22/10/2026

հարկեր և տուրքեր

հաշվապահական ծառայություններ

Հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների կարող եք ծանոթանալ Accountant.am կայքի “Գտնել հաշվապահական ընկերություն” բաժնում։ Նշված ընկերությունների հետ կապվելով՝ կարող եք ստանալ հաշվապահական խորհրդատվություն Ձեր բիզնեսի վերաբերյալ։

Մանրամասն

Գրիգոր․

Պատրաստվում եմ զբաղվել գրաֆիկ դիզայնով արտասահմանյան շուկայում։ Աշխատելու եմ ինքնուրույն, օնլայն, տնից։ ԱՁ գրանցելու դեպքում ի՞նչ հարկային վճարներ պետք է նախատեսեմ։ Շնորհակալություն։

Աննա․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ընկերություն ենք, ստանում ենք ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից վիտուալ ծառայություններ, որի համար մեզ հաշիվ է գրվում, համապատասխանաբար մենք էլ ինքնահաշիվ ենք գրում։ Ինձ հետաքրքիր է՝ բացի կրկնակի հարկման երկրների միջև համաձայմանգրերից, անհրաժե՞շտ է նաև կոնկրետ կազակերպության ռեզիդենտության տեղեկանքը, որպեսզի ոչ ռեզիդենտ շահութահարկի մասով նվազեցում կատարվի, և եթե ունեք Slack, AWS (Ամազոն) ընկերության հրապարակային ռեզիդենտության տեղեկանքները, խնդրում եմ կիսվել։

Արամ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում վաճառքից, կարո՞ղ է արդյոք գնման արժեքից պակաս արժեքով վաճառել, և մաքսազերծման ժամանակ մուծված ԱԱՀ-ն հաշվանցվում է։

Գևորգ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ հարցիս պատասխանեք : ՍՊ ընկերությունը զբաղվում է շորերի արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկի դաշտում։ Ուզում ենք արտահանել Մոսկվա, այս դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում և ի՞նչ փաստաթղթավում է անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն։

Белла.

Добрый день! Подскажите, пожалуйста, я собираюсь готовить кондитерские изделия на заказ на домашней кухне при статусе ИП. Я так понимаю – это входит в понятие общественное питание, мне будет необходимо платить налоги с оборота в конце года? И будет необходимо приобрести кассовый аппарат? И я собираюсь нанять одного работника, какой процент от его зарплаты нужно будет платить в качестве налога?

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։ Կազմակերպությունը ՌԴ քաղաքացում վաճառել է ավտոմեքենան, որը որպես արտահանում է ձևակերպվել, իսկ “транзитная декларация” փաստաթղթի մեջ գործարքի գումարը նշվել է ՀՀ դրամով։

Հարց 1․ Դա նորմա՞լ է

Հարց 2․ Ներմուծման ժամանակ, եթե բնապահպանական հարկ է վճարվել, պե՞տք է բնապահպանական հաշվետվություն ներկայացնեմ։

Հայկ.

Բարև Ձեզ։ Անձը ցանկանում է փոքրիկ բիզնես սկսել, մասնավորապես՝ զբոսայգում հոթ-դոգ, ֆրի, պոպկորն պատրաստել և վաճառել։ Այս գոծունեությունը արդյո՞ք հանրային սնունդ է, ի՞նչ հարկատեսակով կաշխատի, և ճիշտ է ԱՁ բացելը, թե՞ ՍՊԸ։ Եվ արդյո՞ք լիցենզիա հարկավոր է։ Խնդրեմ ուղղորդել։

Անի.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Բժշկական սարքավորումների ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկի դաշտում, եթե իհարկե շրջանառությունը չի գերազանցում սահմանված 115.մլն.

Ընկերություն՝ «ԹԻ ԸՔԱՈՒՆԹ» ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Իսրայելյան 37 1/1
Հեռախոս՝ 011408608
Էլ․ փոստ՝ look@taccount.am
Ծառայության անվանում՝ հաշվապահություն
Ծառայության նկարագրություն՝ «Թի Ըքաունթ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։ «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն տրամադրում է տարբեր ծառայություններ՝ հաշվապահական, ֆինանսական, աուդիտորական, ինչպես նաև հարկային և մարդկային ռեսուրսների ոլորտի խորհրդատվություն ավելի քան 200 ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ, ինչպես նաև արտասահմանյան ներդրումով հաճախորդ ընկերությունների և մոտ 500 անհատ ձեռնարկատերերի: Գործընկերների գործունեության ոլորտները բազմատեսակ են՝ ներառյալ արտադրական, շինարարական, ներմուծման/արտահանման, առևտրային/ոչ առևտրային, ՏՏ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, և այլն: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր բոլոր գործընկերներին և երաշխավորում ենք մեր կողմից մատուցված ծառայությունների որակը։

Աստղիկ․

Հարգելի հաշվապահներ, Ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ն 2019, 2020, 2021թ. համար շահաբաժին է տվել 2022թ. հունիսին և վճարել է 5 տոկոս հարկ։ Հիմա ուզում եմ շահաբաժին տալ նաև մինչև 2019թ. տարիների համար, ես պե՞տք է ցույց տամ եկամտային հարկի հաշվարկում և արդյո՞ք նորից հարկ պիտի վճարեմ։ Կանխավ շնորհակալություն։

Ալինա․

Ողջույն, նախագծերի ղեկավար եմ, ցանկանում եմ ԱՁ բացելու միջոցով ՏՏ ընկերությանը ծառայություն տրամադրել, որի տարեկան շրջանառությունը չի անցնում 10 մլն տարեկան։ Ուզում էի իմանալ՝ պետ․ ռեգիստրում ի՞նչ ծառայության տակ պետք է գրանցեմ, կարո՞ղ եմ միկրոբիզնեսի տակ լինել ու ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։

Արմինե.

ԱԱՀ-ով աշխատելիս, շահութահարկը հաշվարկելուց ակցիզային հարկը հանվու՞մ է նոր հաշվարկվում։ Իրացման շրջանառություն՝ ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտ՝ դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները։

Մարի.

Բարև Ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Տնօրենը գրանցված է 2022թ. հոկտեմբերի 6-ից, 20 ժամ շաբաթական տևողությամբ, գործունեություն դեռ չի իրականացրել: Ձև 189 պե՞տք է ուղարկել Եթե այո, ո՞ր տողերը լրացվի, որքան աշխատավարձ հաշվարկվի, երևի ժամավճար կհաշվարկվի, և որքա՞ն հարկեր կգոյանան: Շնորհակալ եմ նախապես: Հավելեմ նաև, որ տնօրենը աշխատում է դպրոցում, որպես ուսուցչուհի:

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է Ռուսաստանի դաշնությունում պայմանագիր կնքելու դեպքում որպես Ա/Ձ, կիսաթանկարժեք քարեր և այլն մշակելու և արտահանելու դեպքում ի՞նչ պայմաններով է գործելու հարկային դաշտը։

Բաբկեն.

Բարև Ձեզ։ Երևանում ցանկանում եմ փոքր գործունեություն վարել՝ Game Zone բացել: Ա/Ձ եմ գրանցվելու և աշխատող չեմ ունենալու: Կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակներով պետք է հարկվեմ, արդյոք հնարավո՞ր է միկրոյի դաշտում գործել: Պե՞տք է ՀԴՄ սարք:

Մարիամ.

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձը 2021 թվականին ընկերությանը պարբերաբար մատուցել է խորհրդատվական ծառայություն՝ առանց պայմանագրի։ Անձը ենթադրել է, քանի որ գումարը ստանում է բանկային փոխանցումների միջոցով (20 000 դոլար) և գործարքի մյուս կողմը հանդիսանում է իրավաբանական անձ, հարկերը վճարելու է ընկերությունը, բայց բանկային հաշիվների ստուգումից հետո պարզել է, որ գումարները փոխանցվել են ոչ թե ընկերության բանկային հաշվից, այլ փոխանցումները իրականացրել են ֆիզիկական անձանց կողմից։ Արդյո՞ք անձը կարող է այս իրավիճակում որևէ ձևով ազատվել հարկային պատասխանատվությունից։ Գրանվցելու դեպքում և 2021թ. պարտավորությունները կատարելու դեպքում, արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կիրառել հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածը կամ ենթարկել քրեական պատասխանատվության ապօրինի ձեռնարկատիրության համար։ Շնորհակալություն։

Սուրեն․

Բարև Ձեզ, նման հարց ունեմ։ Ֆիրման ԱԱՀ վճարող է։ Հիմնադիրը ներդրում է արել կանոնադրական կապիտալում անշարժ գույքի տեսքով։ Հիմա ֆիրման ուզում է այդ գույքը անհատույց տրամադրի հիմնադրին։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում այս դեպքում, հոդված էլ կասե՞ք՝ նայեմ։

Սուսաննա.

Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը իր հողատարածքի վրա կառուցում է շենք,  որի համար ունի նախագիծ և կատարել է համապատասխան վճարում։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ է այդ գումարը  շահութահարկի հաշվարկում որպես ծախս ներառնել։ Ցանկացած պատասխանի դեպքում խնդրում եմ հղումը։

Շնորահալություն:

Լիանա.

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն պետք է դադար տա։ Աշխատող չունի, շրջանառությունը 0 է։ Զրոյական հաշվետվեւթյուններից բացի հարկային պարտավորություններ կա՞ն՝ սոց. 5000, եկ․ 5000 և դրոշմանիշային։ Հարկատեսակը կա՞պ ունի։

Սվետա.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն զբաղվելու է IT ոլորտում ծառայության մատուցմամբ, 115 մլն չի գերազանցելու շրջանառությունը, դեռ մի հոգի է, բայց հետագայում սպասվում է աշխատողի ներգրավվում։ Կասե՞ք, արդյոք օֆիսային տարածք անհրաժեշտ է, և ի՞նչ հարկեր են գոյանում։ Նախապես շնորհակալ եմ։

Քրիստինա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ՍՊԸ-ի մեքենաների համար ու ստացել են հարկային հաշիվ, որտեղ բացի ԱԱՀ-ից կա նաև բնապահպանական հարկ 1-% չափով։ ՀԻմա դա պետք է վճարի՞ ՍՊԸ-ն։ Ավելացնեմ, որ ՍՊԸ-ն չի հանդիսանում բնապահպանական հարկ վճարող։

Նարեկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք ՀՀ ռեզիդենտ ֆիզ. անձի համար առաջանում են հարկային պարտավորություններ, եթե անձը բանկային ավանդի տոկոսներ է ստանում այնպիսի երկրից, որտեղ ավանդի տոկոսը համարվում է չհարկվող եկամուտ։ Իսկ եթե արտերկրից ստացվող եկամուտը արտերկրում հարկվել է 10 տոկոս, արդյո՞ք վճարված հարկերը նվազեցնում ենք եկամտից և մնացած գումարը հարկում 21 տոկոսով, թե՞ պետք է վճարված հարկերը նվազեցնել վճարվելիք հարկից։ Կանխավ շնորհակալություն։

Շուշանիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է հիմնական միջոցի օտարման և ձեռք բերմանը: Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է տրանսպորտային միջոց, այնուհետև ձեռք է բերում այլ տրանսպորտային միջոց, ի՞նչ տեսակի հարկային պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի համար, և ի՞նչ հաշվետվություններ և հաշիվներ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն հարկային մարմին։ Նշեմ նաև, որ առք ու վաճառքը կատարվում է ֆիզիկական անձի հետ: