Ամենամյա արձակուրդ

Սոֆյա.

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` կարելի՞ է կողմերի համաձայնությամբ աշխատողին ուղարկել իր հասանելիք ամենամյա արձակուրդին, եթե դեռ չի լրացել աշխատողի անընդմեջ աշխատանքի վեց ամիսը: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Ըստ ամիսների հասանելիքի, կարծում եմ՝ կարելի է:

Knarik Hokhanyan
Knarik Hokhanyan
4 տարի առաջ

Եթե համատեղությամբ աշխատող չէ, ապա պետք է 6 ամիս անընդմեջ աշխատող լինի /ԱՕ հոդված 164 կետ 2/:

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Ոչ, չեք կարող, միայն աշխատանքային ստաժը 6 ամիս լրանալուց հետո:

Nerses
Nerses
4 տարի առաջ

Կողմերի համաձայնությամբ իրեն հասանելիք արձակուրդը կարելի է տրամադրել:

Էմիլի
Էմիլի
4 տարի առաջ

Եթե առաջին տարին է, որ աշխատում է, ապա ոչ, 6 ամիսը լրանալուց հետո նոր իրավունք ունի տվյալ աշխատողը մեկնելու արձակուրդ։ ԱՕ հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը։

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Կողմերի համաձայնությամբ կարող է տրամադրվել արձակուրդի մի մասը՝ 10 (հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) կամ 12 (վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) օր։ Հաշվի առեք, որ եթե աշխատողը ազատվի աշխատանքից ժամկետից շուտ, ապա պետք է կատարվի վերահաշվարկ և ավել վճարված արձակուրդային գումարի վերադարձ։