22/10/2026

հարկեր և տուրքեր

Gayane.

Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց. Ա և Բ ՍՊԸ-ներից Ա ՍՊԸ-ն շրջհարկով է, իսկ Բ ՍՊԸ-ն միկրոյով է աշխատում, արվեստի բնագավառ են երկուսն էլ, հիմնադիրները նույնն են՝ Ա-18%, Բ-100%: Հիմա հարց. ուզում են այդ երկու ՍՊԸ-ները միավորվեն՝ Հասարակական Կազմակերպություն բացեն, արդյո՞ք կարող են: Ընդհանուր հարկման դաշտ չե՞ն հայտնվի երկու ՍՊԸ-ները:

Գայանե.

Բարև ձեզ: Ռուսաստանից մատնահարդարման պարագաներ ներմուծելու համար.
1. Ի՞նչ վճարներ պետք է կատարեմ:
2. Ավելի շահավետ է ներմուծել որպես ֆիզ. ա՞նձ, թե՞ Ա/Ձ:
3. Կա՞ արդյոք թույլատրելի քանակ առանց վճարների:
4. Օնլայն վաճառքի դեպքում կա՞ն հարկային վճարներ:
Շնորհակալ եմ:

Քրիստինե.

Խնդրում եմ ասեք` շահութահարկում ծախսերի մեջ ներառվու՞մ է աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները, թե՞ միայն մաքուր աշխատավարձը: Շահութահարկի եռամսյակային կանխավճարները համարվու՞մ են ծախս, այսինքն՝ ներառվում են շահութահարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ:

Անուշ․

Պատրաստվում եմ հաշվառվել որպես ԱՁ ներդրումների աջակցման կենտրոնին ֆինանսավորման հայտ ներկայացնելու համար։ Գումարը ծախսվելու է հյուրատուն կառուցելու համար։ Արդյո՞ք հարմար է ԱՁ-ն, թե՞ ՍՊԸ-ն, որ դեպքում ծախսերը քիչ կլինեն, նկատի ունեմ օրինակ՝ շինանյութի ձեռք բերման ժամանակ վճարվող ԱԱՀ-ն։ Ու եթե մինչև հյուրատան բացումը եկամուտ չեմ ունենալու, ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկայինին միկրոձեռնարկատիրության դեպքում։
Շնորհակալություն։

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութի համար ինչ՞ վճարներ և հաշվետվություններ պետք է տամ։ Աշխատող չունեմ և վարձակալություն է՝ Երևանում։ Գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա՞: Կխնդրեի մանրամասնել։ Նախապես շնորհակալություն:

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե գնում ենք հողակտոր և կառուցում առանձնատներ վաճառքի համար, հարկերի տեսակներից ելնելով, լավ է որպե՞ս իրավաբանական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, թե՞ որպես ֆիզիկական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, և ի՞նչ հարկեր ենք վճարելու: Եվ երկրորդ հարցը, եթե ֆիզիկական անձը գնում է հող, առանձնատուն կառուցում 1 հատ և վաճառում՝ այդ դեպքում ի՞նչ հարկ է վճարում:

Anida.

Բարև Ձեզ, հարգելիներս: Ես ունեմ մի հարց. եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք օգնել:
Գործող Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, որը ներկա պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ա/Ձ-ն հունվար ամսվանից միկրոձեռնարկատեր է, սակայն շրջանառություն չունենալու պատճառով ներկայացնում է 0-ական հաշվետվություն: Հարցս հետևյալն է. որքա՞ն է կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները:

Արամ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ֆիրման իրականացնում է հանրային սննդի գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հանրային սննդի գործունեություն իրականացնելու, ծխախոտի վաճառքի, գիշերային ժամերին աշխատելու, գովազդի թույլտվությունները, որոնք վճարվում են թաղապետարանում, կարո՞ղ ենք ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից:

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը: Մեր կազմակերպությունը ՀՈԱԿ է և տարեկան պետք է ուղարկենք: Ինչպե՞ս կարող եմ հաշվել և ի՞նչ որ ձև կա հաշվարկման:

Անի.

Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, 2020թ. աշխատել եմ շրջանառության հարկով, այս տարի 2021 փետրվարի 21-ից մինչև փետրվարի 22-ը փորձում էի տալ հայտարարությունը՝ միկրոձեռնարկատիրության դաշտով աշխատելու, սակայն այդ պահին ծրագիրը խափանված էր, չէր ընդունում իմ դիմումը, ինձ համարելով ԱԱՀ վճարող, սակայն հետո, երբ ուղղվեց ծրագիրը, ես անմիջապես ուղարկեցի հայտը և այն հաջողությամբ ընդունեց: Իսկ այսօր, երբ ես ծրագիր եմ մտնում հայտարարությունը չկա, ու ես փաստացի հարկվում եմ ԱԱՀ դաշտում: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս դառնամ միկրոձեռնարկատեր:
Կանխավ շնորհակալ եմ:

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն իրականացնելու է ներմուծման-վաճառքի գործունեություն: Աշխատում է ԱԱՀ և շահութահարկով: Վաճառքի վերադիրը կազմելու է 3 տոկոս, որը որ տվյալ ապրաքնի շուկայական վաճառքի գնից պակաս է: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ նման դեպքում: Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն:

Ani.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հոկտեմբերին և մինչև այժմ հաշվապահ չի ունեցել, բացարձակապես ոչ մի հաշվետվություն չի ուղարկվել, գործունեություն չի իրականացվել: Գրանցվելուց գործունեության տեսակը գրանցել է որպես գրքերի տպագրություն, իսկ հիմա պետք է սկսի իր գործունեությունը, բայց զբաղվելու է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ։ Բնականաբար արդեն ԱԱՀ-ի դաշտում է, բայց քանի որ գյուղատնտեսական է արդյո՞ք այս դեպքում չի ազատվում ԱԱՀ վճարելու պարտավորությունից մինչև 115 մլն:

Անահիտ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Բեռնասայլակի ռետինե անվադողերի, նոր օդախցերի և շինարարական ապակե ցանցի համար բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ պե՞տք է ներկայացնեմ։
Կհուշե՞ք, որի համար ո՞ր տողը պետք է լրացնեմ։
Կանխավ շնորհակալ եմ։

Արման.

Եթե կազմակերպությունը գտնվում է ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ արդյո՞ք վճարում է շահութահարկ, և հակառակը, եթե շահութահարկի դաշտում է՝ արդյո՞ք վճարում է ԱԱՀ և ո՞ր դեպքերում:
Ինչպե՞ս է որոշվում կազմակերպությունը ԱԱՀ-ի, թե՞ շահութահարկի հարկման դաշտում է:

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոձեռնարկատիրության մասին օրենսգրքում կետ կա, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը` այդ գործունեության տեսակների մասով չեն կարող համարվել Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ օրինակ՝ Ա/Ձ-ն, որը մարզում զբաղվում է մանրածախ առևտրով և գտնվում է միկրոյի դաշտում, այս կետերում նշված գործունեությամբ զբաղվելու դեպքում կարող է առևտրի մասով մնալ միկրոյի դաշտում, իսկ պետ. տուրքի օրենքով սահմանված գործունեության մասով գործել շրջհարկի դաշտում։ Եվ եթե այդպես է, ապա ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը։

Լիլիթ.

Բարև Ձեզ: Կասե՞ք ինձ, մատնահարդարման սրահ բացելու համար Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացնել ու ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարենք։

Լենա.

Բարև Ձեզ: Կասե՞ք, եթե անձը ցանկանում է զբաղվել միջոցառումների նկարահանմամբ, Ա/Ձ է բացելու: Ապա ի՞նչ հարկեր և վճարներ է մուծելու և քանի՞ տոկոս: Մեկ օգնական է ունենալու: ՀԴՄ սարք հարկավո՞ր է:

Գրիգոր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 60 մլն. ՀՀ դրամ է, սակայն ֆիզիկական անձին պետք է վաճառենք 40 մլն ՀՀ դրամով:
Տեղյակ եմ, որ համաձայն օրենքի շրջանառության հարկը պետք է հաշվարկենք 60 մլն դրամից /60 մլն * 10% = 6 մլն դրամ/: Հարցս հետևյալն է՝ 1. Հաշիվ վավերագրում /e-Invoicing/, եթե ցույց ենք տալիս 40 մլն դրամ, իսկ շրջանառության հարկի հաշվարկում 60 մլն դրամ, լինում է անհամապատասխանություն՝ ինչպե՞ս վարվել: Իսկ եթե հաշիվ վավերագրում ցույց տանք 60 մլն դրամ, այդ դեպքում անհամապատասխանություն կլինի՞ վճարված գումարի հետ:
2. Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ ո՞ր գումարից հաշվարկենք՝ /60 մլն.- ծախսեր/ * 5%, թե՞ /40 մլն.-ծախսեր/ * 5%:

Ստելլա.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն միկրոձեռնակրատիրական հարկով է հարկվում։ Դրոշմանիշային վճարը որքա՞ն է կազմում, կարելի՞ է արդյոք հրաժարվել այդ վճարից, ուրիշ ի՞նչ վճարներ կան: Ա/Ձ-ն զբաղվում է ֆիտնես ծառայությունների մատուցմամբ:

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնելու մարզում և զբաղվելու է հրուշակեղենի արտադրությամբ: Ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել Ա/Ձ-ն և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ցանկանում է իրեն պատկանող մեքենաները վարձակալության տալ: Դրա համար ի՞նչ քայլեր է անհրաժեշտ անել, ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել:
Շնորհակալություն:

Բարև Ձեզ: Խնթրում եմ՝ կօգնե՞ք։ Ա/Ձ-ն զբաղվում է վարսավիրական գործունությամբ, բացվել է 26.01.2021-ին և չիմանալու պատճառով չի ուղարկել միկրոյի հայտարարություն և ավտոմատ ընկել է ԱԱՀ-ի դաշտ։ Աշխատողներ չունի։ Ի՞նչ կարելի է անել, որ կարողանան միկրոյի դաշտում աշխատել, կարո՞ղ ենք գրավոր դիմում գրել։ Եվ մի բան էլ, քանի որ արդեն ԱԱՀ-ի դաշտ են ընկել, ի՞նչ վճարումներ կան բացի ԱԱՀ-ից, որ 16,67% է, եկամտային և սոց. Ա/Ձ-ն իր համար պետք է վճարի, և շահույթահարկ կառաջանա՞ տարվա վերջ։ Խնթրում եմ, եթե նեղություն չի՝ օգնեք դուրս գանք էս իրավիճակից։

Մարիամ.

Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ alibaba.am կայքից հագուստ պատվիրել և ներմուծել ՀՀ և օնլայն վաճառք իրանացնել ՀՀ- ում: Նման գործունեության իրականացման կազմակերպաիրավական ձև ընտրել եմ Ա/Ձ-ն: Խնդրում եմ ասել՝
1. Ի՞նչ մաքսավճար պետք է անեմ այն դեպքում, երբ իմ պատվիրած ապարանքի արժեքը չի գերազանցելու 200 000 ՀՀ դրամը և 31 կգ-ն:
2. Նման գործունեությունը կարո՞ղ եմ իրականացնել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե այո՛, ապա ազատվու՞մ եմ հարկերից:
3. Օնլայն վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը:
4. Արդյո՞ք ես պարտավոր եմ ունենալ ՀԿԴ:

Սոնա.

Ողջույն: Խնդրում եմ օգնեք հասկանամ ՌԴ-ից ապրանքների /կոսմետիկա/ ներկրման մեխանիզմը։ Նախատեսում եմ ներկրել կոսմետիկա և խնամքի միջոցներ։ Հարցերս հետևյալն են.
1. Ֆիզ. անձով ներկրումն է ավելի՞ արդյունավետ, թե՞ իրավաբանական անձով /ԱՁ/:
2. Ի՞նչ հարկատեսակով է հարկվում /տոկոսը և հաշվարկման կարգը/, և բոլոր մնացած վճարները /եթե այդպիսիք առկա են/:
3. Եթե ներկրեմ և վաճառեմ օնլայն, ապա հարկայինում խնդիր չե՞մ ունենա: