Վազգեն.
Բարև Ձեզ: Շահութահարկը հաշվարկելիս աշխատողների աշխատավարձը և ֆիզիկական անձից ստացած վարձակալության գումարները, որպես ծախս, պե՞տք ներառել եկամտային հարկը ներառյալ, թե՞ առանց եկամտային հարկի:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Վազգեն.
Բարև Ձեզ: Շահութահարկը հաշվարկելիս աշխատողների աշխատավարձը և ֆիզիկական անձից ստացած վարձակալության գումարները, որպես ծախս, պե՞տք ներառել եկամտային հարկը ներառյալ, թե՞ առանց եկամտային հարկի:
Անի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում եմ ճշտեք իմացածս գնման ակտերի վերաբերյալ։ 1. Գնման ակտի 20% դրույքաչափը միակողմանի գնման ակտին է չէ՞ վերաբերում և հարկման ընդհանուր համակարգում գործող կազմակերպությունը կամ ԱՁ-ն են այդ հարկը վճարում։ 2. Երբ միակողմանի գնման ակտով շրջհարկի ռեժիմում կամ միկրոձեռնարկատեր հարկ վճարողը գնում է ապրանք ֆիզիկական անձից, արդյո՞ք ոչ ոքի մոտ 3. Երկկողմանի գնման ակտի դեպքում միայն հարկման ընդհանուր դաշտում գտնվելու դեպքում է առաջանու՞մ 10% եկամտային հարկ, և խնդրում եմ ասեք այս հարկերը, որ համարի հաշվետվության մեջ են լրացվում։ 4. Կարող են արդյո՞ք 2 ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձինք կազմել գնման ակտ և արդյո՞ք կհարկվեն նրանք։
Արթուր.
Խնդրում եմ տրամադրել տեղեկություն` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կիսաֆաբրիկատներ արտադրելու և խանութներին ու առաքումով վաճառելու համար։ Որպես արտադրական տարածք կարո՞ղ է արդյոք ծառայել բնակարանը, որտեղ մարդ չի ապրում, միայն այդ գործունեությունն է, և կարող է արդյո՞ք այդ տեսակը գործել միկրոձեռնարկատիրության դաշտում։ Կանխավ շնորհակալություն։
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:
Վազգեն.
Բարև ձեզ, մետաղադրամով շահագործվող սուրճի ապարատի պետական տուրքի հաշվեհամարը ո՞վ կարող է ասել:
Բարև Ձեզ։
Մատնահարդարման սալոնը կարո՞ղ է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկման ռեժիմով, եթե անձը գրանցվում է որպես ԱՁ:
Այսինքն՝ տարեկան պետք է վճարվի 12 000 դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 սոց․ վճար ամսական։
Եվ ևս մեկ հարց, եթե բացի մատնահարդաման ծառայություններից, իրականացվելու են նաև վճարովի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև տրվելու են սերտիֆիկատներ, տվյալ պարագայում որևէ այլ հարկ պե՞տք է վճարվի արդյոք։
Էլեն.
Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն նախագծի իրականացման համար /նախագծի ֆինանսավորում/ գումար է ստացել: Արդյո՞ք այդ գումարը շրջանառություն է համարվում և հարկվու՞մ է:
ՇԱՏ ՇՏԱՊ: Խնդրում եմ թվարկեք չփոխհատուցվող հարկերը:
Վազգեն.
Բարև ձեզ, աշխատակիցը ստացել է աշխատավարձ նվազագույնից պակաս: Փաստաթղթավորելիս աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ նշված է աշխատավարձից պահվող հարկերը, նաև դրոշմանիշային վճարը, սակայն վերջնական վճարվող աշխատավարձի թվից նվազեցված չէ դրոշմանիշային վճարը, քանի որ գործատուի հաշվին պետք է վճարվի: Կա որևէ՞ սխալ, որ աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ գրված է դրոշմանիշային վճարի գումարը:
Hripsime.
Բարև Ձեզ: Ես կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք կարող եմ ԱԱՀ-ից անցում կատարել շրջանառության հարկի:
Արամ.
Բարև Ձեզ: Հանրային սննդի գործունեություն իրականացնողները շրջանառության հարկի դաշտում կարո՞ղ են ծախսերի մեջ ներառել վարձակալական վճարները:
Ալիսա.
Բարև Ձեզ:
Ես ուզում եմ մատուցել մազահեռացման ծառայություններ իմ սեփական սարքավորումներով: Ուզում եմ վարսահարդարման սրահում աշխատել, իրենցից սենյակ վարձակալել: Կասեք՝ աշխատող որպես պե՞տք է գրանցվեմ և ի՞նչ վճարներ պետք է անեմ: Թե պե՞տք է իմ ԱՁ-ն բացեմ, ՀԴՄ գնեմ և որպես միկրոձեռնարկատեր աշխատեմ: Ո՞րն է ճիշտ և յուրաքանչյուրի դեպքում վճարներս որո՞նք են լինելու:
Շնորհակալություն շատ:
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն շրջհարկից անցել է միկրոյի դաշտ՝ այլևս յուրաքանչյուր գործարքից 3.5% չի վճարելու՞ հարկ:
Սուսաննա.
Բարև Ձեզ: Նոր գրանցված կազմակերպությունը՝ ՍՊԸ, որը զբաղվելու է կահույքի վերանորոգումով և միաժամանակ վերանորոգված կահույքի վաճառքով, կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ /ընդունում է հին կահույք, վերանորոգում և վաճառում/:
Լիանա.
Բարև Ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ ասեք՝ օնլայն վաճառք իրականացնելու համար ո՞ր հարկով եմ աշխատելու, ՀԴՄ-ի անհրաժեշտություն կա, թե՞ ոչ: Խնդրում եմ բոլոր մանրամասներով ասեք: Կանխավ շնորհակալ եմ:
Լիդա.
Եթե կարի արտադրությամբ եմ ցանկանում զբաղվել: Ես և քույրիկս ենք աշխատելու մեր սեփական տանը՝ կարի ծառայություններ ենք առաջարկելու և անկողնային պարագաներ վաճառելու: Երևանից դուրս: Պե՞տք է ԱՁ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարքը և կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ հարկեր եմ վճարելու:
Արամ.
Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվեհամարով պետք է վճարել պետական տուրքը՝ պետական տուրքի մասին օրենքի 19.7 և 19.8 կետերի գործունեություններով զբաղվող հարկ վճարողները:
Karine.
Բարի օր, բոլորին: Խնդրում եմ օգնել այս հարցում. աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարվող տուժանքը /աշխատավարձի 0,15 տոկոսի չափով/ հարկվու՞մ է:
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ.
1. Նոր գրանցված ԱՁ-ն, որի 20-րդ օրը դեռ չի լրացել, հայտարարարությունը դեռ ուղարկված չէ և չի աշխատել տվյալ ժամանակաշրջանում, բայց գործունեության դադարի մասին հաշվետվություն էլ չկա, հետագայում աշխատելու է շրջհարկի ռեժիմում: Արդյո՞ք վճարելու է այս ամսվա շահութահարկը և սոցիալական վճարը:
2. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնում շահույթի բաշխում, արդյո՞ք շաբաժինը ենթակա է հարկման 5%:
Նարեկ.
Ի՞նչ հարկ է սահմանված շրջիկ առևտրի կետ բացելու դեպքում։
Արա.
Բարև Ձեզ: Կարող եք մի հարցով օգնել. ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և հանրային սննդի վաճառքով, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին չի աշխատել, հիմա էլ պետք է կասեցվի գործունեությունը: Կարո՞ղ եք ասել՝ երկու ամսվա համար 5 000 դրամները կարո՞ղ եմ դիմում գրել, որ չվճարվի և, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, կա՞ դիմումը օնլայն՝ լինում է, թե՞ ոչ։ Շնորհակալություն:
Անահիտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, ստացել է հարկային հաշիվ, որի մի մասը վճարել է, իսկ մյուս մասը վճարվել է հովանավորի կողմից: Կասեք խնդրում եմ՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում և օրենսգրքի ո՞ր հոդվածով է այն սահմանվում։
Arpi.
Խնդրում եմ պատասխանեք` վարում եմ դեղատան և ատամնաբուժարանի հաշվետվություն: Շրջհարկ վճարող են 2-ն էլ: Դեղատան դեպքում շրջարկը 1,5%, քանի որ բոլոր ապրանքները հաշվով եմ ձեռքբերում: Իսկ ատամնաբուժարանի դեպքում, եթե 5% է՝ հաշվով կատարած ծախսերս չեմ նվազեցնելու՞:
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք սուրճի ապարատը, ո՞ր հարկման դաշտում պետք է աշխատի: Մարզում է, կարո՞ղ է միկրոյով աշխատել: 2-րդ հարցս, եթե շրջհարկով աշխատի՝ կարո՞ղ եմ ձեռք բերված հումքը ըստ ֆակտուրաների նվազեցնել:
Մայա.
Բարև Ձեզ:
Ցանկանում էի Էպիլացիայի ծառայությունների մատուցման սրահ բացել: Աշխատող չեմ ունենալու: Հնարավո՞ր է միկրոձեռնարկատիրության դաշտում գրանցել: ԱՁ պե՞տք է լինել: Սոց. վճար պե՞տք է վճարել: Լիցենզիա պե՞տք է ունենալ, և որքա՞ն արժե:
Edgar.
Հարգելի հաշվապահներ՝ համաձայն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
25 մայիսի 2002 թվականի N 621 որոշման, կազմակերպությունները և անհատ ձեռնակատերերը ներմուծման ժամանակ ազատված են ցուցակում նշված սերմացուների համար ԱԱՀ վճարելու պարտականությունից:
Իսկ, եթե ներմուծողը ֆիզիկական անձ է, ինչպե՞ս է գործում օրենքը:
Araksya.
Շրջ. հարկով աշխատող բեռնափոխադրման ծառայություն մատուցող ՍՊԸ գնված վառելիքը կարո՞ղ է նվազեցնել, թե ոչ, եթե բենզալցակայաններից ունի ստացված հարկային հաշիվներ ու հաշիվ վավերագրեր:
Nona.
Բարև Ձեզ, բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն, ոնց հասկացա օրենքից, չի կարող միկրոյի դաշտում գործել, իսկ այս դեպքում հարմա՞ր է արդյոք շրջ հարկի դաշտը։ ԱՁ-ն ապրանքի առք ու վաճառք չի իրականացնելու, միայն փոխադրելու է ՀՀ-ից ՌԴ, և հետ գալիս նորից ապրանք է հետ բերու ՀՀ: Այսինքն՝ նա հարկվելու է 5 տոկոսո՞վ։ Կնքվելու է արդյո՞ք գործակալական պայմանագիր, և արտահանման ու ներմուծման ժամանակ տվյալ ԱՁ-ն չի՞ չէ կազմելու փաստաթղթերը: Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր այս դեպքում:
Ա/Ձ-ն ֆիզ. անձից նոտարի վավերացումով և կադաստրից վկայական ստանալով անհատույց օգտագործման է վերցրել հասարակական նշանակության տարածք: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն ունի Ա/Ձ-ն: Ի՞նչ դրույքաչափով է հարկվում:
Ռոբ․
Բարև Ձեզ։
Մանկական զարգացման կենտրոն բացելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և ո՞ր հարկատեսակով է հարկվում այդ գործունեությունը։