26/10/2026

ավտոտեխսպասարկում

Արմինե․

Բարև Ձեզ։

Էլեկտրական մեքենայի լիցքավորման ծառայությունը ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոլվացման ավտոմատ համակարգը։

Շնորհակալություն։

Անուշ․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։

1. Եթե աշխատակիցը գրանցված աշխատող է և ունի նաև վարձակալությամբ տրված բնակարան, կարո՞ղ է հայտարարագիր լրացնի միայն վարձակալության համար

2. Այլ տրանսպորտային սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում, չներառված ուրիշ խմբավորումներում, որը գտնվում է մարզում, կարո՞ղ է աշխատել միկրոյով

Hapet.

Համաձայն 12 հունիս 2024թ “Հարկային օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեությունը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Արդյո՞ք ավտոմեքենաների ինքնուրույն լվացման կետերը (լվա ինքդ), որտեղ ավտոմեքենաները լվացվում են ոչ հարկ վճարողի կողմից, ներառվում են “Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում” տնտեսական գործունեության դասակարգման G 45.2 խմբի մեջ, մասնավորապես G 45.20.4 ՝ Ավտոմեքենաների լվացում, փայլեցում, ներկում և այլ համանման ծառայություններ, ենթախմբի մեջ: Հարկ եմ համարում նշել, որ ավտոմեքենաների ինքնուրույն լվացման կետերում ինքնուրույն լվացվում են նաև այլ իրեր և առարկաներ (գորգեր, կենցաղային իրեր, հեծանիվներ և այլն), որոց մասով կարող է կիրառվել նաև տնտեսական գործունեության այլ դասակարգիչ:

Գարեգին․

Բարի երեկո։ Կխնդրեի պարզաբանել՝ ավտոտեխսպասարկումը (ԱՁ-ով, շրջանառությունը մոտ 1,5 մլն դրամ տարեկան), կարո՞ղ է մնալ միկրոձեռնարկատիրության մեջ, թե՞ պետք է պարտադիր տեղափոխվի շրջհարկով հարկման դաշտ։ Նախապես շնորհակալություն։

Անահիտ․

Բարև։ Խնդրում եմ պատասխանեք․ ընկերությունը վաճառում է ավտոմեքենա։ Հետագայում կատարում ենք ավտոպահեստամասերի սպասարկում անվճար։ Օրենքով նշվում է, որ տվյալ դեպքում անհատույց ապրանքը չի հարկվում, իսկ էլ․ փաստաթուղթ պե՞տք է գրվի, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Վահագն․

Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը, բացի ավտոմեքենաների վերանորոգումից, կատարում է նաև յուղի փոխարինում և վաճառք և նաև որոշ պահեստամասերի վաճառք։ Ճիշտ կլինի՞ յուղի վաճառքի համար նշել G47.30.3, իսկ պահեստամասի վաճառքի համար G45.32.0 դասակարգիչները և եթե ոչ՝ ի՞նչ դասակարգիչ նշել հաշվետվություններում։

Վահագն․

Միկրոյի դաշտում աշխատող ավտոտեխսպասարկման ծառայություններ մատուցող ԱՁ-ն կարո՞ղ է պետական հիմնարկի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր և դուրս գրել հաշիվ վավերագիր։

Օրենքի նախագիծ կա՞, որ միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ավտոտեխսպասարկման կետերը շուտով չեն կարող աշխատել միկրոյի դաշտում, և եթե կա նախագիծ, հաստատման դեպքում ե՞րբ ուժի մեջ կմտնի։

Վահագն․

Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը ավտոմեքենայի յուղի վաճառքի և փոխելու դեպքում, ո՞ր դեպքում պետք է վճարի բնապահպանական վճար։ Ինձ ասում են, եթե թափոններ չեն առաջանալու, ապա բնապահպանական հարկի խնդիր չի առաջանա, ի՞նչ է նշանակում թափոններ չեն առաջանա, դա հին յուղի կուտակու՞մն է, թե մեկ այլ բան։ Եվ ավտոտեխսպասարկման կետը իրավունք ունի՞ ընդհանրապես ավտոմեքենայի փոխված հին յուղը վաճառել։ Ավտոտեխսպասարկման կետը աշխատում է միկրոյի դաշտում և գտնվում է Երևան քաղաքից դուրս։

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկմամբ։ Միկրոձեռնարկատիրության հաշվետվության 256 ձևում լրացվելու է “ծառայությունների մատուցում” տողը, թե՞ “աշխատանքների կատարում” տողը։

Վահագն․

ԱՁ-ն գրանցել եմ որպես Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, պետռեգիստրում։ ՀԴՄ գրանցման հայտում 101 ձևում գործունեության տեսակը տվել եմ ավտոտեխսպասարկման կայան, քանի որ ուրիշ կետ չկար, կամ պետք է նշեյի այլ։ Հիմա ՊԵԿ-ի էջում Անհատական տվյալներ էջում լիցենզավորվող ոլորտներ բաժնում հայտնվել է գրություն. Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 100տոկոս: Արդյո՞ք դա նշանակում է, որ իմ գործունեության համար լիցենզավորման պահանջ կա։ Բայց ես գիտեմ, որ այդպիսի պահանջ չկա։

Վահագն․

Բարև Ձեզ։ Միկրոյի դաշտում աշխատող ԱՁ-ն ավտոտեխսպասարկման կետում ծառայություն է մատուցում և ապրանք է վաճառում։ Հասցեն Երևանից դուրս է: Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե ցանկանում եմ շարունակել աշխատել միկրոյի դաշտում, ես կարող եմ հաշիվ վավերագիր դուրս գրել միայն ծառայությունների մատուցման համար, իսկ ապրանքի վաճառքի համար վավերագիր չեմ կարող դուրս գրել։

Mariam.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան, ԱՁ-ով ավտոտեխսպասարկման կետ ենք ուզում բացել (Вулканизация), հետագայում նաև վարձակալված տարածքում ուզում ենք պահեստամասերի վաճառք իրականացնենք, միկրոձեռնարկատիրությամբ կարո՞ղ ենք աշխատել, թե՞ ոչ։ ԱՁ-ն իր գործունեությունը իրականացնելու է մարզում, շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդներով օգնեք։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։

Վահագն.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարցի պատասխան է հետաքրքիր. եթե ավտոտեխսպասարկման կետը վաճառում է նաև ապրանք, օրինակ՝ մեքենայի սպասարկման հետ միասին կատարում է յուղի փոխարինում՝ սպասարկման կետից վաճառվող յուղով կամ ընթացքային մասերի փոխարինում, որոնց վաճառքը կատարվում է սպասարկման կետում։ Սպասարկման կետը աշխատում է միկրոյի դաշտում և գտնվում է մարզում՝ Երևան քաղաքից դուրս։ Հիմա հարց. այլ կազմակերպության մեքենաների սպասարկման համար պե՞տք է դուրս գրվի հաշիվ վավերագիր, ես պե՞տք է դուրս գրեմ 1 հաշիվ վավերագիր ծառայությունների մատուցման և 1 հաշիվ վավերագրի ապրանքի վաճառքի համար, թե՞ այս դեպքում դուրս է գրվում է 1 հաշիվ վավերագիր, և նաև միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը գիտեմ որ չի կարող դուրս գրել ապրանքի վաճաքի համար հաշիվ վավերագիր, իսկ սպասարկման համար կարող է։ Ինչպե՞ս վարվել։

Վահագն.

Բարև Ձեզ։ Տեխսպասարկման կետը աշխատելու է միկրոյի կամ շրջհարկի դաշտում։ Ավտոտեխսպասարկման կետում կատարվելու է նաև յուղի փոխարինում, եթե յուղը վաճառվելու է տեխսպասարկման կետում, ուրիշ ի՞նչ հարկ կառաջանա (ակցիզային, բնապահպանական)։

Վահագն․

Բարև Ձեզ։

Ավտոտեխսպասարկման կետը բացի մեքենաների տեխզննումից և վերանորոգումից վաճառում է նաև յուղ և որոշ նյութեր մեքենայի սպասարկման համար։ Ենթադրենք՝ մեքենայի յուղի փոխարինման ժամանակ կատարվում և յուղի վաճառք և յուղի փոխարինման ծառայություն, 1 ՀԴՄ-ո՞վ պետք է տպվի միանգամից յուղի և սպասարկման ընդհանուր գումարը։ Շրջհարկով հարկման դեպքում պե՞տք է առանձնացվի այդ ապրանքի վաճառքը և սպասարկման գումարը տարբեր դրույքաչափերով հարկման համար։

Անահիտ․

Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ զբաղվող Ա/Ձ, որ չունի աշխատող, տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, հանդիսանում է սոցիալական վճար վճարող։ Ա/Ձ աշխատում է միկրոյով։

Հասմիկ.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն ավտոտեխսպասարկում է իրականացնում (ոչ մետաղադրամով), աշխատում է միկրոյով։ Այժմ ցանկանում է համակարգչային խաղեր բացել՝ ոչ մետաղադրամով, և տվյալ սրահում վաճառել պատրաստի սառը սուրճ և ուտելիքներ։ Արդյոք հնարավո՞ր է շարունակել միկրոհամակարգում աշխատել, եթե ավտոտեխսպասարկում է, խաղեր և հանրային սնունդ։

Sort.

Գյուղական համայնքում, տանս կից ունեմ ավտոտնակ, որը ցանկանում եմ վերափոխել «Լվա ինքդ»-ի, ինձ ո՞վ կասի իմ կողմից կատարվելիք գործողությունների շղթան և հերթականությունը: Շնորհակալություն:

Հայկ․

Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ ջան: Ես գրանցել եմ Ա/Ձ 2019թ.-ին, մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ եմ, հիմա կանգնել եմ փաստի առաջ, քանի որ չհասցրեցի միկրոձեռնարկատիրության հաշվետվություն ներկայացնել, իսկ ես չեմ ցանկանում լինել ԱԱՀ հարկ վճարող, վաստակածս գումարով հազիվ եմ հոգում ընտանեկան և կոմունալ ծախսերը: Ասեք, խնդրում եմ, ինչպե՞ս վարվեմ ես այս խնդրի հետ կապված, ի՞նչ լուծումներ կառաջարկեք: Կանխավ շնորհակալություն:

Կարինե.

Ա/Ձ է, ավտոլվացման կետ ունի։ Հունվարի մեկից հարկայինով գրանցված է միկրոձեռնարկատիրություն: Հնարավո՞ր է նույն գործունեության հասցեով գրանցել նաև մատնաքաշի և լավաշի արտադրություն, և ինչպե՞ս ներկայացնել գործունեության տեսակը հարկայինով (հանրային սնու՞նդ, թե՞ այլ ձևով)։