22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Զոյա
Զոյա
5 տարի առաջ

Հարգելի Լիաննա, տարածք վարձակալելու համար կազմեք վարձակալական պայմանագիր, պայմանագրի սկզբնական մասում գրվում է կողմերի ամբողջական տվյալներ, իսկ վարձակալ բաժնում, որ հանդիսանում է Ձեր ՍՊԸ-ն, գրում եք գործունեության հասցեն, իսկ հարկերի մասով վճարում եք վարձակալական վճարի 10%-ը և ցույց եք տալիս շրջ.հարկի հաշվետվության մեջ:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Եթե ՍՊԸ գործելու է գրասենյակային տարածքում, այլ ոչ օնլայն տարբերակով, ապա պետք է այդ օֆիսային տարածքը ձևակերպվի, այսինքն՝ կամ վարձակալվի, կամ լինի որպես ՍՊԸ սեփականություն։ Եթե վարձակալելու եք, ապա հարկերի տեսակետից տարբեր են, քանի որ, երբ որ վարձակալում եք ֆիզ. անձից, ապա որպես հարկային գործակալ պետք է վճարել վարձավճարի 10 տոկոսի չաձով։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Պետք չէ ունենալ անհատույց վարձակալական պայմանագիր, եթե ՍՊԸ վարձակալելու է տարածք գրասենյակի համար, պետք չէ փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, այլ գործունեության հասցեն նշել թե որտեղ է: Վարձակալությունից հարկեր կառաջանա ոչ թե ՍՊԸ-ի համար, քանի որ ծախս կատարող է, այլ վարձատու կողմից:

Զոյա
Զոյա
5 տարի առաջ

Հարգելի Տիգրան, Դուք ճիշտ եք, բայց նայած թե ումից է վարձակլում տարածքը. եթե ֆիզ անձից, ապա որպես հարկային գործակալ պարտավոր է վարձակալված վճարի 10% -ը եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույց տա և գումարն էլ ինքը փոխանցի, էլՙ չեմ ասում տարվա վերջի հաշվետվության մասին:

Արա
Արա
5 տարի առաջ

Անհատույց օգտագործման պայմանագիրը պարտադիր է, իսկ եթե այն վարձակալության պայմանագիր է, ապա գանձվում է հարկ՝ վարձակալության գումարի 10 տոկոսի չափով։