22/10/2026

հարկեր և տուրքեր

Աննա.

Բարև ձեզ: Երևան քաղաքում մոտ 20 օր առաջ բացել ենք արագ սննդի կետ, ուղարկել եմ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին հաշվետվություն: Ինչպե՞ս կարող եմ ուղղել հաշվետվությունս, պետք է ուղարկեմ շրջհարկի հաշվետվություն։ Եվ շրջհարկով աշխատելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ տարվա կտրվածքով։ Ասեմ նաև, որ ունեմ մեկ աշխատող։

Արթուր.

Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված, ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, կա՞ արդյոք բնապահպանական հարկ, և ինչպե՞ս հանձնել:

Գայանե.

Բարև Ձեզ: Իրավաբանական անձը ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ավտոմեքենան ձեռք է բերվել աճուրդով, սնանկության կառավարչի միջոցով: Հարցս հետևյալն է. իրավաբանական անձը որպես հարկային գործակալ պետք է վճարի եկամտահարկ, և եթե այո, ապա ամբողջ վճարված գումարի՞ համար (նկատի ունեմ 146 հոդվածը):

Հասմիկ.

Բարև ձեզ: Ի՞նչ հարկային արտոնություններից են օգտվում սահմանամերձ բնակավայրերում գրանցված իրավաբանական անձիք:

Բարև Ձեզ: Հարցը հետևյալն է.
Ցանկանում ենք զբաղվել խմորեղենի և հացի արտադրությամբ և մանրածախ վաճառքով՝ պատվերներն ընդունել նախորոք օնլայն և առաքել հաջորդ օրը: Հնարավո՞ր է արդյոք դա ձևակերպել որպես հանրային սնունդ: Եվ հանրային սնունդի տակ աշխատելու դեպքում 115 միլիոն դրամ շրջհարկի շեմը գործելու՞ է:
Շնորհակալություն:

Սուրեն․

Բարև ձեզ, ես Ա/Ձ եմ հանդիսանում, հարկայինում գրանցված եմ որպես միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտ, աշխատող չունեմ։ Խնդրում եմ ասեք՝ ես ի՞նչ վճարներ ունեմ անելու, ինչքա՞ն և ի՞նչ ժամկետներում, Ա/Ձ բացել եմ 5 ամիս առաջ։ Նախապես շնորհակալություն։

Նառա.

Պետական տուրքի մասին է հարցս. մետաղադրամներով ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում ԱՁ համար – հաշվեհամարը կխնդրեի: Շնորհակալ եմ:

Շուշան.

Բարև Ձեզ, ես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ միկրոձեռնարկատեր եմ և իրականացնում եմ հավելված 3-ով նախատեսված բնակչության պատվերով հագուստի արտադրություն և նորոգում։ Ներկայումս ցանկանում եմ նաև իմ կարած զգեստները վաճառել նաև էլեկտրոնային հարթակներում, որտեղ մարդիկ կմտնեն կգրանցվեն ու օնլայն կգնեն իմ աշխատանքները։ Հարցս հետևյալն է, արդյո՞ք կարող եմ շարունակել լինել միկրոձեռնարկատեր ֆիզ․ անձ։ Ճիշտն ասած իմ հարցի պատասխանը փորձեցի գտնել հարկային օրենսգրքում ու 267-րդ հոդվածում գտա միայն այն, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող լինել էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։ Արդյո՞ք ֆիզիկական անձ միկրոն մտնում է այս կատեգորիայի տակ և ի՞նչ է ասել առքուվաճառք, որ մեկ տեղից առնում և մյուս տեղ վաճառում ես, թե՞ եթե ինքս եմ արտադրում էլի առքուվաճառք է։ Կանխավ շնորհակալ եմ։

Լիաննա.

Բարև ձեզ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել մեկ այլ կազմակերպության, որի համար հաշիվ են դուրս գրել և վճարել, ինչպե՞ս պետք է ներառել այդ գումարը շրջհարկի հաշվետվության մեջ (ինչպե՞ս հարկել)։

Աննա.

Բարև ձեզ: Ինձ կօգնեք հասկանամ՝ կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառաության հարկով, գործունեության տեսակն է ավտոբուսով միջքաղաքային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից, ներկայացնում է պետ. տուրքի հայտարարություն: Ցանկանում է ձեռք բերել ավտոբուսներ լիզինգով: Կասե՞ք՝ լիզինգում նշված ԱԱՀ-ի գումարը ի՞նչ կարող եմ անել:

Մելանյա.

Բարև ձեզ: Աշխատավարձի ուշացման դեպքում հաշվարկված տույժի գումարը ավելացվում է հաջորդ ամսվա արդեն հաշվարկված աշխատավարձի՞ն, թե՞ ավելացվում և նոր հարկվում է:

Արթուր․

Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։

Դիանա․

ԱՁ-ն բացելուց հետո ինչքա՞ն ժամանակում կարող ենք գործունեության սկսման դիմում՝ 207 ձևը տալ, և մի հարց էլ խնդրում եմ՝ մինչև սկսում տալը նոր գրանցված ԱՁ-ն ի՞նչ կարգավիճակ ունի, հարկեր հաշվարկվու՞մ են։ Նախապես շնորհակալ եմ։

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Կազմակերպությունը, որն աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերում սարքավորում՝ որպես հիմնական միջոց ֆիզ. անձից: Այս դեպքում հարկվու՞մ է միայն կազմակերպությունը՝ եկամտային հարկով 10%, թե՞ ֆիզ. անձն էլ: Եվ եթե սարքը փաստաթուղթ չունի, ինչպե՞ս վարվել: Շնորհակալ եմ:

Վահե.

Բարեւ ձեզ։ Ես ցանկանում եմ փոքրիկ հեռախոսների աքսեսուարների խանութ բացել (տղայիս համար 17տ.) ու ունեմ մի քանի հարցեր:
1) Նախ և առաջ կցանկանամ իմանալ նման բիզնեսի համար ի՞նչ հարկեր ենք պարտավոր վճարել:
Նշեմ, որ բացելու ենք ԱՁ և տղայիս գրանցելու ենք որպես աշխատող (վաճառող):
2) Վաճառքի ապրանքի կեսը ձեռք ենք բերելու Երեւանի խանութներից, հիմնական մասն էլ aliexpress-ից: Որ մտնեն խանութ հարկայինից հնարավո՞ր է ինձնից պահանջեն թե ապրանքն որտեղի՞ց եմ ձեռք բերել եւ խնդիր լինի (որովհետեւ Ալիէքսպրեսսից որպես ֆիզ. անձ ենք պատվիրելու եւ չի ներմուծվելու օրինական կերպով):
3) Տղայիս, որ գրանցեմ աշխատող ի՞նչ վճարումներ պետք է անեմ ու հնարավո՞ր է որ առանց գրանցելու ինքն աշխատի, խնդիր չի՞ լինի:
Նշեմ, որ իմ անունով արդեն ԱՁ կա, որը վարսավիրական ծառայություններ է մատուցում, կարա՞մ էս դեպքում աշխատող չգրանցեմ, եթե իմ ԱՁ-ում էլ ինքս եմ աշխատում կամ ընդհանրապես կարա՞մ ԱՁ բացեմ, թե՞ այլ անձի խնդրեմ իր անունով բացեն:
Մեկ էլ նշեմ, որ տարեկան շրջանառությունը լինելու ա 800 000 դրամից քիչ: Նախապես շնորհակալ եմ:

ԻՐԻՆԱ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` հարկային վճարումները ամսի 20-ից հետո վճարելու համար բացի տույժերից ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում ՍՊԸ: Իդեպ, վճարումը կատարվել է անկանխիկ 21.06.2021թ. ժամը 14-50, սակայն մուտքագրվել է միասնական հաշվին 22.06.2021թ.:

Դիանա.

Բարև ձեզ: ԱՁ-ն իրականացնում է հաշվապահական գործունեություն, աշխատում է շրջհարկով, անհրաժեշտ հաշվետվություններն են.
1. շրջհարկ, 5% եռամսյակ, 2. 244 ձև տարեկան, 3. շահութահարկ 240 ձև տարեկան: Հարկեր 5% շրջհարկ, 5 000դր շահութահարկ ամսական, դրոշմանիշային վճար տարեկան, կախված շրջանառություից, նվազագույնը 18 000դր-ից սկսած, սոց. վճար: Խնդրում եմ նշել՝ սոց. վճարի չափը և արդյո՞ք այլ հաշվետվություն կամ հարկ բաց եմ թողել:
Նաև խնդրում եմ նշել՝ սոց. վճարի չափերը ձեռնարկատիրական գործունեությունից, եթե ԱՁ-ն գործում է միկրոյով և, եթե գործում է շրջհարկով, խնդրում նշել նաև աշխատավարձից պահվող սոց. վճարի չափերը:
Շնորհակալութուն:

Միլենա.

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. մատնահարդարն ուզում է ԱՁ բացել աշակերտներ ունենալու և վկայագրեր հանձնելու համար։ Պարտադիր պետք է հաշվապահ գրանցի՞։ Եվ ի՞նչ հարկեր պետք է վճարի ու ի՞նչ հաշվետվություն ներկայացնի հաշվապահը։ Ինչպիսի՞ հաշվապահություն պետք է անի։

Անի.

ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ մայիս ամսից, բայց դեռ չի գործում: Ի՞նչ վճարումներ ունի անելու, դրոշմանիշային վճար կա՞:

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունիսի 21-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ արձակուրդ պետք է գնա: Հունիս ամսին 6օրյա գրաֆիկով ենք աշխատում, 26 աշխատանքային օր է: Արձակուրդը հունիսին 9օր, հուլիսինն էլ՝ 8օր։ Դրոշմանիշային վճարի չափը որոշելու համար հունիսի արձակուրդը և աշխատավարձը հիմք պե՞տք է վերցնել, թե՞ հուլիսինն էլ ներառել: Եվ մի հարց էլ՝ եկամտային հաշվետվության մեջ հունիսին բաժին ընկնող արձակուրդը և աշխատավարձը հունիսում արտացոլե՞մ, հուլիսինը հուլիսի մե՞ջ:
2. Եվ արձակուրդային հաշվարկի մեջ տոն օրերը ներառվու՞մ են:

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել՝ միկրոյով աշխատող ԱՁ-ն նույնպես շահութահարկ պիտի տա՞, եթե այո, ինչքա՞ն: Մի հարց էլ խնդրում եմ՝ սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ինչերի՞ց է ազատված միկրոյով աշխատելու և շրջհարկով աշխատելու դեպքում: Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Բարև ձեզ:
Պենզաբլոկի (пеноблок) արտադրություն ենք ուզում սկսել մեր բակում: Կասե՞ք՝ ի՞նչ հարկով ենք հարկվելու, քանի՞ տոկոս հարկ պետք է վճարենք, ՀԴՄ սարք պե՞տք է, թե՞ ոչ: Փոքրիկ ձեռնարկություն է լինելու Արմավիրի մարզի գյուղերից մեկում, առայժմ առանց աշխատողների:
Պատրաստ եմ ԱՁ բացել:
Կանխավ շնորհակալություն: