22/10/2026

ՍՊԸ

Գոհար.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Անձը ցանկանում է բացել ՍՊԸ, որ զբաղվի մեքենաների վարձատվությամբ։ Կասե՞ք՝ արդյոք կարո՞ղ է գործել միկրոյով և ի՞նչ հարկային պարտավորություն ունի իր և աշխատողի համար։ ՍՊԸ ունենալու է դեռևս միայն տնօրեն։

Մելինե.

Հարգելի հաշվապահներ, ճի՞շտ է, որ շրջհարկի դաշտում աշխատող ՍՊԸ֊ն, որն ունի միՆչև 24 մլն շրջանառություն, պարտադիր չի, որ վարի հաշվապահություն, միայն հարկային հաշվետվություններն ու կադրային փ/թ֊երը բավական են։

Մաշա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե Ֆիզ. անձը 30.05 տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ, տարածքը հանձման ընդունման ակտով ՍՊԸ-ն ընդունել է հունիսի 4-ին։ Կարող եմ արդյո՞ք ես հունիսի հաշվետվությամբ ցույց տալ վարձավճարից առաջացած եկամտային հարկը՝ հիմք ընդունելով հանձման ընդունման ակտի ամսաթիվը։ Կանխավ շնորհակալություն։

Ալլա.

Հարգելիներ, եթե ՍՊԸ հունիս ամսին է բացվել՝ գրանցվել է պետռեգիստրում, բայց առայժմ գործունեություն չի ծավալել, աշխատելու է ԱԱՀ-ի դաշտում։ Պե՞տք է ներկայացվի 0-ական հաշվետվություն ԱԱՀ-ի, էլ ուրիշ ի՞նչ պետք է արվի մինչև գործունեություն ծավալելը։

Գոհար.

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է, հայտարարությունը տվել ենք շրջհարկի, բայց 1 օր անց դադարեցրել ենք։ Կասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և ֆինանսական խորհրդատվական կազմակերպություն է։

Արեն.

Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ ՍՊԸ բացելու համար ի՞նչ քայլեր է պետք անել։ Բոլոր քայլերը արել եմ՝ օնլայն գրանցել եմ ՍՊԸ, հաշվապահ չունեմ։ Պետռեգիստրում ասացին՝ հաշվապահը պետք է ներկայացնի հարկային դիմումը միկրոձեռնարկությունում աշխատելու համար։

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ֊ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա վարձակալական պայմանագիր, գիտեմ 10% եկամատային հարկ պետք է հաշվարկել և վճարել, իսկ գումարը վարձակալին կանխիկ վճարելիս` ինչ որ այլ փաստաթուղթ (ակտ) կա՞ ստորագրելու։

Երվանդ.

ՍՊԸ հիմնադիրը իրավունք ունի՞ արդյոք այդ ընկերությանը մատուցել հաշվապահական հաշվառման գծով խորհրդատվություն, թե՞ ոչ, և այդ խորհրդատվությունը լիցենզավորված գործունեություն է, թե՞ ոչ: ՍՊԸ-ի կողմից անհատույց իրացվող ապրանքների արժեքը արդյո՞ք ամբողջությամբ համարվում է եկամուտ։

Նառա.

Ցանկանում եմ բացել ուսումնական կենտրոն, որտեղ կլինեն դասապատրաստումներ՝ օտար լեզուների դասավանդում և այլ խմբակներ։ Խնդրում եմ ասեք՝ առաջին քայլը ի՞նչ պիտի անել, և նաև հարկերի մասով։ Ուզում եմ բացել ՍՊԸ-ով։ Նախապես շնորհակալ եմ։

Բելլա.

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել օնլայն վաճառքներով Վայլդբերրիզում։ Դրա համար ցանկանում եմ գրանցվել որպես ՍՊԸ և գիտեմ, որ պետք է աշխատեմ շրջհարկով։ Սակայն ինձ համար անհասկանալի է՝ ես ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Հաճախորդները լինելու են ոչ ՀՀ քաղաքացիներ։

Լևոն.

Խորհրդատվական ծառայություններ մատուցող, տարեկան 9-10մլն կանխատեսվող շրջանառությամբ գործունեությունը համարվու՞մ է արդյոք միկրոձեռնարկություն։ Ինչպե՞ս են հարկվում վերոնշյալները և ինչքանո՞վ է էական ձեռնարկատիրության տեսակը (Ա/Ձ/ՍՊԸ)։

Կարեն.

Բարև Ձեզ։ Ֆեյսբուքի գովազդները այսուհետ հարկվում են՝ ինչու՞ են գովազդատուները հարկվում, եթե փաստացի դա ծախս է համարվում, այլ ոչ թե եկամուտ, թե՞ դա Ֆեյսբուքն է հարկում և մեզանից է ստանում գումարը։ ՍՊԸ բացելու համար հարկավո՞ր է առանձին հասցե, թե՞ կարող է նաև բնակության հասցեն լինել։ Կխնդրեմ ասեք՝ թե ինչքա՚՞ն են ֆիքսված տարեկան վճարները։
Շնորհակալություն։

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։

Հայկ.

Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հիմնական միջոց (ավտոմեքենա) է վաճառել ֆիզ. անձին և դուրս է գրվել հաշիվ վավերագիր, որում ապրանքների նշանակման վայրը նշվել է գնորդի բնակության հասցեն, սակայն մոռացել ենք լրացնել մատակարարման եղանակը (պետք է նշվեր ինքնատեղափոխում): Սա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել: Եթե այո, ապա ինչպե՞ս ուղղել սխալը:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ալիքների հեռարձակման կամ ինտերնետ ծառայություն է մատուցում ֆիզ. անձ բաժանորդների, իսկ վճարումներն ընդունում է թել-սել կամ այլ վճարային համակարգով, եկամուտը ե՞րբ և ի՞նչ փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչել։ Ու եթե մինչ այժմ վճարը ստացել ենք կանխիկ և միանգամից ճանաչել հասույթ (դտ 2511, կտ6114), արդյո՞ք դա սխալ չի։ Թե՞ պետք էր յուրաքանչյուր ամիս բաժանորդների քանակով դեբիտորական պարտք ձևակերպել, հետո նոր ցույց տալ վճարումը։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

Արթուր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. ուրեմն ՍՊԸ-ի գործադիր տնօրենը ցանկանում է ավելացնել կանոնադրական կապիտալը, ներդնելով շարժական գույք՝ մարդատար ավտոբուս: Հիմա հարցս. պետռեգիստրում գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի և կա՞ն արդյոք այլ ընթացակարգեր այն կազմակերպելու համար։ Եվ ձևակերպումը ո՞նց է տրվում հաշվապահորեն։

Անի.

Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք՝ ցանկանում ենք ՍՊԸ բացել Հայաստանում, որը ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցելու ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որը Հայաստանում մշտական հաստատություն չունի: Հարց 1. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կկիրառվի՞ արդյոք։ Հարց 2. ՏՏ ոլորտի արտոնությունից կարո՞ղ ենք օգտվել, եթե աշխատակիցների թիվը լինի 1։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, 1. ինձ կարո՞ղ եք ՀՀ տարածքում գործուղման հրամանի ձև և վերադարձի հաշվետվության ձև ուղարկել կամ հղում տալ: 2. Եթե ՍՊԸ-ի տնօրենը նույն ինքը հիմնադիրն է, այլ աշխատակից չունի, ինչպե՞ս տեղեկանք գրել եկամուտների մասով բանկ ներկայացնելու համար: Ինչ-որ հատուկ ձև կա՞: Շնորհակալ եմ։

Մելինե.

Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ հիմադիրն ինչքա՞ն փոխառության պարտք կարող է տալ իր ՍՊԸ-ին, կա՞ն արդյոք սահմանափակումներ: Երաշխիքի համար է պետք և ՍՊԸ-ի հաշվին չեմ կարող գցել, արգելանք կա ՊԵԿ-ից: Կարո՞ղ է հիմնդիրը ֆիզ. անձով առանձին հաշիվ բացել և դրանով փոխանցել երաշխիքը և ինչպե՞ս նշել դրամարկղային գրքում։

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն կատարել է շուկայից ձեռքբերում՝ առանց փաստաթղթի, որի համար վճարել է 20 տոկոս եկամտային հարկ: Արդյո՞ք տվյալ ծախսը շահութահարկի հարկման բազայի որոշման ժամանակ կարելի է ներառել նվազեցնումների մեջ։