22/10/2026

ԱԱՀ

Կարինե.

Մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը 18 000դրամ, այդ թվում՝ առևտրային հավելագինը 2 000դր, ԱԱՀ՝ 3 000դր: Հունվարին կարի ֆաբրիկայից ստացվել է 100, իսկ փետրվարին 40հ. վերարկու: Յուրաքանչյուր վերարակուի գնման գինը 13 000դր. է` գումարած ԱԱՀ 20տոկոս: Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով: Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150հատ վերարկու: Վաճառքի հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ: Օգնեք որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրային հավելագնի բաշխման հաշվարկ, ձևակերպել ապրանքների ձեռքբերման և վաճառքի գործառնությունները մանրածախ առևտրում:

Կարինե.

Օգնեք ձևակերպել արտադրանքի վաճառքի հետ կապված գործառնությունները, որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը: Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք: Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000դր., գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել են դրամարկղ: Ապառիկ վաճառվել է 1 400 000դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ: Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000դրամ: Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսումները՝ փաթեթավորման նյութեր՝ 52 000դր., աշխատավարձ փաթեթավորող բանվորներին՝ 150 000, տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000դր., ներառյալ` ԱԱՀ, գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60000դր., գումարած` ԱԱՀ:

Արուս.

Բարև Ձեզ: ՊԵԿ-ի հրամանագրով կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված։ Հրամանի ամսաթիվը 24.09.21 է, բայց ինձ ծանուցվել է երեկ։ Նշվում է, որ հետին ամսաթվով ուղղեմ հաշվետվությունները և վճարեմ ԱԱՀ։
Ուզում եմ հասկանալ` փոխկապակցված են դառնու՞մ ՊԵԿ-ի հրամանի հիման վրա, և արդյո՞ք նորմալ է, որ 2 ամիս ուշացրել են ծանուցումը։ Ի՞նչ քայլեր խորհուրդ կտաք անել այս իրավիճակում։

Անի․

Բարի օր: Հարգելի հաշվապահներ, հաշիվ ենք ստացել հոկտեմբեր ամսվա վերջ, բայց քանի որ աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով, հաստատել ենք նոյեմբերի 1-ով: Հարցս հետևյալն է. ԱԱՀ հաշվետվության մեջ պակասացնում ենք հոկտեմբերի՞ց, թե՞ նոյեմբերից։ Եվ ինչպե՞ս է դա արվում։ Շնորհակալ եմ։

Սամվել․

Հարգելի գործընկերներ, բանկը օվերդրաֆտի միջնորդավճար է պակասեցրել կազմակերպության հաշվից, առանց հաշիվ ներկայացնելու։ Արդյո՞ք այս գումարը արտացոլում ենք ԱԱՀ հաշվարկի մեջ՝ ստացված ծառայություններ տողում։ Շնորհակալություն նախապես։

Կարինե.

Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և կատարել ձևակերպումներ: Դաշնամուրի գործարանը փայտամշակման կոմբինատից ձեռք է բերել փայտանյութ դաշնամուր պատրաստելու համար: Ըստ մատակարարի հարկային հաշվի ստացվել է 150 խորանարդ մետր փայտնայութ, 1խոր. մետրի գինը՝ 20 000դր. գումարած ԱԱՀ, տեղափոխման արժեքը 150 000 + ԱԱՀ: Տրանսպորտային կազմակերպությունը կատարել է երկաթգծի կայարանից մինչև պահեստ տեղափոխման ծառայություններ, որոնց համար ներկայացրել է 60 000դրամի հաշիվ + ԱԱՀ՝ 20%, բեռնման բեռնաթափման համար բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ՝ 40 000դրամ:

Անի.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ ԱԱՀ-ի դաշտում։ Արտերկրի կազմակերպությունից ստացել է հաշիվ։ Առաջանում է արդյո՞ք ԱԱՀ 20%, քանի որ մենք գյուղատնտեսական գործունեություն ենք իրականացնում, իսկ այն ազատված է ԱԱՀ-ից:

Անի.

Նոր բացված ՍՊԸ-ն ԱԱՀ-ով է աշխատելու և դեռ գործունեություն չի իրականացրել: Հիմա միայն տնօրենն է գրանցված, հնարավո՞ր է եկամտային հաշվարկի մեջ աշխատավարձը 0 գրել, թե՞ խնդիր կարող է առաջանալ հետո:

Անի.

Հարգելի հաշվապահներ ջան, եթե ԱԱՀ աշխատող ենք, բեռնափոխադրությամբ ենք զբաղվում: Ասվում է, որ հարկային հաշիվ կարող ենք չգրել: Արդյո՞ք դա վերաբերվում է նաև հաշիվ վավերագիր (ծառայությունների մատուցման, աշխատանքներ կատարման), հաշիվներ դուրս գրմանը նույնպես:

Հայկ.

Հարգելի կոլեգաներ, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը, շահութահարկի հաշվետվության 8-րդ ձևում չբաշխված շահույթը սխալմամբ գրվել է կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվենք:

Անի.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ԱՁ ԱԱՀ-ով է աշխատում և բեռնափոխադրմամբ է զբաղվում ՀՀ-ՌԴ: Ուզում եմ իմանալ` ԱԱՀ ի՞նչ զրոյական արտոնություններից կարող է օգտվել: Կանխավ շնորհակալ եմ:

Լիլյա.

Ստորև բերված տվյալների հիման վրա որոշել և ձևակերպել իրացված արտադրանքի ինքնարժեքը, արտադրանքի վաճառքից ճանաչված հասույթ, հասույթի ճշտգրտում կապված իրացված արտադրանքի վերադարձման հետ, իրացված և վերադարձված արտադրանքին վերաբերող ԱԱՀ գումարները, արտադրանքի վաճառքի ֆինանսական արդյունքը: Կազմակերպությունը հաշվետու եռամսյակում առաքել է գնորդին 350 միավոր արտադրանք: Արտադրանքի միավորի ինքնարժեքը կազմել է 2 000դրամ, իսկ բացթողնման գինը առանց ԱԱՀ 3 000դրամ: Տարբեր հիմնավորված պատճառներով գնորդը հետ է վերադարձրել 50միավոր արտադրանքը:

Կարինե.

Օգնեք հաշվարկել ոչ նյութական ակտիվի ամորտիզացիան օգտակար ծառայության բոլոր տարիների համար, ձևակերպել ակտիվի դուրսգրման, մուտքագրման, ամորտիզացիայի գործառնությունները: Ձեռք է բերվել արտոնագիր, որի արժեքը 760 000 է, ներառյալ` ԱԱՀ, գումարը վճարվել է հաշվարկային հաշվից, օգտակար ծառայությունը՝ 10տարի, ամորտիզացիան հաշվարկվել է գծային եղանակով, օգտակար ծառայության ժամկետի ավարտին արտոնագիրը դուրս է գրվել կազմակերպության հաշվեկշռից:

Անուշ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը ներկրել է սալիկ, որի համար վճարել է ԱԱՀ: Սալիկները պահեստում կոտրվել են, կարո՞ղ է խոտան ճանաչել, և ի՞նչ ընթացակարգով է իրականացնելու:

Նանո.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել. IT ոլորտում աշխատող կազմակերպությունն ունի 5 աշխատող, գործունեությունն ուղղված է հիմնականում ծառայությունների արտահանմանը, տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 մլն, արդյո՞ք համարվում է շրջհարկ վճարող, և զուգահեռ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալ եմ:

Նանո.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը գովազդային ծախսեր է կատարել, կասե՞ք` ինչ հարկ է գոյանալու այս պարագայում, և արդյո՞ք հնարավոր է հաշվանցել ԱԱՀ-ն ամբողջությամբ:

Անի.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն հունիսին ներմուծել է ապրանք Պարսկաստանից և արտահանել այն նույն օրը ՌԴ։ ԱԱՀ-ի հետվերադարձի դիմում է ներկայացվել և վերադարձվել է մի մասը միայն։ Այլ գործարք չի կատարվել։ Հուլիսի 1-ից փոփոխություններ տեղի ունեցան օրենսգրքում։ Որքանով որ հասկացել եմ օրենսգիրքը` պետք է երրորդ եռամսյակի ուսումնասիրությամբ վերադարձվի նաև մնացած մասը։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ձեր փորձով:

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է ՀՕ 30 հոդվածին, փոխկապակցված անձ: Եթե ֆիզ. անձը մի առևտրային կազմակերպության հիմնադիրներից մեկն է 70% բաժնեմասով, մեկ այլ կազմակերպությունում կարո՞ղ է հանդես գալ 15%-ով, և արդյո՞ք չի ընկնի ԱԱՀ-ի դաշտ:

Աննա.

1. Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով և զբաղվում է հիմնականում աշխատանքների կատարմամբ, ունենք ձեռքբերումներ, որոնք օգտագործվել են տվյալ աշխատանքներում՝ ինչպե՞ս փաստթղթավորենք, որ գնումները կատարվել են տվյալ աշխատանքի իրականացման համար: Արդյո՞ք պահեստի շարժ կա և, եթե այո, ապա ինչպե՞ս ցույց տանք, որ տվյալ ապրանքը օգտագործվել է այդ աշխատանքում։
Ունենք ԱԱՀ-ի դեբետային մնացորդ, կխնդրեմ ասել՝ ինչպե՞ս կարող եմ այդ գումարը հետ վերադարձնել կամ վճարել հարկեր, եթե հնարավոր է, կամ տարեվերջում ի՞նչ կարող ենք անել այդ գումարը։
2. Եթե դադարեցնում է գործունեությունը ԱԱՀ-ի դեբետը ի՞նչ է լինում, ինչպե՞ս կարող ենք հետ վերադարձնել։
Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք որքան հնարավոր է մանրամասն: Կխնդրեմ ասել նաև որքա՞ն գումար կարող է ՍՊԸ-ն տրամադրել ներկայացուցչական ծախսերի համար, կա՞ արդյոք սահմանափակում։

Անի․

Բարև Ձեզ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, նույն տարում, երբ բացվել է ԱՁ, նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Չիմանալով հանդերձ, որ ԱԱՀ դաշտում ենք, հաշիվներ ենք դուրս գրել ու հիմա, մոտ 16 միլիոն գումարի հաշիվ կա դուրս գրված: Հնարավո՞ր է այդ հաշիվները ծախս ցույց տալ, կամ բողոքարկենք, որ տեղյակ չենք եղել օրենքի նման կետին։ Անելանելի վիճակում ենք:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նոր բացված ԱՁ-ի համար դեռ որևէ հայտարարություն չեմ տվել, թե որ հարկային դաշտում պետք է գործի, ու դեռ հարկային կայքում էլ գրանցված չի եղել, և անմիջապես փակել եմ ԱՁ-ն, ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնել արդյո՞ք պետք էր, ու եթե չեմ տվել դա խնդիր կառաջացնի՞: