ԱԱՀ հետ վերադարձ

Նադյա․

Հայաստանյան Իրավաբանական անձը սարքավորումներ է ներմուծելու Եվրոպական երկրներից և, ապա արտահանելու է ՌԴ։ Խնդրում եմ լուսաբանել՝ թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է իրավաբանական անձը ետ ստանալ ներմուծելիս մաքսազերծման շրջանակներում վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Nerses
Nerses
4 տարի առաջ

ԱԱՀ-ի վերադարձը կատարվում է ամսական կտրվածքով դիմումի համաձայն։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Խորհուրդ կտայի նայեիք ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ 2014 թվականի դեկտեմբերի 17-ի օրենքի Գլուխ 29 «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Tigran
Tigran
4 տարի առաջ

Իրավաբանական անձը կարող է ետ ստանալ ներմուծման մաքսազերծման շրջանակներում վճարված ԱԱՀ-ն արտահանման ամսվա ԱԱՀ հաշվարկի հիման վրա։ 

Գայանե
Գայանե
4 տարի առաջ

Ձեր գործարքի վճարված ԱԱՀ-ն ենթակա է վերադարձման` արտահանման ամսվա ԱԱՀ հաշվարկի հիման վրա, համաձայն գրավոր դիմումի։