26/10/2026

անկանխիկ

Екатерина.

Здравствуйте. Армянское ООО оказывает услуги физическим лицам. Часть оплат проходит через кассу, а часть поступает на расчетный счет. Многие платежи, поступившие на р/с мы идентифицировать не можем. Можно ли ООО на НДС выписывать налоговый счет в конце отчетного периода на общую сумму таких платежей на физическое лицо без указания удостоверения личности?

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՀԴՄ կիրառման մասին օրենքում նշվում է, որ եթե ուղևորափոխադրման ժամանակ վաճառվում են տոմսեր, ապա կարելի է ՀԴՄ չկիրառել, ապա այդ դեպքում վարորդը գումարը հավաքում է իր մոտ, օրվա վերջում մուտքի օրդերով գումարը մուտքագրում դրամարկղ, իսկ այս դեպքում արդյո՞ք կիրառվում են կանխիկ գործարքների սահմանափակումները։
Կանխավ շնորհակալ եմ։

Արտակ․

Եթե ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրություն և սեփական արտադրանք է մատակարարում խանութներին՝ դուրս գրելով հաշիվ վավերագիր, արդյո՞ք կարելի է գումարը կանխիկ ստանալ։

Արմեն․

Բարև Ձեզ։ Մատուցում ենք օնլայն խորհրդատվական ծառայություններ (և իրավաբանական անձանց, և ֆիզ․ անձանց)։ Երբեմն ֆիզ․ անձ հաճախորդները չեն ցանկանում տրամադրել անձնագրային տվյալները՝ հաշիվ դուրս գրելու համար։ Այս դեպքում պե՞տք է ՀԴՄ կիրառել։ Եթե այո՝ ֆիզիկական ՀԴՄ սարք, թե՞ օնլայն ՀԴՄ։ Անկանխիկի օրենքում նշվում է, որ խորհրդատվական ծառայությունների վճարները կատարվում են անկանխիկ ձևով։ Այսինքն՝ եթե վճարումը կատարվում է քարտով կամ այլ վճարային համակարգով, կարո՞ղ ենք ՀԴՄ կիրառել, թե՞ ոչ։ Շնորհակալ եմ նախապես։

Սերգեյ․

Բարև Ձեզ: Ծառայության մատուցման համար նոր սերնդի ՀԴՄ-ն՝ ակտիվացված ՊՈՍ-ով, բավարա՞ր է, թե՞ անհրաժեշտ է նաև այլ անկանխիկ վճարման միջոց. օրինակ, երբ դուրս է գրվում հաշիվ, և հաճախորդը ցանկանում է տեղում այդ միջոցով կատարել վճարում: Կա՞ արդյոք նման օրենսդրական պահանջ: Կանխավ շնորհակալ եմ:

Քրիստինե․

Բարև բոլորին: Եթե ԱՁ-ն եվրո պատուհանի պատվեր է վերցրել Ֆիզիկական անձից, պատվերի գումարը կարո՞ղ է ԱՁ-ի տերը տերմինալով մուտք անի ԱՁ-ի հաշվին տվյալ մարդու անուն ազգանունով: Դա կանխիկ գործարք կհամարվի՞, թե՞ ոչ:

Սերգեյ․

Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզիկական անձին 300 000 դրամի քարածուխ է վաճառվել և հաշիվ վավերագիր է դուրս գրվել, ֆիզիկական անձը կարո՞ղ է կանխիկ վճարել, թե՞ բանկային փոխանցում է անելու:

Ինեսսա․

Արդյո՞ք կարող է ՍՊԸ-ն դրամարկղից ելք փոխառության տրամադրում կատարել, կամ փոխառության վերադարձի մուտք կատարել դրամարկղ, ինչպես նաև աշխատավարձի վճարում կատարել դրամարկղից։ Եվ կա՞ արդյոք սահմանաչափ կանխիկացում անելու։

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձի համար ապրանքներ պետք է մատարկարվի, հարկային հաշվով, բայց նախօրոք կանխիկ վճարում է կատարել 93 000 դրամ, որի դիմաց տրվել է կանխիկ մուտքի օրդեր, որի նպատակ դաշտում նշվել է կանխավճար մարտարկարվող ապրանքի դիմաց: Հարց՝ արդյո՞ք դա օրենքի խատում չի, քանի որ 300 000 դրամը չի գերազանցում: Կանխավ շնորհակալ եմ։

Վահագն․

Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել․ ֆիզ. անձը հենց իր ԱՁ-ի հաշվեհամարին ցանկանում է գումար մուտք անել, և այդ գումարը ոչ թե կանխիկ հասույթի մուտք է, այլ պարզապես իր գրպանից գումար, որով ցանկանում է ԱՁ-ի պարտավորություններ վճարել, քանի որ ԱՁ-ի կանխիկ և բանկի մնացորդները չի բավարարում։ Կխախտի՞ անկանխիկ օրենքը, եթե միանգամից գումարը մուտք անի ԱՁ-ի հաշվին, թե՞ պետք է գցի իր անձնական հաշվեհամարին, հետո մուտք անի ԱՁ-ի հաշվին։ ԱՁ-ն հարկվում է շրջանառության հարկով և դրամարկղի գիրք չունի։

Հայկ․

Բարև Ձեզ: Գիտեմ, որ տերմինալով կատարված վճարումը համարվում է անկանխիկ: Օրինակ՝ տնօրենը տերմինալով ընկերությանը պատկանող հեռախոսի վարձն է վճարել, որը ձևակերպել եմ դտ 52131 – կտ 228: Հիմա 228 հաշվի պարտքը պետք է մարել՝ վճարելով տնօրենի բանկային հաշվեհամարի՞ն: Նշեմ, որ ընկերության դրամարկղում գումար չկա: Շնորհակալություն։

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ծանո՞թ եք Onepay համակարգին, ուզում եմ հասկանամ՝ այդ ծառայության միջոցով գումարը որ նստում է բանկային հաշվին, անկանխիկ ՀԴՄ պե՞տք է տպվի, թե՞ ոչ, այս պարագայում խոսքը վերաբերվում է Տեխ. զննման կայանին, կանխավ շնորհակալ եմ:

Վահագն․

Բարև Ձեզ։ Հետաքրքիր է, եթե ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյով կամ շրջ. հարկով, իր կանխիկ ստացված հասույթները պարտադիր պե՞տք է մուտք անի իր բանկային հաշիվ մի քանի օրը մեկ, թե՞ կարող է միայն որոշ վճարումներ կատարելու համար մուտք անի բանկային հաշիվ։ Եվ եթե պարտադիր չէ, ապա բանկային հաշիվ մուտք արվող կանխիկ գումարի սահմանափակում կա՞, օրինակ չպե՞տք է գերազանցի 300 000 դրամը։ Օրինակ, ԱՁ-ն պետք է կատարի վարկի վճարում, որը գերազանցում 300 000 դրամը, կամ պետք է վճարի ապրանքի ձեռք բերման համար, կարո՞ղ է օրինակ մուտք անել բանկային հաշիվ միանգամից կանխիկ 500 000 դրամ վճարումներ կատարելու համար։ Ոնց հասկանում եմ՝ ԱԱՀ-ով չհարկվող ԱՁ-ի վրա չի տարածվում դրամարկղային գործառնության մասին օրենքը։ Իսկ անկանխիկ օրենքը իմ բերված օրինակով մի քիչ անհասկանալի է։

ԱՁ-ն որը չունի դրամարկղի գիրք, քանի որ ԱԱՀ-ով չի հարկվում, այլ աշխատում է շրջ. հարկով, եթե իր վաճառքներից ստացված կանխիկ գումարի մի մասը մուտք անի իր բանկային հաշվին հենց բանկում, ոչ թե վճարային տերմինալի միջոցով, այդ գործարքը կհամարվի կանխի՞կ, թե՞ անկանխիկ։ Եվ կա՞ ինչ որ գումարային սահմանափակում։

Մարիամ․

Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ POS terminal ունենալու համար պարտադի՞ր է 274 ձևը լրացնելը, թե՞ միայն բանկում դիմում գրել ՀԴՄ-ի անկանխիկը ակտիվացնելու համար։ Եվ ո՞ր բանկից խորհուրդ կտաք օգտվել POS-ի համար։ Նոր սերնդի ՀԴՄ է։

Հարգելի հաշվապահներ, տերմինալով հաշվի համալրումը արդյո՞ք անկանխիկ է համարվում: ԱՁ, ով աշխատում է շրջհարկով, կարո՞ղ է օրվա վերջում դրամարկղում հավաքված գումարը, որն առաջացել է մանրածախ առևտրից, տերմինալի միջոոցով փոխանցի ԱՁ-ի բանկային հաշվին և հաշվից էլ փոխանցի մատակարարների հաշվին:

Գագիկ․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ծառայության համար ստացել է գումար՝ ԱՄՆ դոլարով, պարտավորությունները կատարելուց հետո ցանկանում եմ օգտագործել մնացած գումարը։ Այլ հաշվեհամարի չեմ կարող փոխանցել (ներառյալ իմ անձնական հաշվին)։ Այսինքն կարող եմ միայն կանխիկացնել, որից առաջանում են լրացուցիչ ծախսեր։

– դոլար կանխիկացնելու դեպքում բանկը պահում է 1%
– իսկ դրամի վերածելուց բանկի տոկոսադրույքը բավականին ցածր է

Գումարը պլանավորում եմ օգտագործել դոլարով՝ արտասահմանից գնումներ կատարելու համար։

– ԱՁ հաշվից դոլարով կանխիկացնելու դեպքում պետք է մուտք անեմ այլ դոլարային հաշվի՝ կորցնելով 1%
– Դրամով կանխիկացնելու դեպքում առաջանում է կրկնակի փոխանակում, երբ մուտք անեմ այլ հաշվի

Կասե՞ք, խնդրում եմ, թե ինչու չեմ կարող ուղղակի փոխանցել իմ անձնական դոլարային հաշվին։

Հովհաննես․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց ունեմ՝ արդյո՞ք ճիշտ է, որ ՍՊԸ բանկային հաշիվներից ելքագրվող գումարների համար պետք է ներկայացնել հաշվետվություն, թե դրանք ինչի համարեն ծախսվում, և եթե այո ապա, ո՞ր հաշվետվության ձևի մասին է խոսքը և ի՞նչ պարբերականությամբ պետք է իրականացվի։

Վահագն․

Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Անհատ Ձեռնարկատերը, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, ԱՁ-ի հետ չկապված իր անձնական ծախսերի համար իրավունք ունի՞ խանութի կանխիկ գումարից գումար վերցնել կանխիկ, թե՞ դա էլ կդիտվի անկանխիկ գործառությունների մասին օրենքի խախտում։

Հարութ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզ. անձից, արդյո՞ք պայմանագրի սկիզբ է համարվում հարկային մարմնում հատարարագրման օրը, և վարձավճարը կարող եմ վճարել ամբողջ տարվանը դեկտեմբեր ամսին և հանձնել հաշվետվություն միայն այդ ամսվա համար, թե՞ պետք է ներկայացնել զրոյական հաշվետվություն մյուս ամիսների համար, և կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն վարձավճարը ֆիզ անձին վճարել կանխիկ։

Ալմաստ․

Բարև ձեզ։ Նոր բացված ՍՊԸ-ն խանութ է կարո՞ղ է ապրանք գնելիս վճարել կանխիկով, և էլեկտրոնային դրամարկղի գրքում ելքի օրդեր պետք է ձևակերպել։

Հարութ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ ԱՁ-ն կարո՞ղ է իր բանկային հաշվին եղած դրամը կամ արտարժույթը փոխանցել այլ անձի բանկային հաշվին կամ տալ արտարժույթով փոխառություն՝ փոխանցելով օտարերկրյա բանկային հաշվին այդ անձի և հետ ստանալ այդ գումարը կանխիկ մաս մաս։

Թամարա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ եթե ես ՍՊԸ եմ ներկայացնում, ունեմ դրամարկղի գիրք, բայց չեմ վարում կանխիկ գործարքներ չունենալու պատճառով, 2024թ․ հուվարի 1-ից հայտ պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային գիրք հաստատելու համար, թե՞ ոչ, և հայտի ներկայացման ժամկետն ասեք, խնդրում եմ: Շնորհակալություն։

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ցանկանում է զբաղվել երեխաներին լեզուների դասավանդմամբ։ Կարո՞ղ է արդյոք դիմել հարկային տեսչություն և ստանալ միկրոձեռնարկատիրության արտոնագիր։ Ընդհանրապես հաշվետվություններ տալու պարտավորություն ունի՞։ Եթե այո՝ ի՞նչ հաշվետվություն։

ՀԴՄ-ի կարիք ունի՞։ Եթե ՀԴՄ չի օգտագործվում, հաշիվ դուրս գրելու պահանջ կա՞։ Եթե չկա պահանջ, հաճախորդի պահանջի դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել, և ամենակարևորը ուսուցման վճարը կարո՞ղ է առձեռն ստանալ, թե՞ պետք է ստանա անկանխիկ եղանակով, բանկային փոխանցմամբ։

Եվ միկրոյի արտոնագիր ֆիզ. անձի տրամադրվում է 1 տարվա՞ համար։ Այսինքն, օրինակ, եթե արտոնագիրը տրամադրվի դեկտեմբերի 18-ին, մինչև ե՞րբ այն ուժի մեջ կլինի։