23/10/2026

ՏՏ

Արուս.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձն աշխատում է որպես ծրագրավորող և ուզում է ԱՁ բացել` դրսի կազմակերպությանն ազատ ժամանակ «ծրագրային ապահովման մշակում» ծառայություն մատուցելու նպատակով, հարկվելու է շրջանառության հարկով: Հիմա աշխատավարձը ստանում է դրամային քարտով, ԱՁ-ի ժամանակ ստանալու է արտարժույթով, արդյոք՝
– պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի,
– եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը,
– որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը,
– եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով,
– առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով:
Խնդրում եմ ձեր մասնագիտական կարծիքը:

Մարիաննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՀՀ-ում գործող ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցելու արտասահմանյան կազմակերպությանը։ Բացել եմ ԱՁ, աշխատելու եմ շրջհարկով (արդեն դիմումը տվել եմ), ինչպես նաև բացել եմ բանկային հաշվեհամար ԱՁ-ի համար, որը նշված է Taxservice-ում:

Արտասահմանյան կազմակերպությունը` բանկային հաշվեհամարին, ամեն ամիս ծառայության համար պետք է գումար փոխանցի:
Ցանկանում եմ իմանալ, այդ գումարը ինչպե՞ս է երևալու ծրագրում (եթե ՀԴՄ չունեմ), քանի որ եռամսյակային շրջհարկի հաշվետվության 16 կետում պետք է գրեմ այդ գումարի չափի 5%-ը:

Ես շրջանառության հարկի հաշվետվություն տալիս եմ ԱՁ-ի և ՍՊԸ-ի, բայց ՀԴՄ-ով եմ տեսնում շրջանառություն, իսկ ՏՏ ոլորտը չեմ արել, խնդրում եմ օգնել:

Շնորհակալություն:

Մարինե.

Ողջույն բոլորին։ Ունեմ ԱՁ, ծրագրավորող եմ։ 3 ամիս է ինչ բացել եմ ԱՁ-ն, աշխատում եմ 5% շրջհարկով։ Դեռևս աշխատողներ չունեմ, հետագայում` հնարավոր է։
Հարցս հետևյալն է. արդյո՞ք արժե դիմել ՏՏ հավաստագրի համար։ Ի՞նչ առավելություն կտա իմ դեպքում։ Եվ, եթե ես կարողանամ աշխատել որպես միկրո, այդ դեպքում արժե՞ հավաստագրի համար դիմել։
Նշեմ, եթե այս ամիս չդիմեմ, այլեւս չեմ կարող:

Նանո.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել. IT ոլորտում աշխատող կազմակերպությունն ունի 5 աշխատող, գործունեությունն ուղղված է հիմնականում ծառայությունների արտահանմանը, տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 մլն, արդյո՞ք համարվում է շրջհարկ վճարող, և զուգահեռ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալ եմ:

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցել արտասահմանյան գործընկերոջը՝ կայքի միջոցով։ Կայքում հնարավոր չէ նշել կազմակերպության բանկային տվյալները, նշել են հիմնադիրներից մեկի հաշվեհամարը։
Հիմնադիրը պետք է գումարը փոխանցի կազմակերպության բանկային հաշվեհամարին, նպատակ դաշտում գրելով, դուրս գրված ծառայության հաշիվ վավերագրի համարը։
Այս կերպով ճի՞շտ է կազմակերպվում հաշվապահական հաշվառման գործընթացը։
Շնորհակալություն:

Մարիաննա.

Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցված աշխատանքից դուրս գալ և զբաղվել ֆրիլանսինգով (ՏՏ ոլորտ), ինձ մի քանի հարց է հետաքրքրում:
1. Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես ինքնազբաղ անձ, եթե այո, ինչպե՞ս:
2. Որքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ փաստաթղթեր կամ հաշվետվություններ ներկայացնեմ:
3. Վճարված հարկերը ենթակա՞ են վերադարձման հիփոթեքային վարկի համար վճարված տոկոագումարների համար։ Խնդրում եմ տրամադրել հղում օրենքին։
Կանխավ շնորհակալ եմ։

Մարինե․

Ողջույն։
Մասնագիտությամբ վեբ ծրագրավորող եմ։ Աշխատում եմ ֆրիլանս տարբերակով։ Հաճախորդին պետք է, որ ես գրանցվեմ որպես ինքնազբաղված անձ։
1․ Դա հնարավո՞ր է ՏՏ ոլորտի վեբ ծրագրավորման ճյուղի համար։
2. Հնարավոր չլինելու դեպքում ալտերնատիվ տարբերակ կարո՞ղ է Ա/Ձ֊ն լինել։
3. Շրջհարկով կարո՞ղ եմ Ա/Ձ բացել, որքա՞ն է տարեկան շրջանառության սահմանաչափը և ի՞նչ կլինի եթե գերազանցվի այդ սահմանաչափը։
Շնորհակալ եմ տրամադրված ժամանակի համար։

Արուսիկ․

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․
ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով (ՏՏ ոլորտ)։ Ո՞ր տողում պետք է լրացնել ծառայությունից ստացված գումարը, և արդյո՞ք ծախս չեն կարող համարվել ստացված վարձակալության և կոմունալ բնույթի ծախսերը:

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՍՊԸ-ն ունի ՏՏ ոլորտի հավաստագիր և ծառայություններ է մատուցում կայքի միջոցով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին ու կազմակերպություններին։ Կայքը տալիս է ինվոյս կատարված ծառայության համար, որտեղ նշվում է միայն կազմակերպության անվանումը։
Արդյո՞ք այդ ինվոյսի հիման վրա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և այդ ինվոյսը կցել փաստաթղթերին։
Շնորհակալություն։

Հասմիկ․

Բարև Ձեզ։ ՀՀ֊ում գրանցված՝ ՏՏ ոլորտում գործող ընկերությունը արտասահմանի համար ծրագրավորման ծառայություններ մատուցելիս կարո՞ղ է ԱԱՀ չվճարել։

Տիգրան.

Ունեմ ԱՁ՝ ՏՏ ոլորտում: Աշխատողներ չկան, միայն ես եմ, աշխատանքս ֆրիլանս տարբերակով է։ Ինչպե՞ս կարող եմ ինքս իմ հարկերը վճարել։ Կարո՞ղ եք անհրաժեշտ գործողություններն ու քայլերը նկարագրող հղում տալ:

Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ՍՊԸ, որը իր գործունեությունը ծավալելու է ՏՏ ոլորտում։
Հարցեր.
1/ Արժե՞ արդյոք հենց այս տեսակը ընտրել:

2/ Ի՞նչ վճարներ են պետք կատարել բացելուց:

3/ Ի՞նչ պարտադիր վճարներ կան ՍՊԸ-ն բացելուց հետո, երբ դեռևս աշխատակիցներ չկան:

4/ Ի՞նչ ժամկետներում է տեղի ունենում ամբողջ գործընթացը:

5/ Նվազագույն ծախսերը ամսական ինչքա՞ն են այդ բացված ՍՊԸ-ն “սպսարկելու” համար /հարկեր, տուրքեր/:

6/ Ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացվեն ամեն ամիս, կամ որտե՞ղ կարող եմ գտնել ցանկը:

7/ ՏՏ ոլորտի համար ի՞նչ արտոնություններ են նախատեսված այս պահին:

Գրիշա.

Բարև ձեզ:

ՏՏ ոլորտի կազմակերպություն ենք, 260 ձև 0-ական տեղեկանք պետք է լրացնել։ Առաջին անգամ եմ այս ձևը լրացնում։ Կարո՞ղ եք հուշել լրացման անհրաժեշտ տողերը, և հարկավո՞ր է հանել «Ակցիզային հարկի» տեսակը լրացնելուց առաջ։

Շնորհակալ եմ։

Տիգրան․

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով։ Այս պահին մատուցում ենք տարբեր ծառայություններ, նաև ծրագրային ապահովման ծառայություն (ՏՏ)։ Հնարավո՞ր է, որ Ա/Ձ-ն ստանա հարկային արտոնություն ՏՏ-ով մատուցված ծառայությունների համար։

Արման․

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում: Կցանկանայի իմանալ՝
1. արդյո՞ք ՍՊԸ-ն է վճարելու եկամտային հարկը, և ի՞նչ գումարների մասին է խոսքը,
2. ի՞նչ չափով եմ շահութահարկ վճարելու ՊԵԿ-ին,
3. աշխատակիցների գրանցման համար ի՞նչ է հարկավոր, և ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ամսակա՞ն, թե՞ տարեկան կտրվածքով եմ կատարելու վճարները:

Էմմա.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք օգնել հասկանալ ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու և դրանից հետո հարկային արտոնություններից օգտվելու կարգը։

Եթե փորձ ունեք, խնդրում եմ կիսվել։

Կանխավ շնորհակալություն։

Անի.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ:

ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Աշխեն.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
IT ոլորտի Ստարտ ափ է, ունի հարկային արտոնություններ, դեռևս միայն անհատ ձեռնարկատիրոջ եկամտային հարկ է փոխանցվում, այլ շրջանառություն առկա չէ: Անհրաժե՞շտ է լրացնել դրամարկղային գիրք: Եթե այո, ապա ինչպե՞ս: