Վարձակալություն

Մարինա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք, խնդրում եմ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձին վարձակալության է տալիս իր տարածքներից մեկը, ի՞նչ հարկային պարտականություններ են իր մոտ առաջանում, և ինչո՞վ են վերջիններս տարբերվում իրավաբանական անձին վարձակալության տալուց։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Եթե կազմակերպությունը ֆիզ. անձին վարձակալության է տալիս իր տարածքներից մեկը, կամ իրավաբանական անձին, վարձակալության տալուց պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, կնքել պայմանագիր։ Ֆիզ. անձը կարող է չհաստատել դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը, իսկ իրավաբանական անձը պարտավոր է հաստատել։

Մարինա
Մարինա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շատ շնորհակալ եմ, կասե՞ք՝ իսկ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Մարինա

Իսկ դուք ո՞ր հարկման համակարգում եք գործում, այդ հարկն էլ պետք է վճարեք կա՛մ շրջհարկ, կա՛մ ԱԱՀ+Շահութահարկ:

Knarik Hokhanyan
Knarik Hokhanyan
4 տարի առաջ

Եթե կազմակերպությունը ֆիզ. անձին վարձակալության է տալիս իր տարածքներից մեկը, ապա անպայման գրվում է հարկային հաշիվ, կամ հաշվարկային փաստաթուղթ, ըստ որի կազմակերպությունը հարկվում է, իսկ Ֆիզ. անձը վճարում է գրված գումարը:

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Երկու դեպքում էլ հարկային պարտավորությունը նույնն է, 10 % եկամտային հարկ (վարձավճարի չափը տարեկան 60մլն. չգերազանցելու դեպքում)։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Ավելացնեմ նա,և եթե ֆիզ. անձ է մյուս կողմը, հարկային գործակալ է հանդես գալիս ՍՊԸ-ն:

Լիլիթ
Լիլիթ
4 տարի առաջ

Եթե շահութահարկով եք աշխատում՝ 109 հոդվածը նայեք:

Հրաչ
Հրաչ
4 տարի առաջ

Իսկ եթե ֆիզ անձը միկրոյով է աշխատում, ապա այս դեպքում է՞լ է վճարում 10% եկամտային հարկ վարձակալված տարածքների համար։