24/10/2026

շահաբաժին

Սյուզի․

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասացեք՝ նշվածներից ո՞ր դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին, եթե այն գործում է ՝ 1. Ընդհանուր հարկման 2. Շրջհարկի 3. Միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում:

Իմ իմացությամբ նշվածներից միայն 1. Ընդհանուր հարկման դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին: Խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը:

Ռոզա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Կազմակերպությունը կարո՞ղ է դրամարկղի մնացորդից հիմնադրին շահաբաժին վճարել քարտային հաշվին փոխանցման միջոցով, և դա կհամարվի՞ արդյոք անկանխիկ գործարք: Գումարը գերազանցում է 300 000 դրամը: Կանխավ շնորհակալություն։

Արեգա․

Հարգելի փորձառու հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց, որի համար ակնկալում եմ ձեր ճիշտ պատասխանները.

ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՊԸ-ն (որն ունի մեկ մասնակից) 2018-2021թ գործունեության արդյունքներով չբաշխված շահութը կազմել է 155 մլն դրամ: 2022թ․ կազմակերպությունը ընդունել է որոշում բախշման ենթակա շահույթի գումարը վճարի միակ մասնակցին: Ընկերությունը կարողացել է վճարել 103 500 000 դրամ միակ մասնակցին և դրա 5%-ը՝ 5 175 000 դրամ եկամտային հարկ բյուջե:

Հարց 1. Կարո՞ղ է ընկերությունը 2022թ․ արդյունքներով մնացած գումարը ճանաչի որպես հիմնադրին պարտք.

Հարց. 2 Կարո՞ղ է ընկերությունը շահաբաժնի վճարումից առաջացած և վճարված եկամտային հարկը՝ 5 175 000 դրամը բյուջեից ետ ստանա 2022թ. դեկտեմբեր ամսին: Ինչպե՞ս է դա կատարվում: Խնդրում եմ արձագանքեք։

Աստղիկ.

2022թ. հունիսին, որպեսզի դրամարկղի մնացորդը նվազեցնեմ, անցած տարիներին չտրված շահաբաժին եմ տվել հիմնադրին, բայց շահաբաժնի գումարը քիչ էր քան կուտակված շահույթը: 2022թ. 6 ամսվա կտրվածքով հաշվարկել եմ հարկվող շահույթ, ավելացրել կուտակված շահույթին և վճարել շահաբաժին, հաշվետվության մեջ ներկայացրել և վճարել 5 տոկոս: Հասկանում եմ, որ սխալվել եմ: Խնդրում եմ ձեր օգնությունը, բացի փոխառություն ձևակերպելուց ուրիշ ի՞նչ ձևով կարող եմ շտկել սխալս:

Աստղիկ․

Հարգելի հաշվապահներ, Ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ն 2019, 2020, 2021թ. համար շահաբաժին է տվել 2022թ. հունիսին և վճարել է 5 տոկոս հարկ։ Հիմա ուզում եմ շահաբաժին տալ նաև մինչև 2019թ. տարիների համար, ես պե՞տք է ցույց տամ եկամտային հարկի հաշվարկում և արդյո՞ք նորից հարկ պիտի վճարեմ։ Կանխավ շնորհակալություն։

Ռուբ.

Բարև ձեզ։ Ընկերությունը ցանկանում է հայտարարել շահաբաժին։ Ընկերությունը ունի 2 000 000 շահույթ, այդ գումարը պետք է հարկե՞լ 5%-ով և հիմնադրին վճարել 1 900 000, թե՞ պետք է վճարել 2 000 000-ը և հարկային պարտավությունները ընկնեն ՍՊԸ-ի վրա։

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ին և մինչև այժմ շահաբաժին չի վճարել ընկերության հիմնադրին։ Կարո՞ղ է արդյոք հիմնադիրների որոշման հիման վրա 2020 և 2021 թվականների շահույթից հայտարարվել շահաբաժին, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ 2020-ին ընկերությունը գործել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ գործում է շրջ․ հարկի դաշտում։ Եթե հնարավոր է հայտարարել շահաբաժին, ապա երկու տարիների համար էլ պետք է հաշվարկվի 5%-ը, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Լիլիթ.

Սպը-ն աշխատում է շրջ․ հարկի դաշտում, նախագծերի վաճառաքից ստացված եկամուտը կարո՞ղ ենք հարկերը հանել մնացած մասը աշխատավարձ տալ, թե՞ կարող ենք որոշ մասը թողնել հետո որպես շահաբաժին վճարել։ Հարցս հենց շահաբաժնին է վերաբերվում՝ արդյո՞ք շրջհարկով աշխատելու դեպքում կարող ենք հիմնադրին շահաբաժին վճարել։ Նախապես շնորհակալ եմ։

Ալլա.

Բարև Ձեզ։ ՍՊԸ աշխատում է շրջհարկով, դրամարկղի գումարից ուզում է իր բանկի հաշիվը համալրի հարկեր մուծելու նպատակով, անպայման պետք է բանկում համալրում անի՞։ Եթե տնօրենն իր անձնական իդրամի հաշվից համալրի ՍՊԸ-ի հաշիվը, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։
Եվս մեկ հարց. ՍՊԸ աշխատում է շրջհարկով, անշարժ գույքի օտարումից առաջացած գումարը կանխիկացնում է և մուտք անում դրամարկղ, ի՞նչ գործողություններ պետք է արվեն դրանից հետո՝ վերադարձ որպես շահաբաժին՝ ի՞նչ չափով, հարկում 5%…

ՍԵդա Հախվերդյան.

Բարև Ձեզ։ Մեր ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, հիմնադրին երբեք շահաբաժին չենք վճարել, հիմա որոշում ենք կայացրել վճարել մինչև 2018թ. շահույթի ազատ մնացորդի մի մասը: Խնդրում եմ ասեք՝ ես դա պետք է ներառեմ եկամտային հարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ, քանի որ եկամտային հարկ չի պահվում, և ուրիշ որտե՞ղ պետք է այն ներառեմ և ցույց տամ:

Արմեն․

Հարգարժան փորձառու հաշվապահներ, մի այսպիսի խնդիր ունեմ։ Խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ի հիմնադրումից երկու ամիս անց, արդեն դրամարկղում եղել է 3 մլն հասույթ, որը հիմնադիրները ծախսել են անձնական։ Այսինքն, հասույթը ՀԴՄ-ով կա, փաստացի գումարը չկա։ Ինչպե՞ս վարվել, ո՞նց ծախսագրել էտ գումարը, եթե իրենք նպատակ էլ չունեն գումարը ետ վերադարձնելու դրամարկղ։

Հայկ.

Բարև Ձեզ: Հուլիսի 1-ից կանխիկի սահմանափակումների հետ կապված է հարցս: Կարելի՞ է արդյոք հուլիսի 1-ից հետո ընկերության հաշվից ՍՊԸ հիմնադրի անձնական հաշվին յուրաքանչյուր ամիս գումար փոխանցել, որպես անտոկոս փոխառություն, որի հաշվին հետագայում մարել շահաբաժինների գծով հիմնադրի պարտքը: Որևէ խախտում կլինի՞: Նախկինում դրամարկղից ենք վճարել շահաբաժինը: Շնորհակալություն։

H.K.

Համաձայն Հարկային Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1 -ին մասի 1 -ին կետի ծախս չի համարվում սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով, իսկ 123-րդ հոդվածով ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև ստացվող շահաբաժինները: Ինչպե՞ս հասկանալ. հայտարարված շահաբաժինը ծախս չի համարվում, իսկ տրված շահաբաճինը ծա՞խս է համարվում։

Կիմա․

Բարև ձեզ։ Առնչվել եմ հետևյալ խնդրի հետ, խնդրում եմ օգնեք ձեր փորձով։ 2018թ․ հայտարավել է շահաբաժին և ԿՏ 529 հաշվին կա 35մլն դր., որը մինչև այսօր չի վճարվել, հիմա փորձում եմ շտկել այնպես, որ տույժեր քիչ հաշվարկվի՝ 1. 2021թ. դեկտեմբերին դրամարկղով վճարեմ այդ 35մլն, (5% եկամտային հարկը հանված), ուղարկեմ դեկտեմբերի համար ճշտված 189 ձևը, վճարեմ հարկը և տույժերը: Խնդրում եմ, դուք էլ ձեր տարբերակները առաջարկեք, որպեսզի քիչ տույժեր հաշվարկվի: Շնորհակալություն։

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ․ եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն դրամարկղում ունի կուտակված գումար, կարելի՞ է արդյոք այդ գումարը այս պահին հիմնադրին անտոկոս փոխառության տալ, իսկ ամիսներ անց այդ փոխառության հաշվին մարել հիմնադրի շահաբաժնի պարտքը 529 հաշվով: Արդյո՞ք 2022թ. հուլիսից հետո այդ գործարքը կդիտվի կանխիկ գործարք և կհամարվի օրենքի խախտում: Այս պահին չեմ կարող շահաբաժին վճարել, քանի որ պատրաստ չենք 5% եկամտային հարկ մուծելու: Նախապես շնորհակալ եմ։

Արմինե․

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետեւյալ հարցում: Կազմակերպությունն ՏՏ ոլորտ է: Տնօրենը միակ հիմնադիրն է, փոխառության կարգով կազմակերպությունից վերցնում է գումար (դոլլարով), հետո դա կարո՞ղ է դիտվել որպես շահաբաժին։

Լիաննա․

Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ։ Հիմանդրել ենք ՍՊԸ, որի կանոնադրությամբ երկու բաժնետերերը 10 000 ական դրամ են ներդրել դրամարկղ, որպես կանոնադրական կապիտալ։ Բացի այդ բաժնետերերը ընկերության գործունեությունը սկսելու համար ներդրել են հիմնական սարքեր, սարքավորումներ, նյութեր, որոնք կանոնադրությամբ չեն երևում։ Հիմա դրանց ձևակերպումը ի՞նչ փաստաթղթերով պիտի կատարվի, ինչպե՞ս նշվի, թե որ բաժնետերը ինչքան է ներդրել։ Եվ ի՞նչ է նշանակում կանոնադրական կապիտալը մինչև չվճարվի, շահաբաժիններ չենք կարող վճարել։

Տիգրան.

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՌԴ-ում ունի կազմակերպության բաժնեմաս և պետք է վճարի շահաբաժնից հարկ: Արդյո՞ք կարող է շահաբաժինը վճարվի ՀՀ-ում 5 տոկոս դրույքաչափով և ներկայացնի ՌԴ` ռեզիդենտության տեղեկանք ՀՀ-ից: Եվ 2 հարցը. եթե տվյալ դեպքում կիրառելի է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը, ապա որտե՞ղ պետք է վճարվի շահաբաժնի հարկը և ի՞նչ դրույքաչափով: