Ե՞րբ պետք է վճարել հարկերը

Անի.

Բարև Ձեզ։ Արձակուրդայինը աշխատողին վճարում ենք երեք օր առաջ և հաշվեգրման մեթոդով արտացոլում հաշվետվության մեջ, իսկ հարկի վճարումը միանգամի՞ց, թե՞ ըստ ամիսների պետք է կատարել:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Ըստ ներկայացված հաշվարկների, այսինքն` եթե ներկայացրել են հունիսի հաշվարկի մեջ, ուրեմն պետք է վճարեք մինչև հուլիսի 20-ը։

Ani
Ani
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ալլա ջան, իսկ եթե արձակուրդը երկու ամսվա մեջ է, առանձի՞ն եմ ցույց տալիս, բայց վճարում աշխատողին միանգամի՞ց, հարկերը ինչպե՞ս անեմ:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Ani

Անի ջան, հարկերը նույնպես վճարում եք ամեն ամսվան բաժին ընկնող մասով։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Հարկը վճարում եք հաշվեգրման մեթոդով:

Մարինե
Մարինե
4 տարի առաջ

Հարգելի Անի, եթե արձակուրդը 2 ամսվա մեջ է, հարկերն էլ մարվում են այդ ամիսներին համապատասխան: Չէ որ հաշվետվության մեջ ավտոմատ հարկի գումարը երեւում է:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Հարկերը վճարում եք արձակուրդի վճարումից հետո հարկերի վճարման ժամկետում:

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Հաշվեգրման մեթոդով: Վճարումը կապ չունի հաշվետվության հետ:

Էլինա
Էլինա
4 տարի առաջ

Հարկերը վճարում եք ամեն ամսվա բաժին ընկնող ամսվանը այդ ամսվա աշխատավարձի հարկերը վճարելու ժամանակ։