22/10/2026

ՍՊԸ

Սուսաննա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցիս: ՍՊԸ-ն բացելիս բանկում 2 հաշվեհամար են տվել, որից մեկը ընթացիկ հաշիվ, որը բացված է տնօրենի անունով, ու տվել են տնօրենին այդ հաշվեհամարի բիզնես քարտը: Հիմա կարո՞ղ եմ այդ հաշվեհամարին տնօրենի աշխատավարձը փոխանցել, թե՞ դա ՍՊԸ-ինն է, և տնօրենը պետք է իր համար առանձին հաշվեհամար բացի։

Հովհաննես․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց ունեմ՝ արդյո՞ք ճիշտ է, որ ՍՊԸ բանկային հաշիվներից ելքագրվող գումարների համար պետք է ներկայացնել հաշվետվություն, թե դրանք ինչի համարեն ծախսվում, և եթե այո ապա, ո՞ր հաշվետվության ձևի մասին է խոսքը և ի՞նչ պարբերականությամբ պետք է իրականացվի։

Սյուզաննա․

Ողջույն։ Պատրաստվում եմ Հայաստանում համագործակցել ոսկերիչների հետ և զարդերը վաճառել ԱՄՆ-ում: Ինքս չեմ ունենալու արտադրամաս: Ես և՛ ԱՄՆ-ի, և՛ Հայաստանի քաղաքացի եմ: Տարվա մի մասը ապրում եմ ԱՄՆ-ում, մյուս մասը Երևանում։ Ուզում եմ հասկանալ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ պետք է գրանցեմ: Կամ ընդհանրապես կարիք կա՞ ինչ որ բան գրանցելու: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:

Միքայել․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի քանի հարց ունեմ․

– Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ ՍՊԸ բացելուց հնարավոր է ընտրել G46.4 Տնտեսական գործունեության դասակարգիչը։ Ի նկատի ունեմ՝ պարտադիր չէ ավելի կոնկրետ կոդ ընտրել (օրինակ G46.4x կամ G46.4x.x)։

– ՍՊԸ բանկային հաշիվը ՍՊԸ գրանցելուց ինչքա՞ն ժամանակ հետո պետք է բացել։

– Ի՞նչ եղանակով է կանոնադրական կապիտալի գումարը նստում ՍՊԸ հաշվին։ Ի՞նչ պետք է անի ՍՊԸ դրա համար։

– Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ հիմնադիրը անտոկոս վարկ տալ ՍՊԸ-ին, որպեսզի Հիմնադրի մոտ անիմաստ շահութահարկ չստեղծվի վարկը վերադարձնելիս։

Միքայել․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնել հետեվյալ հարցերում․

• ՍՊԸ գրանցելու օրը կնքելու եմ պայմանագիր տնօրենի հետ։ Հարց – պարտավո՞ր է արդյոք ՍՊԸ-ն պաշտոնապես տեղեկացնել որևէ պետական մարմնին տնօրենին աշխատանքի վերցնելու փաստի մասին։ Եթե այո, խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել

• Որտե՞ղ պետք է ընտրել հարկման տարբերակը – ԱԱՀ վճարող և այլն

• Ի՞նչ հաշվետվություն է պետք հանձնել։ Մոտակա երեք ամիսը գործունէություն չի ծավալվելու, լինելու է միայն տնօրենի աշխատավարձ և հարկեր

Գոհար․

Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք․

  1. Եթե ԱՁ կամ ՍՊԸ-ն դադարեցված է եղել, այս տարվա համար պե՞տք է հարկատեսակի համար հայտեր ներկայացնել և փակել 2023-ի տարեկան հաշվետվություններն
  2. ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի շրջանառությունն 0 է եղել։ Տարեկան ի՞նչ հաշվետվություն և հարկային պարտավորություն ունի

Արմինե․

Բարի օր, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, 2021թ-ից մինչ օրս կազմակերպության հաշվարկային հաշվից գումարներ են ելքագրվել դրամարկղ (հիմնականում ծախսվել են անձնական նպատակով` հիմնադիր ու տնօրեն նույն անձն է), ինչպես նաև ժամանակ առ ժամանակ դրամարկղից ելքագրվել է հաշվարկային հաշիվ։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել այդ գումարները, եթե ստեղծման օրից առ այսօր շահաբաժին չի վճարվել, նույնիսկ շահույթ չի հաշվարկվել (արդյոք դա պարտադի՞ր է)։ Նախապես շնորհակալ եմ։

Անահիտ․

Բարև Ձեզ։ Հաշվի առնելով ՍՊԸ-ի մասին օրենքում փոփոխությունը՝ եթե կայացվում է 2023-ի շահաբաժնի բաշխման որոշում, ապա 2024-ի ընթացքում քանի՞ անգամով կարող է դա վճարվել՝ վճարման սահմանափակում կա՞։ Կարո՞ղ է ՍՊԸ-ի 2023-ի շահույթի բաշխման որոշումը կայացվել և վճարվել 2024-ի հունվար ամսին։ Նախապես շնորհակալություն։

Գարիկ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ունեմ տարածք մարզում, և ցանկություն կա հիմնել առևտրի կետ՝ շինանյութ, միրգ-բանջարեղեն, խմորեղեն վաճառելու համար։ Անհրաժեշտ է հիմնել ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ին՞չ հարկատեսակով է անհրաժեշտ աշխատել։ Նախապես շնորհակալություն։

Ժաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տալ․ ֆիզ․ անձը ցանկանում է զբաղվել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով, ի՞նչ գրանցի՝ ՍՊԸ, թե՞ ԱՁ, և ո՞ր հարկման տեսակը ընտրի՝ ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ։

Կարեն․

Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձն ընկերությունում ունի 100 տոկոս բաժնեմաս, բայց այս պահին դադարի մեջ է։ Ֆիզ․ անձը ունի նաև ԱՁ։ ԱՁ-ն արդյո՞ք կարող է շրջանառության հարկով աշխատել, թե՞ ոչ։

Մանե․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և ունի մեկ բաժնետեր: Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ՝ հանդիսանալով դրա հիմնադիրը: Տվյալ դեպքում հնարավո՞ր է ՍՊԸ-ն անցնի ԱԱՀ-ի դաշտ՝ համարվելով փոխկապակցված ՀԿ-ի հետ։

Ռուզաննա․

Բարև ձեզ։ Կարելի՞ է գնել դադարի մեջ գտնվող ՍՊԸ, և ի՞նչ նրբություններ կան։ Գիտեմ՝ հարցը ծավալուն է, բայց հնարավորինս պատասխանեք խնդրում եմ:

Արմանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ն է ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխման ընթացակարգը, պայմանները, կա՞ն արդյոք նախատեսված  պետական տուրքեր կամ վճարումներ։

Ու՞ր պիտի դիմել։

Ի՞նչ է ասում օրենքը ՍՊԸ գրանցման վայրի և ծավալած գործունեության վայրի մասին, արդյո՞ք դրանք պիտի համընկնեն։

Կարիք կա՞ ամեն անգամ գրասենյակ փոխելիս փոխել իրավաբանական հասցեն։ 

Կանխավ շնորհակալություն։

Նար․

Բարև բոլորին։ Հիմնադիրը ցանկանում է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ին։ Խնդրում եմ նշել․

1․ Եթե անժամկետ է (ցպահանջ), նշվում է որպես երկարաժամկե՞տ

2. Տոկոսի մինիմալ չափն ու դրա հաշվարկման կարգին կծանոթացնե՞ք

3․ Եվ կխնդրեմ ասել, թե որտեղից կարող եմ գտնել պայմանագրի տիպային օրինակը

Կանխավ շնորհակալ եմ։

Կարինե․

Բարի օր։

Ես ծանոթ չեմ ՀՀ հարկային օրենսդրությանը, խնդրում եմ պատասխանել․ գրանցվել է կազմակերպություն (ՍՊԸ), որը դեռ չի գործում, բայց սույն տարում կգործի։ Տեղյակ եմ, որ պիտի հայտարարություն տամ ԱԱՀ-ով հարկման մասին և դադարեցման դիմում ներկայացնեմ։ Խնդրում եմ ասել՝ online.taxservice.am ծրագրում որտե՞ղ պետք է արվեն այդ գործողությունները։

Նաիրա Վարդանյան․

Հարգելի հաշվապահներ, հետգնման եղանակով բաժնեմասը վաճառվում է ՍՊԸ-ին։ Խնդրում եմ տալ պարզաբանում բաժնեմասը վաճառողի մոտ առաջացող հարկերի և տուրքերի մասով։ Շնորհակալություն։

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն ունի վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ, պայմանագիրը պետական գրանցում չունի: Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն նշված տարածքում ՀԴՄ տեղադրել : Նախապես շնորհակալ եմ։

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ ընկերությունը ՍՊԸ է, շրջ․ հարկով է հարկվում և զբաղվում է զբոսաշրջությամբ։ Հարցս հետևյալն է․ շրջ․ հարկի հաշվետվությունը հանձնելուց եկամուտը (ֆիզ․ անձանց վաճառված փաթեթներ, ավիատոմսեր և այլն, գումարած միջնորդավճար) պետք է նշեմ հաշվետվության 16 կետու՞մ (Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ)։ Իսկ ծախսերի մասով՝ ձեռք բերված տոմսեր, փաթեթներ և այլն, տող չկա՞, թե՞ պետք է միայն միջնորդավճարի չափը նշեմ 16-րդ տողում։ Խնդրում եմ օգնեք։ Կանխավ շնորհակալություն։