29/10/2026

փաստաթղթեր

Վահագն․

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ տնօրենը կանխիկ Վրաստանի խանութից ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել ապրանքներ, և այդ ապրանքները հետո ՍՊԸ- ն վաճառում է ՀՀ ում, ՀԴՄ կտրոնները համարվու՞մ են ծախսը հիմնավորող։ Եթե կա օրենքի հղում կամ պարզաբանում՝ խնդրում եմ նշեք:

Եվա․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպությունը իրականացնում է ավտոյուղերի, քսայուղերի, ապակիների մաքրող միջոցների արտադրություն, և արտադրության մեջ օգտագործում է այնպիսի նյութեր, որոնք փաստաթղթով չի ստացել, հարկ առաջանու՞մ է դրանից, կամ դրանք ուղղակի կոմպլեկտավորման մեջ չենք ներառում, չէ՞։

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Կարո՞ղ է արդյոք գործատուն ուղարկել/տրամադրել աշխատողին արձակուրդի աշխատողի հաշվին, արդյո՞ք դա իրավական է, կամ եթե աշխատողը համաձայնվում է գնալ իր հաշվին արձակուրդի, ամեն դեպքում օրենքով հասանելիք արձակուրդը պե՞տք է հետո վճարվի։ Ու եթե համաձայնվում է, ի՞նչ բովանդակությամբ փաստաթուղթ պետք է ստորագրի։

Նախապես շնորհակալություն։

Սաթենիկ․

Բարև բոլորին։ Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ կազմակերպության դիմեմ, որ կազմակերպի և ձևակերպի բոլոր թղթաբանությունը, դիմումները ճիշտ ձևակերպի։ Կիսաֆաբրիկատների արտադրություն։ Պետք է դիմում ներկայացվի սննդի փորձաքննության ինստիտուտ, անցնի բոլոր ստուգումները, որպեսզի ստանամ թույլտվություն խանութներում վաճառելու։

Մարիամ․

Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք․ ԱՁ-ն նոր է բացված և վաճառելու է միս։ Աշխատելու է շրջ․ հարկով։ Ուզում եմ իմանալ՝ ՀԴՄ -ով ձեռք բերված ապրանքը և ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունից ստացած ապրանքը կարո՞ղ եմ հարկը նվազեցնել։ Եվ մի հարց էլ՝ սպանդանոցը մեզ ծառայության հաշիվ պետք է գրի, էդ դեպքում ապրանքի ձեռք բերումը ո՞նց է փաստաթղթավորվում։

Անի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում և իրականացնում է բեռնափոխադրումներ: Արդյո՞ք կարող է Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր դուրս գրել նախորդ տարով: Կանխավ շնորհակալություն:

Ժաննա․

Հայաստանում գրանցված ՍՊԸ-ն պատրաստվում է հեռահար ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել Գերմանիայի Դաշնության Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ (ֆիզիկական անձը Գերմանիայի Դաշնության Հանրապետությունում ունի Մշտական կացության իրավունքի փաստաթուղ) ։ Ի՞նչ հարկեր (ԱԱՀ և/կամ շահութահարկ, եկամտային հարկ) պետք է վճարի հայկական ՍՊԸ-ն Հայաստանի տարածքում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ոչ ռեզիդենտի կողմից։

Ժաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․

Եթե ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի կրեդիտորական պարտք ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ին, և այդ ՍՊԸ-ն զիջում է մեր պարտքը մեկ այլ ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ի։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պիտի տամ, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, արդյո՞ք պետք է պարտքի փոխանցման եռակողմ համաձայնագիր։

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, եթե ունեք փորձ վարելու Wildberries վաճառքներ իրականացնող անձի հաշվառումը, խնդրում եմ տրամադրեք տեղեկատվություն՝ ու՞մ պետք է դուրս գրվեն ապրանքների մատակարարման հաշվարկային փաստաթղթերը։ Wildberries օֆերտան սահմանում է, որ վաճառողը պետք է փոխանցի սեփականության իրավունքը Wildberries – ին։ Արդյո՞ք հաշվարակային փաստաթուղթը պետք է դուրս գրվի ՀՀ ում գրանցված Վայլդբերիզ ՍՊԸ-ին։ Խնդրում եմ նաև տրամադրել տեղեկատվություն, ստանու՞մ եք արդյոք Վայլդբերիզից հաշիվներ իրենց կողմից մատուցած ծառայությունների համար, թե՞ Ձեր կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերը դուրս եք գրում Վայլդբերիզի գանձած կամիսիայով պակաս թվով։

Եվա․

Խնդրեմ կասե՞ք՝ եթե անհատ ձեռնարկատերը զբաղվում է վարսավիրական ծառայություններով և միկրոյի դաշտում է աշխատում, այս դեպքում ձեռքբերված նյութերի համար եթե առանց փաստաթղթի է, խնդիր կունենա՞։

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ա/Ձ, որը զբաղվում է գյուղմթերքի մանրածախ առևտրով, ի՞նչ դրույքաչափով պիտի վճարի շրջանառության հարկը, և քանի որ փաստաթուղթ չի ունենա ձեռք բերումների, ի՞նչ լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Նարինե․

Հարգելի հաշվապահներ, ՏՏ ոլորտի նորաստեղծ ԱՁ-ն շրջանառության հարկի ոլորտում է: Պետք է ծառայություն մատուցի արտասահմանում գնտվող ՀՀ քաղաքացու: Համագործակցությունն կարող է կրել շարունակական բնույթ, այսինքն աշխատավարձի պես ամեն ամիս ֆիքսված գումար փոխանցվի ՀՀ-ից:

Այս դեպքում հաշիվ վավերագիր դուրս գրելն պատվիրատու ֆիզ. անձի անձնագրային տվյալներով բավարա՞ր է: Արդյո՞ք պայմանագիր էլ է պետք: Քանի որ թղթային ստորագելու տարբերակ չկա, ինպե՞ս կարելի է կնքել:

Գնել․

Ցանկանում եմ, որ իմ ԱՁ-ն կնիք ունենա։ Արդյո՞ք կնիք պատվիրելու դեպքում բոլոր գործարքներն ու փաստաթղթերը պետք է կնիքով հաստատել, թե՞ կարող եմ ըստ ցանկության կնիք դնել կամ չդնել, և միայն ստորագրությամբ հաստատել։

Արթուր․

Բարև Ձե։ Եթե ԱՁ-Ն աշխատում է շրջհարկով և պետք է իրականացնի ապառիկ վաճառք, խնդրում եմ ասել 1. Արդյո՞ք պետք է գրվի հաշիվ Բանկի անունով, թե՞ գնորդի անունով պետք գրվի միայն, իսկ եթե գնորդի, ապա բանկի հետ ինչ որ թղթաբանության հարց առաջանու՞մ է։

Նշեմ նաև, որ առք վաճառք է իրականացնում, ինչպես նաև մատուցում տեղադրման ծառայություն, այս դեպքում տեղադրումը կհարկվի այլ-ով չէ՞, ճի՞շտ եմ հասկանում։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ « Financial Performance / by tax returns/acceptance by the tax authorities » այս պահանջի ներքո ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայցվեն և նաև բալանսի կամ profit and loss account -ի ձևաչափեր կան, որ կարող են հաստատվել ՊԵԿ-ի կողմից:

Լուսինե․

Բարև Ձեզ։ Wildberries-ում որպես վաճառող եմ: Կասե՞ք ընթացակարգը: Ա/Ձ եմ, քանի որ շրջանառությունս մեծ չի և ներմուծում էլ չեմ անում, հարկատեսակ ընտրել եմ շրջ. հարկը: Մինչև WB պահեստ հասնելը արդյո՞ք գրվում է ապրանքների տեղափոխման բեռնագիր: WB-ից գումարը ստանալուց հետո ապրանքների մատակարարման հաշիվ վավերագի՞ր է գրվում, թե՞ ծառայությունների մատուցման հաշիվ:

Կանխավ շնորհակալություն։

Տիգրան․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել բոլոր գրոծողությունները՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար կազմվող պայմանագրի համար։ Ենթադրենք՝ վարձակալի հետ կնքվեց պայամանգիր, ու՞ր պետք է ներկայացնել այդ պայամանգիրը և ի՞նչ փաստաթղթերի հետ։ Շնորհակալություն։

Էրիկ․

Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք։ ԱՁ ունեմ, կայք է ինֆորմատիվ, սերվերի վճար եմ կատարում գերմանական ընկերությունում ԱՁ քարտից։ Դրա համար ի՞նչ փաստաթուղթ է պետք ստեղծել, որպեսզի արտացոլվի կատարած ծախսերի մեջ հարկայինում։

Կարապետ․

Խնդրւմ եմ ասեք՝ ՀՀ հարկային օրենսդրությունով պարտադի՞ր է հանձնման-ընդունման ակտի թղթային տարբերակի առկայությունը, թե՞ կարող ենք ստորագրություններն ու կնիքները կազմակերպել էլեկտրոնային՝ էլ․ փոստով միմյանց ուղարկելու միջոցով։

Աննա․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ նորաբաց ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր, և հիմնադիրը ուզում է աշխատանքի ընդունել մեկ այլ անձի, որպես տնօրեն։ Արդյո՞ք կարիք կա դիմել պետ․ ռեգիստր տնօրենին գրանցելու համար, և ի՞նչ թղթեր են հարկավոր։

Կանխավ շնորհակալ եմ։