Սեդա Հախվերդյան․
Բարև Ձեզ, հարցս գործուղումների մասին է։ Եթե աշխատակիցը 10 օրով գործուղվել է Չինաստան, ինչպե՞ս վճարեմ գիշերավարձի համար, եթե Հ/Ա չկա, կառավարության հաստատած նորմայի քանի՞ տոկոսը հաշվարկեմ:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Սեդա Հախվերդյան․
Բարև Ձեզ, հարցս գործուղումների մասին է։ Եթե աշխատակիցը 10 օրով գործուղվել է Չինաստան, ինչպե՞ս վճարեմ գիշերավարձի համար, եթե Հ/Ա չկա, կառավարության հաստատած նորմայի քանի՞ տոկոսը հաշվարկեմ:
Հասմիկ․
Ունեմ փոքր առցանց կրթական/լեզու սովորելու վեբ հավելված։ Ուզում եմ սկսել վճարովի պլաններ ավելացնել և հասկանալ՝ հարկային ու իրավական տեսանկյունից ճիշտ է ԱՁ բացել, թե ՍՊԸ։
Վճարումները հնարավոր է լինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտասահմանից։
Կուզեի խորհրդատվություն ստանալ՝ ո՞ր հարկման ձևն է ճիշտ, ի՞նչ հարկեր/փաստաթղթեր են պետք, և արդյո՞ք IT ոլորտի արտոնություններ կարող են կիրառվել։
Նաև կուզեի հասկանալ՝ եթե սկզբում միայն ես եմ աշխատում պրոդուկտի վրա, պարտադիր կա՞ գրանցված աշխատող ունենալու պահանջ։
Շնորհակալություն։
Բարև Ձեզ, ԱՁ-եմ, Շրջանարության հարկման դաշտում, մատուցում եմ հեռահար ՏՏ ծառայություններ։ Հաճախորդներս տարբեր երկրների (նաև ՀՀ) իրավաբանական և ֆիզ․ անձիք են։ Իրավաբանական հաջախորդների հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրերով, սակայն ֆիզ․ անձերի հետ աշխատելուց, հաշիվ-վավերագիր գրելու համար հարկավոր է հավաքագրել ֆիզ․ անձի անձնագրային տվյալները, ինչը միշտ չէ, որ հնարավոր է (ուղղակի անհիմն են համարում դրա տրամադրումը)։
Ուսումնասիրելով օրենքը, ըստ ՀՕ Հոդված 55, 4-րդ կետի, 10-րդ մասի “գ” կետի՝ պարտադիր է լրացնել ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը։ Ստացվում է, եթե ես այս տվյալները չունեմ, ապա կազմված հաշիվ-վավերագիրը օրինական չէ։ Մյուս տարբերակն է, ունենալ ֆիզիկական ՀԴՄ սարք և վճարումը արտածել ՀԴՄ-ի տեսքով, սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ-ը կտրոնը այլ երկրում գտնվող հաճախորդին։
Իհարկե, նաև տարբերակ է օգտագործել էլեկտրոնային ՀԴՄ, սակայն այստեղ էլ հարցեր կան՝ օրենքը պահանջում է ունենալ կայք կամ հավելված, որը պետք է բավարարի պահանջներին՝ https://www.arlis.am/hy/acts/224310 (ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ)։
Պետք է նշեմ, որ կայք չունեմ, ծառայությունները մատուցվում են մեսսենջերի կամ էլ․ փոստի միջոցով։ Ին՞չ տարբերակներ կառաջարկեք աշխատելու։ Կամ եթե կա որևէ պարզաբանում ՊԵԿ-ից նման կերպ աշխատելու վերաբերյալ, խնդրում եմ կիսվել հղումով։
Կարինե․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, եթե հնարավոր է, կարո՞ղ եք գույքագրման փաստաթղթի ձևանմուշներ տրամադրել և արագամաշ, և հիմնական գույքի գույքագրման համար։ Նախապես շնորհակալություն։
Պարույր․
Հարգելի կոլեգաներ, ԱՁ-ն ուզում է զբաղվել միրգ-բանջարեղենի վաճառքով։ Ապրանքները ձեռք է բերելու շուկայից առանց հարկաին հաշվի։ Աշխատելու է շրջհարկով։ Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել գործնթացը, գնման ակտ 10% եկամտային հարկով ու առանց նվազեցումների 10% շրջհա՞րկ։
Արմինե․
Բարև ձեզ։
Ցանկանում ենք աշխատանքի ընդունել Հնդկաստանի քաղաքացու։ Նա ունի անձնագրի թարգմանությունը և սոցիալական քարտը։ Ի՞նչ փաստաթղթեր և քայլեր են անհրաժեշտ նրա միգրացիոն կարգավիճակը օրինական կազմակերպելու կամ երկարաձգելու համար։ Ո՞վ է առնչվել նման գործընթացի և կարող է օգնել ճիշտ ու փուլային ձևով կազմակերպել աշխատանքի ընդունումը։
Վահե․
Բարև Ձեզ։
Խնդրում եմ պատասխանեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Ռուսաստանից ու Բելառուսիաից Հայաստան պաղեցված և սառեցրած տավարի միս ներկրելու դեպքում, կամ խնդրում եմ ասեք՝ ո՞ր պետական կառույցն է զբաղվում նման հարցերով, ի՞նչ կարծիքի եք՝ միգուցե Սննդամթերքի Անվտանգության Տեսչական Մարմինը, թե՞ սրանից բացի այլ կառույց էլ է զբաղվում այդ հարցերով։
Մարիամ․
Բարև ձեզ, երաժշտական քոլեջում քաղիրավական պայմանագրով աշխատողը պետք է մեկնի արտերկիր՝ համերգների։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել փաստաթղթերը, եթե օրենքով քաղիրավական պայմանագրով աշխատողին արձակուրդ չի տրամադրվում։ Կանխավ շնորհակալ եմ։
Մելինե․
Բարև ձեզ։ Գյուղացիներից գյուղմթերքի ձեռքբերման ակտերի էլեկտրոնային եղանակն աշխատու՞մ է։ Եթե այո, թղթայինները չե՞ն անցնում։
Անուշ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է զբաղվել հագուստի և զարդերի վաճառքով, ապրանքները գնում է արտասահմանյան տարբեր խանութներից, որպես անհատ, ինչպես նաև պատրաստվում կամ կարվում է Հայաստանում անհատ անձի կողմից: Ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքի մուտքի գրանցումը, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են անհրաժեշտ ուղարկել:
Ալբերտ․
Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, մեկ հարց ունեմ․ հագուստի և կոշիկի խանութ սրահ է, 2025 թվականին անցել է 24 միլիոն շրջանառությունը, և հունվարի 1-ից պետք է անցնեմ անվանացանկի, բայց ունեմ այսպիսի խնդիր՝ ես խանութում ունեմ օրինակ կանացի մայկաներ, որ այդ ապրանքներին չունեմ ձեռքբերման փասթաթուղթ, այդ դեպքում ի՞նչ է լինում և ի՞նչ է նշանակում, եթե ապրանքի ձեռքբերման փասթաթուղթ ունես, ապա հարկերդ կլինի ցածր, եթե չունես՝ կլինի բարձր։ Շնորհակալություն։
Սերգեյ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն զբաղվելու է ծաղիկների և կոսմետիկայի վաճառքով, եթե առանց փաստաթուղթ գնում է կատարում, հաշիվ չեն տրամադրում, և գնված կոսմետիկան QR կոդ ունի, պարտադի՞ր է QR կարդացող սարք ունենալ: Իսկ եթե գնում է կատարում և էլեկտրոնային հաշվի փոխարեն ՀԴՄ կտրոն են տալիս, դա փաստաթղթավորված ձեռքբերում համարվու՞մ է, կտրոնը հիմք համարվու՞մ է ծախս ցույց տալու համար:
Անի․
Բարև Ձեզ։ Հաշվի հիման վրա կազմվել է հանձնման-ընդունման ակտ։ Խնդրում եմ ասացեք՝ ակտի ժամկետը պե՞տք է լինի հաշվի վրա նշված ամսաթիվը, թե՞ կարող է այլ ամսաթիվ լինել։ Կանխավ շնորհակալություն։
Նունե․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել, եթե ՍՊԸ-ի 50/50 համահիմնադիրներից մեկը իր մասնամաժինը նվիրատվություն է ուզում անել մյուսին, և այդ մյուսը պետք է դառնա այսուհետ միակ հիմնադիրը և տնօրենը։
Աիդա․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ին հարկավոր է բաշխված շահաբաժնի 5% վերադարձնել շահառուին, երևի ավելացնելով կանոնադրական կապիտալը։ Ինպե՞ս է դա արվում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալ եմ:
Մարինա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք, կարո՞ղ եք ուղարկել փորձնակի պայմանագիր։ Այսօր պետք է աշխատանքային պրակտիկա անցնող թեկնածու գա, և իր համար պետք է պայմանագիր կազմել։
Լուսինե․
Բարև Ձեզ, ընկերությունն աշխատում է շրջհարկով, զբաղվում է առևտրով։ Ունենք խոտանման ենթակա ապրանքներ, ի՞նչ ակտ պետք է կազմեմ, և գործողությունների հերթականությունը կասե՞ք, առաջին անգամ եմ անելու։ Շնորհակալ եմ։
Անուշ․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։ Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ Ինձ այսօր (մայիսի 13-ին) հարկային տեսչությունից էին զանգահարել, խնդրում էին բանկային հաշվի քաղվածք տրամադրել։ Ես փորձեցի ճշտել լուծարման հաշվեկշռի վերաբերյալ տեղեկություն ստանալ, ասեցին, որ դա հանձնվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչպես բոլոր հաշվետվությունները։ Բայց ես էլեկտրոնային համակարգում նման հաշվետվության ձև չեմ գտնում։ Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հենց հարկային և կոնկրետ ե՞րբ (լուծարման համար)։ Որտեղի՞ց գտնեմ ձևերը։ Շնորհակալություն։
Հովհաննես․
Բարև ձեզ, կասեք խնդրեմ՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՏՏ ոլորտի ուսումնական կենտրոն բացելու և դասավանդելու համար, բարձրագույն կրթություն, լիցենզիա և այլն։ Շնորհակալ եմ։
Գրիշ․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել այս դեպքում: ԱՁ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և զբաղվում է խոտաբույսերից թեյերի արտադրությամբ, հումքը գնում եմ գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Կանխավ շորհակալ եմ։
Մարինե․
Բարև ձեզ։ ՍՊԸ -ն ֆիզ անձից կարո՞ղ է մինչև 300 000 դրամ արժեքով շարժական գույք գնի, և ի՞նչ փաստաթղթավորում է պահանջվում՝ հաշիվ, հաշվետվություններ և այլն։
Անուշ․
Բարև ձեզ։ Եթե ես ունեմ ժամանակավորապես դադարեցված ԱՁ, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ մայրության նպաստ ձևակերպելու համար։ Եվ ի՞նչ ժամանակահատվածում է նստում գումարը։
Հասմիկ․
Բարև ձեզ, կազմակերպությունը կազմակերպում է ներմուծում Չինաստանից՝ կտորեղեն։ Կարո՞ղ եք օգնել հասկանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծումը սկզբից մինչև վերջ իրականացնելու համար։
Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ի շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը կայացվել է 2024թ. մայիսին: Սա նշանակում է, որ վճարումը պիտի կատարվի մինչև 2025թ. մայիս: Եթե շահաբաժինը մաս մաս փոխանցվել է հիմնադրին բանկով, հարկը պահվել է, այս ամենը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել, նաև փոխանցումների մասով կխնդրեմ հիմնավորել: Շնորհակալություն։
Աննա․
ՍՊԸ-ի միանձնյա հիմնադրի փոփոխության համար ի՞նչ փաստաթղթեր և ի՞նչ վճարումներ են անհրաժեշտ:
Մերի․
Բարև ձեզ։ Երբ հայտարարագիր ներկայացնող անձը դիմում է կազմակերպություն հաշիվ վավերագիր դուրս գրելու համար, որևէ ընթացակարգ կա՞ սահմանված կազմակերպության համար՝ պարտադիր պահանջվող փաստաթղթեր, դիմումի ձև, հաշիվ վավերագիր դուրս գրելու հրամանի ձև և այլն։
Գայանե․
Բարև Ձեզ։ Դպրոցում անցկացվելու է ներքին աուդիտ: Ներքին աուդիտի պահանջվող փաստաթղթերի ցանկում նշված է՝ Գույքագրման տեղեկագրերի փաթեթներ 2023-2024թթ համար: Դպրոցներից անցյալ աուդիտների ժամանակ նման փաստաթղթեր չեն պահանջվել: Խնդրում եմ օգնել հասկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում գույքագրման փաթեթը: Ի՞նչ տվյալներ են պետք լրացման համար: Նախապես շնորհակալություն։
Թովմաս․
Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ ուղարկեք ՍՊԸ-ի աշխատանքային ներքին կանոնակարգի օրինակելի ձև։ էլ․փոստ․ tonnysean@yahoo.com
Ալլա․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ունենք դեբիտորական պարտք, և տվյալ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս պետք է դուրս գրել այդ պարտքի գումարը, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Նախապես շնորհակալություն։
Էրիկ․
Բարև ձեզ։ Փաստաթղթեր բաժնում “Գնման ակտի” ձևի մեջ առկա են “Վաճառքի գինը” և “Գումարը” սյունակները։ Ա՞յս ձևն է ընդունվածը 2025-ի համար։ Եթե դրանք պարտադիր լրացման սյունակներ են, ապա ո՞նց անի վերավաճառողը, եթե մի գնման ակտով ձեռքբերված ապրանքները վաճառելու է տարբեր գործընկերներին տարբեր գներով։
Գնման ակտի լրացման մասին օրենք, կարգ կամ այլ իրավական հիմք կարո՞ղ եք տրամադրել։