞տք է վճարի կրկին բնապ. հարկ` ապրանքի արժեքի ու քանակի արտադրյալի նկատմամբ հաշվարկելով համապատասխան դրույքաչա՞փ:
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, կասե՞ք` օրենքի ո՞ր կետի համաձայն ի՞նչ հարկեր պետք է վճարվի ֆիզ. անձի համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Անահիտ.
Ինտերնետով աշխատանք եմ գտել արտասահմանում, որը տան համակարգիչով եմ անելու։ Պայմանագրի կետերից է, որ հարկերը պետք է մուծեմ, և թուղթը ներկայացնելուց հետո միայն կփոխանցեն աշխատավարձը։ Ինչպե՞ս եմ մուծելու հարկը:
Անի.
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն մատուցում է զանգերի կենտրոնի ծառայություն` ՌԴ հարկման ընդհանուր համակարգում։ Որքան տեղյակ եմ կհարկվի 0% դրույքաչափով:
Անի.
Բարև Ձեզ: Դարբնագործական արտադրամասը ի՞նչ հարկատեսակով է աշխատում և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:
Սեդա.
Բարև Ձեզ: Բնապահպանական հարկով 3-րդ երկրից ապրանք ներմուծելիս` ինչպե՞ս պետք է հաշվանցել այդ հարկը` տվյալ եռամսյակում ամբողջությամբ, թե՞ ապրանքի վաճառքից համամասնորեն:
Գայանե.
Բարև ձեզ։ 2021թ. հոկտեմբերի 20-ին բացվել է Ա/Ձ, աշխատում է շրջհարկով, չունի գրանցված աշխատող, հենց Ա/Ձ-ն մատուցում է քասթինգ ծառայություններ։ Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար վճարվել է 5000դր. եկամտային և 5000դր. սոց. վճարները։ Դրոշմանիշայինը՝ ըստ տարեկան շրջանառության 8 000դրամ է։ Խնդրում եմ հստակ ասել՝ 2021թ. համար ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել։ Շնորհակալ եմ։
Անի.
Բարև Ձեզ:
Ես մի հարց ունեմ:
Ցանկանում էի իմանալ` կա՞ արդյոք որևէ ձեռնարկ հարկերի մասին: Օրինակ` ո՞ր ոլորտում ի՞նչ հարկեր են վճարում, ե՞րբ են հարկերից ազատվում և այլն: Որպեսզի անհատը կարողանա կողմնորոշվել` ինչ ընկերություն կամ ԱՁ է ցանկանում բացել, որ ոլորտում և որտեղ ինչքան հարկ կվճարի և որտեղ հարկերից կազատվի:
Կանխավ շատ շնորհակալություն:
Եթե նույնիսկ ինչ-որ կայք կամ ինչ-որ ուղեցույց ունեք, խնդրում եմ նշեք հղումը:
Ռոման.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2021թ. մայիսի 10-ին տուգանվել է 150 000 դրամ հդմ շահագործման կաննոների խախտման համար: 2021թ. հոկտեմբերի 20-ին տուգանվել է 300 000 դրամ կրկին հդմ շահագործման կանոների խախտման համար, 2022թ.ի հունվարի 16-ին 600 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունը այլևս չի կարող հանդիսանալ միկրո կամ շրջհարկ վճարող: Օրենքի մեջ նշված է հարկային տարվա ընթացքում երրորդ և ավելի խախտում, իսկ հարկային տարին դա հունվարի 1-ից դեկտեմբերի 3ն ընկած ժամանակահատվածն է:
Արտակ.
Բարև Ձեզ:
Կասե՞ք` օնլայն մարկետ փլեյսը ի՞նչ հարկատեսակով կարելի է աշխատացնել: Կարո՞ղ եմ ԱՁ գրանցեմ, շրջհարկով աշխատեմ: Կամ միգուցե ավելի հարմար բան կա:
Մարկետփլեյսը սեփական ապրանքներ չունի, ամեն ինչ ուրիշ ընկերությունների է պատկանում, այդ թվում՝ արտասահմանյան: Ներմուծում ու արտահանում էլ ենք անում:
Կանխավ շնորհակալություն:
Սերյոժա.
Ա/Ձ գործում է 2021թ. օգոստոսից, չունի աշխատող: 2022թ. հունվարի 13-ին ուղարկել/հանձնել է ձև 256 ու 257: Անհատ ձեռնարկատերը ծն. 1989թ. սոց. վճար պե՞տք է կատարի կուտակային ֆոնդի համար և այդ առումով տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, դրոշմանիշային վճար կատարո՞ղ է համարվում տվյալ Ա/Ձ-ն:
Գոհար.
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ բացել շինանյութի խանութ: Խնդրում եմ ասեք` ո՞ր հարկատեսակով կարող եմ աշխատել, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, գրանցված աշխատող պե՞տք է ունենամ: Կխնդրեմ մանրամասնել:
Անի.
Հարգելի հաշվապահներ, եթե ապրանքները ներմուծվում են ՀՀ և արտահանվում ՌԴ, արտահանման տուրքի համար ի՞նչ ձևակերպում է տրվում:
Անի.
Բարև Ձեզ։
Ցանկանում եմ բացել հագուստի առցանց խանութ։ Չինաստանից ներմուծելու եմ 400 000դրամի ապրանք` յուրաքանչյուր ամիս: Կասեք` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։
Կանխավ շնորհակալություն:
Արփինե.
Բարև Ձեզ: ԱՁ-ն ներմուծում է կատարում 3-րդ երկրից, դեկտեմբերին ստացած խմբաքանակի վրա հակագնագցման (հակադեմփինգային) տուրք են հաշվարկել: Հիմա եռամսյակի հաշվարկի մեջ ծրագիրն ինքնաշխատ որպես ձեռքբերման թիվ իր մեջ ներառում է` իվոյսի արժեք` այդ օրվա կուրսով+ԱԱՀ+բեռնափոխադրում+մաքսատուրք, ինչպես միշտ: Այդպես էլ պետք է լինի՞, թե՞ ես կարող եմ հակագնագցման տուրքն էլ ավելացնել։
Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք` եթե ուզում ենք Վայլդբերրիզի կետ բացել, կարո՞ղ եմ շրջանառության հարկով հարկվել, թե՞ ԱԱՀ-ով:
Դիանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: ԱՁ-ն ցանկանում է բարեգործական ընկերությանը պատվիրված արտադրանքի հետ որոշակի քանակ էլ որպես նվեր տալ: Հուշեք խնդրում եմ` դա ինչպե՞ս պետք է ձևակերպվի և հարկվի: Արդյո՞ք պետք կլինի e-invoicing-ով 0-ական հաշիվ գրել: