22/10/2026

հարկեր և տուրքեր

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ ինքն է կարում/արտադրում պայուսակները, որոնք վաճառում է Wildberries – ում, դա կարո՞ղ է համարվել արտադրություն և գործել միկրոձեռնարկատիրության դաշտում, թե՞ այնուամենայնիվ առևտուր է։

Շողեր․

Անձը հունվարի 14-ին գրանցել է ԱՁ-ն, այժմ շրջ․ հարկի հայտարարություն է ուղարկում, սակայն հետևյալ հաղորդագրությունն է գրվում – Դուք չեք համարվում առևտրային կազմակերպություն կամ ԱՁ և չեք կարող ներկայացնել այս հայտարարությունը։ Խնդրում եմ ասել, թե ինչի հետ է կապված։

Հարգելի գործընկերներ, 2026թ. փետրվարի 1-ը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի՝ 2025թ․ իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 256. “Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ”:

ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը․

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Մարիա․

Բարև Ձեզ, կասե՞ք Wildberries ստացման կետի տնտեսական գործունեության դասակարգիչը ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, որպեսզի կարողանա գործունեությունը շարունակել միկրոձեռնարկատիրության շրջանակներում: Նախապես շնորհակալություն:

Գոռ․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ և նախորդ տարի աշխատել եմ շրջանառային հարկով։ Այս տարի մինչև փետրվարի 20 անհրաժե՞շտ է կրկին դիմում ներկայացնել շրջանառային հարկ վճարող համարվելու համար, թե՞ պարզապես շարունակելու եմ իմ շրջանառության հարկային համակարգը 2026 թվականին ևս։ Շնորհակալություն!

Էվա․

Բարև Ձեզ։ Հեռախոսների վերանորոգումը աշխատում է որպես ֆիզ․ անձ միկրոձեռնարկատիրության դաշտում։ Ի՞նչ հարկեր պետք է վճարի և արդյո՞ք ապահովագրության 129 600 դրամը պարտադիր պետք է վճարի։

Սերգեյ․

Բարև Ձեզ: Ի՞նչ հարկային ռեժիմով կարող է գործել մարզասրահը (ֆիթնես): Արդյո՞ք կարող է գործել միկրոյի դաշտում: Եվ, եթե գիտեք, խնդրում եմ նշել՝ ի՞նչ առանձնահատկություններ ունի տվյալ տնտեսական գործունեությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Գոհար․

Հարգելի հաշվապահներ, նախկինում 1000+ կայքով կարողանում էինք տեսնել կազմակերպության վճարած դրոշմանիշայինները ըստ ամիսների, այժմ չեմ կարողանում գտնել, թաքսերվիսում սխալ պարտավորություն է ցույց տալիս, ի՞նչ տարբերակով կարող եմ համեմատել։

Հեղինե․

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգեք կողմնորոշվելու: Հայկական ընկերությունը ծառայություն է մատուցում ռուսական մի ընկերության, որի դիմաց ստանում է եկամուտ: Հետո մեկ այլ կազմակերպություն իրեն ծառայություն է մատուցում, որի դիմաց ինքն է վճարում: 2 ծառայաթյուններն էլ տարբեր են, իրար հետ կապ չունեցող: Ֆիրմայի գործունեությունը թույլատրում է երկուսով էլ զբաղվել :

Հարց 1. Շրջհարկով աշխատելու պարագայում հարկը հաշվարկելիս արդյո՞ք ճիշտ է նվազեցնել ծախսը:

2. Նվազեցման պարագայում հարկատեսակը նշանակություն ունի՞, այսինքն ԱԱՀ-ի դեպքում կարելի է, շրջհարկի դեպքում՝ ոչ:

Սվետլանա Սարգսյան․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել։ Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն գտնվում է ժամանակավոր դադարում հոկտեմբեր ամսից։ Մինչև փետրվարի 20-ը պիտի՞լրացնի 201 ձև և նորից 207-ը, քանի որ չգիտի, թե երբ է վերսկսելու։ Թե՞ միայն 201 ձևը։ Շնորհակալ եմ։

Վիկտոր․

Բարև Ձեզ։ Բջջային հավելվածների հրատարակության համար (Apple Store, Google Play) ո՞ր դասակարգիչը պիտի նշվի։ Այսինքն՝ եկամուտը ձևավորվում է օգտատերերի կողմից՝ հրատարակված հավելվածներին բաժանորդագրություններից։ Համապատասխան դասակարգիչը չգտա, հաշվարկներում նշել եմ՝ J62.01 Ծրագրային ապահովման մշակում

1․ Ճի՞շտ եմ նշել, թե ավելի լավ է փոխել J58.29.0 Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն։ Սա մոտ է, բայց “համակարգչային ծրագիր” և “հեռախոսային հավելված” մի քիչ տարբեր բաներ են։ Կամ միգուցե այլ տարբերակ կառաջարկեք։

2․ Ամեն դեպքում դա էական նշանակություն ունի՞։ Երկու դասակարգիչներն էլ շրջանառության հարկով են։ Արժե՞ փոխել։

Գոհար․

Կազմակերպությունը զբաղվում է մասնագիտացված շինարարական գործունեությամբ: 2025թ ՀՀ տարածքում իրականացրել է տվյալ գործունեություն, որի համար ըստ օրենսդրության պարտավոր էր գործուղում ձևակերպել, սակայն գործուղման գումարները ժամանակին չեն վճարվել: Կարո՞ղ է արդյոք 2026թ-ին վճարել։ Արդյո՞ք հարկային պարտավորություն կառաջանա այդ դեպքում։

Հապետ․

Անհատ ձեռնարկատերը զբաղվում է սալիկների արտադրությամբ և գտնվում է միկրոձեռնարկատիրական գոծունեության հարման ռեժիմում: Ունի նաև արևային կայան: Պարզվել է, որ այն ոչ թե ֆիզիկական անձով է, այլ ԱՁ-ով է և ավելցուկ էլ. էներգիայի գումարը ՀԵՑ -ից ստանալու համար պետք է դուրս գրվի հաշիվ: Արդյո՞ք հաշիվ դուրս գրելուց հետո ԱՁ -ն կմնա նույն հարկման ռեժիմում։

Հասմիկ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տեղեկացրեք՝ արտասահմանյան առցանց պարբերագրերի համար Freelance կարգավիճակով պատմություններ գրելու աշխատանքը ի՞նչ հարկատեսակի է դասվելու։ Ես որպես ի՞նչ պետք է գրանցվեմ և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։ Կարո՞ղ եմ գործել որպես ֆիզ․ անձ միկրոձեռնարկատիրության դաշտում։ Շնորհակալություն։

Սեդա.

Բարև Ձեզ, ԱՁ-ն զբաղվում է ձեռագործ խաղալիքների ու կախազարդերի արտադրությամբ ու վաճառքով (2025 թվականից), հարկեր չեն գանձվել, վճարել եմ միայն դրոշմանիշային վճարը, շրջանառությունը չի գերազանցում 1.8 մլն-ը։ Այս տարի լինելու՞ են փոփոխություններ, որ կազդեն իմ վրա, կամ արդյո՞ք շրջհարկի դաշտ մտնելու եմ:

Լիլիթ.

Բարև Ձեզ: ԱՁ-ն 2025թ.-ի մայիսին գնել է ՀԾ բազա՝ լինելով շրջանառության հարկ վճարող: Հուլիսից անցել է ԱԱՀ դաշտ: Արդյո՞ք շահութահարկում կարող ենք նվազեցնել դա, ու եթե այո որքա՞ն մասը:

Աննա Գրիգորյան․

Բարի օր, ես պատրաստվում եմ ձեռագործ գրքեր ստեղծել և պատվերով օնլայն վաճառք իրականացնել, ունեմ ժամանակավորապես դադարեցված ԱՁ։ Այս դեպքում միկրոձեռնարկատիրություն, առանց աշպատողների, ի՞նչ հավետվություններ են նախատեսվում` տարեկան մեկ անգամ, թե՞ եռամսյակով, բանկի քաղվածքը հաշվետվության համար բավարա՞ր է։

Արամ․

Առևտրային գործունեթյամբ զբաղվող ընկերությունը ՍՊԱ աշխատում է շրջանառության հարկի դաշտում 10%։ Խնդրում եմ ասեք՝ նշվածներից որո՞նք են համարվում հարկի նվազեցման գումարներ՝ ՀԴՄ սպասարկման, Վաճառքի ծրագրի վճար, Ապրանքի ձեռքբերման վճար Ընդհանուր մաքսային արժեք, Մաքսատան տերմինալի վճարչ, Մաքսազերծող ընկերության կատարած ծառայությունների վճար: Դրոշմանիշային վճարը կամ աշխատավարձը համարվու՞մ են նվազեցնեղ գումար: Կանխավ շնորհակալություն օնգության համար:

Հապետ.

Բարև Ձեզ, կոլեգաներ: Ընկերությունը, որը զբաղվում է բետոնի արտադրությամբ, ցանկանում է վաճառել իր բեռնատար (բետոնախառնիչ) ավտոմեքենան: Մնացորդային արժեքը զրո է: 2026թ-ի համար կարո՞ղ է ներկայացնել միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնելու դիմում և կատարել վերը նշված գործարքը։

Անի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հարցիս․ եթե ԱՁ-ն իր քարտից գնում է կատարել (անձնական), հիմա խանութն ասում է՝ կարող է հաշիվ դուրս գրել, արդյո՞ք դա անհրաժեշտ է։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով օնլայն տանից՝ ծախսեր չի կատարում։

Արթուր․

2019 թ-ի դեկտեմբերին ՀՀ եմ ներմուծել մեքենա, մաքսազերծել եմ նույն տարում ու այդ ստատուսով մնացել մինչև 2025 թ-ի դեկտեմբերին, մեքենան կանգնել է հաշվառման իմ անունով, ու այդ պահին նվիրատվություն եմ արել կնոջս, ինչի համար բացի հայտնի վճարներից գանձել են նաև 45 600 պետ տուրք։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ տուրք էր դա, ինչպե՞ս է հաշվարկվել այդ թիվը, որ մարմնից ճշտել և անհրաժեշտության դեպքում հետ ստանալ այդ գումարը, եթե 2020ից հետո երբեք մեքենա ձեռք չեմ բերել և չեմ վաճառել։ Նախապես շնորհակալ եմ։

Ռիմա․

Բարև ձեզ։ ԱՁ բացվել է նոյեմբերին և չի լրացվել որպես միկրոձեռնարկատիրություն, հունվարին նոր լրացրել եմ, սակայն ստացել եմ ծանուցում ՀՀ ՊԵԿ ռիսկերի վերլուծության վարչության կամերալ ուսումնասիրությունների բաժնից։ Ինձ կասե՞ք՝ ինչպե՞ս վճարեմ այդ պարտավորությունը, նոյեմբեր-դեկտեմբեր եղել է 140 000 եկամուտ, և ինչ որ հաշվետվություններ ևս սնհրաժե՞շտ է ներկայացնել, թե՞ ոչ։

Լիլիթ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն իրականացնում է պոլիէթիլենային խողովակների զոդման աշխատանքներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ դասակարգչի ընտրության հարցում և հուշեք, թե կարո՞ղ է արդյոք միկրո հարկման համակարգում աշխատել։ Նախապես շնորհակալ եմ։

Արսեն․

Բարև ձեզ։ ԱՁ-ն (1974թ-ից հետո ծնված) աշխատում է շրջանառության հարկով ՏՏ ոլորտում, չունի աշխատողներ։

1. Արդյո՞ք պետք է կատարել կենսաթոշակային կուտակային պարտադիր վճարում, և եթե այո, ի՞նչ ձևով է կատարվում հաշվարկը, արդյո՞ք կա վերին շեմ, որից հետո այլևս չի հարկվում։

2. Ձև 240 և 244 ե՞ն միայն տարեկան հաշվետվությունները: Ձև 244-ում 6-րդ և 8-րդ կետերում ի՞նչ պետք է լրացնել:

Լակա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ․ կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, ներմուծել է ձեռքի ժամացույցներ և նվիրել իր աշխատակիցներին և գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին։ Ինչպե՞ս ծախս ճանաչել, հարկվու՞մ է, թե՞ ոչ, կարո՞ղ եք նշել օրենքի հոդված։ Կանխավ շնորհակալ եմ։