22/10/2026

հարկեր և տուրքեր

Լուսինե.

Բարև Ձեզ: ՌԴ-ից ներմուծել եմ մազերի խնամքի միջոցներ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Խնդրում եմ ասեք՝ ներմուծման ժամանակ արդյո՞ք պիտի 5% շրջհարկ վճարեմ, թե՞ ոչ: Ասեմ, որ վաճառք չեմ իրականացնելու ներմուծված ապրանքը:

Դիանա.

Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ ներկայացնել հետևյալ գործունեությունների համար անհրաժեշտ հաշվետվությունների ցանկը` ըստ ձևերի և տարվա կտրվածքով: 1. Լավաշի և սառը սուրճի սրտադրությունը նույն ԱՁ-ի գործունեություննե՞րն են, ունի 3 աշխատող, աշխատում է շրջհարկով: 2. Գեղեցկության սրահի գործունեություն՝ վարձու սշխատող չունի, աշխատում է միկրոձեռնարկատիրական համակարգում: 3. Ածուխի արտադրություն, աշխատում է միկրոձեռ. համակարգում: 4. Հագուստի խանութ, ունի 1 աշխատող, աշխատում է միկրո. համակարգում: Կանխավ շնորհակալ եմ:

Աստղիկ.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է ոչխարի բրդից պատրաստված արտադրատեսակների վաճառքով։ Հումքը/բուրդը/ ձեռք է բերում գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեռքբերումը հիմնավորելու համար, և ի՞նչ պարտավորություններ կառաջանան։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։

Ռուբեն.

Բարև Ձեզ: Պարսկաստանից ուզում եմ ներմուծել արհեստական խոտ և ռետինե սալիկներ մանկական խաղադաշտերի համար։ Խնդրում եմ օգնեք՝ ներմուծման գործընթացը հասկանալ (մաքսազերծման արժեք և այլն):

Արփինե.

Բարև Ձեզ: Ֆիզ. ԱՁ-ն ցանկանում է զբաղվել կիսաֆաբրիկատների պատրաստմամբ և վաճառքով։ Պատրաստման գործընթացը իրականացվելու է ազատ (ապահովված բոլոր հարմարություններով) բնակարանում: Ինչ՞ գործընթաց և թույլտվություններ են պետք սննդի անվտանգության տեսչությունից և սանէպիդկայանից, և արդյո՞ք կարող է որպես արտադրություն համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ համարվում է հանրային սնունդ և շրջհարկի դաշտում պետք է աշխատել: Նախապես շնորհակալ եմ։

Վերոնիկա.

Բարև ձեզ։ Եթե մարդը աշխատում է հերթափոխով, իսկ բացի այդ ԱՁ ունի, այդ դեպքում հարկերի ու աշխատավարձի հետ կապված ինչ-որ փոփոխություններ կամ տարբերություններ լինո՞ւմ են։ Կա՞ նման բան, որ նման դեպքերում մարդը պետք է ավելի շատ հարկեր վճարի կամ ավելի քիչ աշխատավարձ ստանա։

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն երկարամյա քննարկումներից հետո համաձայնության են եկել այսպես կոչված թվային հարկի՝ թվային տնտեսության ոլորտում անդրսահմանային ընկերությունների շահութահարկի ներդրման շուրջ:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը՝ G7-ի իր գործընկերների հետ Լոնդոնում կայացած հանդիպումից հետո:

««Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները պատմական համաձայնության են եկել գլոբալ հարկային համակարգը բարեփոխելու համար՝ համաշխարհային թվային դարաշրջանին համապատասխանեցնելու նպատակով»,- ասել է Սունակը:

Նորամուծության նպատակն է` վերջ տալ այն իրավիճակին, երբ ՏՏ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են Apple-ը, Google-ը, Amazon-ը կամ Facebook-ը, հարկ են վճարում միայն իրենց գրանցման վայրում, բայց ոչ այն երկրներում, որտեղ նրանք եկամուտ են ստանում: Դա հանգեցնում էր նրան, որ շատ ընկերություններ իրենց կենտրոնական գրասենյակները գրանցում էին ավելի ցածր հարկեր ունեցող երկրներում:

Բացի այդ, ենթադրվում է, որ խոշոր կորպորացիաների համար շահութահարկի միասնական դրույքաչափը պետք է կազմի առնվազն 15 տոկոս:

Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ձեռք բերված համաձայնությունն անվանել է «հարկային հեղափոխություն»: «Սա շատ լավ նորություն է հարկային ասպարեզում արդարության եւ համերաշխության համար եւ վատ լուր է աշխարհի հարկային օազիսների համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կորպորացիաներն այլեւս չեն կարողանա խուսափել իրենց հարկային պարտավորություններից:

Զարգացած երկրների միջեւ համաձայնագիրն այժմ պետք է ընդունեն այլ պետություններ, օրինակ՝ G20-ը, որի հանդիպումը տեղի կունենա հուլիսին Վենետիկում:

Աղբյուր՝ Banks.am

Նարեկ.

Ողջույն։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել մաքսազերծման գումարը հետևյալ ինքնաթափ բեռնատար ավտոմեքենայի համար։ 2016թ. շարժիչի ծավալը 8 լիտր, ԵԱՏՄ երկիր չհանդիսացող երկրից ներմուծված։ Մաքսային արժեքը (մեքենայի գին + տրանսպորտային ծախս) = 24 000 դոլար։

Հարություն․

Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց․ Կազմակերպությունը մինչև 24.11.2020թ․ համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ՝ առևտրական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիմա շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4% – ի տողում կարո՞ղ ենք ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնենք շրջանառության հարկի 5%-ից։

Մարտին.

Բարև ձեզ:
Ես հենց նոր բացել եմ ԱՁ և ուզում եմ ներկրել ապրանք Չինաստանից (Էլեկտրոնային սարքավորում)։
Ապրանքը վաճառելու եմ օնլայն՝ ՀՀ-ի տարածքում: Ուզում էի իմանալ, թե ի՞նչ տոկոսով հարկ պետք է վճարեմ ամեն վաճառքից, եթե ես ԱՁ եմ, ներկրում եմ հենց Չինաստանում արտադրողից, և վաճառում եմ օնլայն կայքի միջոցով։

Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար։

Կարապետ.

Բարև Ձեզ:
2021թ. ապրիլին գրանցված շրջհարկով աշխատող Ա/Ձ է, որն իրականացնում է սոցիալական հարցումներ: Սոց. դաշտում է:
Խնդրում եմ Ձեր պարզաբանումները, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել այս ոլորտի հարկեր-հաշվետվությունները:
Սահմանված հաշվետվություններ ե՞ն.
1. Շրջ. հարկ – եռամսյակային
2. Շահութահարկ /240 ձև/ – տարեկան
3. Եկամտային հարկ/սոց. վճար /244 ձև/ – տարեկան:
Վճարումները համապատասխանաբար.
1. Ձևավորված շրջ.հարկ – եռամսյակ
2. Շահութահարկ – 8*5000 տարեկան, թե՞ ամսական
3. Եկամտային հարկ/սոց. հարկ – 8*5000 – տարեկան, թե՞ ամսական
4. Դրոշմանիշային վճա՞ր – 8*1300
Կա՞ ուրիշ հաշվետվություն, որ բաց եմ թողել:
Կանխավ շնորհակալություն:

Աստղիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս են հարկվում ստեղծագործութան հեղինակները արվեստի գործ ստեղծելու պատվերի համար: Օրինակ՝ նկարը կամ քանդակը ստեղծող արվեստագետի ստացած եկամուտը հարկման ենթակա է, թե՞ ոչ:

Տիգրան.

Բարև ձեզ: Գործունեությունը պետք է զբաղվի ատամի մածուկների արտադրությամբ: Խնդրում եմ օգնեք՝ գրանցման հարցում, հարկային և, եթե պարտադիր է՝ լիցենզավորման հետ կապված ։

Դիանա.

Բարև Ձեզ: Ներեցե՛ք, խնդրում եմ ներկայացնել ՀՀ օրենքը հաստատագրված վճարի և արտոնագրային վճարի մասին, ո՞ր գործունեություններն են իրականացվում արտոնագրով և հաստատագրված վճարով:
Նախապես շնորհակալություն:

Լուսինե.

Բարև Ձեզ:
2021թ. ապրիլին գրանցված շրջհարկով աշխատող Ա/Ձ է, որ տեղային շուկայից գնում և վերավաճառում է հագուստ: Սոց. դաշտում է:
Խնդրում եմ Ձեր պարզաբանումները, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել այս ոլորտի հարկեր-հաշվետվությունները:
Սահմանված հաշվետվություններ ե՞ն.
1. Շրջ. հարկ – եռամսյակային
2. Շահութահարկ /240 ձև/ – տարեկան
3. Եկամտային հարկ/սոց. վճար /244 ձև/ – տարեկան:
Բնապահպանական/բնօգտագործման հաշվետվություն, եթե ներմուծում չկա, չե՞մ տալիս:
Վճարումները համապատասխանաբար.
1. Ձևավորված շրջ.հարկ – եռամսյակ
2. Շահութահարկ – 8*5000 տարեկան, թե՞ ամսական
3. Եկամտային հարկ/սոց. հարկ – 8*5000 – տարեկան, թե՞ ամսական
4. Դրոշմանիշային վճա՞ր – 8*1300
Եվ խփված ՀԴՄ կտրոնների մասով որևէ հաշվետվություն կա՞, բացի շրջհարկի գումարի հաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:

Արփինե․

Բարև ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել միջպետական բեռնափոխադրումներով, գործելու է շրջհարկի համակարգում (յուր․ եռամսյակ շրջանառության 5% + ԱՁ-ի համար 5 000 շահութահարկ, 5 000 սոց․ ամսական, դրոշմանիշային տարեկան, վարորդների մասով եկամտային հաշվարկներ ամսական)։ Բացի այս հարկերից ու հաշվետվություններից ի՞նչ քայլեր պետք է արվի, և ի՞նչ թույտվություններ են պետք մեքենաների մասով սահման հատելու համար։
Նախապես շնորհակալ եմ։

Սարգիս․

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ ԱՁ-ով՝ շրջանառության հարկով։ Ունեմ երկու հարց՝ 1․ Կարո՞ղ եմ դառնալ ՍՊԸ հիմնադիր՝ միաժամանակ պահելով ԱՁ-ն։ Եթե այո, ԱՁ հարկատեսակը փոխվու՞մ է։

Գոհար Ազատյա․

Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպությունն ունի վնասված ապրանք, որը պիտանի չէ օգտագործման։ ՈՒնենք գնորդ ով ցանկություն է հայտնել գնել այդ ապրանքը զեղչված գնով։ Հարց՝ քանի՞ տոկոս զեղչ կարող եմ կիրառել, որ հարկայինում հայտարարագիր չտամ։ Խնդրում եմ պատասխանը գրել gohar.azatyan.74 շնիկ mail.ru հասցեին։

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, արդյոք ՍՊԸ֊ն կարո՞ղ է շուկայից առանց փաստաթուղթ մինչև 3 մլն դրամի ապրանք գնել և չհարկվել։

Սոֆյա.

Բարև Ձեզ: ԱՁ-ն գրանցված է Երևան քաղաքում և զբաղվելու է փայտե իրերի արտադրությամբ /ձեռքի աշխատանք/: Վաճառքը կազմակերպելու է օնլայն ամբողջ Հայաստանի տարածքում՝ առաքումով: Ասացեք խնդրեմ՝
1. Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն աշխատել միկրոյով:
2. Վաճառքը երկրից դուրս կազմակերպելու դեպքում, ո՞ր հարկատեսակով պետք է աշխատի:
Շնորհակալություն:

Անի.

Ողջույն բոլորին։ Մի հարց, կոսմետիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող խանութի համար, եթե որպես ՍՊԸ գրանցվի, և տարեկան շրջանառությունը 24 մլն չանցնի՝ կարո՞ղ է միկրոյի հարկման դաշում գործել։ Եթե այո, ինչքա՞ն են կազմելու հարկերը, իսկ եթե ոչ, ո՞ր հարկատեսակն է ձեռնտու՝ ԱԱՀ և եկամտահարկ, թե՞ շրջհարկ, եթե կազմակերպությունն ունենալու է 2 հիմնադիր և 1 աշխատող:

Աննա.

Հարց. կազմակերպությունը՝ ՍՊԸ, աշխատում է շրջ. հարկով: Ուզում եմ ֆիզ. անձի գրանցել ՍՊԸ-ում որպես տնօրեն, սակայն նա մեկ ուրիշ շրջ. հարկով աշխատող կազմակերպությունում հիմնադիրներից մեկն է՝ 33% բաժնեմաս ունի: Արդյո՞ք այդ դեպքում երկու ՍՊԸ-ներն էլ պետք է սկսեն աշխատել ԱԱՀ-ի դաշտում:

Աննա.

Բարև ձեզ: Շրջանառության հարկի շրջանականերում հացաբուլկեղենի մեծածախ և մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող ՍՊԸ-ները նվազեցվող ծախսերի մեջ ի՞նչ ծախսեր պետք է ներառեն: Արդյո՞ք կոմունալ ծախսերը ներառվում են: