23/10/2026

աշխատաժամանակ

Անժելա.

Հարգելի կոլեգա, ուսուցիչը աշխատում է համատեղությամբ, հիմնական դպրոցում 18 ժամ, մյուս դպրոցում 10 ժամ, տաբելի մեջ քանի՞ ժամ պետք է գրվի աշխատաժամանակը: Շնորհակալություն:

Նարեկ.

Հարգելի հաշվապահներ և կադրային գործի մասնագետներ, որո՞նք են աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու հետևանքները: Կա՞ արդյոք տուգանք, որքա՞ն է այն, կա՞ն արդյոք այլ հետևանքներ: Շնորհակալություն:

ԱՆԻ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասել, թե նույն գործատուի մոտ համատեղությամբ մեկ այլ պաշտոնում աշխատելու դեպքում ժամային ի՞նչ սահմանափակում կա:

Արման.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. եթե աշխատողները աշխատում են հերթափոխով (3 օրը մեկ է կատարվում հերթափոխությունը` 2 աշխատողով), ընդ որում շաբաթական 40 ժամից ավել չեն աշխատում, ուղղակի օրական 8 ժամից շատ են աշխատում` 10 ժամ, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե 8 ժամից ավել են աշխատում, արդյո՞ք կրկնակի վճարման խնդիր է առաջանում: Կազմակերպությունը զբաղվում է առևտրով: Նախօրոք շնորհակալություն:

Արման.

Բարև ձեզ: Դա շատ շտապ է. աշխատողը ՍՊԸ աշխատում է 5 ժամ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով: Ես կարո՞ղ եմ պայմանագրում նշել ժամավճար 1ժ – 420 դրամ (420-24.4% = 317 դրամ առձեռն): Ես պարզապես լավ չեմ հասկացել օրենքի մեջ նշված հոդվածը: Ըստ այդ հոդվածի 25 ժ. աշխ. գրաֆիկով աշխատելու դեպքում նվազագույն ժամավճարը սահմանվում է 300 դրամ: Ես ճի՞շտ հասկացա:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ:
Շնորհակալություն:

Lilit.

Բարև ձեզ,

ես ունեմ հարց` կապված ոչ լրիվ աշխատաժամանակի հետ:

Հոդված 141: Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է`
3) հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով:

Հիմա կցանկանաի իանալ` ոչ լրիվը դա քանի՞ օր կամ ժամ է և հղիության ո՞ր ամսվանից է գործում:

Շնորհակալություն:

Ազնիվ.

Եթե աշխատողը գրաֆիկով է, ու հունվարի 28-ը իր գրաֆիկով աշխատանքային օր է ընկել, բայց հունվարի 17-ից գնացել է արձակուրդ, հարցս հետևյալն է` ո՞նց լրացնեմ տաբելի մեջ, որ ճիշտ լինի` հունվարի 28-ը փակ դնեմ, թե՞ ուղղակի ա տառը գրեմ: Խնդրում եմ օգնեք` շատ շտապ է:

Ազնիվ.

Հարցս տաբել լրացնելուն է վերաբերվում.
եթե աշխատողը տոմսավաճառ է, ով գրաֆիկով է աշխատում, գնում է արձակուրդ, նրա պարտականությունները հրամանով վերապահել եմ գանձապահին և նշել եմ, որ գանձապահը աշխատի տոմսավաճառի գրաֆիկով մինչև աշխատակցի վերադառնալը
տոմսավաճառը աշխատում է 10-ից 17-ը, իսկ գանձապահը 9-ից 17-ը, ես սովորաբար գանձապահին տաբելում դնում եմ 7 7 7 7 7 5, իսկ տոմսավաճառին 6 6 փակ փակ 6 6 փակ փակ 6 6 փակ փակ, այսպիսի հաջորդականությամբ, քանի որ տոմսավաճառը աշխատում է 2 օր և 2 օր հանգստանում, իսկ գանձապահը սովորական վեցօրյա է:

Ես մտածում եմ գանձապահին տաբելում այդ ընթացքում դնեմ 7 7 1 1 7 7, այդպես ամեն շաբաթ մինչև աշխատակցի վերադառնալը: Խնդրում եմ պատասխանեք` այդպես ճի՞շտ կլինի:

Աստղիկ.

Բարև Ձեզ,
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:
Արդյո՞ք տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, եթե նախօրյակը ուրբաթ օր է, իսկ տոնական կամ հիշատակի օրը` երկուշաբթի:
Կանխավ շնորհակալ եմ,
Աստղիկ

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել.
Կազմակերպությունը ունի մաքրուհի, նա աշխատում է օրը 2 ժամ: Ինչպե՞ս պետք է նրան գրանցել և ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարել: Եթե նվազագույն աշխատավարձի օրենքում նշված է 450 դրամ զուտ ախատավարձ (24 ժայմա շաբաթի դեպքում), այսինքն 600 դրամ ներառյալ հարկերը, կարո՞ղ եմ այդ 2 ժամը հաշվել 1 200 և համապատասխանաբար բազմապատկել ամսվա մեջ նրա աշխատած օրերով: Սակայն այդ դեպքում նրա ընդհանուր վարձատրությունը կազմում է ավելի քիչ, քան նվազագույն աշխատավարձը: Ինչպե՞ս անել: Կանխավ շնոհակալություն:

Gnel.

Արդյո՞ք աշխատանքային տեսչության ստուգումների ակտում արձանագրվում են ներքո խախտումներից.

ա) տաբելների սխալ լրացում;
բ) աշխատանքային գրքույկի սխալ լրացում;
գ) աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների խախտում:

nara.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատում եմ Հ/Ծ-ով, տաբելը հանելուց ամեն անգամ բերում է մնացած աշխատողներին, ովքեր չեն աշխատում, ինչպե՞ս անեմ, որ միայն աշխատողների անունները լինեն: Կանխավ շնորհակալություն:

Անուշ.

Բարև Ձեզ: Երեխայի հետծննդյան արձակուրդից հետո արդեն աշխատում եմ: Երեխան դեռևս կուրծք է ուտում: Աշխատավայրում աշխատաժամանակի առումով ունե՞մ արդյոք արտոնություններ, կարո՞ղ եմ շուտ տուն գնալ կամ ուշ գալ աշխատանքի:

N..

Եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր, և վճարվում է ըստ հաճախելության և համապատասխանաբար հարկվում, հիմք հանդիսանու՞մ է լրացված տաբելը ըստ բացակայած օրերի տնօրենի ստորագրությամբ, թե՞ որոշակի այլ հիմքեր պետք է կցել:

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ ՀՀ ԱՕ-ի 147-րդ հոդվածի ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Փաստորեն, եթե մարտի 8-ը տոնական օր է, ապա մարտի 7-ին տաբելում պետք է նշվի ոչ թե 8, այլ 7 ժամ, և եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ստացվում է, որ մարտ ամիսն ունի 20 աշխատանքային օր և 159 աշխատանքային ժամ, իսկ ապրիլ ամիսն ունի 21 աշխատանաքային օր և 167 աշխատանքային ժամ: Խնդրում եմ ինձ ասացեք` ես ճի՞շտ եմ ամեն ինչ հասկացել:

Հարություն.

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու համար: Եթե վարչական տուգանք, ապա արդյո՞ք հետո պարտադիր պետք է վերականգնվեն տաբելները: Տաբելի վարումը մեր կազմակերպության համար այնքան բարդ ու աշխատատար է և միևնույն ժամանակ` անիմաստ, քանի որ աշխատողները անհարգելի բացականեր չեն ունենում, անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր ամիս նույն աշխատավարձն են ստանում, որ համաձայն ենք վարչական տուգանք վճարել տաբել վարելու փոխարեն: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Արուսյակ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ բացատրեք տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ: Օրինակ, աշխատում ենք 2 օր 12 ժամով ցերեկը, հետո 1 օր հանգիստ, այնուհետև` 2 օր 12 ժամով գիշերային հերթափոխ, մեկ օր` հանգիստ: Ինչպե՞ս ձևակերպել ամսվա վերջում գիշերային ժամերը և արտաժամերը:

Տիգրան.

Բարև Ձեզ: Եթե աշխատող պետք է ընդունվի աշխատանքի համատեղության կարգով, ինչքա՞ն նվազագույն աշխատավարձ կարող ենք գրել և պայմանագրում աշխատանքային շաբաթվա մեջ քանի՞ ժամ կարող ենք գրել: Շնորհակալություն:

Լուիզա.

Տաս տարի է, ինչ որպես դասախոս աշխատում եմ ԲՈՒՀ-ում, որը համարվում է իմ հիմնական աշխատավայրը: Միևնույն ժամանակ ԲՈՒՀ-ի և մշակույթի տան ղեկավարների գրավոր համաձայնությամբ համատեղության կարգով աշխատում եմ նաև որպես խմբակավար, շաբաթվա երկու օրերին երկուական խմբի հետ 14:30-ից մինչև 18:00-ն ըստ կազմված գրաֆիկի:

Պարտավո՞ր եմ արդյոք բացի իմ պարապմունքների օրերից գտնվել մշակույթի տանը հաստիքային հիմնական աշխատողների նման: Արդյո՞ք ճիշտ է վերջիններիս պահանջը իմ հանդեպ` գտնվել մշակույթի տանը պարապմունք չունեցած օրերին:

Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Ա.Ս.

Ողջույն:

Խնդրում եմ, օգնեք ճիշտ ձևակերպել: Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ.-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ, խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):

Նաիրա.

Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը աշխատել որոշ աշխատողների համար հնգօրյա, մյուսների համար վեցօրյա աշխատանքային շաբաթով, և արդյո՞ք այդ հարցը պետք է կարգավորվի գործատուի ներքին իրավական ակտով: Կանխավ շնորհակալություն:

Գագիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը ձևակերպելու համար պե՞տք է արդյոք կնքվի աշխատանքային պայմանագիր: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում: Իսկ աշխատավարձը կարելի՞ է գրել օրինակի համար 20000 դրամ, իսկ աշխատանքային թերթիկում էլ նշել աշխատած քիչ օրերի թիվը: