22/10/2026

հարկեր և տուրքեր

1. Մեծ Բրիտանիայում 1784 – 1811թթ գոյություն ուներ գլխարկների հարկ, որը գանձվում էր գլխարկ գնելու ժամանակ: Հենց սկզբից էլ այս հարկը դարձավ վիճաբանության առարկա` ո՞ր գլխածածկերն են համարվում գլխարկ, այդ պատճառով 1804թ-ից սկսած բոլոր գլխածածկերից այս հարկը գանձվում էր, իսկ 1811թ-ին վերացվեց:

 

 

Մանրամասն

Անի.

Բարև ձեզ։ Կասե՞ք` այժմ ինչքա՞ն պետտուրք է գանձվում Ա/Ձ բացելուց, և հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկով հարկվել։ Եվ ո՞րն է նախընտրելի` շրջանառության հարկը՞, թե՞ եկամտայինը։ Շնորհակալություն։

Արմեն.

Ցանկանում եմ բացել ԱՁ իմ անունով և պետք է զբաղվեմ Կարիերայի ուսուցումներ անցկացնելով և Աշխատանքի տեղավորման գործունեությամբ։ Կարո՞ղ եք ինձ տեղեկացնել, թե նման գործունեություններ իրականացնելու համար ինչպիսի հարկատեսակներ պետք է վճարեմ։

Գայանե.

Բարև ձեզ: Անհատը, ով գրացված չէ որպես ԱՁ, սակայն մատուցում է որոշակի ծառայություն X կազմակերպությանը, ինչպե՞ս պետք է կազմակերպի հարկման գործընթացը, եթե կազմակերպության հետ ունի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն հարկերի վճարման համար պատասխանատուն տվյալ անհատն է:

Պավել Հ.

Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:

Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:

Շնորհակալություն:

Բարև ձեզ: Մենք ուզում ենք խնամքի և զարգացման կենտրոն բացել: Ի՞նչ պետք է բացենք` ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ վճարող պետք է լինենք: Ո՞ր տարբերակը ավելի ձեռնտու կլինի: Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՕ հոդված 44-ի` հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին: Արդյո՞ք շահութահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում “հարկային տարին” կհաշվարկվի հաշվարկի ներկայացման օրվանից:

Համլետ Ղ.

Բարև ձեզ, ուզում եմ մեքենա ներկրել արտերկրից, գալու է մինչև Երևան կոնտեյներով, ի՞նչ ժամանակահատվածում պետք է արվի այդ մեքենայի մաքսազերծումը և ե՞րբ է այդ դեպքում մուծվում մեքենայի շահագործման գույքահարկը, հնարավո՞ր է արդյոք դա հետո մուծել։ Կանխավ շնորհակալություն։

Մարիամ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերը ֆիզ. անձից տարածք և մեքենա վարձակալելու դեպքում (անհատույց) հարկային պարտավորություն առաջանու՞մ է:

Անի Գ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Ունեմ ԱՁ, ցանկանում եմ բացել լեզուների կենտրոն: Ինչպե՞ս է հարկվելու կենտրոնը և ինչպե՞ս է ցույց տալու իր եկամուտը, պե՞տք է ինձ արդյոք ՀԴՄ: Կանխավ շնորհակալ եմ:

Արման Մ.

Խնդրում եմ ինձ պարզաբանել` եթե ֆիզիկական անձը վաճառում է իրեն սեփականության իրավունքով պատկանող բազմաբնակարանային շենքում հասարակական նշանակության ոչ բնակելի տարածք, նա առք ու վաճառքից հետո հարկային պարտավորություն ունենում է, թե՞ ոչ:

Նաիրա Չ.

ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, և կատարում իր հարկային պարտավորությունները, մայիս ամսին նոր համատեղ գործունեության պայմանագրով կնքել է պայմանագիր, որը չի գերազանցում 10 000 000 դրամը: ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջհարկով, եթե ոչ, ի՞նչ պետք է անել:

Սոնա Խ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, եթե դժվար չէ, պատասխանեք հետևյալ հարցիս: Ես վարում եմ շինարարական կազմակերպության հաշվապահություն: Ընկերությունը պայմանագիր է կնքել 3 ամսով շինարարություն անելու համար: Գրանցել եմ 4 հոգի աշխատողներ: Մոտ 15 օր աշխատելուց հետո պատվիրատուի հետ անհամաձայնություններ են առաջացել, և գործը դադարեցվել է: Այդ 15 օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, բայց գումար չի փոխանցվել: Աշխատողներին աշխատանքից ազատել եմ: Հիմա հաջորդ քայլով ինչ պետք է անեմ: Այդ 15 օրվա համար բացի եկամտային հարկից շրջանառության հարկ պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ, եթե աշխատանքների դիմաց ոչ մի գումար չի տրվել: Կանխավ շնորհակալություն:

Ալինա Ռ.

Բարև ձեզ: 4 տարի առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում, դիմում եմ գրել պարտադիր կուտակայինից հրաժարվելու համար: Այժմ ունեմ ԱՁ, բացի ինձանից այլ աշխատող չունեմ և վճարում եմ կենսաթոշակային 5 000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` այժմ օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար:

Գրիգոր Ս.

Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում. վաճառել եմ սեփական բնակարանս, այնուհետև գնել նորը և նորից ուզում եմ վաճառել, անցել է մոտ 6 ամիս, հարկ վճարելու՞ եմ, թե՞ ոչ:

Կարինե Ա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է արտասահմանում գտնվող ՀԿ-ի նախագահի անձնական հաշվին գումար փոխանցել, դա արդյո՞ք հարկային պարտավորություն չի ենթադրում Հայաստանում:

Անմոռուկ.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն, որը շրջանառության հարկ վճարող է, իրականացնում է գործունեության տարբեր տեսակներ: 2018թ-ի երկրորդ եռամսյակում դուրս է գրել ապրանքների և արտադրանքների մատակարարման հաշվարկային փաստաթուղթ` ծառերի, թփերի, տնկիների: Ո՞վ կարող է ինձ հուշել` այդ հաշվարկային փաստաթղթի մասով ինչպիսի՞ հարկ պետք է հաշվարկեմ` 0% որպես գյուղատնետասական արտադրանք, 3.5% որպես արտադրություն, թե՞ 5% որպես ապրանքի վաճառք` առանց ձեռքբերման նվազեցման: Հստակ հիմնավորված` օրենքի հղումներով տեղեկություններ տրամադրելու համար շատ շնորհակալ կլինեմ: